TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մանվել Խնձրցյանը՝ բրոնզե մեդալակիր․ Մ23 ԱԱ

23:00 06.11.2021

Ազատ ոճային ըմբիշ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը Սերբիայում ընթացող մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությունում դարձել է բրոնզե մեդալակիր։ Նա 10-0 հաշվով փայլուն հաղթանակ է տարել Հնդկաստանի ներկայացուցչի նկատմամբ։

̰
Արման Ավագյանը` բրոնզե մեդալակիր. Մ23 ԱԱ

22:52 06.11.2021

Ազատ ոճային ըմբիշ, 79 կգ քաշային Արման Ավագյանը մինչև 23 տարեկանների Աշխարհի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճեց: Այս մասին հայտնում են ֆեդերացիայից։

̰
Վազգեն Թևանյանը` աշխարհի փոխչեմպիոն․ Ըմբշամարտի Մ23 ԱԱ

22:45 06.11.2021

Վազգեն Թևանյանը դարձել է աշխարհի փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մեր ըմբիշը գոտեմարտում էր իր սովորական քաշից՝ 65 կգ-ից մեկ քաշ բարձր՝ 70 կգ, ինչն էլ եզրափակչում զգացնել տվեց։ Մրցակիցը ֆիզիկապես ճնշեց և թույլ չտվեց Վազգենին գործի դնել տեխնիկական զինանոցը։ Մ23 Աշխարհի փոխչեմպիոն Վազգեն Թևանյանի մեդալը հանձնել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար […]

̰
Երևանի մի շարք հասցեներում և Կոտայքի մարզում գազանջատումներ կլինեն

22:33 06.11.2021

Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ նոյեմբերի 3-ին և 4-ին պլանային աշխատանքների շրջանակում Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը չի դադարեցվել։ Աշխատանքները կիրականացվեն նոյեմբերի 8-ին, ինչի պատճառով ժամը 8։00-ից մինչև ժամը 22։00-ն կդադարեցվի Նուբարաշեն վարչական շրջանի և Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: […]

̰
Իտալիայի Սենատի նախագահն այցելել է Վենետիկի Սուրբ Ղազար կղզի

22:22 06.11.2021

Իտալիայի Սենատի նախագահ Մարիա Էլիզաբետա Կազելլատին այցելել է Վենետիկի հայկական Սուրբ Ղազար կղզի։ Իտալիայի Սենատի նախագահին ընդունել է Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ, գերապայծառ Տեր Լևոն արքեպիսկոպոս Զեքիյանը։ Հանդիպմանը ներկա են եղել Իտալիայում ՀՀ դեսպան Ծովինար Համբարձումյանը, Վենետիկի Պրեֆեկտ Վիտտորիո Զապպալորտոն, Վենետիկում ՀՀ Պատվավոր հյուպատոս Գագիկ Սարուխանյանը, ինչպես նաև տարածքային և ազգային իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչներ։ Նշվում […]

̰
Կանադայում որմզդեղնը ներխուժել է դասասենյակ և ընդհատել կենսաբանության դասը

22:10 06.11.2021

Դասասենյակ ներխուժած որմզդեղնը Կանադայի դպրոցում ընդհատել է կենսաբանության դասը։ Կենդանին կոտրել է պատուհանը և մտել դասասենյակ։ Դեպքի վայրից կադրերը հայտնվել են Twitter-ում: Զրուցելով լրագրողների հետ՝ դպրոցականներից մեկի մայրը պատմել է, որ առավոտյան որմզդեղնին նկատել են դասարաններից մեկի մոտ։ «Փոքրիկս սկսեց բղավել պատուհանից, որ որմզդեղն է տեսել»,- հիշում է կինը՝ նշելով, որ փոքրիկին չի հավատացել, իսկ […]

̰
SHANTNEWS

21:58 06.11.2021

̰
ԵՊԲՀ-ում Հոգաբարձուների խորհրդի նախագահ և քարտուղար են ընտրել

21:47 06.11.2021

ԵՊԲՀ-ում նոյեմբերի 4-ին անցկացվեց հոգաբարձուների խորհրդի նոր կազմի առաջին նիստը: Բաց քվեարկության արդյունքում Հոգաբարձուների խորհրդի քարտուղար ընտրվեց դասախոս, սրտաբանության ամբիոնի ասպիրանտ Անի Ռափյանը: Հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնը խորհրդի անդամները կրկին վստահեցին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի տնօրեն, ինվազիվ-սրտաբան Միքայել Ադամյանին, որը որպես ԵՊԲՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ պաշտոնավարում էր 2020 թվականի օգոստոսի 13-ից: Միքայել Ադամյանը շնորհակալություն հայտնելով խորհրդի […]

