23:34 09.11.2021
«Սևան» Ֆուտբոլային ակումբը հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ․ ««Սևան» Ֆուտբոլային ակումբը առաջին անգամ հանդես է գալիս Հայաստանի ուժեղագույնների խմբում, բայց դեռ մրցաշրջանի մեկնարկից առաջ, այնուհետև մրցաշրջանի ընթացքում, ակումբը անընդհատ խոչընդոտների է հանդիպում ՀՖՖ ղեկավարության կողմից։ Պաշտոնապես հայտարարում ենք, որ «Սևան» ՖԱ ղեկավարությունը 2021-2022 մրցաշրջանից առաջ կառուցողական մոտեցում է ցուցաբերել ՀՖՖ-ի հետ հարաբերություններ ձևավորելու հարցում՝ պատրաստ […]
23:24 09.11.2021
ԿԳՄՍ նախարարության Հուշարձանների պահպանության ծառայությունը տեղեկացնում է, որ Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքի տարածքում գտնվող Քանագեղի հնավայրում անցկացվող պեղումների ժամանակ դամբարաններից հայտնաբերվել են անտիկ ժամանակաշրջանի բրոնզե մատանիներ, ապարանջանի մաս, ուլունքներ։ Գտածոները կհանձվեն «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանին։ ֆոնդում։ Քանագեղում պեղումները կշարունակվեն նաև հաջորդ տարի։ Քանագեղի հնավայրը թվագրվում է մ․թ․ա․ 15-14 – մ․թ․ա․ 7-6 դարերով։ Այս տարի հնավայրում պեղումներ […]
22:47 09.11.2021
Սինգապուրի իշխանությունները որոշել են այլևս անվճար չբուժել կորոնավիրուսով հիվանդաց չպատվաստված քաղաքացիներին ։ Այս մասին հայտնում է AXIOS-ը։ «Սինգապուրի կառավարությունն այլևս չի վճարի բժշկական հաշիվները այն մարդկանց համար, ովքեր «սեփական ցանկությամբ պատվաստումներ չեն անցել»,- ասված է հաղորդագրության մեջ: Այժմ Սինգապուրում կորոնավիրուսի դեմ չպատվաստվածները կազմում են ինտենսիվ ստացիոնար օգնության կարիք ունեցողների զգալի մասը, որոնք «անհամաչափ մեծ ծանրաբեռնվածություն […]
22:20 09.11.2021
ՌԴ ՊՆ-ն հայտնում է, որ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի մեկ խախտում։ Ըստ ՌԴ ՊՆ-ի տեղեկագրի՝ նոյեմբերի 8-ին՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13.40-ին, ադրբեջանական կողմից Շուշիի շրջանում կրակ է բացվել բանվորների չորս հոգանոց խմբի վրա, որի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, իսկ մեկը՝ սպանվել: «Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի […]
22:06 09.11.2021
Ինչպես երեկ տեղեկացրել էինք, Երևանի առանձնատներից մեկում տեղի էր ունեցել դաժան սպանություն. հարսնացուի տանը հայտնաբերվել էր 36-ամյա տղամարդու դին՝ գլխի եւ մարմնի տարբեր հատվածների բազմաթիվ ծակած-կտրած վնասվածքներով: ՀՀ քննչական կոմիտեից «Հայկական ժամանակ»-ին սպանության վերաբերյալ նոր մանրամասներ են հայտնել: Դեպքը տեղի է ունեցել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Հաղթանակ թաղամասի տներից մեկում: Նոյեմբերի լույս 8-ի գիշերը 36-ամյա Ա. […]
21:54 09.11.2021
2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո Ադրբեջանը դադարեցրեց ակտիվ ռազմական ագրեսիան` հետագա գործողություններով անցնելով արցախահայությանն ահաբեկելու և Արցախը հայաթափելու ծրագրի իրագործմանը: 2020թ. նոյեմբերի 10-ից առ այսօր Արցախի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող հայկական բնակավայրերին հարակից հատվածներում տեղակայված Ադրբեջանի զինված ուժերի կողմից արցախահայության նկատմամբ կատարվել է 56 հանցագործություն, որոնց կապակցությամբ հարուցվել է 43 քրեական գործ: […]
21:41 09.11.2021
ԱՄՆ Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերի բյուրոն դատապարտել է Շուշիի մերձակայքում քաղաքացիական անձի սպանությունը։ «Մենք դատապարտում ենք բռնությունը, որը հանգեցրել է հայ քաղաքացիական անձի մահվան։ Կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել իրենց ներգրավվածությունը, այդ թվում՝ Մինսկի խմբի համանախագահների միջոցով՝ լուծելու ԼՂ հակամարտության հետ կապված կամ դրանից բխող բոլոր չլուծված խնդիրները»,- ասված է գերատեսչության Тwitter-ում […]
21:32 09.11.2021
Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի գնահատմամբ՝ 2020 թ. նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի գոտում ռազմական գործողությունների դադարեցման մասին Ռուսաստանի միջնորդությամբ ընդունված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հայտարարության պայմանավորվածություններն ընդհանուր առմամբ պահպանվում են՝ չնայած որ ողբերգական միջադեպեր և խնդիրներ զինադադարի հաստատումից հետո էլ են գրանցվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը ասել է […]
21:19 09.11.2021
Ստամբուլի նահանգապետարանը մերժել է Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի (Աթաթյուրք) և նրա զինակից ընկերների համար Սուրբ Սոֆիայում աղոթք (Mevlid-i Şerif) կարդալու դիմումը։ Նշենք, որ Ստամբուլի Սուրբ Սոֆիայի նշանավոր տաճարը վերածված է մզկիթի։ Դիմում-առաջարկը նոյեմբերի 2-ին նահանգապետարան էր ներկայացրել «Անկախ Թուրքիա» կուսակցությունը (ԱԹԿ-BTP)։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այդ մասին կուսակցության առաջնորդ Հյուսեյին Բաշը Twitter-ում […]
21:08 09.11.2021
Պատերազմից հետո ադրբեջանական զինված ծառայողները ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի գյուղերի հարևանությամբ, Սյունիքի ճանապարհներին են հայտնվել նոր պատերազմի սպառնալիքի ներքո։ Այս մասին նոյեմբերի 8-ին Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստանի նախաձեռնությամբ կայացած «Արցախյան 44-օրյա պատերազմից մեկ տարի անց․ մարդու իրավունքների մարտահրավերները» խորագրով առցանց քննարկմանն ասել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Քննարկման նպատակն էր հանգամանալից […]
20:53 09.11.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. նոյեմբերի 10-ին ժամը 11.00-17.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի` Քեռու, Բարբյուսի, Սեպուհի, Սևաստոպոլյան փողոցների, Կիևյան 2-րդ նրբանցքի, Հովսեփ Էմինի փող. 5, 6, 7 շենքերի և 1-ից-19 կենտ համարի անհատական տնատիրությունների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ […]
20:34 09.11.2021
Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին օրինագիծը։ Այս մասին հայտնում է Հայ դատի հանձնախումբը։ «Այսօր պատմական օր է հայկական հարցի առումով: Հայոց ցեղասպանության մասին օրինագծի առաջին ընթերցումն անցել է առանց առարկության։ Հաջորդ ընթերցումը տեղի կունենա 2022 թվականի մարտի 18-ին: Նախագծի այս հաջողության համար շնորհակալություն ենք հայտնում Թիմ Լոութոնին և […]
20:23 09.11.2021
Ըստ #COP26 -ում հրապարակված Մեծ Բրիտանիայի օդերևութաբանական կենտրոնի կողմից կատարված նոր ուսումնասիրությունների՝ ամբողջ աշխարհի բոլոր տարածաշրջաններում ծայրահեղ ջերմային սթրեսից (ջերմության և խոնավության պոտենցիալ մահացու համակցությունից) տուժած մարդկանց թիվը կարող է աճել մոտ 15 անգամ, եթե աշխարհում ջերմաստիճանը գերազանցի նախաարդյունաբերական մակարդակին 2°C -ով։ Սա կարող է հանգեցնել նրան, որ ծայրահեղ ջերմային սթրեսի ազդեցության տակ գտնվող տարածքներում […]
20:17 09.11.2021
Ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը՝ բնակչության մոտ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մաշտոցի, Նոր Նորքի, Մալաթիայի և Էրեբունու բաժններում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, Մաշտոցի բաժնում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և «Կարաբին» հրացանի կամավոր հանձնման դեպք, Նոր Նորքի բաժնում՝ ատրճանակի, Մալաթիայի բաժնում՝ «Իժ» հրացանի ու […]
15:59 09.11.2021
Բրիտանացի բժիշկ և Առողջապահության բնագավառի անվտանգության գործակալության գլխավոր բժշկական խորհրդական Սյուզան Հոպկինսն ընդգծել է, որ COVID-19-ից մահանում են հիմնականում չպատվաստվածները, բայց նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստում կատարած մարդիկ կարող են մահանալ պատվաստվելիս ստացված իմունային պատասխանի աստիճանական թուլացման պատճառով: Նրա խոսքը մեջբերում է The Independent թերթը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Մենք նախկինի պես մահեր ենք […]
15:58 09.11.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նոյեմբերի 9-ի նիստում քննարկվել է ««Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը տեղեկացրել է, որ համաձայնագիրը ստորագրվել է 2020թ. մայիսի 29-ին: Մանրամասն ներկայացնելով ԱՊՀ […]
15:57 09.11.2021
ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն տվեց Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության կառավարությունների մինչև կրթության ոլորտում համագործակցության վերաբերյալ համաձայնագրին: «Արմենպրես»-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վիետնամի կառավարության միջև կրթության և գիտության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ հանձնաժողովի նիստում ներկայացրեց ԿԳՄՍ փոխնախարար Արթուր Մարտիրոսյանը: Համաձայնագիրը […]
15:55 09.11.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի 5 խմբակցություններ 44-օրյա պատերազմի դադարեցման մեկամյակի առիթով որոշել էին Ստեփանակերտի Ազատության հրապարակում միասնության և նահատակների ոգեկոչման հանրահավաք կազմակերպել, սակայն, հաշվի առնելով հանրապետությունում կորոնավիրուսային վարակի արագ տեմպերով տարածումը՝ որոշեցին արտահերթ նիստում հանդես գալ հայտարարությամբ։ Այս մասին հայտնում են Արցախի ԱԺ-ից: «2020թ․ նոյեմբերի 9-ին Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում մնացել էր ընդամենը մի քանի 100 […]
15:52 09.11.2021
Գերմանիայի կառավարությունը Կովկասի բնության հիմնադրամին /#CNF/ աննախադեպ դրամաշնորհ է հատկացրել: Այս մասին տեղեկացնում են ՇՄ նախարարությունից։ Այսպիսով, CNF-ի ընդհանուր միջոցները կազմում են մոտ 100 միլիոն եվրո, ինչն աշխատանքների իրականացման երկարատև կայունություն կապահովի։ Շրջակա միջավայրի նախարարությունը Կովկասի բնության հիմնադրամի հետ համագործակցության երկարամյա և հաջողված փորձ ունի: Հայաստանում CNF-ն աշխատում է 2009 թվականից՝ օժանդակություն ցուցաբերելով Հայաստանի բնության […]
15:50 09.11.2021
Հայաստանի փորձառու նյարդաբանները պետք է ընդգրկված լինեն կաթվածի խորհրդի կազմում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, առողջապահության նախարարն ընդունել է Հայաստանի կաթվածի խորհրդի գործադիր կազմի ներկայացուցիչներին: Քննարկվել են կաթվածի բուժման ընթացիկ ծրագրերը, բուժծառայությունների ապակենտրոնացման, մասնագետների վերապատրաստման, ինչպես նաև Հայաստանում կաթվածի հեռաբժշկության զարգացման հնարավորությունները:
15:46 09.11.2021
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավոր է հեռանա «Ռոմայից», Armsport-ի փոխանցմամբ՝ հայտնում է La Gazzeta dello Sport-ը։ Աղբյուրը նշում է, որ ֆուտբոլիստի շրջապատում դժգոհություններ կան Մխիթարյանի՝ թիմում այժմ առկա իրավիճակի հետ կապված։ Նշվում է, որ թիմի գլխավոր մարզիչ Մոուրինյուն խնդրել է ֆուտբոլիստին ավելի հաճախ պաշտպանողական գործողություններին մասնակցել՝ այսպիսով փոխելով Հենրիխի դերը խաղադաշտում։ Աղբյուրը նաև ավելացնում […]
15:42 09.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է ջրամբարների լցվածությունը նոյեմբերի 9-ի դրությամբ։ Նախորդ տարվա նույն օրվա համեմատությամբ Ախուրյանի ջրամբարում ջրի ծավալը պակաս է 16.1 մլն մ³-ով, Արփի լիճ ջրամբարում` 10.7 մլն մ³-ով, Ազատի ջրամբարում` 0.72 մլն մ³-ով: Ապարանի ջրամբարում 0.60 մլն մ³-ով և Մարմարիկի ջրամբարում 0.28 մլն մ³-ով ջրի ծավալը նախորդ տարվա նույն օրվա համեմատ ավելի […]
15:41 09.11.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Կարոլին Գեգինատին։ Կարևորելով Համաշխարհային բանկի հետ արդյունավետ համագործակցությունը՝ Նարեկ Մկրտչյանն ընդգծել է, որ կառույցը նախարարության կարևոր գործընկերներից է, որի օգնությամբ մինչ օրս հաջողությամբ իրականացվում են մի շարք ծրագրեր։ «Բարձր ենք գնահատում հետպատերազմական իրավիճակում մեր միջազգային գործընկերների, այդ թվում՝ նաև Համաշխարհային բանկի […]
15:35 09.11.2021
ԱՀ առողջապահության նախարարի 05․11․2021թ․ թիվ 256-Ա հրամանով հաստատված՝ կորոնավիրուսային հիվանդության (covid-19) տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները պահպանելով՝ Արցախի Հանրապետության քննչական կոմիտեում շարունակվելու է քաղաքացիների ընդունելությունը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ քննչական կոմիտեից, ընդունելության, ինչպես նաև քննիչի աշխատասենյակում կատարվելիք քննչական գործողություններին մասնակցելու ժամանակ պարտադիր է դիմակ կրելը, համապատասխան միջոցներով ախտահանվելը, ջերմության հեռահար ստուգում անցնել և սոցիալական […]
15:30 09.11.2021
Նոյեմբերի 10-12-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Փարիզ` մասնակցելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր համաժողովի 41-րդ նստաշրջանին, որի շրջանակներում տեղի է ունենալու նաև ՅՈւՆԵՍԿՕ-ի 75-ամյակին նվիրված միջոցառում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից՝ այցի շրջանակներում նախարարը կունենա երկկողմ հանդիպումներ: Նախարար Միրզոյանը մասնակցելու է նաև Փարիզի Խաղաղության 4-րդ համաժողովի բացմանը: