TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

12:08 24.10.2021

Թայվանի հյուսիսարևելյան հատվածում 6,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է սեյսմոլոգիական ծառայությունը, որը ստորգետնյա ցնցումներ է գրանցել տեղական ժամանակով ժամը 13:11-ին: Ցնցումներ են զգացվել Թայվանի շատ շրջաններում։ Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իլան քաղաքից 22,7 կմ դեպի հարավ, իսկ օջախը՝ 66,8 կմ խորության վրա: Զոհերի և ավերածությունների մասին տվյալներ դեռ չեն ստացվել: Ավելի […]

̰
Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ

11:50 24.10.2021

Հունվարի մեկից խանութներն այլևս չեն առաջարկի պոլիէթիլենային տոպրակներ. խոսքը 50 միկրոն հաստություն ունեցողների մասին է։ Դրանց վաճառքը կարգելվի օրենքով։ Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը որոշ տնտեսվարողներ արդեն անցել են այլընտրանքային թղթե տոպրակների, փոքր արտադրողներն էլ արդեն կտորե պայուսակներ են առաջարկում։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։

̰
Կանադայի և ԱՄՆ-ի սահմանին բեռնատար նավ է այրվում

11:39 24.10.2021

Կանադայի եւ ԱՄՆ-ի միջեւ սահմանի մոտ գտնվող Zim Kingstone կոնտեյներներ տեղափոխող նավում հրդեհ է բռնկվել: Այս մասին հոկտեմբերի 23-ին հայտնել Է Global News հեռուստաալիքը։ Աղբյուրի տեղեկություններով ՝ մի քանի օր առաջ Մալթայի դրոշի տակ նավարկող նավից վատ եղանակի պատճառով ծովում մոտ 40 կոնտեյներ է ընկել: Ներկայումս Zim Kingston-ը խարսխված է Խուան դե Ֆուկայի նեղուցում Պորտ-Անջելես […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել

11:16 24.10.2021

Հոկտեմբերի 23-ին կատարվել է 142 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 47 նոր դեպք է գրանցվել: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 105 վարակակիր: Բժիշկները 14 հիվանդի վիճակը գնահատում են ծայրահեղ ծանր, 52-ինը՝ ծանր, այդ թվում երիտասարդ տարիքի անձինք: Թեթև ձևերը բուժում են ստանում ամբուլատոր պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման […]

̰
2354 նոր դեպք՝ մեկ օրում․ Հայաստանում կորոնավիրուսի թվերը սրընթաց աճում են

11:01 24.10.2021

Հոկտեմբերի 24-ի ժամը 11:00-ի դրությամբ` հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 295 368 դեպք, որոնցից 260 731-ն` առողջացած, 6013-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 27 366 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 992 595 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 16 915 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային […]

̰
Գերմանիայում արձագանքել են Թուրքիայում դեսպաններին «անցանկալի անձ» հայտարարելուն

10:45 24.10.2021

Բեռլինը ի գիտություն է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հայտարարությունը 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ Գերմանիայի, «անցանկալի անձ» հայտարարելու մասին և խորհրդակցում է այլ երկրների հետ, հայտարարել են Գերմանիայի ԱԳՆ-ում: Գերմանացի մի շարք քաղաքական գործիչներ արդեն քննադատել են Էրդողանին։ Մասնավորապես՝ Բունդեսթագի արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Նորբերտ Ռեթգենը Süddeutsche Zeitung թերթին հայտարարել է «անհավանական […]

̰
Ադրբեջանական զինծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ․ ՀՀ ՄԻՊ

10:30 24.10.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ է ներկայացվել ահազանգ այն մասին, որ 2021թ. հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12-ի սահմաններում ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Կոռնիձոր գյուղի գերեզմանոցի հարակից տարածքից ադրբեջանական զինված ուժերի ծառայողները հափշտակել են Կոռնիձորի բնակչի պատկանող 107 ոչխար և 5 այծ: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Կենդանիներին գերեզմանոցի հարակից արոտավայրում արածեցնող քաղաքացին […]

̰
ԱՄՆ-ը պարզաբանումներ է ակնկալում Թուրքիայից դեսպանին «անցանկալի անձ» հայտարարելու Էրդողանի խոսքերից հետո

10:18 24.10.2021

Վաշինգտոնն Անկարայից պարզաբանումներ է ակնկալում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ ամերիկյան դիվանագիտական առաքելության ղեկավարի անցանկալի անձ հաւյտարարելու վերաբերյալ: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։ Հիշեցնենք, որ երեկ՝ հոկտեմբերի 23-ին, Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ հանձնարարել է Թուրքիայի ԱԳՆ-ին 10 երկրների դեսպաններին, այդ թվում ՝ Միացյալ Նահանգների, հայտարարել անցանկալի […]

̰
Հենրիկ Ճղրիկյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

10:05 24.10.2021

Եվս մեկ Եվրոպայի չեմպիոն Բուդվայում։ Եվրոպայի երիտասարդների առաջնությունը հայ բռնցքամարտիկներն ավարտում են հերթական ոսկե նվաճմամբ։ Այս անգամ չեմպիոնական տիտղոս նվաճեց 86 կգ քաշային Հենրիկ Ճղրիկյանը։ Գյումրու մարզադրոցը ներկայացնող` Կարեն Ղազարյանի սանը, եզրափակիչում տպավորիչ հաղթանակ տոնեց չեխ Դավիդ Պոլակի նկատմամբ։ Մեր մարզիկը շատ գրագետ մենամարտ անցկացրեց և նույնիսկ 3-րդ ռաունդում նոկդաունի ենթարկեց մրցակցին։ Այսպիսով՝ Հայաստանի հավաքականը […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 341.7 հա տարածքում բռնկված հրդեհները

23:59 23.10.2021

Հոկտեմբերի 21-ից 23-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 7000 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 400 քմ, Կենտրոն արչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Օհանավան գյուղում՝ 1300 քմ, Աշտարակ քաղաքում՝ 2000 քմ, Արարատի […]

̰
Հղիները COVID-19-ի ռիսկի խմբում են. Անահիտ Ավանեսյան

23:55 23.10.2021

Առողջապահության փոխնախարար Արտակ Ջումայանի հետ այցելել ենք Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի քովիդ կլինիկայի մանկաբարձագինեկոլոգիական բաժանմունք, ինչպես նաև Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ինստիտուտ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Հղիները COVID-19-ի ռիսկի խմբում են, և պատվաստման դեպքում հիվանդության ծանր, ծայրահեղ ծանր ընթացքից և մահվան ելքերից հնարավոր կլինի խուսափել»,- գրել […]

̰
Իրանի հոգևոր առաջնորդը 3․4 հազար բանտարկյալի համաներում է շնորհել

23:50 23.10.2021

Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին համաներում է շնորհել 3․4 հազար կալանավորների: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը։ Նշվում է, որ համաներումը նվիրված է եղել Մուհամեդ մարգարեի և շիա իմամ Ջաֆարի ծննդյան տարեդարձներին: Խոսքը ներման կամ ժամկետների կրճատման մասին է։ Իրանի Սահմանադրության համաձայն ՝ հոգեւոր առաջնորդն իրավունք ունի ներելու կամ կրճատելու դատապարտյալների ազատազրկման ժամկետները դատական իշխանության […]

̰
Զանգակատուն գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 300 հա խոտածածկ տարածք

23:37 23.10.2021

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 12:17-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Զանգակատուն գյուղում հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։15-ին, մարվել՝ 20։45-ին։ Այրվել է մոտ 300 հա խոտածածկ տարածք։

̰
Արցախի պետական համալսարանին շնորհվել է ինստիտուցիոնալ հավատարմագրում

23:26 23.10.2021

Հոկտեմբերի 22-ին տեղի ունեցավ «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ։ Օրակարգում Արցախի պետական համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրումն էր։ Հավատարմագրման հանձնաժողովը քննարկեց փորձագետների զեկույցները հաստատությունների ինստիտուցիոնալ կարողությունների վերաբերյալ, դիտարկեց դրական և բացասական գնահատված տիրույթները, փորձագետների մատնանշած ուժեղ և թույլ կողմերը, հնարավոր ռիսկերը։ Քննարկվեց նաև, թե որքանով են իրատեսական բուհի բարելավման ծրագրերը։ Հավատարմագրման […]

̰
Իտալացի նախարարն ընդգծել է Հայաստանի հետաքրքիր աշխարհագրական դիրքը, որը կարող է լինել դարպաս դեպի Միջին Արևելք և ԵԱՏՄ

23:16 23.10.2021

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը աշխատանքային այցով եղել է Իտալիայի Հանրապետությունում: Այցի շրջանակում նախարարը հանդիպել է Իտալիայի տնտեսական զարգացման նախարար Ջանկալրո Ջորջետտիի հետ: Ինչպես տեղեկացրին ԲՏԱ նախարարությունից, վերջինս ողջունել է հայկական պատվիրակության այցը և հույս հայտնել, որ այն կնպաստի գործընկերային հարաբերություններն ամուր հիմքերի վրա դնելուն: Այս համատեքստում նախարարն ընդգծել է հայ-իտալական միջկառավարական հանձնաժողովի […]

̰
Արփունք գյուղում այրվել է մոտ 400 հակ անասնակեր

23:08 23.10.2021

Հոկտեմբերի 23-ին` ժամը 16:28-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արփունք գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:29-ին, մարվել՝ 21։23-ին։ Արփունք գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում այրվել է մոտ 400 հակ անասնակեր։

̰
Եղանակը ցրտում է

22:54 23.10.2021

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը, 27-ի ցերեկը, 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին՝ շրջանների զգալի մասում, 27-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 24-ին, 25-ի գիշերը, 27-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի […]

̰
Մովսես գյուղում «UAZ»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել

22:41 23.10.2021

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 19:03-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մովսես գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ ավտոմեքենան կողաշրջվել է: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Տաուշի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Մովսեսի հենակետի օպերատիվ խումբը։ Պարզվել է, որ Մովսես գյուղի վերջնամասում, «UAZ» մակնիշի ավտոմեքենան […]

̰
̰
Շենգավիթի խանութներում ստուգայցեր են իրականացվել և խախտումներ արձանագրվել

22:16 23.10.2021

Շաբաթօրյա երեկոյան ստուգայցերը՝ ուղղված covid19-ի հաղթահարմանը, ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի խանութներում։ Արդյունքում՝ իրացման ցանցի 10 օբյեկտներից 3-ում են խախտումներ արձանագրվել։ Այս մասին տեղեկացրին ՍԱՏՄ-ից։ Կազմվել են արձանագրություններ՝ հիմք ընդունելով աշխատակիցների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու փաստերը։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում […]

̰
Քովիդով պացիենտներին սպասարկող ԲԿ-ներն աշխատում են խիստ ծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդն այլևս չի բավարարում. Արսեն Թորոսյան

22:03 23.10.2021

Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը մարզային այցելությունների շրջանակներում այսօր եղել է Հրազդանի և Վանաձորի բժշկական կենտրոններում՝ ծանոթանալու կորոնավիրուսային հիվանդության բուժօգնության կազմակերպմանը։ Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Երկու ԲԿ-ների տնօրենների հետ խոսել եմ ծանրաբեռնվածության, առաջացած խնդիրների և դրանց լուծումների մասին։ Այս ԲԿ-ների օրինակով կարող ենք փաստել, որ հանրապետության բժշկական կենտրոնները, որոնք սպասարկում են […]

̰
SHANTNEWS

21:56 23.10.2021

̰
Նիգերիայում ավելի քան 800 ձերբակալվածներ փախել են ուղղիչ կենտրոնից

21:46 23.10.2021

Ավելի քան 800 մարդ, որոնք նախնական կալանքի տակ էին գտնվում, փախել են Նիգերիայի հարավում գտնվող ուղղիչ կենտրոնից այն բանից հետո, երբ գրոհայինների խմբի կողմից օբյեկտի վրա հարձակում էր իրականացվել: Այս մասին հայտնել է Օյո նահանգի բանտային իշխանությունների ներկայացուցիչ Օլանրևաջու Անջորինը։ «Հոկտեմբերի 22-ի ուշ երեկոյան գրոհայինները հարձակվել են Օյո քաղաքի ուղղիչ կենտրոնի վրա և պահակախմբի հետ […]

̰ ̰
Հենրիկ Սահակյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

21:16 23.10.2021

Հայաստանը չեմպիոն ունի Բուդվայում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում։ Պատվո հարթակի ամենավերին աստիճանին է կանգնել Օլիմպիական հերթափոխի քոլեջը ներկայացնող Սամվել Պողոսյանի սան 51 կգ քաշային Հենրիկ Սահակյանը, ով առավելության հասավ բռնցքամարտում հարուստ ավանդույթներ ունեցող Ռուսաստանի ներկայացուցիչ Ռուսլան Պիռովի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Մեր չեմպիոնին պարգևատրել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, ով […]

̰ ̰
Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո հետախուզվողը ներկայացել է ոստիկաններին

20:44 23.10.2021

Ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հոկտեմբերի 22-ին Մոսկվա-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդնավակայանում ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողներին է ներկայացել Արթուր Ն.-ն, որը 2014 թ.-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից։ Խափանման միջոցը՝ ստորագրություն: Հետախուզվողը ներկայացվել է նախաքննական […]

̰
ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում ՌԴ-ի սահմանների մոտ․ Շոյգու

20:31 23.10.2021

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն հետևողականորեն ուժեր է տեղակայում երկրի սահմանների մոտ ՝ Ռուսաստանին ռազմական զսպման կոչերի ֆոնին: «Թե Ինչպես նման բանն արդեն ավարտվեց Գերմանիայի և Եվրոպայի համար, Գերմանիայի պաշտպանության նախարարը պարտավոր է լավ իմանալ»,- մեկնաբանել է Շոյգուն։ Նրա խոսքով ՝ Եվրոպայում անվտանգությունը կարելի է հասնել միայն ընդհանուր ջանքերով՝ առանց Ռուսաստանի […]

̰
Երևանում և Լոռիում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:15 23.10.2021

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 09:00-12:00-ն կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց պողոտայով, Գ.Նժդեհի, Սմբատ Զորավար, Սևանի փողոցներով պարփակված թաղամասերի, Բրյուսով թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Այս մասին հայտնում են «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ից: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 25-ին ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի նաև Լոռու մարզի Մեծավան, Միխայլովկա գյուղերի […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:56 22.10.2021

Հոկտեմբերի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Արարատի մարզի Մասիս քաղաքում, Ոսկետափ գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 45 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
BACK_TO_TOP