̰
Իրանը սատարում է «3+3» ձևաչափը․ Իրանի արտգործնախարար

21:37 06.11.2021

Իրանը սատարում է «3+3» ձևաչափը և կարծում է, որ տարածաշրջանային խնդիրները կարելի է լուծել ներտարածաշրջանային մեխանիզմների միջոցով։ Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը։ «Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ համագործակցությունն ու հեռանկարները», – ասված է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության […]

̰
Չեղարկվել է ԵՊՀ ռեկտորի ընտրության չկայացած մրցույթը․ հայտարարվել է նոր մրցույթ

21:23 06.11.2021

«Երևանի պետական համալսարան» հիմնադրամի նոր ձևավորված հոգաբարձուների խորհրդի անդրանիկ նիստին ձայների մեծամասնությամբ որոշվել է չեղարկել ռեկտորի ընտրության՝ նախկինում չկայացած մրցույթը, փոփոխություն իրականացնել ռեկտորի ընտրության կանոնակարգում և հայտարարել նոր մրցույթ: ԵՊՀ-ն տեղեկացնում է, որ ըստ այդմ, որոշվել է, որ ռեկտորի ընտրությունը տեղի է ունենալու ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-ին:

̰
ՀՊՄՀ-ի հոգաբարձուների խորհրդի նոր կազմն ընտրել է նախագահին ու քարտուղարին

21:16 06.11.2021

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի նիստերի դահլիճում այսօր կայացել է հոգաբարձուների խորհրդի նոր կազմով անդրանիկ նիստը, տեղեկացնում է ԿԳՄՍ նախարարությունը։ Նիստի օրակարգում ընդգրկված էր 3 հարց․ 1. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրություն, 2. ՀՊՄՀ հոգաբարձուների խորհրդի աշխատակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագծի քննարկում և հաստատում, 3. ՀՊՄՀ ռեկտորի պաշտոնի թափուր տեղի մրցույթի […]

̰
Վրաստանի ԱՆ-ը տարածել է տեսանյութ, որտեղ Սաակաշվիլին սնունդ է ընդունում

21:04 06.11.2021

Վրաստանի արդարադատության նախարարության հատուկ քրեակատարողական ծառայությունը շաբաթ տարածել է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին սնունդ ընդունում: Տեսանյութը հրապարակվել է Facebook-ի պաշտոնական էջում։ «Ելնելով հանրային բարձր հետաքրքրությունից՝ մենք հրապարակում ենք Միխեիլ Սաակաշվիլիի սննդի ընդունման տեսանյութը։ Տեսանյութերում հստակ երևում է, թե ինչպես է նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ընդունում է սնունդ և բնական […]

̰
«LEADER» ծրագիրը հույժ կարևոր է ՀՀ-ի կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում․ փոխնախարար

20:52 06.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը նոյեմբերի 5-ին մասնակցել է ԵՄ «Տեղական դերակատարների զորեղացում հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» ծրագրի մարզային մեկնարկին Իջևանում։ Վաչե Տերտերյանը նշել է, որ ծրագիրը հույժ կարևոր է Հայաստանի կառավարության որդեգրած տարածքային համաչափ զարգացման քաղաքականության համատեքստում։ Փոխնախարարն ընդգծել է. «Հայաստանի հյուսիսային մարզերում՝ շնորհիվ Եվրոպական միության և այլ […]

̰
Ուկրաինայում ՀՀ դեսպանն ու Կիևի մարզպետը քննարկել են միջտարածաշրջանային համագործակցության հնարավորությունները

20:38 06.11.2021

Նոյեմբերի 4-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանն ու Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը հանդիպել են Կիևի մարզպետ Վասիլ Վոլոդինի հետ: Քննարկեցին տնտեսական համագործակցության հնարավորություններն ինչպես մարզային, այնպես էլ պետական համակարգմամբ: Զրուցակիցներն անդրադարձել են հնարավոր համագործակցությանը հայկական կողմին վերաբերող հարցերում: Դեսպան Կարապետյանը խոսել է միջտարածաշրջանային համագործակցության հնարավորությունների, տուրիզմի ոլորտում գործակցության հեռանկարների մասին:

