21:38 05.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Վարչապետը ողջունել է պարոն Օվերչուկի այցը Հայաստան և նշել, որ այն լավ հնարավորություն է քննարկելու ընթացիկ օրակարգը: «Ցանկանում եմ նշել, որ բարձր եմ գնահատում Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետերի համանախագահությամբ եռակողմ աշխատանքային հանձնաժողովի աշխատանքը: Հույս ունեմ, որ մեզ ի վերջո կհաջողվի հանգել կոնկրետ […]
21:33 05.11.2021
ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը խնդրանքով դիմել է զանգվածային լրատվական միջոցների բոլոր ղեկավարներին: «Հարգելի և սիրելի լրագրողներ, առնվազն 7 ամիս է Հայաստանում սկսել է պատվաստման գործընթացը, և մենք՝ բուժաշխատողներս, ցավոք, դեռ հասարակության 12%-ին ենք կարողացել բացատրել, որ ներկա պահին այլընտրանք չկա՝ պետք է ընտրել հրատապ լուծման եղանակը՝ պատվաստումը։ Ես գիտեմ, որ հասարակության վստահության կարևորագույն ու հզոր […]
17:01 05.11.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 5-ին ստորագրել է հրամանագիր 2022 թվականի ձմեռային զորակոչ անցկացնելու և զորացրում կատարելու մասին: Այս մասին հայտնում են Արցախի նախագահի աշխատակազմից։ Հրամանագրի համաձայն՝ 2022 թվականի հունվար-փետրվար ամիսներին կանցկացվի Արցախի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական ծառայության ձմեռային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, […]
17:00 05.11.2021
Հայաստանում նախատեսվում է 2022-ին պետբյուջեից սահմանամերձ համայնքների պետական աջակցության համար հատկացնել 1 մլրդ 155 մլն դրամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2022-ի բյուջեի նախագծի քննարկմանը: «2022 թվականի պետական բյուջեից նախատեսված է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը հատկացնել 335 մլրդ 257 մլն […]
16:59 05.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին: Նախարար Փիլոյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել նախարարության հետ երկարատև երկկողմ և բազմակողմ համագործակցության համար: Ի թիվս հումանիտար, ուսուցողական բազմաթիվ արդյունավետ ծրագրերի, Ա. Փիլոյանը հատկապես ընդգծել է Կարմիր խաչի անգնահատելի դերը 44-օրյա պատերազմում զոհված զինծառայողների աճյունների որոնման, […]
16:57 05.11.2021
Շրջակա միջավայրի փոխնախարար Աննա Մազմանյանի գլխավորած հայաստանյան պատվիրակությունը Գլազգոյում Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովի` #COP26-ի շրջանակում հանդիպել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրենի համագործակցության հարցերով տեղակալ տիկին Ուտե Կլամերտի, Կլիմայի և աղետների ռիսկերի նվազման ծրագրերի ղեկավար պարոն Լագանդայի և Ծրագրերի պատասխանատու տիկին Պերգոլինիի հետ։ ✅ Կողմերը քննարկել են ոլորտի առաջնահերթությունները և […]
16:55 05.11.2021
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Հոգեշնորհ Տ․ Բաբկեն վարդապետ Սալբիյանը սույն թվականի նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Գեղարքունյաց թեմում։ Արժանապատիվ Տ․ Սահակ քահանա Սահակյանը, ավարտելով իր ուսումնառությունը Գերմանիայում, սույն թվականի նոյեմբերի 1-ից ծառայության է կոչվել Արագածոտնի թեմում։
16:53 05.11.2021
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և «Գիտական նորարարության և կրթության կենտրոն» հիմնադրամի միջև այսօր ստորագրվել է համագործակցության հուշագիր, համաձայն որի՝ ՀԱՊՀ-ում գործող Օդային ռոբոտատեխնիկայի ուսումնահետազոտական կենտրոնը կվերազինվի և կիրականացնի նոր ծրագրեր: Հուշագրի ստորագրման արարողությանը ներկա է եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ողջունելով ներկաներին և նախաձեռնությունը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ասել է, որ անհրաժեշտ է շատ […]
16:48 05.11.2021
«ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների և թոշակների գծով ֆինանսական հատկացումները քննարկվել են նոյեմբերի 5-ին ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը նշել է, որ 2022-ին նախատեսվում է բարձրացնել նվազագույն կենսաթոշակի, սոցիալական նպաստների չափերը: «Անապահով […]
16:47 05.11.2021
Նոյեմբերի 5-ին ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտներն ու ծախսերը: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է երեք գերատեսչությունների՝ շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ու էկոնոմիկայի նախարարությունների գծով 2022-ին […]
16:46 05.11.2021
ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 5-ի համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը տեղեկացրել է, որ ՀՀ 2022թ. պետական բյուջեի նախագծով գյուղատնտեսական ոլորտում իրականացվելիք ծրագրերի համար նախատեսվել է 23 մլրդ 638 մլն դրամ: Զեկուցողը ներկայացրել է գյուղատնտեսության արդիականացման, խթանման, գյուղական ենթակառուցվածքների […]
16:44 05.11.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Էստոնիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ռինա Կալյուրանդին (նստավայրը` ք. Թբիլիսի): Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և փոխդեսպան Փիթեր Փալսը: Ողջունելով դեսպանին՝ նախարար Վահրամ Դումանյանը մեծապես կարևորել է երկու բարեկամական երկրների համագործակցությունը և վստահություն հայտնել, որ […]
16:35 05.11.2021
ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Երևանի քաղաքապետարանի և Հայկական Կարմիր խաչի ընկերության հետ համագործակցությամբ նոյեմբերի 7-ին՝ ժամը 11:00-ին, «Հիլլս» սպորտային համալիրում տեղի կունենա «Պատվաստումների օր Երևանում» խորագրով միջոցառումը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը: Միջոցառման նպատակն է խրախուսել պատվաստումային գործընթացը, հանրությանը առավել իրազեկ դարձնել դրան առնչվող տեղեկատվությանը, ձևավորել […]
16:31 05.11.2021
Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղը «Future English» ծրագրի շրջանակում իրականացնում է անգլերեն դասավանդող ուսուցիչների վերապատրաստման դասընթացներ: «Future English» եռամյա ծրագիրը բազմաթիվ երկրներում իրականացվող նախաձեռնություն է, որի նպատակը կրթական համակարգում հետազոտական ուսումնասիրությունների կատարումն ու նորարարությունների խթանումն է: Ծրագրի մեկնարկին՝ նոյեմբերի 4-ին, ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Փոխնախարարն արդյունավետ համագործակցության համար շնորհակալություն […]
16:25 05.11.2021
Սահմանադրական բարեփոխումների գործընթացի կազմակերպման և սահմանադրական բարեփոխումների խորհրդի (հանձնաժողովի) ձևավորման ուղղություններն է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը քննարկել պատգամավորների, իրավաբան-գիտնականների, կուսակցությունների, միջազգային ու հասարակական կազմակերպությունների շուրջ չորս տասնյակը գերազանցող ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ներկաներին շարունակական բնույթ կրող քննարկման հրավերն ընդունելու համար և ընդգծել, որ նախարարությունը, ունենալով բարեփոխումների հագեցած օրակարգ, մեծապես կարևորում […]
16:21 05.11.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը. հոկտեմբերի 24-30-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում` հոկտեմբերի 30-ին, Հրազդանում` հոկտեմբերի 27-ին, Արարատում` հոկտեմբերի 25-ին, 26-ին և 28-ին:
15:57 05.11.2021
Մոտ երեք տասնամյակ է, ինչ ՄԱԿ-ը համախմբում է երկրագնդի գրեթե բոլոր երկրներին կլիմայական գլոբալ գագաթնաժողովներում, այսպես կոչված «Կողմերի համաժողովներում» (Conference of the Parties (COP)): Ինչպես տեղեկացրին ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության կենտրոնից, նշված ժամանակաշրջանում կլիմայի փոփոխությունը երկրորդային խնդիր լինելուց վերածվել է համաշխարհային առաջնահերթության: Համաժողովն ընթանում է Մեծ Բրիտանիայի նախագահությամբ` Գլազգոյում և տևելու է 12 օր՝ հոկտեմբերի 31-ից մինչև […]
15:51 05.11.2021
Ֆրանսիական «Le Monde» թերթի «Ո՞ւր է գնում Թուրքիան» հոդվածում, նշվում է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ջանում է պատմության մեջ Մուստաֆա Քեմալ Աթաթյուրքի նման հետք թողնել, մինչդեռ վերջերս քամին սկսել է հակառակ ուղղությամբ փչել։ Ermenihaber-ը ստորև ներկայացնում է մեկ հատված այդ հոդվածից։ «Գաղափարական պատկանելությունն աստիճանաբար առաջ անցավ Էրդողանի վաղ պրագմատիզմից և սկզբնական կամավոր նախաձեռնություններից: […]
