TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մահացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը

14:30 05.11.2021

90 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը։ Այս մասին հայտնում է Հայաստանի թատերական գործիչների միությունը։ Ժենյա Ներսիսյանը խաղացել է շուրջ 150 դեր։ 1965 թվականին ընտրվել է Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։ 1995 թվականին Լոնդոնի Գևորգ Թահթայան ազգային վարժարանում դասավանդել է հայ գրականություն և գեղարվեստ, բեմադրել բազմաթիվ ներկայացումներ։ 1996 թվականին անգլիական բեմում խաղացել է […]

̰
Բայդենը Էրդողանին և Ալիևին չի հրավիրել ժողովրդավարության համար գագաթնաժողովին

14:23 05.11.2021

POLITICO-ն հայտնում է, որ նախագահ Բայդենը Էրդողանին և Ալիևին չի հրավիրել ժողովրդավարության համար իր առաջիկա գագաթնաժողովին ՝ Ադրբեջանի նավթային միապետության և Թուրքիայի նեոօսմանյան բռնապետության դեմ ուղղված կտրուկ, բայց ոչ զարմանալի կշտամբանք։ Հրավիրված երկրների շարքում է Հայաստանը։ Ցանկն ամբողջությամբ՝ այստեղ։

̰
Կայացել է Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջին մրցափուլը

14:07 05.11.2021

Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ը՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացան Հայաստանի Սիրողական ֆուտբոլի Ա լիգայի առաջին մրցափուլի հետևյալ հանդիպումները․ Զովունի 1-3 Ռեալ Արմի Ֆուդ Կիլիկիա 5-1 Էկովիլ Ափաջնյակ Երևան 1-1 Արարատի Արաքս Ախթամար 6-1 Ֆալկոնս ՀԼՀ 5-0 ՊԵԿ

̰
Վարչապետն ընդունել է Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահին

14:02 05.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավային և նրա գլխավորած պատվիրակությանը։ Ողջունելով Վրաստանի ՍԴ ներկայացուցչական պատվիրակության պաշտոնական այցը մեր երկիր՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ ընդգծել, որ Հայաստանի և Վրաստանի հարաբերություններում նոր դինամիկա է արձանագրվում: Այդ մասին են վկայում երկու երկրների տարբեր ոլորտները ներկայացնող պատվիրակությունների ակտիվ փոխայցերը, սերտ շփումները, այս […]

̰
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարի մոտ ընդունելությունները ժամանակավորապես դադարեցվել են

13:54 05.11.2021

Կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարար Արմինե Պետրոսյանի մոտ ընդունելությունները ժամանակավորապես դադարեցվել են, տեղեկացնում են նախարարությունից։ «Ձեզ հուզող հարցերը կարող եք ներկայացնել նախարարի ֆեյսբուքյան պաշտոնական էջին անձնական նամակ գրելու միջոցով»,- ասվում է նախարարության տարածած հաղորդագրության մեջ:

̰
Նոյեմբերի 4-5-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:47 05.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 4-5-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Երկարաձգվել է Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայտերի ընդունման վերջնաժամկետը

13:40 05.11.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը երկարաձգել է 2022 թ. Վենետիկի ժամանակակից արվեստի 59-րդ միջազգային բիենալեին մասնակցելու նպատակով հայկական տաղավարի համադրողի և արվեստագետ(ներ)ի ընտրության մրցույթի հայտագրումը: Այժմ հայտերի ներկայացման վերջնաժամկետ է սահմանված 2021 թ. նոյեմբերի 16-ը: Մրցույթն անցկացվում է հայեցակարգի ներկայացման (պրեզենտացիա) և հարցազրույցի միջոցով: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. նոյեմբերի […]

̰
Քաջարան – «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

13:32 05.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան – «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

