TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

34 ժամ գազ չի լինի Երևանի որոշ հասցեներում և Բարձրաշեն գյուղում

14:27 02.11.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով նոյեմբերի 3-ի ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 4-ը՝ ժամը 19:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի (ամբողջությամբ), Նուբարաշեն թաղամասի գազասպառողների, հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների, ԱԳԼՃԿ-ների, ինչպես նաև Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի գազասպառողների գազամատակարարումը։

̰
Գլազգոյի գագաթնաժողովին մասնակցելուց Էրդողանը հրաժարվեց, իսկ Ստամբուլի ընդդիմադիր քաղաքապետը՝ ոչ

14:20 02.11.2021

Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն մասնակցելու է ՄԱԿ-ի՝ Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի կողմերի 26-րդ համաժողովին։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ ընդդիմադիր քաղաքապետը Ստամբուլը ներկայացնելու է երկու առանձին պանելային քննարկումներում։ Այդ մասին հայտնում է Էքրեմ Իմամօղլուի խոսնակը՝ Մուրադ Օնգունը։ Նշենք, որ երեկ հայտնի դարձավ, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հրաժարվել է մասնակցել Գլազգոյի գագաթնաժողովին և Հռոմից […]

̰
51-ամյա տղամարդն ընկել է գնացքի տակ և մահացել

14:17 02.11.2021

Նոյեմբերի 1-ին` ժամը 11։25-ին, ոստիկանության Արմավիրի բաժին շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Արմավիրի երկաթգծի կայարանում մարդ է ընկել գնացքի տակ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11։20-ի սահմաններում Գյումրի-Երևան բեռնատար գնացքի վարորդը «Արմավիր» կայարանում վրաերթի է ենթարկել 51-ամյա Կամո Մեհրաբյանին, որը մահացել է: Կատարվում է քննություն։

̰
Պայթյուններ և հրաձգություն Քաբուլի հոսպիտալի մոտ․ կան զոհեր

14:12 02.11.2021

Աֆղանստանի մայրաքաղաքի կենտրոնում՝ հոսպիտալի մոտ, երկու պայթյուն է որոտացել. սարքերն ակտիվացրել են մահապարտները։ Ներկայումս հիվանդանոցի մոտ հրաձգություն է ընթանում։ «ՌԻԱ Նովոստի» գործակալության տվյալներով՝ ողջ մնացած ահաբեկիչները կրակ են բացել թալիբների ուղղությամբ։ Տեղական հեռուստաալիքները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ շենք է ներխուժել մահապարտ ահաբեկիչների խումբը, փոխհրաձգություն է սկսվել թալիբների ուժերի հետ: Իտալական Emergency մարդասիրական կազմակերպության տվյալներով՝ […]

̰
«Յուրաքանչյուր լուսանկար ինքնուրույն հայացք է Ջավախքի իրականության և բնության հանդեպ»․ Արա Խզմալյան

14:08 02.11.2021

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի և Հայկական բարեգործական ընդհանուր միության համագործակցությամբ օգոստոսի 27-29-ը կազմակերպել էր «Բացահայտենք Ջավախքը» խորագրով եռօրյա լուսանկարչական արշավ: Երեկ «ՀԲԸՄ Հայաստան» դահլիճում տեղի է ունեցել «Բացահայտենք Ջավախքը» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին համանուն նկարչական արշավի մասնակիցների ջավախքյան բնապատկերներն ու կոլորիտը […]

̰
Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերի առցանց վաճառքը սկսվել է

14:00 02.11.2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Գերմանիա խաղի տոմսերն արդեն վաճառքում են: Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մեկնարկում է ԱԱ-2022-ի ընտրական փուլի՝ նոյեմբերի 14-ին կայանալիք Հայաստան – Գերմանիա հանդիպման տոմսերի առցանց (օնլայն) վաճառքը: Հյուսիսային, Հարավային տրիբունաներ – 3000 դր. Արևելյան տրիբունա – 6000-7000 դր. Արևմտյան տրիբունա – 12000-15000 դր. Տոմսերը հնարավոր է գնել միայն անձնագրային նույնականացում […]