̰
Վանաձորում պատվաստումային միջոցառումն ավարտվել է

20:33 06.11.2021

«Պատվաստումների օր Վանաձորում» խորագրով միջոցառման ընթացքում, որն անց կացվեց այսօր Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում ՀՀ Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, Լոռու մարզպետարանի, Հայկական Կարմիր խաչի ընկերության և Վանաձորի ԲԿ-ի հետ համագործակցությամբ, պատվաստվել է 450 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում են Լոռու մարզպետարանից։

̰
Երևանում 3 մեքենա է բախվել․ դրանցից մեկը կողաշրջվել է

20:22 06.11.2021

Նոյեմբերի 6-ին՝ ժամը 14:00-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ֆուչիկի փողոցի թիվ 29 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ առկա է վառելիքի արտահոսք: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz E» (վարորդ՝ Հ․ […]

̰
Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջաններում դիտարկվել է 45 տրանսպորտային միջոց

20:12 06.11.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը շաբաթ օրը՝ նոյեմբերի 6-ին, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի, ՀՀ պարեկային ծառայության հետ համատեղ դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանումը Երևանի Արաբկիր և Դավիթաշեն վարչական շրջանների հասարակական տրանսպորտում: ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետները դիտարկել են կանոնավոր և ոչ կանոնավոր ուղևորափոխադրում իրականացնող 45 տրանսպորտային միջոց։ Արդյունքում արձանագրվել է […]

̰
Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Չալոյան-Պետրովսկի հանդիպման արդյունքների դեմ

00:48 06.11.2021

Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան բողոք է ներկայացրել Հայաստանի ներկայացուցիչ Դավիթ Չալոյանի և ռուսաստանցի Մարկ Պետրովսկու միջև աշխարհի առաջնության եզրափակիչ հանդիպման արդյունքների դեմ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ Հիշեցնենք, որ Բելգրադում շարունակվող բռնցքամարտի Աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ, գերծանր քաշային 24-ամյա Դավիթ Չալոյանը նվաճեց արծաթե մեդալ։ Եզրափակչում մենամարտելով Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու հետ՝ Չալոյանը ցավալի պարտություն կրեց։ […]

̰
Ռուսական կողմը Հայաստանի և Ադրբեջանի հետ շփման մենաշնորհի չի հավակնում. ՌԴ ԱԳՆ

00:35 06.11.2021

Տրամադրված ենք շարունակել եռանդուն աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան-ԱՄՆ-Ֆրանսիա) գծով։ Համոզված ենք, որ այս համընդհանուր ընդունված ձևաչափի ներուժը հեռու է սպառված լինելուց։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը՝ ամփոփելով խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը։ «Դրա վկայությունն է 2020թ. նոյեմբերից ի վեր Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների առաջին հանդիպումը՝ ս. թ. սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում […]

̰
Հայ-ադրբեջանական հակամարտության երկարաժամկետ լուծումը սահմանագծումն ու սահմանազատումն է․ ՌԴ ԱԳՆ

23:50 05.11.2021

2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ (կետ 9) արձանագրվել է կարևոր դրույթ՝ բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը տարածաշրջանում։ Այդ խնդիրը հստակեցվել է 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարության մեջ, որի համաձայն՝ ստեղծվել է եռակողմ աշխատանքային խումբ ՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների համանախագահությամբ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ ԱԳՆ-ը՝ ամփոփելով խաղաղապահ ուժերի մեկ տարվա […]

̰
Գյումրեցի Դավիթ Չալոյանը՝ աշխարհի փոխչեմպիոն․ Բռնցքամարտի ԱԱ

23:40 05.11.2021

Սերբիայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Աշխարհի առաջնության գերծանր քաշայինների կարգի (+92 կգ) եզրափակչում գյումրեցի բռնցքամարտիկը մենամարտել է Ռուսաստանի ներկայացուցիչ Մարկ Պետրովսկու դեմ և մրցավարների որոշմամբ պարտվել 1։4 հաշվով: Սա Չալոյանի առաջին մասնակցությունն էր մեծահասակների Աշխարհի առաջնությանը: Նախորդ անգամ Հայաստանն աշխարհի առաջնության եզրափակչի մասնակից ունեցել էր 12 տարի առաջ՝ 2009 թվականին, երբ Անդրանիկ Հակոբյանը նվաճեց փոխչեմպիոնի կոչումը։ […]

̰
Կառնուտ գյուղում այրվել է մոտ 850 հակ անասնակեր

23:24 05.11.2021

Նոյեմբերի 5-ին` ժամը 19։41-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կառնուտ գյուղի 14-րդ փողոցի տներից մեկի բակում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։17-ին, մարվել՝ 23։30-ին։ Այրվել է մոտ 850 հակ անասնակեր։

̰
Ռուսաստանն ամփոփում է խաղաղապահ ուժերի մեկ տարվա աշխատանքը

23:10 05.11.2021

Ե՛վ Բաքվում, և՛ Երևանում համակարծիք են, որ ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ տարվա ընթացքում ամուր ապահովել է հրադադարի ռեժիմը, իրեն դրսևորել է որպես տարածաշրջանում կայունության և անվտանգության հուսալի երաշխավոր: Մեր խաղաղապահների արդյունավետ աշխատանքի գրավականը երկու կողմերի հետ փոխգործակցության հարթված ուղիներն են, ինչը թույլ է տալիս նրանց օպերատիվ կարգավորել առաջացող աննշան միջադեպերը: Այս մասին հաղորդագրություն է […]

̰
Գիտնականները հայտնել են՝ որ վիտամինն է պաշտպանում կորոնավիրուսի ծանր ընթացքից

22:55 05.11.2021

Վիտամին C-ն, եթե ներերակային ընդունել, կարող է օգնել պաշտպանել մարդուն COVID-19-ի ծանր ընթացքից։ Օտագոյի համալսարանի նորզելանդացի գիտնականները պնդում են, որ Վիտամին C-ի ընդունումը 70 տոկոսով բարձրացնում է ապաքինման տեմպերը. արյան մեջ թթվածնի մակարդակն ավելանում է, իսկ բորբոքման մարկերները նվազում են, գրում է The Telegraph-ը: Վիտամին C-ի արդյունավետ դոզան 6-ից մինչև 24 գրամ է:

̰
̰
Մեկնարկում է բասկետբոլի Vbet Ա լիգայի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը

22:32 05.11.2021

Նոյեմբերի 6-ին մեկնարկելու է Հայաստանի բասկետբոլի Vbet A-League-ի հոբելյանական 5-րդ մրցաշրջանը, որը, կազմակերպիչների փոխանցմամբ, խոստանում է մի շարք անակնկալներ։ Լիգայի բոլոր հանդիպումներն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, հեռարձակվելու են և նկարահանվելու 7 տեսախցիկով: Vbet A-League-ի նախագահ Արա Պողոսյանը, տնօրեն Վահագն Հարությունյանը, Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, Vbet սպորտային համագործակցությունների […]

̰
Կարմիրգյուղում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի և ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ

22:21 05.11.2021

Գեղարքունիքի մարզի Կարմիրգյուղ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ընթանում են ճանապարհների ասֆալտապատման, լուսավորության ցանցի եւ ջրահեռացման համակարգի կառուցման աշխատանքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Կարմիրգյուղ համայնքի ղեկավար Հակոբ Գասպարյանը, սուբվենցիոն առաջին ծրագրով ասֆալտապատվում են համայնքի Ազատության փողոցի 1-ին նրբանցքը, Գայի, Սերգո Ավետիսյան, Կարեն Դեմիրճյան, Զոհրաբ Շհոյան փողոցները։ Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 77 միլիոն […]

̰
Առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը

22:10 05.11.2021

Հանրապետության տարածքում նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` արևելյան՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Նոյեմբերի 6-10-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
SHANTNEWS

21:55 05.11.2021

̰
Ճանապարհների նկատմամբ ինքնիշխանությունը պահպանվում է այն երկրների մոտ, որոնց տարածքով կանցնեն այդ ճանապարհները․ Օվերչուկը՝ Փաշինյանին

21:49 05.11.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին: Ալեքսեյ Օվերչուկը շնորհակալություն է հայտնել վարչապետին հանդիպման և Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի աշխատանքային խմբի գործունեությանը բարձր գնահատական տալու համար: «Մենք իսկապես աշխատում ենք այն մանդատով, որը Դուք մեր երկրների ղեկավարների հետ տրամադրել եք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի և 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների […]

̰
BACK_TO_TOP