22:00 24.10.2021
Ավարտվել է «Եկեք պատվաստվենք» միջոցառումը։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Ինչպես նշել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, 810 պատվաստում է իրականացվել Օպերայի բակում: «Մեր պատվաստման միջոցառումը իսկապես հաջողվեց»,-գրել է նախարարը։
21:32 24.10.2021
Սույն թվականի հոկտեմբերի 24-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:04-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 17:04-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.92⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 9 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա […]
20:28 24.10.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոյին։ Արման Թաթոյանը շնորհավորել է դեսպանին կարևոր առաքելություն ստանձնելու կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում է Արման Թաթոյանը։ Պաշտպանը հատուկ շեշտել է նախկին դեսպան Ժոնաթան Լաքոտի հետ բարձր որակի համագործակցությունը և համոզմունք հայտնել, որ այն կշարունակվի։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը բարձր է գնահատել 2020 […]
20:17 24.10.2021
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի հետ այսօր այցելել ենք Տաթև-Աղվանի ճանապարհահատված` ծանոթանալու ընթացիկ ճանապարհաշինական աշխատանքներին։ Այս մասին գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Ռազմավարական նշանակություն ունեցող ճանապարհը նախատեսվում է ամբողջությամբ շահագործման հանձնել մինչև նոյեմբերի վերջ։ Ակտիվ ընթացքի մեջ է նաև Սյունիքում այլընտրանքային ճանապարհների կառուցումը, որոնք վերջնականորեն պատրաստ կլինեն գալիք տարվա […]
19:25 24.10.2021
ՀՀ ԿԸՀ-ն հրապարակել է հոկտեմբերի 17-ին համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների միջև ավագանիներում մանդատների բաշխումը։ Մանդատները բաշխվել են հետևյալ կերպ՝ Գյումրի ՀՀԿ 2 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն 11 «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն 4 «Բալասանյան դաշինք» սոցիալական կուսակցություն 14 «Ապրելու երկիր» կուսակցություն 2 Գորիս «Առուշ Առուշանյան» դաշինք 13 Հայ ազգային կոնգրես կուսակցություն 1 «Քաղաքացիական պայմանագիր» […]
19:10 24.10.2021
Բեյրութի Սուրբ Եղիա աթոռանիստ եկեղեցում հոկտեմբերի 24-ին տեղի ունեցավ Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց նորընտիր 21-րդ Կաթողիկոս Պատրիարք Ամեն. և Գերջ. Տ. Տ. Ռաֆայել Պետրոս ԻԱ նորընտիր Պատրիարքի գահակալության սրբազան արարողությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, արարողությանը ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի ներկայացուցիչները, Լիբանանում Պապական նվիրակի ներկայացուցիչը, հայ […]
18:52 24.10.2021
Առողջապահության նախարարության նախաձեռնած «Եկեք պատվաստվենք» միջոցառման շրջանակում Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում (Ազատության հրապարակ) տեղակայվել են COVID-19-ի դեմ շարժական պատվաստումային կետեր՝ պատվաստվել ցանկացող քաղաքացիներին տեղում պատվաստվելու հնարավորություն ընձեռելու համար: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է պատվաստումների օրվան նվիրված միջոցառմանը, զրուցել բուժաշխատողների և պատվաստման գործընթացով հետաքրքրվող քաղաքացիների հետ: Անդրադառնալով կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված […]
18:25 24.10.2021
ԱՄՆ ՌՕՈՒ-ն Ռուսաստանի հետ պատերազմի դեպքում մարզումների շրջանակներում F-16 կործանիչներ է ուղարկել Ալյասկայի Շեմյա կղզու ռուսական սահմաններին մոտ գտնվող օդանավակայան։ Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել Է Forbes ամսագրի փորձագետ Դևիդ Էքսը։ Նշվում է, որ մայիսից ԱՄՆ-ն զորավարժություններ է անցկացնում Ալյասկայում։ Զորավարժությունները Ռուսաստանի հետ լայնամասշտաբ պատերազմի փորձ էին։ ԱՄՆ-ում ակնկալում են, որ ռազմական ժամանակներում ՌԴ-ն կարող […]
18:10 24.10.2021
Երևան-Գյումրի ավտոճանապարհին կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ, տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից։ Մ-1, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 47-ից 60-րդ կիլոմետրի վրա վթարավտանգ երեք կետերում կատարվում են անվտանգության բարելավման հավելյալ միջոցառումներ։ Մասնավորապես, արդեն իսկ իրականացվել է հողային զանգվածի կուտակում Մ-1 ճանապարհի 51-րդ կմ-ի եզրային հատվածում։ 51-րդ կմ-ում այսօր կատարվում են տերմոպլաստե նյութով գծանշումներ, որոնց միջոցով ստեղծվում է […]
17:54 24.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 11:00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 39-րդ կմ հատվածում բախվել են Mercedes ու Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Աղբյուրի տեղեկություննեով՝ Mercedes-ի վարորդը ծառայում է Ոստիկանության զորքերում:
17:50 24.10.2021
Հոկտեմբերի 22-23-ին Բենիդորմ քաղաքում կայացած` Իսպանիայի ազատ ոճի ըմբշամարտի ազգային մրցաշարում Բարսելոնայի «Հայաստան» ըմբշամարտի ակումբի սաները նվաճել են 4 ոսկե (Արթուր Մայիլյան, Ռազմիկ Մայիլյան, Լևոն Պետրոսյան, Տիգրան Քերոբյան), 5 արծաթե (Յուրա Խաչատրյան, Լևոն Վարդապետյան, Դավիթ Վարդապետյան, Հայկ Ավետիսյան, Զախար Սեմիոնով) և 1 բրոնզե (Ռուբեն Հակոբյան) մեդալ։
17:31 24.10.2021
Ստեփանավանում հիմնանորոգվում է նաև Երիտասարդական փողոցը: ՀՀ կառավարության և համայնքի կողմից ներդրվել է ավելի քան 160 միլիոն ՀՀ դրամ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ «Բացի ճանապարհի հիմնանորոգումից, ժամանակակից լուծումներով կառուցվում են նաև մայթերը: Այս ճանապարհի նորոգումը կարևոր էր` ինչպես տարիներով չլուծված խնդիրը լուծելու, այնպես էլ հարևանությամբ գտնվող ուսումնական հաստատությունների […]
16:59 24.10.2021
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը արդեն երկու մարզում է անցկացրել Սերբիայում: Կարեն Աղամալյանի գլխավորությամբ մեր ընտրանին հանգրվանել է Կրովեն Պլազա հյուրանոցում և մարզվում է հյուրանոցից ոչ հեռու գտնվեղ Ստարկ Արենայի մարզումային դահլիճում: Հենց Ստարկ Արենայում էլ տեղի կունենա աշխարհի առաջնությունը: Հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը ֆեդերացիայի լրատվական ծառայության հետ զրույցում նշել է, որ տղաները պատրաստ են պայքարելու […]
16:50 24.10.2021
Մերձմոսկովյան Ռուզայի շրջանում թեթևշարժիչային ինքնաթիռ է կործանվել, երկու մարդ զոհվել է։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է արտակարգ ծառայությունների ներկայացուցիչը: Նրա խոսքով ՝ ամեն ինչ տեղի է ունեցել Վատուլինո գյուղի (Ռուզայի քաղաքային շրջան) շրջանում։՛
16:34 24.10.2021
Հրապարակվել են նոյեմբերի 14-ին կայանալիք Ստեփանավանի ՏԻՄ ընտրություններում ՔՊ-ի, ԲՀԿ-ի և ՀԱԿ-ի նախընտրական ցուցակները։ ՔՊ-ի ցուցակը գլխավորում է Արմեն Գրիգորյանը։ Ցուցակում ընդգրկված են նաև․ Աբրահամյան Հրահատ Մովսիսյան Հասմիկ Մարիկյան Հայկ Մարտիրոսյան Հմայակ Իսպիրյան Անուշ Պապյան Լևոն Գագինյան Ատոմ Նալբանդյան Աղունիկ Գրիգորյան Արմեն Կիրակոսյան Ջոն Բաղդասարյան Անուշ Պապինյան Արմեն Դավթյան Արմեն Մարգարյան Արևիկ Պապյան Արթուր Տոնոյան […]
16:19 24.10.2021
Հրապարակվել է Իջևանում նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: Ինչպես տեղեկացնում է ԿԸՀ-ն, այն գլխավորում է Արթուր Ճաղարյանը։ Ցուցակը ներկայացնում ենք ստորև․ Ճաղարյան Արթուր Ամիրխանյան Արգիշտի Ղազումյան Մանե Սարգսյան Վարդան Մովսեսյան Դավիթ Մեհրաբյան Անուշ Համզյան Խաչատուր Պետրոսյան Զոյա Մխիթարյան Մեսրոպ Ջանվելյան Նաիրի Վարշամյան Վահե Վիրաբյան Նանե Աթաբեկյան Խաչատուր Խուդավերդյան Խորեն Պողոսյան […]
16:15 24.10.2021
Ռուսաստանը միշտ հանդես է եկել Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) հետ հարաբերությունների զարգացման օգտին` չնայած ռազմաքաղաքական դաշինքի ագրեսիային, սակայն բոլոր ջանքերն ապարդյուն են, և Մոսկվան հրաժարվել է համագործակցությունից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ռազմաքաղաքական դաշինքին առընթեր ռուսական մշտական ներկայացուցչության գործունեության կասեցումը: ՆԱՏՕ-ն Ռուսաստանին համարում է իր հակառակորդը, ուստի կազմակերպության հետ հարաբերություններից հրաժարվելու մեջ […]
15:59 24.10.2021
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 3 436 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Վերջին մեկ օրում կորոնավիրուսից ապաքինվել է 4 483 պացիենտ, մահացել՝ 43 հիվանդ։ Ինտենսիվ թեստավորման վերջին 24 ժամում անցկացվել է 32 031 թեստ, այստեղից 19 628-ը՝ հակագենի արագ թեստով և 12 398-ը՝ «ՊՇՌ»: Այս պահի դրությամբ, Վրաստանում հաստատված է նոր […]
15:26 24.10.2021
Հայտնի է Կապանում նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Շանթ դաշինքի» նախընտրական ցուցակը։ Ինչպես տեղեկանում ենք ԿԸՀ-ից, ցուցակը գլխավորում է Գևորգ Փարսյանը։ Ցուցակում ընդգրկված են․ Փարսյան Գևորգ Ռազմիկի Արզումանյան Մեսրոպ Թորոսի Մեժլումյան Անուշ Ռազմիկի Թադևոսյան Գոռ Հովհաննեսի Հարությունյան Մարատ Հրանտիկի Մելիքսեթյան Անի Հայրապետի Ավետիսյան Մհեր Սամվելի Համբարձումյան Արթուր Ռաֆիկի Թադևոսյան Գայանե Լյովայի Հարությունյան Անուշավան Սերյոժայի Զաքարյան […]
14:59 24.10.2021
Հրապարակվել է Կապանում նոյեմբերի 14-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը: 61 հոգուց բաղկացած նախընտրական ցուցակը գլխավորում է Դավիթ Դանիելյանը։ Նա Կապանի համայնքապետի թեկնածուն է: Ցուցակում ընդգրկված են․ Դավիթ Դանիելյան Նարեկ Դավթյան Նարինե Գրիգորյան Հայկ Հարությունյան Էդիկ Հովսեփյան Ժաննա Վարդանյան Իվան Կոստանդյան Ասատուր Ասատրյան Հերմինե Մարտիրոսյան Տիգրան Աթայան Էրիկ Կոստանդյան Արմինե Մանուկյան Գոռ […]
14:47 24.10.2021
Այսօր պոլիոմիելիտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Արսեն Թորոսյանը։ «Պոլիոմիելիտը բարձր վարակելիությամբ վիրուսային հիվանդություն է: Այն ախտահարում է նյարդային համակարգը՝ առաջացնելով կայուն հաշմանդամություն, երբեմն՝ մահ: Հիմնականում հիվանդանում են 2-ից 5 տարեկան երեխաները։ Ամբողջ աշխարհում տասնամյակներ շարունակ պոլիոմիելիտի դեմ իրականացվող պատվաստումների շնորհիվ հիվանդությունն աշխարհում գրեթե […]
14:31 24.10.2021
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանդիպումներ է ունեցել Իտալիայի Սենատի արտաքին հարաբերությունների և միգրացիայի հարցերով հանձնաժողովի նախագահ Վիտո Ռոզարիո Պետրոչելիի և Պատգամավորների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Պիերո Ֆասինոյի և հանձնաժողովի անդամների հետ։ Ինչպես ՀՀ Ազգային ժողովից, քննարկվել են Իտալիայի և Եվրոպական միության հետ հարաբերությունների հետագազարգացման հեռանկարները, հանձնաժողովների համագործակցության […]
13:56 24.10.2021
Հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11։33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի «Հոգեկան առողջության պահպանման ազգային կենտրոն» ՓԲԸ-ի նկուղում։ Հրդեհի բարդության «1 ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը, […]
13:44 24.10.2021
Հայ-ռուսական տակտիկական զորավարժություններ հանրապետության հարավում։ Զորախաղերին ներգրավվել են գրեթե բոլոր զորատեսակները։ Բազմազգ զորավարժություն հանրապետությունից դուրս։ Հայաստանը մասնակցում է ՀԱՊԿ արագ արձագանքման ուժերի մասշտաբային հավաքներին։ Հայսատանը դիմավորել է իր մարզիկ զինվորներին։ Բրոնզե մեդալներ բանակայինների աշխարհի առաջնությունից։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիայի» տեսանյութում։
13:27 24.10.2021
Մոսկվայի մարզում կորոնավիրուսով վարակվելու հաստատված դեպքերի թիվը մեկ օրում աճել է 3 030-ով։ Մեկ օր առաջ գրանցվել էր 2 783 դեպք: Այս մասին կիրակի լրագրողներին հայտնել են նոր վարակի դեմ պայքարի դաշնային օպերատիվ շտաբում։ Մերձմոսկվայում, ՏԱՍՍ-ի հաշվարկներով, համաճարակի սկսվելուց ի վեր առաջին անգամ մեկ օրում վարակի ավելի քան 3000 դեպք է հայտնաբերվել: Մոսկվայի մարզում ապաքինվածների […]
13:10 24.10.2021
Հոկտեմբերի 24-ին՝ 11:00-ից Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը: Այս մասին իրազեկում է Հայկական կարմիր խաչի ընկերությունը: «Եկեք պատվաստվենք: 11:00-ից Օպերայի բակում մեկնարկել է Քովիդ-19 համավարակի դեմ պատվաստման գործընթացը: Պատվաստումն իրականացվում է այս պահին Հայաստանում առկա բոլոր պատվաստանյութերով՝ Աստրազենեկա, Սինոֆարմ, Սպուտնիկ V, Մոդեռնա»: Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ […]
12:58 24.10.2021
Աֆղանստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մոհամմադ Մոհակիկն ասել է, որ երկրի մայրաքաղաքի արևմտյան մասում ութ երեխա է մահացել սովից: Նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Աղքատությունն ու սովը կործանել են ութ երեխաների արևմտյան Քաբուլում»,- հայտարարել է քաղաքական գործիչը։ Մոհակիկը հավելել է, որ իշխանության եկած «Թալիբան» շարժումը ժողովրդի համար պատշաճ կենսամակարդակ չի ապահովում, և միջազգային հանրությանը կոչ […]
12:45 24.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ոչ սթափ վարորդի կողմից հերթական խոշոր ավտովթարն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:10-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Սամվել Հարությունյանը իր վարած Hyundai Elantra մակնիշի ավտոմեքենայով Բաղրամյան պողոտա-Իսահակյան փողոցի խաչմերուկում` Բաղրամյան պողոտայի թիվ 1 շենքի հարևանությամբ, բախվել է Kia մակնիշի, այնուհետև ճանապարհին կայանված Mercedes GL մակնիշի, Toyota Camry, Nissan Teana, Honda G մակնիշի […]
12:34 24.10.2021
Երեկ գրանցվել է 2354 նոր դեպք։ Մահճակալային ֆոնդը սպառման եզրին է, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Բոլորս պետք է համախմբվենք և երկու բան անենք․ Դիմակ դնենք ամեն ուր և հաճախ ախտահանենք ձեռքերը։ Հենց այսօր պատվաստվենք»,- գրել է Ավանեսյանը։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 24-ին` ժամը 11:00-18:00-ն, Ալ․ Սպենդիրյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի […]
12:23 24.10.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունն այն 10 երկրների դեսպաններին «անցանկալի անձ» հայտարարելու մասին, որոնք կոչ են արել ազատ արձակել իրավապաշտպան Օսման Քավալային, ուղղված է Թուրքիայի տնտեսական ճգնաժամի համար արդարացումների ստեղծմանը, հայտարարել է Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն: «Մարդը, ով արագ երկիրը տարավ անդունդ, հրաման տվեց 10 դեսպաններին պերսոնա նոն գրատա հայտարարել։ Ես կարող […]