̰
ԱԺ մշտական հանձնաժողովը հերթական անգամ չի ընտրել հանձնաժողովի նախագահի տեղակալ

13:57 02.11.2021

ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ նոյեմբերի 2-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունը դարձյալ առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը: Ընդդիմադիր պատգամավորները չեն ներկայացել նիստին: Հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը նշել է, որ «Հայաստան» խմբակցության նմանօրինակ վերաբերմունքը իրավունքի չարաշահում է: ԱԺ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը […]

̰
«Ընթացիկ տարում գրանցվել է հարկային եկամուտների բացարձակ աճ». Ռուստամ Բադասյան

13:50 02.11.2021

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը ներկայացրել է «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամտային և ծախսային հատվածը: Ըստ զեկուցողի՝ 2021-ի հունվար-հոկտեմբերին հարկային եկամուտների բացարձակ աճը 2020-ի նույն ժամանակի համեմատ կազմել է շուրջ 144 մլրդ, 12.7 տոկոսով ավելի հարկ […]

̰
Վահան Քերոբյանը ներկայացրել է 2022թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման ամփոփ հաշվետվությունը

13:49 02.11.2021

ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացրել է ՀՀ 2022թ. պետական բյուջեով նախատեսված ծրագրերի ֆինանսավորման ամփոփ հաշվետվությունը: Ստանդարտների մշակման և հավատարմագրման համակարգի զարգացման ծրագրի համար նախատեսվել է հատկացնել 1 մլրդ 30 մլն դրամ, Ներդրումների ու արտահանման խթանման ծրագրի համար՝ 660 մլն դրամ, Փոքր […]

̰
4 մահ՝ 1 օրում․ Արցախում կորոնավիրուսով հիվանդներից 20-ի վիճակը ծայրահեղ ծանր է, 71-ինը՝ ծանր

13:40 02.11.2021

Արցախի առողջապահության նախարարությունից տեղեկացնում են, որ նոյեմբեր 1-ին կատարվել է 166 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 63 նոր դեպք է գրանցվել: Վարակակիրներից 48-ը Ստեփանակերտ քաղաքի, 6-ը՝ Ասկերանի, 4-ը՝ Մարտակերտի, 4-ը՝ Մարտունու շրջանների բնակիչներ են և 1-ը ՀՀ քաղաքացի: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 160 վարակակիր: Բժիշկները 20 հիվանդի վիճակը գնահատում են […]

̰
«Միքայելյան» հիվանդանոցում ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 76 քաղաքացիներից միայն 1-ն է պատվաստված․ Մուրադյան

13:32 02.11.2021

Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանն անդրադարձել է կորոնավիրուսային իրավիճակին և սթափության կոչ արել։ Գրառումը ներկայացնում ենք ստորև․ «Դիմում եմ բոլոր այն մարդկանց, որոնք վստահում ու հավատում են ինձ, հավատացե՛ք՝ մեր ոչ համախմբված ցանկացած քայլ ավելի է բարդացնում առանց այդ էլ բարդ այս իրավիճակը։ Սիրելի՛ քաղաքացիներ, այլընտրանք չունենք և ստեղծված իրավիճակում պարտավոր ենք բոլորս […]

̰
Նոյեմբերի 1-2-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:23 02.11.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Նոյեմբերի 1-2-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Արագածոտնի մարզում 27-ամյա վարորդը Opel-ով բախվել է հողաթմբին և հայտնվել դաշտում. 5 վիրավորներից 3-ը երեխաներ են

00:00 02.11.2021

Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Արագածոտնի մարզի բնակիչ, 27-ամյա Տիգրան Պետրոսյանը իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 81-րդ կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին և հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Տ. Պետրոսյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի […]

