21:18 01.11.2021
Սրանք հետապոկալիպտիկ ֆիլմի կադրեր չեն։ Հրաբխի ժայթքումից հետո Կանարյան Պալմա կղզին այսպիսի տեսք ունի. ամեն ինչ ծածկված է մոխրի հաստ շերտով։ Ինչպես փոխանցում է DW-ն, ժայթքումը շարունակվում է արդեն վեց շաբաթից ավելի, լավան ոչնչացրել է ավելի քան 2000 տուն, ավելի քան 6000 մարդ տարհանվել է։
21:11 01.11.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցներն անդրադարձ են կատարել հայ-ռուսական երկկողմ և բազմակողմ համագործակցությանը, միջազգային և տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցերին: ՀՀ և ՌԴ ԱԳ նախարարները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: […]
20:53 01.11.2021
Այսօր՝ նոյեմբերի 1-ին, Բարձրագույն դատական խորհրդում տեղի ունեցավ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության քննությունը: Ըստ միջնորդության հիմնավորման՝ դատավորի կողմից թույլ են տրվել «ՀՀ դատական օրենսգիրքի» 69-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և 70-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետում ամրագրված վարքագծի կանոնների […]
20:43 01.11.2021
Երկուշաբթի Նիգերիայի Լագոս խոշորագույն քաղաքի Իկոյե շրջանում 21 հարկանի շենք է փլուզվել։ Այս մասին հայտնել է Նիգերիայի Punch թերթը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ շենքը գտնվում էր շինարարության փուլում։ Իր հերթին, նիգերիական Premium Times թերթը հաղորդում է, որ փլատակներում կարող է գտնվել ավելի քան 50 մարդ, ներառյալ շենքի սեփականատերը: Դեռևս պարզ չէ, թե ինչ վիճակում են գտնվում և […]
20:30 01.11.2021
Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի սեզոնային սպասարկման աշխատանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, իրականացվում են սպառազինության և ռազմական տեխնիկայի անսարքությունների շտկման աշխատանքներ։
20:17 01.11.2021
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը և Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային միջադեպերի քաղաքական-դիվանագիտական կարգավորմանն ուղղված ջանքերի շարունակումը: «Հատուկ ուշադրություն է դարձվել հումանիտար խնդիրների լուծման գործում առաջընթացին, առաջին հերթին՝ պահված անձանց վերադարձին, ականապատ դաշտերի քարտեզների փոխանցմանը և մշակութային-կրոնական ժառանգության պահպանմանը»,- ասվում է ՌԴ […]
20:06 01.11.2021
Հոկտեմբերի 27-ին ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողները թմրանյութ ապօրինի պահելու և օգտագործելու հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 22-ի սահմաններում քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներն իրացնելով՝ բաժին բերման ենթարկեցին Սեսմանուկյան փողոցի 31-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց թղթե փաթեթով դեղնականաչավուն, չորացված, մանրացված կանեփանման զանգված: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ թմրամիջոցն իրենն է, պատրաստել է վայրաճ կանեփի թփերից՝ անձնական օգտագործման […]
15:59 01.11.2021
Հռոմում կայացած Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպումներ է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Լիբիայի և Արևելյան Միջերկրականի խնդիրների շուրջ տարաձայնություններ ունեցող Թուրքիայի և Ֆրանսիայի առաջնորդների փակ հանդիպումը տևել է 50 րոպե։ 30 րոպե ընթացած Էրդողան-Մերկել հանդիպմանը թուրքական կողմից ներկա […]
15:50 01.11.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Զոհուրիին։ Նախարարը ողջունել է դեսպանին և կարևորել է երկու երկրների միջև արդեն իսկ հաստատված վստահելի գործընկերային հարաբերություններն ու տարբեր ոլորտներում առկա համագործակցությունը՝ շեշտելով, որ Հայաստանն ու Իրանն ունեն երկկողմ հարաբերությունների մեծ օրակարգ։ Իրանի դեսպանը շնորհակալություն է […]
15:48 01.11.2021
ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանը և «ՀայՓոստ» ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը ռեկտորի աշխատասենյակում այսօր համագործակցության հուշագիր են ստորագրել, ըստ որի՝ կողմերը պարտավորվել են սերտ փոխգործակցություն իրականացնել կրթության և պրակտիկայի ոլորտում: ԵՊՀ շրջանավարտների և կարիերայի կենտրոնի նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպմանը ներկա էին ԵՊՀ միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտոր Արթուր Իսրայելյանը, ԵՊՀ […]
15:45 01.11.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն այսօր «Զվարթնոց» օդանավակայանի բժշկասանիտարական հսկիչ կետի (ՍԲՀԿ) անձնակազմին է ներկայացրել ՍԲՀԿ նոր պետին՝ Մեսրոպ Բզնունուն։ Հակոբ Ավագյանը նշել է, որ համավարակով պայմանավորված՝ Մ․ Բզնունին պաշտոնը ստանձնում է բավականին բարդ ժամանակահատվածում և հաջողություններ է մաղթել նրան հետագա գործունեության մեջ։
15:40 01.11.2021
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12.30-ին, Երևանի Ռոստովյան փողոցում «Սուբարու» ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհի եզրաքարին և վրաերթի ենթարկել 58-ամյա տղամարդու, այնուհետև բախվել է «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայի, որն էլ իր հերթին բախվել է «ԳԱԶ-330202» բեռնատարի. վրաերթի ենթարկված 58-ամյա Հրաչիկ Հովսեփյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է: Կատարվում է նախաքննություն:
15:35 01.11.2021
2021թ. հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի 44-ամյա բնակչուհին, իր «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենան վարելու ընթացքում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 52-րդ կիլոմետր հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, ավտոմեքենան դուրս է բերել ճանապարհի երթևեկելի գոտուց աջ, կողաշրջվել և վթարի ենթարկվել, որի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական […]
15:27 01.11.2021
ՀՀ ոստիկանությունը Գորիս-Կապան ճանապարհահատվածում նախ ապահովում է քաղաքացիների անվտանգությունը, ապա ուղեկցումներ է իրականացնում: Հատկապես վերջին շրջանում եղանակային պայմանների հետ կապված՝ այդ ուղեկցումների թիվն աճում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ոստիկանապետի տեղակալ Արա Ֆիդանյանը: «Առհասարակ ունենք խնդիր՝ կապված ոստիկանության ծառայողների թվաքանակի հետ: Այդուհանդերձ, կարողանում ենք այլ ծառայությունների ուժերով ուղեկցումներ կազմակերպել և […]
15:26 01.11.2021
Հոկտեմբերի 25-28-ը Հայաստանում էին «Բեռլինի թանգարանների միությանը» պատկանող «Հնագույն և հին ժամանակների պատմության թանգարանի» տնօրեն, պրոֆեսոր Մաթիաս Վեմհոֆը և նույն թանգարանի Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հետ ծրագրերի համակարգող, դոկտոր Մանֆրեդ Նավրոթը: Այցն իրականացել է Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ, ՀՀ արտաքին գործերի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունների համագործակցությամբ: Այցի հիմնական նպատակը 2024 […]
15:24 01.11.2021
Հոկտեմբերի 31-ին` ժամը 22։45-ին, ոստիկանության Արտաշատի բաժին հաղորդում է ստացվել, որ Ծաղկաշեն գյուղում կրակոցներ են հնչում, և որ նմանատիպ ձայն լսվել է նաև նախորդ օրը: Ոստիկանության Արտաշատի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նոյեմբերի 1-ին՝ ժամը 00։25-ին, Մխչյան գյուղից, խուլիգանություն կատարելու կասկածանքով, բաժին բերման է ենթարկվել 39-ամյա մի տղամարդ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա ոստիկաններին […]
15:16 01.11.2021
Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Իտալիա և Սուրբ Աթոռ կատարած այցի շրջանակում 2021 թ. հոկտեմբերի 11-ին ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Սուրբ Աթոռի մշակույթի քահանայապետական խորհրդի միջև մշակույթի ոլորտում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը: Հուշագրի նպատակն է նպաստել կողմերի միջև մշակութային կապերի զարգացմանը մշակույթի ոլորտի հաստատությունների և կազմակերպությունների միջև համագործակցության ու կապերի […]
15:14 01.11.2021
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նոյեմբերի 1-ին հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Թագուհի Թովմասյանը ներկայացրել է իր գլխավորած հանձնաժողովի լիազորությունները և գործունեությունը՝ նշելով, որ արդեն իսկ մոտ 10 արդյունավետ հանդիպում է կազմակերպվել, որոնց ընթացքում, մասնավորապես, քննարկվել են Արցախին, սահմանամերձ համայնքների […]
15:08 01.11.2021
ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը տեղեկացրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի և «Ճշմարտության և արդարության կենտրոն» (CFTJ, https://cftjustice.org/ ) կազմակերպության միջև ձևավորված համագործակցության շրջանակներում հանդիպել է փաստահավաք առաքելություն իրականացնող խմբի անդամներին՝ ԱրՊՀ իրավաբանական բաժնի ուսանողներին, որոնք այս օրերին շատ կարևոր գործ են իրականացնում՝ հավաքագրելով ապացույցներ և փաստագրելով ադրբեջանական հանցագործությունները։ CFTJ-ն հիմնադրվել է 2020թ. Արցախյան պատերազմից հետո՝ […]
15:03 01.11.2021
Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։05-ին, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 57-րդ կմ-ին իրար են բախվել «Միցուբիշի» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 43-ամյա ուղևոր Իշխան Մուրադյանը հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է, իսկ երեք ուղևորները և «Միցուբիշիի» 31-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն։
14:59 01.11.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի և ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Անդրանիկ Քոչարյանի և Գևորգ Պապոյանի նախագահությամբ նոյեմբերի 1-ին քննարկվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված արտակարգ իրավիճակների նախարարության ֆինանսական հատկացումներն ու բյուջետային ծրագրերը: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանի հավաստմամբ՝ նախարարությանը նախատեսվում է հատկացնել 13 մլրդ 978,5 […]
14:57 01.11.2021
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են Երևան քաղաքի Նորք-Մարաշ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի տեղակալի կողմից առերևույթ խարդախություն փորձ կատարելու, կաշառք ստանալու դեպքի մի շարք հանգամանքներ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, մասնավորապես՝ քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն […]
14:49 01.11.2021
ԱՀ ՆԳՆ ՍԻՊԾ-ից տեղեկացնում են, որ 2021 թվականի հոկտեմբերի 25-31-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 767 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ հրդեհի մասին բարեբախտաբար կանչեր չեն արձանագրվել, որը պայմանավորված է հանրապետության տարածքում ջերմաստիճանի կտրուկ նվազմամբ: Զենք-զինամթերքի հայտնաբերման և դրանց ոչնչացման նպատակով սակրավորական խմբերն անցած շաբաթ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացրել հանրապետության […]
14:44 01.11.2021
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունն «Ավրորա» համաշխարհային մարդասիրական յոթերորդ մրցանակի առաջադրումների փուլը հայտարարում է փակված: Առաջադրումների մեկնարկը տրվել էր 2021 թ. ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության հիշատակի օրը: Այդ նույն օրը հայտարարվել էին 2021 թ. «Ավրորայի» հինգ հերոսները, որոնց ընտրել էր «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովը՝ նրանց ցուցաբերած խիզախության, նվիրվածության եւ ունեցած ազդեցության համար: 2022 թ. «Ավրորա» մրցանակի համար […]
14:37 01.11.2021
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: ԱԺ նախագահը, ողջունելով դեսպանին, բարձր է գնահատել հայ-իտալական հարաբերությունները բոլոր բնագավառներում՝ վստահություն հայտնելով, որ դեսպանի առաքելությունը նոր լիցք կհաղորդի բարեկամական կապերին: Հանդիպմանը կարևորվել է միջխորհրդարանական բազմակողմ համագործակցությունը, որին իր նպաստը կբերի միջխորհրդարանական բարեկամական խմբերի արդյունավետ գործակցությունը: […]
14:33 01.11.2021
ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 1-ի համատեղ նիստում ներկայացվել են Ազգային անվտանգության ծառայության 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները: ՀՀ ԱԱԾ տնօրենի տեղակալ Արամ Հակոբյանը տեղեկացրել է, որ 2022-ին ծառայությանը հատկացվելու է 42 մլրդ 669 մլն դրամ, ինչը 8,7 մլն դրամով ավելի է ընթացիկ տարվա հաստատված միջոցներից: 2022-ին` ընթացիկ […]
14:27 01.11.2021
Նոյեմբերի 1-ին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել են ՀՀ ոստիկանությանը 2022-ի պետբյուջեով նախատեսված ծախսերը: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ գալիք տարվա բյուջեի նախագծով ոլորտին նախատեսված է հատկացնել 66 մլրդ 585.6 մլն դրամ: ՀՀ ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը նշել է, որ 2022-ին նախատեսվում է […]
14:20 01.11.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը G20 գագաթնաժողովից հետո ասուլիս է տվել, որի ընթացքում անդրադարձել է Հայաստանին՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ նախագահի հետ քննարկել է Հարավային Կովկասում ստեղծված իրավիճակը: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը՝ Էրդողանն ընդգծել է, որ Թուրքիան անընդհատ աշխատում է այն հարցի շուրջ, որ այս տարածաշրջանում տեղին կլինի «6-ի հարթակի» ստեղծումը: Հիշեցնելով, որ […]