15:42 25.10.2021
Հոկտեմբերի 27-29-ը Հայաստանի Մ-16 հավաքականը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու» Արսեն Չաթոյան – «Միկա» Դավիթ Ղահրամանյան – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Արման Օհանյան – «Ուրարտու» Դավիթ Ղազարյան – Ֆուտբոլի ակադեմիա Պետիկ Մանուկյան – Ֆուտբոլի ակադեմիա Ալեքսանդր Պետրոսյան – «Փյունիկ» Վահե Շափաղաթյան […]
15:40 25.10.2021
Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանի և ԿԳՄՍ փոխնախարար Կարեն Գիլոյանի գլխավորությամբ այսօր Բելգրադում բռնցքամարտիկների ու մարզիչների հետ կայացել է ժողով-քննարկում, որի ընթացքում արծարծվել են աշխարհի առաջնությանն ու առհասարակ բռնցքամարտին վերաբերող բազմաթիվ հարցեր։ Կարեն Գիլոյանն ուրախությամբ ընդգծել է, որ այսօր բռնցքամարտի հավաքականում լավ մթնոլորտ է և բոլորը միասնական ու թիմային աշխատանքով գնում են դեպի հաղթանակ։ […]
15:34 25.10.2021
Վրացի սահմանապահները «Սարպի» մաքսակետում (վրաց-թուրքական սահման) չեն թողել երկիր մտնի 25 հազար կիլոգրամ կարտոֆիլով բեռնված բեռնատարը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ասվում է Վրաստանի ֆինանսների նախարարության եկամուտների ծառայության հաղորդագրության մեջ: Ֆիտոսանիտարական ստուգում անցկացնելիս մասնագետները կարտոֆիլի մեջ հայտնաբերել են վնասակար օրգանիզմներ: Դրանից հետո ամբողջ կարտոֆիլը հետ է ուղարկվել Թուրքիա, հաղորդել է Sputnik-ը:
15:33 25.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունում հոկտեմբերի 25-ին նախարար Անդրանիկ Փիլոյանի գլխավորությամբ կայացել է փրկարար ծառայության ամենամսյա գործունեության արդյունքների ամփոփում: Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը զեկուցել է ամսվա ընթացքում գրանցված պատահարների, ձեռնարկված միջոցառումների և ընթացիկ աշխատանքների մասին: Հոկտեմբերին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայությունում ստացվել է 46915 զանգ, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 43374-ի դիմաց: Հակահրդեհային ազդարարման համակարգերով սպասարկվել […]
15:29 25.10.2021
Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, առողջապահության նախկին նախարար Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Խնդրանքով դիմում եմ Հայաստանի Հանրապետություն աշխատող շուրջ 1,202,800 առողջապահության նախարարներին՝ կանանց․․․ Հարգելի՛ կանայք, որոշեցի դիմել յուրաքանչյուրիդ խնդրանքով․․․ միշտ ունեցել եմ տեսակետ, որ յուրաքանչյուր տան առողջապահության նախարարը հենց կինն է, որի հոգատար ձեռքերում է ընտանիքի առողջության պահպանումը։ Այսօր, մենք՝ բուժաշխատողներս, ունենք […]
15:25 25.10.2021
Հայաստանում 2021-ն ավարտվելու է բարձր գնաճով, սակայն Կենտրոնական բանկը ամեն ինչ անելու է՝ հաջորդ տարի գնաճը կառավարելի միջակայք տեղափոխելու ուղղությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկմանը: «Այն հանգամանքը, որը հիմա գնաճը բարձր է, մտահոգիչ […]
15:23 25.10.2021
Հոկտեմբերի 22-ին պաշտոնական փակման արարողությամբ ամփոփվել են «Իմ Հայաստան» ծրագրի 6 տարվա նվաճումները: Միջոցառմանը ներկա էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին, պաշտոնատար անձինք, գործընկերներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ: «Իմ Հայաստան» ծրագիրը գործել է 5 մարզում՝ Սյունիքում, Վայոց ձորում, Լոռիում, Տավուշում և Շիրակում՝ կյանքի կոչելով Հայաստանի մշակութային ավանդույթների բազմազանությունը: Այն ֆինանսավորել […]
15:21 25.10.2021
Արցախի առողջապահության նախարարությունը հայտարարում է աննախադեպ կրթական ծրագրերի մեկնարկ, որոնք հնարավորություն կստեղծեն մասնակիցների համար ուսանելու արտասահմանյան բարձրագույն ուսումնական հաստատություններում: Ինչպես տեղեկացրին ԱՀ առողջապահության նախարարությունից, նման ծրագրերը միտված են Արցախի բարեկեցությանն ու զարգացմանը, քանի որ որակյալ կրթությունն ու գիտելիքն են պայմանավորում հասարակության ապահով և բարվոք ապագան: Ստորև ներկայացնում ենք կրթական ծրագրերի մանրամասները: Հետաքրքրվող անձինք կարող են […]