̰
ԱՄՆ Mount Whitney նավը Սև ծովի ճանապարհին կանգ է առել Ստամբուլում

23:59 01.11.2021

ԱՄՆ ռազմածովային ուժերի (ՌԾՈՒ) USS Mount Whitney ֆլագմանական նավը, որը ուղեւորվում է Սև ծով, կանգ է առել Ստամբուլում։ Այս մասին ասված է ԱՄՆ ռազմածովային ուժերի 6-րդ նավատորմի հաղորդագրության մեջ։ Նավը թուրքական քարշակների օգնությամբ մոտեցել է Ստամբուլի Սարայբուրնուի հրվանդանի ռազմական նավամատույցին։ «Ավելի ուշ Mount Whitney-ը կմիանա ԱՄՆ ռազմածովային ուժերի Porter էսկադրային ականակրին, որը գտնվում է Սև […]

̰
Մոսկվայի օդանավակայաններում հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել ավելի քան 40 չվերթ

23:50 01.11.2021

Ավելի քան 40 չվերթ հետաձգվել կամ չեղյալ է հայտարարվել Մոսկվայի օդանավակայաններում։ «Շերեմետևոյում» 6 չվերթ հետաձգվել է, 9-ը՝ չեղարկվել։ Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է հինգ, և չեղյալ  հայտարարվել` 5 չվերթ։ «Դոմոդեդովոյում» 4 չվերթ հետաձգվել է, 12-ը՝ չեղարկվել, հաղորդում է «Մոսկվա» քաղաքային նորությունների գործակալությունը: Ավելի վաղ այդ օրը Հիդրոմետկենտրոնը նախազգուշացրել էր, որ Մոսկվայում և մայրաքաղաքի տարածաշրջանում երկարացրել […]

̰
ԱՀԿ-ում նշել են ցածր իմունիտետով մարդկանց համար վերապատվաստման ժամկետները

23:43 01.11.2021

Ռուսաստանում ԱՀԿ-ի ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը ցածր իմունային պատասխան ունեցող մարդկանց խորհուրդ է տվել կորոնավիրուսի դեմ կես տարի անց վերապատվաստվել: «Այժմ ցածր իմունիտետով մարդկանց խորհուրդ են տալիս վերապատվաստվել, դա «բուստերային» չափաբաժին է՝ վեց ամիս անց»,- ասել է նա: Նա նաև նշել է, որ կորոնավիրուսի պանդեմիան կավարտվի աշխարհում, երբ ձեռք կբերվի կոլեկտիվ իմունիտետի բավարար մակարդակ:  

̰
Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում մառախուղ է

23:36 01.11.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները անցանելի են։ Շիրակի մարզի Գյումրի, Արթիկ, Մարալիկ քաղաքներում և Ախուրյան գյուղում մառախուղ է։

̰
Առնվազն 7 զոհ․ Լագոսում 21 հարկանի շենք է փլուզվել

23:30 01.11.2021

Առնվազն յոթ մարդ է զոհվել Նիգերիայի խոշորագույն Լագոս քաղաքի շրջանում 21 հարկանի շենքի փլուզման հետևանքով: Այս մասին հայտնել է Նիգերիայի PM News լրատվական պորտալը։ Աղբյուրի տեղեկություններով ՝ փրկարարներն արդեն փլատակներից դուրս են բերել զոհվածների 7 մարմին։ Պարբերականը նշում է, որ փլուզված կառույցների տակ կարող է գտնվել առնվազն 50 մարդ։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարական բրիգադներն […]

̰
Ոստիկանները հայտնաբերել են ապօրինի զինամթերք

23:23 01.11.2021

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Մեծամորի բաժնի համայնքային ոստիկանության խմբի աշխատակիցները Մեծամոր քաղաքի շենքերից մեկի մոտից, ապօրինի զենք-զինամթերք պահելու և կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Արշալույս գյուղի բնակիչ, 33-ամյա տղամարդու։ Անձնական խուզարկությամբ նրա բաճկոնի տակից հայտնաբերվել են ինքնաձիգի պահեստատուփ՝ լիցքավորված 29 փամփուշտով և մեկ սվին-դանակ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն, հանգամանքները պարզվում են:

̰
48-ամյա տղամարդը թիվ 77 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել

23:04 01.11.2021

Հոկտեմբերի 28-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ բաժանմունքի ծառայողները գրպանահատության հերթական դեպքը բացահայտեցին: Ստացված տեղեկություններն իրացնելով` քրեական հետախույզները «Կիլիկիա» ավտոկայանի տարածքից, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման ենթարկեցին Բաշինջաղյան փողոցի 48-ամյա մի բնակչի։ Պարզվել է, որ նա թիվ 77 երթուղու ավտոբուսում մի կնոջ պայուսակից դրամապանակ է գողացել: Իրավապահները պարզել են նաև […]

