TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+26.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արևշատ գյուղում մահվան ելքով վթար է տեղի ունեցել. մեքենաներից մեկը վարել է 12-ամյա երեխա

13:58 01.11.2021

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, Արարատի մարզի Արևշատ գյուղում իրար են բախվել «ԲՄՎ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ 2107»-ի 56-ամյա վարորդ Արմեն Շախբազյանը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, իսկ երեք ուղևորները և «ԲՄՎ»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ ժամը 23։10-ին ոստիկանություն է ներկայացել «ԲՄՎ»-ի 63-ամյա սեփականատերը և տվել […]

̰
Ստեփանավանի նախկին քաղաքապետը կալանավորվել է

13:51 01.11.2021

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը բավարարել է Ստեփանավան համայնքի նախկին ղեկավար Ս. Ղ.-ի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդությունը, որի քննությանը մասնակցել է նաև գործով նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը: Այս մասին հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ համայնքի նախկին ղեկավարին հոկտեմբերի 29-ին մեղադրանք էր առաջադրվել […]

̰
Հոկտեմբերին ԱԱՏՄ-ն արձանագրել է 706 խախտում

13:39 01.11.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում։ Հոկտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 8517 ստուգայց, արձանագրվել է 706 խախտում, տրվել է 106 նախազգուշացում, կայացվել է տուգանքի 104 որոշում։ Ըստ ԱԱՏՄ տարածքային կենտրոնների՝ պատկերը հետևյալն է․ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 7132 ստուգայց, 512 խախտում, 44 նախազգուշացում, 25 տուգանք, Հարավային տարածքային […]

̰
Պարզվել է գնացքի տակ ընկած մահացած կնոջ ինքնությունը

13:30 01.11.2021

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 11։53-ին, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում է ստացվել, որ Երևանյան խճուղում գնացքի տակ մարդ է ընկել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ դեպքի վայր մեկնած օպերատիվ խմբի ծառայողները պարզել են, որ ժամը 11։50-ի սահմաններում Երևան-Գյումրի ուղեմասի 2724-րդ կմ-ին Երևան-Գյումրի երթուղու արագընթաց գնացքը հարվածել է երկաթգծերն անցնող մի կնոջ, որը տեղում մահացել է: Գյումրու […]

̰
ԱԺ նախագահն ու Նորվեգիայի դեսպանն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը

13:22 01.11.2021

Նոյեմբերի 1-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելեն Սենդ Անդրեսենին: Կողմերը քննարկել են հայ-նորվեգական հարաբերությունների զարգացմանն առնչվող մի շարք հարցեր: Երկուստեք կարևորվել է միջխորհրդարանական համագործակցությունն ակտիվացնելուն ուղղված ծրագրերի իրականացումը: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է նաև միջազգային տարբեր հարթակներում երկու երկրների խորհրդարանների համագործակցության խորացման անհրաժեշտությունը: Անդրադարձ է եղել տարածաշրջանային […]

̰
ՌԴ-ում հայտնաբերվել է կորոնավիրուսի «Մյու» շտամի մեկ և «Լյամբդա» շտամի երեք դեպք

13:16 01.11.2021

Ռուսաստանում հայտնաբերել են կորոնավիրուսի «Մյու» շտամի մեկ և «լյամբդա» շտամի երեք դեպք, հայտարարել է Ռոսպոտրեբնադզորի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Վասիլի Ակիմկինը: Նրա խոսքերով՝ «Դելտա» շտամը գերիշխող է ինչպես Ռուսաստանում, այնպես էլ աշխարհում։ «Լյամբդա» տարբերակը, ինչպես հայտնել են ԶԼՄ-ները, կարող է ավելի ակտիվ դիմակայել պատվաստանյութերի ազդեցությանը՝ համեմատած այլ շտամների հետ: «Լյամբդա» շտամով վարակման առաջին դեպքը […]

̰
Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք

13:09 01.11.2021

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցների կողմից հողի բերրի շերտի նպատակային և արդյունավետ օգտագործման, տեղափոխման բնապահպանական օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ իրականացվել են մեկ շաբաթյա, շուրջօրյա վերահսկողական լայնածավալ աշխատանքներ։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, շրջայցերի ընթացքում ՀՀ Կոտայքի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում հայտնաբերվել է հողի բերրի շերտի հանման և տեղափոխման 8 դեպք։ Հողային […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:50 31.10.2021

Հոկտեմբերի 30-ից 31-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Արտաշատ, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում և Արտամետ-Բաղրամյան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 29 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված […]

̰
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կբարձրանա

23:34 31.10.2021

Հանրապետության տարածքում նոյեմբերի 1-ին և 3-ին առանձին շրջաններում, 4-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 2-ին և 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 1-3-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով: Երևան քաղաքում  նոյեմբերի 1-ի ցերեկը, 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Նոյեմբերի […]

̰
Բայդենը մտահոգություն է հայտնել Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների օգտագործման կապակցությամբ

23:07 31.10.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դրական է արձագանքել Վաշինգտոնից Անկարայի կողմից F-16 կործանիչներ ձեռք բերելու թեմային։ Այս մասին հոկտեմբերի 31-ին Հռոմում G20-ի գագաթնաժողովից հետո հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։ «Մենք քննարկել ենք ԱՄՆ-ի նախագահ Բայդենի հետ ինքնաթիռների հետ կապված իրավիճակը, այն, թե ինչպես ավելի լավ լուծել առկա խնդիրները: Բայդենը դրական է վերաբերվել F-16-ի ձեռքբերման հարցին»,- […]

̰
Վթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին․ վարորդը տեղում մահացել է

22:55 31.10.2021

Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 20:13-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաքավաձոր գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 50-րդ կմ-ին «Lexus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Գ., ծնված 1977 թ.) դուրս […]

̰
Մասկը պատրաստակամություն է հայտնել վաճառել Tesla-ի բաժնետոմսերը աշխարհը սովից փրկելու համար

22:47 31.10.2021

Ամերիկացի գործարար Իլոն Մասկը հայտարարել է, որ պատրաստ է իր փողերի մի մասը ծախսել մարդկությանը սովից փրկելու համար: Այսպիսով, նա արձագանքել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի գործադիր տնօրեն Դևիդ Բիզլիի խնդրանքին։ Նա հայտարարել էր, որ 6 մլրդ դոլարը սովի սպառնալիքի և մարդկության համար դրա հետևանքների դեմ պայքարի համար թույլ կտան հաղթահարել «աղետը»: Ընդ որում, Բիզլին […]

̰
Երկրի վրա մագնիսական փոթորիկ է սկսվել

22:15 31.10.2021

Երկրի մագնիտոսֆերայում այսօր ցերեկը սկսվել է թույլ մագնիսական փոթորիկ։ Գիտնականները դրա մակարդակը գնահատել են որպես G1։ Գիտությունների ակադեմիայի ֆիզիկական ինստիտուտի Արեգակի ռենտգենյան աստղագիտության լաբորատորիայի կանխատեսման համաձայն՝ փոթորիկը կտևի մինչև երկուշաբթի օրվա կեսը: Հինգշաբթի Արեգակի վրա X դասի հզոր բռնկում է տեղի ունեցել, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Այն կարող է ընդհատել արբանյակային նավիգացիայի աշխատանքը և առաջացնել […]

̰ ̰
Առաջնագծում զգոն ծառայությանը զուգահեռ ընթանում են ամրաշինական լայնածավալ աշխատանքներ

23:50 30.10.2021

Ձմռան նախապատրաստական աշխատանքներ դիրքերում։ Առաջնագծում զգոն ծառայությանը զուգահեռ ընթանում են հենակետերի լրակահավորման, ինժեներեկան և ամրաշինական լայնածավալ աշխատանքներ։ Վարժանքներ տանկիստների ներգրավմամբ։ Զինված ուժերում ուսումնական ակտիվ եռուզեռ է։ Զինվել ռազմական գիտելիքներով և սերտել հայրենիքի պաշտպանի մասնագիտությունը։ Բանակի ապագա կրտսեր հրամանատարները օրեցօր զարգացնում են մասնագիտական կարողությունները։ Եվ՝ կոչումով՝ հերոս, ճակատագրով՝ հավերժ զինվոր։ Զինուժի օբյեկտիվում կրկին հայրենիքի անմահ նվիրյալներն […]

̰
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Հարավային Կովկասում «3+3» մեխանիզմի գործարկման հեռանկարները

23:20 30.10.2021

Հոկտեմբերի 30-ին Հռոմում G20-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ: «Մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման նպատակով «3+3» տարածաշրջանային մեխանիզմի գործարկման հեռանկարների և փոխշահավետ ենթակառուցվածքային նախագծերի առաջմղման վերաբերյալ»,- ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: Անդրադարձ է […]

̰
Առաջիկա օրերին լեռնային շրջաններում թաց ձյուն կտեղա

22:44 30.10.2021

Հանրապետության տարածքում hոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 3-4-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով: Նոյեմբերի 1-2-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 30-ի ցերեկը կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում hոկտեմբերի 31-ին, նոյեմբերի 4-ի գիշերը սպասվում է անձրև։ Նոյեմբերի 1-3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Հայտնի են Վրաստանում ՏԻՄ ընտրությունների Exit poll-երի նախնական արդյունքները

22:18 30.10.2021

Այսօր, ժամը 20:00-ին փակվեցին Վրաստանի մասշտաբով բացված 1830 ընտրատեղամասերը: Ինչպես փոխանցում է Aliq.ge-ն,ընդդիմադիր «Մթավարի արխի» և իշխանական «Իմեդի» հեռուստաընկերությունները հրապարակել են իրենց կողմից պատվիրված՝ նախնական exit poll-երի արդյունքները: «Մթավարի» հեռուստաընկերության կողմից անցկացված exit poll-ի համաձայն՝ Թբիլիսիում և չորս խոշոր քաղաքներում ժամը 18:00-ի տվյալներով ընդդիմությունը հաղթում է։ «Մթավարի» ՀԸ-ի պատվերով անցկացված հարցման արդյունքում տեղական ինքնակառավարման մարմինների […]

̰
Ես կցանկանայի, որ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցնի հացադուլը հիմա, երբ ընդդիմությունը հաղթեց․ Նիկա Մելիա

22:07 30.10.2021

Կցանկանայի, որ Միխեիլ Սաակաշվիլին դադարեցնի հացադուլը հիմա, երբ ընդդիմությունը հաղթանակած է,-  1tv.ge-ի փոխանցմամբ՝ ասել է «Միացյալ ազգային շարժման» Թբիլիսիի քաղաքապետի թեկնածու Նիկա Մելիան։ Նրա խոսքով, Միխեիլ Սաակաշվիլիի՝ որպես քաղաքական գործչի նվիրվածությունը աննկատ չի մնացել։ «Իհարկե, աննկատ չմնաց Միխեիլ Սաակաշվիլիի՝ որպես քաղաքական գործչի, որպես նվիրյալ վրացու անձնուրացությունը։ Համոզված եմ, որ նա հիմա մեզ է նայում ու […]

̰
Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, բուժվեն իրենց միջոցների հաշվին․ Ռ․ Աբովյան

22:02 30.10.2021

«Չի բացառվում, որ դեկտեմբերի 1-ից չպատվաստված քաղաքացիները, որոնք կունենան կորոնավիրուսային հիվանդություն, կբուժվեն իրենց միջոցների հաշվին։ Ինչպես միջազգային կազմակերպություններն են նշում, նաև այլ երկրների փորձը ցույց է տալիս, որ պատվաստումները ամենաարդյունավետ գործիքն են այս հիվանդությունը վերահսկելու համար»,- ասել է ՀՎԿԱԿ Վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ, Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Ռոմելլա Աբովյանը։ «Նոր […]

̰
SHANTNEWS

21:56 30.10.2021

̰
Հայտնի են «ՀՀ վարչապետի գավաթ» կրոսավազքի մրցաշարի մրցանակակիրները

21:49 30.10.2021

Ամփոփվել է Երևան-Էջմիածին ճանապարհին կայացած «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» կրոսավազքի սիրողական մրցաշարը․ 3 տարիքային խմբի մոտ 1500 մասնակից կանգնել է մեկնարկին, հաղթահարել 3 և 10 կմ մրցատարածությունն ու հասել եզրագծին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, 18-35 տարեկան տղաների պայքարում 10 կմ տարածությունը բոլորից շուտ հաղթահարել է Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամ, վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ 10 կմ-ն վազելով […]

̰ ̰ ̰
Հայտնի է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադայի հաղթող թիմը

20:58 30.10.2021

Գյումրիում ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 15-րդ օլիմպիադան, որին մասնակցում էին նախընտրական փուլերը հաղթահարած 16 դպրոցների թիմերը՝ Երևանից, ՀՀ բոլոր մարզերից և Արցախից: Օլիմպիադան անցկացվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանի շախմատի ակադեմիայի, մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների աջակցությամբ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, հաղթողի կոչման համար համառ պայքար է ընթացել։ 15 տուրերից հետո չեմպիոն է դարձել […]

̰
Նախնական տվյալներով՝ մենք հաղթել ենք բոլոր մունիցիպալիտետներում․ Իրակլի Ղարիբաշվիլի

20:48 30.10.2021

Նախնական տվյալներով՝ մենք հաղթել ենք բոլոր մունիցիպալիտետներում, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ինքնակառավարման ընտրությունների երկրորդ փուլի էքզիթ-փոլի արդյունքների հրապարակումից հետո, որը իրականացրել է «Գորբին»՝ «Իմեդի» հեռուստատեսության հրամանով: Վրաստանի «Առաջին ալիքի» փոխանցմամբ՝ Միաժամանակ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել ընտրողներին ընտրություններին մասնակցելու համար։ «Ուզում եմ շնորհավորել բոլորին երկրորդ փուլում հաղթելու կապակցությամբ։ Շատ շնորհակալ ենք մեր աջակիցներին, […]

̰
Իրան-Հայաստան պալատի անունից դեսպան Թումանյանին շնորհակալագիր է հանձնվել

20:44 30.10.2021

Հոկտեմբերի 29-ին ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ «Իրանահայ հասարակական միությունում» /Հայ ակումբում/ Հայաստան-Իրան առևտրի պալատը կազմակերպել էր հրաժեշտի միջոցառում: Միջոցառմանը մասնակցում էին Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ Արքեպիսկոպոս Սարգսյանը, բազմաթիվ իրանահայ գործարարներ, համայնքային մարմինների ներկայացուցիչներ: Իրան-Հայաստան պալատի անունից Պալատի նախագահ Հերվիկ Յարիջանյանը շնորհակալագիր հանձնեց դեսպան Թումանյանին: Երեկոյի ընթացքում ՀՀ […]

̰
ԱԻՆ-ը մանրամասներ է ներկայացրել Լիճք գյուղում տեղի ունեցած վթարից

20:32 30.10.2021

Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 17:24-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Mitsubishi Pajero IO» (վարորդ՝ Ա․ Ք․, ծնված 1990 թ.) և «Opel Astra G» […]

̰
Գեղարքունիքի մարզում բախվել են Mitsubishi Pajero io-ն ու Opel Astra-ն. կա 1 զոհ, 5 վիրավոր

20:15 30.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 30-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Ժամը 17:20-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի՝ Լիճք գյուղի վարչական տարածքում գտնվող «BBG» նախկին բժշկական կենտրոնի մոտ, բախվել են Mitsubishi Pajero Io և Opel Astra մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Մարտունու բժշկական կենտրոն: Վիրավորներին […]

̰ ̰
BACK_TO_TOP