15:19 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին խորհրդարանում մեկնարկած ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկմանը ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նախագծի մշակման սկզբունքներին, հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, բյուջեի պակասուրդին, արտաքին և ներքին պարտքին, եկամուտների ձևավորմանը, հարկային և մաքսային քաղաքականությանը, բյուջեի ծախսերի կառուցվածքին և ծախսային քաղաքականությանը: Ըստ զեկուցողի՝ առաջին անգամ 2022 թվականի համար սահմանվող բյուջեն […]
15:17 25.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը քննարկում է դպրոցական արձակուրդների ժամկետը երկարաձգելու առողջապահության նախարարության առաջարկը: «Արմենպրես»-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից տեղեկացրին, որ առաջիկա ժամերին կտարածեն հայտարարություն: ՀՀ առողջապահության նախարարությունը, համաճարակային լարված իրավիճակով պայմանավորված, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանն առաջարկել է երկարաձգել դպրոցական արձակուրդների ժամկետը մեկ շաբաթով: Բուհերի […]
15:15 25.10.2021
Կորոնավարակի հաղթահարմանն ուղղված կիրակնօրյա ստուգայցերը ՍԱՏՄ տեսուչներն անցկացրել են ոչ միայն իրացման ցանցում, այլև հանրային սննդի օբյեկտներում: Արդյունքում՝ սննդի շղթայի 12 օբյեկտներից 6-ում հայտնաբերվել են խախտումներ։ Կազմվել են արձանագրություններ (4-ը՝ հանրային սննդի օբյեկտներում) աշխատակիցների և հաճախորդների կողմից դիմակ չկրելու, պատվաստված չլինելու կամ ՊՇՌ թեստի բացասական պատասխան, ինչպես նաև դրանց վերաբերյալ գրանցամատյաններ չունենալու հիմքով։ Հիշեցում․ Խախտումների […]
15:13 25.10.2021
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ավարտվել է «Yerevan Open» շախմատային միջազգային մրցաշարը, որն անցկացվում էր արդեն երրորդ անգամ: Հայ գրոսմայստեր Արման Միքայելյանը մրցաշարի արդյունքներով գրավել է պատվավոր երրորդ հորիզոնականը: Հարկ է նշել, որ 9 տուր տևած ծանր պայքարի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած 3 շախմատիստներն էլ վաստակել են 7.5-ական միավոր: Վերջին տուրում Հնդկաստանի ներկայացուցիչներ Նարայանանն ու […]
15:11 25.10.2021
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 00.20-ին, ոստիկանության պարեկային ծառայության գնդի 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի ծառայողները Պուշկինի և Փարպեցու փողոցների խաչմերուկում նկատել են առանց համարանիշերի «ԲՄՎ» մակնիշի մեքենա: Բարձրախոսով հայտարարել են, որ վարորդը կանգնեցնի մեքենան, սակայն նա դիմել է փախուստի՝ ճանապարհին վնասելով Պուշկինի փողոցի և Մաշտոցի պողոտայի խաչմերուկում կայանված ավտոմեքենաները: Պարզվել է, որ «ԲՄՎ»-ի վարորդն անչափահաս է: Նախապատրաստվում […]
15:03 25.10.2021
ԱԻՆ «Լուսակերտ» ուսումնական կենտրոնում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Փրկարար ծառայության տարբեր ստորաբաժանումների ներկայացուցիչների համար նախաձեռնել է վերապատրաստման դասընթաց՝ զոհվածների մարմինների հետ վարվելաձևի թեմայով:
14:53 25.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 18-24-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 602 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ընդհանուր դեպքերի ու պատահարների վերաբերյալ կանչերը: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից՝ հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 4 ելք, որից 1-ը բռնկվել է օժանդակ շինությունում, 2-ը տրանսպորտում, ևս մեկ դեպք գրանցվել է անասնաֆերմայում: […]
14:45 25.10.2021
ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հիմնանորոգվել է Երևան-Մարտունի-Վարդենիս միջպետական նշանակության ճանապարհի 1 կիլոմետրանոց ճանապարհահատվածը Մարտունի քաղաքի արևելյան թևում։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության տրանսպորտի և ճանապարհաշինության բաժնի պետ Գևորգ Խաչատրյանը, հիմնանորոգված ճանապարհի մակերեսը կազմել է շուրջ 8 500 քմ։ Հեռացվել է ասֆալտբետոնե հին շերտը, կատարվել է խճային հիմքի և երկշերտ ասֆալտբետոնե ծածկի տեղադրում՝ […]
14:38 25.10.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը զինծառայողների բնակարանային ապահովման առաջարկներ է ուղարկել ԱԺ պաշտպանության հանձնաժողով։ Այս մասին տեղեկանում է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ Առաջարկները, Զինված ուժերի զինծառայողներից բացի, առանձին մասերով վերաբերում են նաև նրանց հավասարեցված անձանց, մասնավորապես՝ ԱԱԾ, Քրեակատարողական ծառայության և ոստիկանության զորքերի ծառայողներին: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները, Պաշտպանի աշխատակազմի զինծառայողների ու նրանց ընտանիքների իրավունքների ապահովման […]
14:30 25.10.2021
Հոկտեմբերի 23-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի ՔՀԲ ծառայողները Սևանի փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 32-ամյա երիտասարդի: Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են երեք դրամապանակ և անձնագիր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ երիտասարդը տվել է խոստովանական բացատրություն, որ դրանք գողացել է Սևանի փողոցում կայանված «Օպել» մակնիշի մեքենայից: Մեքենայատիրոջից ընդունվել է հաղորդում: Գողոնն առգրավվել է: Նախապատրաստվում են […]
14:12 25.10.2021
Թուրքիայում դիվանագիտական ծառայության մեջ գտնվող 10 երկրի դեսպանի՝ Օսման Քավալային ազատ արձակելու մասին կոչից հետո առաջացած ճգնաժամը լայնորեն լուսաբանվում է գերմանական մամուլում։ Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ հրապարակվող հոդվածներում գերակշռում են Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի որդեգրած դիրքորոշումը քննադատող մեկնաբանությունները։ Այս մասին գրում է «Deutsche Welle»-ի թուրքերեն ծառայությունը՝ հայտնելով, որ դիվանագիտական ճգնաժամին անդրադարձել են «Süddeutsche Zeitung», «Mittelbayerische […]
14:05 25.10.2021
Արթուր Բազեյանն աշխարհի առաջնությունում անցավ հաջորդ փուլ։ Ինչպես տեղեկացրին բռնցքամարտի ֆեդերացիայից՝ կշռման արարողության ժամանակ նրա մրցակցի քաշը թույլատրելիից ավելին է եղել և մեր մարզիկին հաղթանակ կշնորհվի։ Երևանի ժամանակով 22։45-ին ռինգ դուրս կգա 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Մրցակիցը Սլովենիայի ներկայացուցիչն է։
13:59 25.10.2021
Դպրոցներում արձակուրդը կերկարաձգվի մեկ շաբաթով․ Factor.am-ին հայտնել են առողջապահության նախարարությունից։ Նախարարության խոսնակը տեղեկացրել է, որ նաև կան դպրոցներ, որոնցում մինչ արձակուրդը լոքդաուն էր մտցվել։ «Կրթական այն հաստատությունները կամ դպրոցները, որտեղ կորոնավիրուսային հիվանդացությունն անցնում է իրենց աշխատակիցների և աշակերտների թվի 10 տոկոսը, անցել էին տեղային լոքդաունի և հեռավար ուսուցման»,- մանրամասնել է խոսնակը։ Առողջապահության նախարարության մամուլի խոսնակ […]
13:51 25.10.2021
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ԱԳ և ԸԲԿ բաժանմունքի ծառայողները տեղեկություններ էին ստացվել, որ Տիգրան Մեծի փողոցի 53-ամյա մի բնակիչ գողություններ է անում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ անհրաժեշտ ճշտումներից հետո հոկտեմբերի 15-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Վարդենիսի բաժին; Պարզվել է՝ նա հոկտեմբեր ամսվա սկզբին, օգտվելով հարևանի խորդանոցի դուռը բաց լինելու հանգամանքից, բենզասղոց էր գողացել: Տուժողից ընդունվել է […]