̰
Դավութօղլուն կարծում է, որ Թուրքիայի գործող իշխանությունները չեն վերընտրվելու

13:24 05.11.2021

Թուրքիայի ներքաղաքական կյանքում շարունակում են տիրապետող մնալ արտահերթ ընտրությունների մասին խոսակցությունները: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին կուսակից, նախկին արտգործնախարար, ապա նաև վարչապետ, իսկ այժմ Էրդողանի գլխավոր քննադատներից Ահմեթ Դավութօղլուն ևս անդրադարձել է արտահերթ ընտրությունների հավանականությանը՝ այն կապելով երկրի տնտեսության վատ վիճակի հետ, փոխանցում է Ermenihaber-ը։ Դավութօղլուի կանխատեսմամբ՝ այս ձմեռը բնակչության համար շատ ծանր է […]

̰
Քաջարան – «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է

00:00 05.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Սյունիքի մարզի Քաջարան – «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է։

̰
Գլոբալ տաքացումը կհանգեցնի մի քանի կղզի-պետությունների անհետացմանը

23:58 04.11.2021

Գլոբալ տաքացումը կհանգեցնի մի քանի կղզի-պետությունների անհետացմանը սառույցների հալման և ծովի մակարդակի բարձրացման պատճառով: Այս մասին գրում է Express թերթը։ Կլիմայի փոփոխությունից տուժած տարածքների թվում են Կիրիբատին, Տուվալուն և Մարշալյան կղզիները։ Ինչպես հայտարարել է Կիրիբատիում Climate Action Network բնապահպանական ոչ կառավարական կազմակերպությունների գլոբալ ցանցի համակարգող Պելենիզա Ալոֆան, Գլազգոյում ՄԱԿ-ի գագաթնաժողովը կենսական նշանակություն ունի կղզի-պետության համար: […]

̰
Քննարկվել է Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ հարցեր

23:50 04.11.2021

ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր` նոյեմբերի 4-ին, ընդունել է Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Լարս Պատրիկ Բերգին: Հանձնաժողովի նախագահը նախ շնորհակալություն հայտնեց գերմանացի գործընկերոջը ԵԽ-ում ծավալած գործունեության համար, այնուհետև կողմերը համակողմանի քննարկում ծավալեցին Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների զարգացման, տարածաշրջանում առկա իրավիճակի և խորհրդարանական կապերի առավել խորացման վերաբերյալ: Լարս Պատրիկ Բերգը Արման […]

̰
Գնել Սանոսյանը Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատարին

23:41 04.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում ներկայացրել է համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վահրամ Խաչատրյանին։ Նախարարը շնորհավորել է Խաչատրյանին և բեղմնավոր աշխատանք է մաղթել։ Նախարար Սանոսյանը շնորհակալություն է հայտնել նախկին համայնքապետ Ռոբերտ Գրիգորյանին արդյունավետ աշխատանքի, քաղաքում ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ ներդրած ջանքերի համար։ Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանը ևս շնորհակալություն է հայտնել […]

̰
42-ամյա տղամարդը խաբեությամբ գումար է հափշտակել դեղատների աշխատակցուհիներից

23:31 04.11.2021

Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում ստացվեց մի դեղատան աշխատակցուհուց: Նա հայտնեց, որ անհայտ անձը խաբեությամբ հափշտակել էր 30 հազար դրամ: Աշտարակի ոստիկանները ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, որոնց շնորհիվ պարզվեցին և՛ խարդախության մեխանիզմը, և՛ խարդախի ինքնությունը: էջմիածնի բնակիչ, 42-ամյա տղամարդը ծրար էր հանձնել դեղատան աշխատակցուհուն և հայտնել՝ իբր այն պետք է փոխանցել տեղական ինքնակառավարման մարմնում աշխատող […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:19 04.11.2021

Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Նոյեմբերի 6-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում նոյեմբերի 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Մետրոպոլիտենի ոստիկանները 18-ամյա երիտասարդի մոտ թմրանյութ են հայտնաբերել

23:08 04.11.2021

Ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկությունն իրացրին նոյեմբերի 2-ին: Ժամը 17.45-ին, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարանից նրանք բերման ենթարկեցին Արմավիրի մարզի Մերձավան համայնքի բնակիչ, 18-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվեց կանաչավուն զանգվածով փաթեթ: Ըստ նրա` հայտնաբերվածը թմրանյութ է` իր օգտագործման համար: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են: `

̰
Էրդողանն օրակարգ է բերել իտալա-ֆրանսիական նոր սերնդի ՀՕՊ համակարգերի արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը

22:36 04.11.2021

Հռոմում տեղի ունեցած G20 գագաթնաժողովից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին օրակարգ է բերել իտալա-ֆրանսիական նոր սերնդի SAMP/T հեռահար ՀՕՊ համակարգերի արտադրության ծրագրին Թուրքիայի մասնակցության հարցը, փոխանցում է Ermenihaber-ը։ Էրդողանը գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Ֆրանսիա-Իտալիա-Թուրքիա եռյակը դրական քայլեր են անելու պաշտպանական արդյունաբերության ոլորտում՝ մասնավորապես SAMP/T ՀՕՊ համակարգերի հարցում։ Նրա խոսքով՝ այդ դրական քայլերով […]

̰
Ամերիկացի սենատորը պահանջել է ԱՄՆ պետքարտուղարությունից և ՊՆ-ից զեկույց ներկայացնել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին

22:17 04.11.2021

Սենատոր Ալեքս Փադիլան պահանջել է ԱՄՆ Պետքարտուղարությունից և Պաշտպանության նախարարությունից զեկույց ներկայացնել Արցախի դեմ Ադրբեջանի ռազմական հանցագործությունների մասին։ Այդ մասին հաղորդում է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Ըստ Փադիլայի` զեկույցը մասնավորապես պետք է ընդգրկի. – Ադրբեջանի կողմից արգելված զինամթերքի կիրառումը, – Ադրբեջանի կողմից օտարերկրյա վարձկանների օգտագործումը, – Ադրբեջանի կողմից ամերիկյան մասեր պարունակող թուրքական ԱԹՍ-ների օգտագործումը։ Սենատոր […]

̰
̰
Հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներ Արցախում

22:02 04.11.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ստեփանակերտում և Արցախի մի շարք քաղաքային համայնքներում նոյեմբերի 4-ից կարանտին է սահմանվում։ Սահմանվել են հանրային միջոցառումների իրականացման սահմանափակումներ։ 4. Արգելվում են հանրային միջոցառումները, այդ թվում՝ 1) տոնական (ներառյալ` ծննդյան տարեդարձի, հարսանյաց, նշանադրության) և հիշատակի միջոցառումները, բացառությամբ հուղարկավորության և հոգեհանգստի արարողությունների՝ 20-ից ոչ ավելի անձանց մասնակցությամբ. 2) անձանց սոցիալական, մշակութային, կրթական, […]

̰
SHANTNEWS

21:55 04.11.2021

̰
Արման Թաթոյանը ԵԽԽՎ համազեկուցողներին է ներկայացրել անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու հրատապ անհրաժեշտությունը

21:48 04.11.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը նոյեմբերի 4-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: Հանդիպման ընթացքում քննարկվել են սահմանային բնակիչների իրավունքներին վերաբերող հարցերից մինչև դատաիրավական բարեփոխումներ ու ԶԼՄ-ների աշխատանք: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը ներկայացրել է փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: Նա նշել […]

̰
Վրաստանի ՍԴ պատվիրակությունն այցելել է Մատենադարան

21:40 04.11.2021

2021 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում Վրաստանի սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի ղեկավարած պատվիրակությունը այցելել է Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան։ Ինչպես տեղեկացնում են ՍԴ-ից, երկու երկրների բարձր դատարանների ներկայացուցիչները Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի ուղեկցությամբ շրջայց են կատարել թանգարանային համալիրում և ծանոթացել հայ միջնադարյան մատենագրությանը, ինչպես նաև այլալեզու ձեռագրերի հավաքածուներին։

̰ ̰
Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին

21:22 04.11.2021

«Սա համեստ գնահատականն է ձեր կատարած ազգանվեր աշխատանքին». Վահրամ Դումանյանը կոչումներ է շնորհել մարզաշխարհի ներկայացուցիչներին ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն այսօր՝ նոյեմբերի 4-ին, մարզական կոչումներ են շնորհել մարզաշխարհի մի շարք ներկայացուցիչների: Վահրամ Դումանյանն ընդգծել է, որ սա մարզիկների և մարզիչների կատարած ազգանվեր աշխատանքի շատ համեստ գնահատականն է. «Մարզաշխարհի՛ սիրելի ներկայացուցիչներ, […]

̰
«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանավորված աշխատանքներն ընթանում են ըստ ժամանակացույցի

16:00 04.11.2021

«Գառնի-Երևան» մայրուղային ջրատարի վրա պլանավորված աշխատանքները, որի պատճառով 24 ժամով դադարեցվել է Երևանի մի քանի վարչական շրջանների և Արարատի մարզի որոշ բնակավայրերի ջրամատակարարումը, ընթանում են ըստ ժամանակացույցի, տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։ Հիմնական խնդիրը Նուբարաշենից ոչ հեռու ջրատարի 60 մետրանոց վթարային վիճակում գտնվող հատվածի փոխարինումն է նոր խողովակաշարով: Իսկ վթարայնության պատճառը ըստ «Կենտրոն» շահագործման տեղամասի […]

̰
Հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերություններն ակտիվացել են. ԱԳ փոխնախարար

15:58 04.11.2021

Չնայած կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանափակումներին՝ հայ-ռուսական երկկողմ դաշնակցային հարաբերությունները 2021-ին ակտիվացել են, հաջորդ տարի ակնկալվում է բարձրաստիճան և բարձր այցերի հաճախականության ավելացում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: 2022-ին լրանալու է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական […]

̰
ՀՀ-ի և Վրաստանի Սահմանադրական դատարաններն անցկացրել են ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ

15:56 04.11.2021

Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակության՝ Հայաստան կատարած պաշտոնական այցի շրջանակներում 2021 թվականի նոյեմբերի 4-ին տեղի են ունեցել երկու դատարանների ընդլայնված կազմերով աշխատանքային քննարկումներ: Սահմանադրական դատարանը տեղեկացնում է, որ քննարկումների շրջանակներում անդրադարձ է կատարվել Հայաստանում և Վրաստանում Սահմանադրական դատարան ներկայացվող անհատական գանգատի ինստիտուտի առանձնահատկություններին, ինչպես նաև Սահմանադրական դատարանների և այլ դատարանների միջև փոխհարաբերություններին: […]

̰
Այս պահին 3000-ից ավելի հոսպիտալացված քաղաքացիներից ընդամենը 97-ն է պատվաստված. նախարար

15:55 04.11.2021

Նիստի ավարտին անդրադարձել է եղել Հայաստանում կորոնավիրուսային վարակով պայմանավորված համաճարակային ընթացիկ իրավիճակին: Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, երեկ արձանագրվել է 2330 նոր դրական դեպք. «Ընդհանուր առմամբ՝ իրականացվել է 12 188 թեստավորում, ցավոք, գրանցվել է 41 մահ: Իհարկե, դպրոցների արձակուրդների երկարացումը և բուհերի դասերի առցանց անցնելն արդեն որոշակի դրական միտումներ ցույց են տալիս: […]

̰
Միջխորհրդարանական միությունում Արթուր Վանեցյանին կփոխարինի Հայկ Մամիջանյանը

15:52 04.11.2021

Նոյեմբերի 4-ին ԱԺ խորհուրդը գումարել է արտահերթ նիստ, որը նախագահել է խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը: Խորհուրդը փոփոխություն է կատարել ԱԺ խորհրդի 2021 թվականի հոկտեմբերի 25-ի ԱԺԽՈ-018-Ա որոշման մեջ, ըստ որի` Միջխորհրդարանական միությունում ԱԺ ութերորդ գումարման պատվիրակության կազմում «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանին կփոխարինի նույն խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

̰
BACK_TO_TOP