̰
Ազգային ժողովում հյուրընկալվել է ՀՀ-ում Ֆինլանդիայի դեսպանը

22:59 01.11.2021

Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, ԱԺ Հայաստան-Ֆինլանդիա բարեկամական խմբի ղեկավար Աննա Մկրտչյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիրստի Նարինենի հետ (նստավայրը՝ Հելսինկի): Հանդիպմանը ներկա է եղել նաեւ մեր երկրում Ֆինլանդիայի պատվավոր հյուպատոս Թիմոթի Դեյվիդ Սթրայթը: Ողջունելով դեսպանին՝ Աննա Մկրտչյանը կարևորել է տարբեր բնագավառներում հայ-ֆիննական փոխշահավետ համագործակցության եւ […]

̰
ՄԻՊ-ը Նորվեգիայի դեսպանին է ներկայացրել ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումներն ադրբեջանական հանցավոր արարքներով

22:47 01.11.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր ընդունել է Հայաստանում Նորվեգիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին, տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ: Հանդիպման ընթացքում Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել փաստեր, որոնք հաստատում են ադրբեջանական զինված ուժերի կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտումները: […]

̰
Մահվան ելքով վրաերթ Արտաշիսյան փողոցում

22:42 01.11.2021

Հոկտեմբերի 30-ին, ժամը 18.30-ին, Երևանի Արտաշիսյան փողոցում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 59-ամյա Անահիտ Գևորգյանին, որը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է նախաքննություն:

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:35 01.11.2021

Հանրապետության տարածքում նոյեմբերի 5-ին և 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 2-4-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում նոյեմբերի 4-6-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 2-ի և 3-ի գիշերը և առավոտյան ժամերին սպասվում է անձրև։

̰
̰

22:11 01.11.2021

Ինդոնեզիայում՝ Սումատրա կղզու արևմտյան ափի մոտ, 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Նրա տեղեկատվության համաձայն ՝ էպիկենտրոնը գտնվել է Սինաբանգ քաղաքից 254 կմ դեպի հյուսիս, որտեղ բնակվում է շուրջ 20 հազար մարդ: Օջախը գտնվել է 6,4 կմ խորության վրա: Տուժածների մասին տեղեկություններ չկան։ Ցունամիի վտանգ չի հայտարարվել:

̰
SHANTNEWS

21:59 01.11.2021

̰
ՃՈ ուժեղացված ծառայություն մարզերում. հայտնաբերվել է 4492 խախտում

21:49 01.11.2021

Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 25-ից նոյեմբերի 1-ը պարբերաբար իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4492 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 52, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 16 անձ։ 30 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 33-ը՝ թաղանթապատված դիմապակիով, […]

̰
Մահվան ելքով վթար Երևան-Սևան-Իջևան ճանապարհին

21:41 01.11.2021

Հոկտեմբերի 30-ին, ժամը 21.30-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ճանապարհի 98-րդ կմ-ին իրար են բախվել «Տոյոտա Լենդ Կրաուզեր» և «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով  «Տոյոտա Լենդ Կրաուզերը» դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառերին և կողաշրջվել. 50-ամյա վարորդ Պողոս Ղազարյանը մահացել է: Կատարվում է քննություն։

̰
«Մարդկությունը փորում է իր գերեզմանը». ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար

21:36 01.11.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը խոսել է կլիմայի փոփոխության մասին: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ «մարդկությունը փորում է իր գերեզմանը»՝ անտեսելով կլիմայի հարցերը, և  դա կհանգեցնի աղետի, հաղորդում է CNN-ը: «Մենք կանգնած ենք խիստ ընտրության առջև. կամ մենք կկանգնեցնենք այդ գործընթացը, կամ այն մեզ կկանգնեցնի։ Ժամանակն է ասել՝ բավական է։ Հերիք է […]

̰
BACK_TO_TOP