13:43 25.10.2021
Աշխարհի առաջնությունում այսօր Հայաստանն ունի երկու ներկայացուցիչ։ Այդ մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Երևանի ժամանակով 20։45 ռինգ դուրս կգա Եվրոպայի երիտասարդների չեմպիոն 57 կգ քաշային Արթուր Բազեյանը, որը կմրցի Պուերտո Ռիկոն ներկայացնող Յան Պիզառո Ռիվերայի հետ։ 22։45-ին ռինգ դուրս կգա 67 կգ քաշային Գուրգեն Մադոյանը։ Մրցակիցը Սլովենիայի ներկայացուցիչն է։
13:38 25.10.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները շարունակում են հասարակական կարգի պահպանման ու ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման ամենօրյա միջոցառումները։ Հոկտեմբերի 11-18-ը իրականացված ծառայության արդյունքում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 979 խախտում՝ պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 249 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող 80, առանց վարորդական վկայականի 183 անձ։ 99 տրանսպորտային միջոց շահագործվել է […]
13:26 25.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի նախնական քննարկումների մեկնարկին: ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի նախագծի հետ կապված իր խոսքում վարչապետ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Ազգային ժողովի հարգելի փոխնախագահներ Հարգելի պատգամավորներ Կառավարության հարգելի անդամներ Օգոստոսին մենք ներկայացրեցինք կառավարության՝ 2021-2026 թվականների գործունեության […]
13:09 25.10.2021
ԱՀ ՔԿ տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ ՊԲ զորամասի հաշվեկշռում գրանցված 7.62 մմ տրամաչափի TT տեսակի ատրճանակ և գործարանային արտադրության 7.62 մմ տրամաչափի փամփուշտներն անհայտ անձի կողմից դեռևս չպարզված ժամանակահատվածում հափշտակելու և ԱՀ Մարտունու շրջանի Ննգի համայնքի վարչական տարածքում ապօրինի պահելու, իսկ 2020թ. նոյեմբեր ամսվա վերջին Ստեփանակերտ քաղաքի 1981թ. ծնված բնակչի կողմից նշված […]
23:40 24.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է պետական գործիչ, գրող Վանո Սիրադեղյանի ընտանիքին, ցավակցություն հայտնել վերջինիս մահվան կապակցությամբ և իր զորակցությունը փոխանցել ընտանիքի անդամներին: Այս մասին հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։ Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ պետական, հասարակական գործիչ Վանո Սիրադեղյանը մահացել է 75 տարեկան հասակում: Վանո Սիրադեղյանի հուղարկավորության կազմակերպման նպատակով կստեղծվի կառավարական հանձնաժողով։
23:09 24.10.2021
Բրիտանացի երգիչ Էդ Շիրանը հայտնել է, որ վարակվել է կորոնավիրուսով։ «Ուզում եմ ասել, որ, ցավոք, ես կորոնավիրուսի դրական թեստ ունեմ, այնպես որ, ես ինքնամեկուսանում եմ և հետևում կառավարության բոլոր հրահանգներին»,- Instagram-ում հայտնել է կատարողը: Նա հավելել է, որ կփորձի ծրագրված հարցազրույցներ ու համերգներ տալ հենց տնից։ Էդ Շիրանը Մեծ Բրիտանիայից կատարող է, որը հայտնի է […]
22:49 24.10.2021
ԱԻՆ-ը ներկայացրել է ուղեցույց, թե ինչ անել երկրաշարժի ժամանակ։ * Եթե երկրաշարժի ժամանակ շենքում եք ա․ եթե բարձրահարկ շենքի 1-ին և 2-րդ հարկերում եք‚ աշխատեք անհապաղ դուրս գալ շենքից‚ հեռացեք դեպի բաց տարածություն‚ բ․ եթե գտնվում եք 3-րդ և ավելի բարձր հարկերում‚ շենքից դուրս մի եկեք‚ աստիճաններն ու սանդղակները խցանված կլինեն խուճապահար մարդկանցով‚ վերելակները կարող […]
22:30 24.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 25-ի գիշերը, 27-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 25-ի կեսօրից հետո, 26-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 25-27-ն աստիճանաբար կնվազի 8-11 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 25-ի գիշերը, 26-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 25-ի երեկոյան ժամերին սպասվում է անձրև: