TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Դավիթ Չալոյանը բռնցքամարտի ԱԱ-ում ապահովել է առնվազն բրոնզե մեդալ

21:13 02.11.2021

Դավիթ Չալոյանը կիսաեզրափակիչում է և աշխարհի առաջնությունում ապահովեց առնվազն բրոնզե մեդալ։ Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից, 1/4 եզրափակիչում մեր մարզիկը կամային հաղթանակ տոնեց ՈՒզբեկստանի ներկայացուցիչ Լալիզբեկ Մոլուջանովի նկատմամբ։ Առաջին ռաունդում զիջելով 5։0 հաշվով՝ երկրորդ ու երրորդ ռաունդերում մեր մարզիկը իսկական քամբեք արեց ու մրցակցից պոկեց հաղթանակը։ Ի դեպ, գերծանր քաշային կարգում Հայաստանն առաջին անգամ է մրցանակակիր ունենալու […]

̰
Եթովպիայում արտակարգ դրության ռեժիմ է սահմանվել

21:05 02.11.2021

Եթովպիայի նախարարների խորհուրդը երեքշաբթի երկրում արտակարգ դրություն է հայտարարել։ Այս մասին հայտնում է Եթովպիայի Fana հեռուստաալիքը։ Այս կապակցությամբ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Եթովպիայի հանրային կապերի կառավարական ծառայության ղեկավար Լեգես Տուլուն և երկրի արդարադատության նախարար և գլխավոր դատախազ Գիդեոն Թիմոտիոսը: Ռեժիմն ուժի մեջ է մտնում այսօրվանից։ Այդ միջոցն ընդունվել է Թիգրայայի ազատագրման ժողովրդական ճակատի ապստամբներից […]

̰
Գուրգեն Մարտիրոսյանը նշանակվել է Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար

20:52 02.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Գուրգեն Մարտիրոսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Գուրգեն Մարտիրոսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գավառ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

̰
Վահրամ Խաչատրյանը նշանակվել է Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար

20:42 02.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահրամ Խաչատրյանին Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ։ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան՝ Վահրամ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

̰
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների պատվիրակությանը

20:38 02.11.2021

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի ղեկավարած պատվիրակությանը, որում ընդգրկված էին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկյան կողմի համանախագահ Էնդրյու Շոֆերը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ադմինիստրատորի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և այլ պաշտոնյաներ: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լինն Թրեյսին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը բարձր է գնահատել ԱՄՆ-ի կողմից Հայաստանին […]

̰
Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով

20:35 02.11.2021

Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ թաղման հանձնաժողով է ստեղծվել։ Համապաստասխան որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 2-րդ կետով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 16-րդ կետով՝ 1. Գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան կապակցությամբ ստեղծել թաղման […]

̰
Արմեն Ավետիսյանը նշանակվել է Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար

20:23 02.11.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ավետիսյանը նշանակվել է Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ ««Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 2.1-ին մասին համապատասխան` Արմեն Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:

̰
Քննարկվել է նիդերլանդական ընկերությունների ներգրավմամբ Էջմիածնում սոցիալ-տնտեսական և մշակութային ուղղվածությամբ ծրագրերի իրականացումը

20:15 02.11.2021

Նոյեմբերի 1-ին դեսպան Տ. Բալայանն այցելեց Նիդերլանդների Օվերայսել նահանգ, որտեղ հանդիպումներ ունեցավ մարզում թագավորի հանձնակատար (նահանգապետ) Անդրիես Հայդեմայի, Ալմելոյի քաղաքապետ Արիեն Խերիթսոնի և Ալմելո-Էջմիածին համագործակցության հանձնաժողովի նախագահ, Ալմելոյի քաղաքային խորհրդի անդամ Վուտեր Թեույի հետ։ Հանդիպումների ընթեցքում զրուցակիցներն անդրադարձան ապակենտրոնացված համագործակցության զարգացմանը, մասնավորապես, նիդերլանդական ընկերությունների ներգրավմամբ Էջմիածին քաղաքում սոցիալ-տնտեսական և մշակութային ուղղվածությամբ ծրագրերի իրականացմանը, քննարկեցին 2022 […]

̰
90-ից ավելի երկրներ համաձայն են մինչև 2030 թվականը 30 տոկոսով կրճատել մեթանի արտանետումները. Սպիտակ տուն

16:00 02.11.2021

Ավելի քան 90 պետություններ են համաձայնվել մինչև 2030 թվականը մեթանի արտանետումները 30 տոկոսով նվազեցնելու՝ Եվրամիության և ԱՄՆ-ի գլոբալ նախաձեռնությանը, դրանց թվում են արտանետումների ամենամեծ ծավալներով 30 երկրներից 15-ը: Նոյեմբերի 2-ին այդ մասին հաղորդվում է Սպիտակ տան կայքում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխման պարփակ կոնվենցիայի կողմերի 26-րդ խորհրդաժողովի(COP26) երկրորդ օրվա պաշտոնական արարողությանը կհայտարարվի, որ ավելի […]

̰
Հարավային Սուդանում թռիչքի ժամանակ կործանվել է Ան-26 բեռնատար ինքնաթիռը

15:59 02.11.2021

Բեռնատար Ան-26-ը վթարի է ենթարկվել երեքշաբթի առավոտյան Հարավային Սուդանի Ջուբայի միջազգային օդանավակայանում թռիչքի ժամանակ։ Այս մասին հայտնել է Tamazuj ռադիոկայանը։ Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ Սուդանի անձնակազմը զոհվել է։ Նախնական տեղեկություններով ՝ վթարի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։ Սկսվել է ավիավթարի հանգամանքների հետաքննությունը։

̰
Հանոյի օդանավակայանում ինքնաթիռներ են բախվել

15:56 02.11.2021

Վիետնամի մայրաքաղաք Հանոյի օդանավակայանում երկու ինքնաթիռ է բախվել, ոչ ոք չի տուժել, հաղորդում է vnexpress-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ վիետնամական Bamboo Airways ավիաընկերության ինքնաթիռը պետք է թռչեր Հանոյ-Ֆուկուոկ երթուղով։ Թռիչքուղու վրա ինքնաթիռը պոչային հատվածով  հարվածել է օդանավակայանում կանգնած մեկ այլ ինքնաթիռի խցիկին։ Հրատարակության տվյալներով՝ երկու ինքնաթիռներն էլ աննշան վնասվածքներ են ստացել, իսկ Ֆուկուոկ ուղևորներին տեղափոխել են մեկ […]

̰
Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարքը առայժմ կկատարի մի քանի երկրների Հայոց առաջնորդի պարտականությունները

15:52 02.11.2021

Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց պատրիարքը կշարունակի կատարել Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե Հայոց առաջնորդի պարտականությունները՝ մինչև Եպիսկոպոսաց Սինոդոսի հաջորդ գումարումը: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի կաթողիկե Առաջնորդությունը: Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի և Արևելյան Եվրոպայի հայ կաթողիկեների առաջնորդ Արհ. Տ. Ռաֆայել արքեպս. Մինասյանը 2021թ. սեպտեմբերի 23-ին Հռոմում կայացած Հայ Կաթողիկե […]

̰
«Շուռնուխ համայնքում կկառուցվի նոր թաղամաս». Արմեն Ղուլարյան

15:49 02.11.2021

Նոյեմբերի 2-ին կայացել է ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որի ընթացքում կառավարության ներկայացուցիչները բարձրաձայնել են իրենց ղեկավարած կառույցներին «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսված միջոցները եւ իրականացվելիք ծրագրերը: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանը նշել է, որ կառույցի պահպանման ծախսերին կուղղվի 588 մլն դրամ, Շուռնուխ […]

̰
Նորակերտ համայնքին պատճառված շուրջ 7 մլն դրամի չափով վնասն ամբողջությամբ վերականգնվել է. գործը դատարանում է

15:46 02.11.2021

ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում ավարտվել է Նորակերտ համայնքին պատկանող միջոցներից խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մինչդատական վարույթում իրականացված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, համայնքին պատճառված վնասի չափը: Քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ Նորակերտ համայնքի ղեկավարը, 2019 թվականից […]

̰
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել 11 աճյուն

15:43 02.11.2021

Այսօր ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա համայնքի խաչմերուկում, ռուսական խաղաղապահ զորակազմի ուղեկցությամբ, ադրբեջանական կողմը հայկական կողմին է փոխանցել արցախյան 3-րդ պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող ևս 11 հոգու աճյուն: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020-ի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման […]

̰
Ֆրանսիական պատվիրակությանն են ներկայացվել համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները

15:41 02.11.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալներ Արմեն Սիմոնյանը և Քրիստինե Ղալեչյանը ընդունել են Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը` տրանսպորտային ծրագրերի գլխավոր ինժեներ Առնո Դեմարշելիեի գլխավորությամբ: Հանդիպման նպատակն էր քննարկել ենթակառուցվածքների զարգացման և համայնքային ճանապարհների բարելավման ուղղությամբ հայկական կողմի առաջարկները, որոնք մայիսին ներկայացվել էին հայ-ֆրանսիական տնտեսական համագործակցության աշխատանքային խմբին: ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը, ողջունելով հյուրերին` […]

̰
Քերոբյանն անդրադարձավ հունվարի 5-ը և 7-ը ոչ աշխատանքային պահելու Մայր Աթոռի առաջարկին

15:34 02.11.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, որը Ամանորյա տոներին ոչ աշխատանքային օրերը կրճատելու նախագծի զեկուցողն է, անդրադարձավ Մայր Աթոռի՝ հունվարի 5-ը և 7-ը աշխատանքային պահելու առաջարկին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս հարցին անդրադարձավ ԱԺ-ում՝ լրագրողների հարցերին ի պատասխան: Նախարարը նախ հիշեցրեց՝ ինքը Հայ Առաքելական եկեղեցու հետևորդ է: «Եվ փորձում եմ իմ գործողություններով լինել բարեպաշտ քրիստոնյա: Բայց, եկեղեցին […]

̰
ԵԱՏՄ-ում քննարկվում է նավթամթերքի և գազի մեկ միասնական շուկայի ստեղծման քաղաքականությունը

15:29 02.11.2021

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին 2022 թ. բյուջետային հայտով նախատեսված է հատկացնել 544 մլն 269 հազար դրամ: Այս մասին ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հայտնեց հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը: Հանձնաժողովը տարեկան պարենային և ոչ պարենային ապրանքների 5 շուկաներ է ուսումնասիրում, որոնց նպատակը տվյալ շուկաներում մրցակցային իրավիճակի կարգավորումն է: Գեղամ Գևորգյանի խոսքերով՝ […]

̰
Արցախում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է

15:23 02.11.2021

Թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը շարունակվում է: ԱՀ ՆԳՆ ոստիկանությունն իրազեկում է, որ թմրամիջոցների չարաշահումները լուրջ վտանգ են ներկայացնում ոչ միայն անհատի, այլև ամբողջ հասարակության և պետության համար: Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունը սպառնում է պետության անվտանգությանն ու կայունությանը, աղետալի վնասներ է հասցնում երկրի տնտեսությանը:

̰
Արցախցիներին տրվող աջակցության ծրագրի դիմումները պետք է մուտքագրել առցանց դիմումների համակարգում

15:17 02.11.2021

ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարությունից տեղեկացնում են, որ կորոնավիրուսային համավարակի տարածման կանխարգելման նպատակով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիներին տրվող աջակցության ծրագրի առցանց դիմումների հայտագրում ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարության սպասարկման բաժիններում չի իրականացվում: Դրանք կարող եք մուտքագրել անձամբ՝ dimum.ssa.am առցանց դիմումների համակարգում: Դիմումների լրացման կարգի […]

̰
Ատոմակայանում հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք է անցկացվել

15:10 02.11.2021

Հայկական ատոմային էլեկտրակայանի տուրբինային արտադրամասում անցկացվել է հրդեհաշիջման կազմակերպումը թեմայով վարժանք: Տուրբինային արտադրամասը համարվում է ՀԱԷԿ-ի ամենավտանգավոր տեղամասերից մեկը, քանի որ սարքավորումներում օգտագործվում է յուղեր, շատ են մալուխային հորանները: Հետևաբար՝ որևէ անսարքության կամ յուղի արտահոսքի դեպքում հնարավոր է կրակի ակնթարթային տարածում մեծ մակերեսների վրա, որը կարող է խիստ վտանգավոր լինել նաև մետաղական կառուցատարերի համար: Ուսումնավարժանքն […]

̰
Մահվան ելքով վեճ՝ Կարմիր բլուրում

15:05 02.11.2021

Նոյեմբերի 1-ին՝ ժամը 02։10-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կրակոցների վերաբերյալ ահազանգ է ստացվել: Ժամը 02։10-ին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ տեղափոխել են տղամարդու դի: Ոստիկանության օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 01։30-ի սահմաններում Կարմիր բլուրի 43 հասցեի մոտ անհայտ անձը դեռևս չպարզված հրազենից կրակել է 40-ամյա տղամարդու ուղղությամբ, որը հիվանդանոցի ճանապարհին մահացել […]

̰
SHANTNEWS

14:59 02.11.2021

̰
Ռոբերտ Քոչարյանի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ․ դատական նիստը հետաձգվեց

14:55 02.11.2021

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում այսօր վերսկսվել են ԵԴ/0253/01/19 գործով լսումները։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցում դատական նիստին։ Ինչպես տեղեկացրեց պաշտպան Հայկ Ալումյանը, նախագահի հարազատներից մեկի մոտ կորոնավիրուս է հաստատվել։ Վերջին մի քանի օրվա ընթացքում Ռոբերտ Քոչարյանը շատ է շփվել այդ մարդու հետ։ Այսօր նախագահի մոտ նկատվել են կորոնավիրուսի որոշակի նախանշաններ, և նա […]

̰
ԲՏԱ նախարարության բյուջետային հատկացումներն ու ծրագրերն օրենսդիրների քննարկման առանցքում են

14:52 02.11.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության բյուջետային հատկացումներն ու նախատեսված ծրագրերը քննարկվել են ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի համատեղ նիստում: Նախագծով նախարարությանը հատկացվելիք 21,3 մլրդ դրամից 5,2 մլրդ դրամը կուղղվի պաշտպանության բնագավառում գիտական և գիտատեխնիկական նպատակային հետազոտություններին: ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը տեղեկացրել է, որ բարձր տեխնոլոգիական […]

̰
Ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները, իրականացվելիք ծրագրերը

14:47 02.11.2021

ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների նոյեմբերի 2-ի hամատեղ նիստում ներկայացվել են տրանսպորտի, ջրային տնտեսության և էներգետիկայի ոլորտներին 2022-ի պետբյուջեով նախատեսված հատկացումները: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի տեղեկացմամբ՝ նախարարությանը կհատկացվի 335 մլրդ 257 մլն դրամ: 22 ծրագրի շրջանակում կիրականացվի 140 միջոցառում: 209 մլրդ 594 մլն դրամը կուղղվի կապիտալ ծախսերին, իսկ […]

̰
Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ը տեղափոխվել է ստացիոնար բաժանմունք. Մուրադյան

14:45 02.11.2021

Վերակենդանացման բաժանմունքում՝ ծայրահեղ ծանր վիճակում գտնվող Covid 19-ով հիվանդ 2 երեխաներից 1-ն արդեն տեղափոխվեց ստացիոնար բաժանմունք: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Համալսարանական մասնագետներն ավելի համառ գտնվեցին, և նենգ հիվանդությունն այս դեպքում պարտվեց՝ պայքարը շարունակում ենք: Տեղեկացնեմ, որ ներկա պահին «Մուրացան» համալսարանական հիվանդանոցում հոսպիտալացված է կորոնավիրուսով հիվանդ 16 երեխա։ Փոքրիկներից […]

̰
Սպառողների շահերի պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպություններին կհատկացվի մոտ 8,5 մլն դրամ

14:43 02.11.2021

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտների ձևավորմանը, հարկային և մաքսային քաղաքականությանը վերաբերող քննարկումները: ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի տեղեկացմամբ՝ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին գալիք տարում նախատեսվում է հատկացնել 850,9 մլն դրամ՝ 2021-ին հաստատված բյուջեի 837,6 մլն […]

̰
Գալիք տարում Կադաստրի կոմիտեն կիրականացնի 1 ծրագիր

14:39 02.11.2021

Նոյեմբերի 2-ին ՀՀ ԱԺ տնտեսական ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովների համատեղ նիստում շարունակվել են «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումները: Կադաստրի պետական կոմիտեն գալիք տարում իրականացնելու է 1 ծրագիր՝ 7 միջոցառումներով: 2022-ին  կառույցին նախատեսվում է հատկացնել 4 մլրդ 997 մլն դրամ՝ 2021-ին հաստատված 4 մլրդ 645 մլնի  դիմաց, աճը կազմում […]

̰
ԱԻՆ-ը սկսել է համագործակցել Տիեզերքի և խոշոր աղետների միջազգային խարտիայի հետ

14:33 02.11.2021

Այսօր՝ նոյեմբերի 2-ին, արտակարգ իրավիճակների նախարարությունն ամփոփել է հոկտեմբեր ամսվա ընթացքում իրականացված աշխատանքները: Զեկույցներով են հանդես եկել ԱԻՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Արմենուհի Գրիգորյանը, «Տեխնիկական անվտանգության ազգայի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վարդան Գևորգյանը, Պետական ռեզերվների գրասենյակի ղեկավար Հրաչյա Երեմյանը, Աղետների ռիսկի կառավարման քաղաքականության մշակման վարչության պետ Արմեն Կարապետյանը: Նույն վարչության քաղաքականության մշակման բաժնի պետ Արա Ասլանյանը ներկայացրել […]

̰
BACK_TO_TOP