15:45 05.11.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից տեղեկացնում են, որ Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման պետաջակցության ծրագիրը շարունակվում է Կարելի է կառուցել անասնաշենքի 3 մոդել 1-ին մոդել՝ Արտադրական տարածքը՝ 130-280 քմ, Առնվազն՝ 10-15 գլուխ կենդանի, Կառուցման ծախսերը՝ շուրջ 11 մլն ՀՀ դրամ, Փոխհատուցումը՝ 5.5 մլն ՀՀ դրամ: 2-րդ մոդել՝ Արտադրական տարածքը՝ 281-450 քմ, Առնվազն՝ 20-25 գլուխ կենդանի, Կառուցման […]
15:33 05.11.2021
Հանրապետության գյուղատնտեսության և պարենի նախարար Ժուլյեն Դենորմանդին հայտարարել է Եվրոպայում թռչնագրիպի արագ տարածման կապակցությամբ սպառնալիքի մակարդակի բարձրացման մասին: Այս մասին հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ «Եվրոպայում թռչնագրիպի համաճարակի զարգացումը մեզ ստիպում է այժմ բարձրացնել վտանգի մակարդակը եւ միջոցներ ձեռնարկել, որոնք անհրաժեշտ են մեր ոլորտի պաշտպանությունը երաշխավորելու համար»,- ասված է հաղորդագրության մեջ: Նախարարությունում ճշտում են, որ […]
15:26 05.11.2021
Իրանը առնվազն 25 կիլոգրամ ուրան է արտադրել 60% հարստացմամբ և 210 կիլոգրամ ուրան՝ 20 տոկոս հարստացմամբ: Այդ մասին հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին: «Օրենքի համաձայն ՝ մենք պետք է արտադրենք 120 կգ (տարեկան-խմբ.)՝ 20 տոկոս հարստացմամբ, իսկ հիմա մենք անցել ենք 210 կգ-ի սահմանը ։ Այժմ մենք 25 կիլոգրամ ենք […]
15:18 05.11.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության գիտությունների ակադեմիայի նախագահ, ակադեմիկոս Ալեքսանդր Սերգեևին: Վարչապետը ողջունել է պարոն Սերգեևին և կարևորել Հայաստանի և Ռուսաստանի միջև գիտության ոլորտում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Նիկոլ Փաշինյանը հույս է հայտնել, որ այցի ընթացքում կքննարկվեն համատեղ ծրագրերի ու նախագծերի իրականացման հնարավորությունները` արդյունավետ փոխգործակցություն ապահովելով երկու երկրների գիտական հանրույթների համար: Գործադիրի ղեկավարի […]
15:10 05.11.2021
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է ՀՀ-ում և այլ երկրներում պատվաստվածության և մահերի հարաբերակցությունը։ Կարմիրը մահերն են, կանաչը` պատվաստումները։ Այս պարզ աղյուսակը հերթական անգամ ապացուցում է. այն երկրներում, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է, COVID-19-ի հետևանքով մահերը տասնյակ անգամներ ավելի քիչ են: Հղումը`այստեղ։
15:03 05.11.2021
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերով ԱՄՆ Սենատում «ԱՄՆ ազգային պաշտպանական արտոնությունների ակտի» քննարկումների ընթացքում Սենատորներ Ռոբերտ Մենենդեսը և Ալեքս Պադիլան ներկայացրել են օրենսդրական փոփոխությունների երեք առաջարկներ։ Դրանցից մեկով նախատեսվում է վերականգնել «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի (առավել հայտնի որպես «907-րդ բանաձև») պահանջների կատարումը, որը արգելանք է դնում Ադրբեջանին ամերիկյան ռազմական օժանդակության վրա։ Մյուս երկու նախագծերն […]
14:45 05.11.2021
ՀՀ ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում նոյեմբերի 5-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված սոցիալական ապահովության, նպաստների և թոշակների գծով ֆինանսական հատկացումները: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը 2022-ին պետական բյուջեի նախագծով հատկացվելու է 579 […]
14:37 05.11.2021
Նոյեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Վրաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Մերաբ Տուրավայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանն արձանագրվել է հայ-վրացական բազմաբևեռ հարաբերությունների և փոխգործակցության բարձր մակարդակը: Զրույց է ծավալվել երկու երկրների իշխանությունների` տարբեր թևերում առկա գործընկերային հարաբերությունների և դրանց ընդլայնման շուրջ: Այս […]