23:59 25.10.2021
Հոկտեմբերի 24-ից 25-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 13 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 500 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 7000 քմ, Հարթավան գյուղում՝ 1000 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 300 քմ, Լանջանիստ գյուղում՝ 200 քմ, Արարատ […]
23:53 25.10.2021
Հետքովիդյան բարդություններ. ՔՈՎԻԴ-19-ի ազդեցությունը հոգեկան առողջության վրա: Այս թեմայով այսօր մամուլի ասուլիս էր կազմակերպվել Մեդիա կենտրոնում։ Հետազոտությունները ցույց են տվել, որ հիվանդությունը հաղթահարած մարդկանց շուրջ 60 տոկոսի մոտ 3 ամսից ավելի պահպանվում են մկանային ցավեր, ընդհանուր թուլություն, կողմնորոշման և հիշողության խանգարումներ։ Առողջապահության համակարգի համար, սակայն, ամենամտահոգիչը շարունակում է մնալ օրեցօր աճող հիվանդների քանակն ու մահերի […]
23:51 25.10.2021
Այսօր երեկոյան ժամերին և առաջիկա գիշերը Լոռիում, Տավուշի նախալեռներում, Կոտայքի լեռնային շրջաններում, Գեղարքունիքում, Վայոց Ձորի լեռնային շրջաններում, Սյունիքի լեռնային և նախալեռնային շրջաններում սպասվում ձյուն։ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը վարորդներին կոչ է անում նշված շրջաններ երթևեկել ձմեռային անվադողերով։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 26-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում ձյան տեսքով: Հոկտեմբերի […]
23:40 25.10.2021
ՀՀ գլխավոր դատախազությունում մի շարք կառույցների պաշտոնյաների մասնակցությամբ քննարկվել են Արաքսի ավազանում բնապահպանական իրավունքների ապահովման և իրանական կողմի հետ գործակցության խնդիրները։ Այս մասին տեղեկացրին ՀՀ գլխավոր դատախազությունից: «Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիի` ՀՀ կատարած աշխատանքային այցի և ՀՀ գլխավոր դատախազի հետ Երևանում կայացած պաշտոնական հանդիպման ընթացքում իրանական պատվիրակության նախաձեռնությամբ քննարկվել էին հանքային […]
23:32 25.10.2021
Տարածաշրջանային այցի ընթացքում ԿԽՄԿ փոխնախագահ Ժիլ Կարբոնյեն Հայաստանում հանդիպել է նաև անհայտ կորածների ընտանիքների և սահմանամերձ համայնքներում ապրող բնակչության հետ: Խնդիրներն ու մտահոգությունները քննարկելու հետ միասին պարոն Կարբոնյեն ընդգծել է ԿԽՄԿ-ի շարունակական աշխատանքը՝ ուղղված այդ խնդիրների կարգավորմանը։ Այս մասին տեղեկացրին Կարմիր խաչի գրասենյակից։
23:11 25.10.2021
Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան միջպետական ճանապարհի 2 վթարավտանգ հատվածներում (կմ83+200-կմ84+633 և կմ86+000- կմ86+500)՝ Դիլիջանի ոլորաններում, իրականացվում են ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքներ` ասֆալտապատում, գծանշում, անվտանգության տարրերի ապահովում։ Կապալառու կազմակերպությունն է «Արհովշին» ընկերությունը։ Աշխատանքները կատարվում են Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած դրամաշնորհային միջոցներով։ Ծրագրի շրջանակներում այս տարի համանման աշխատանքներ են կատարվել նաև […]
22:55 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին՝ Բոսնիա և Հերցեգովինայի Շիրոկի Բրիեգ քաղաքում, կայացավ ՈՒԵՖԱ կանանց Մ-19 հավաքականների Եվրոպայի առաջնության որակավորման B լիգայի 6-րդ խմբի երրորդ մրցափուլի Հայաստան-Էստոնիա հանդիպումը։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, մեր թիմը պարտվեց 0:6 հաշվով: Հայաստան Մ-19 – Էստոնիա Մ-19՝ 0:6 (0:2) Շիրոկի Բրիեգ, Պեցարա մարզադաշտ Մրցավար՝ Ալեքսանդրա Պոնոմարյովա (Ռուսաստան) Գոլերը՝ Տիրն, 34, Սաուլուս, 42, 65, 73, […]
22:41 25.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, Բարձրագույն դատական խորհրդում մեկնարկեց Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մուրադ Հովակիմյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Միջնորդությունը Խորհրդին է ներկայացրել Արդարադատության նախարարությունը: Այսօրվա նիստում դատավորը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ կարգով, սակայն միջնորդությունը մերժվեց: Արդարադատության նախարարության ներկայացուցիչը ներկայացրեց վարույթ հարուցելու հիմքերը՝ նշելով, որ, ըստ իրենց, դատավորը թույլ է […]
22:07 25.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Սպիտակի ոլորաններում առկա է մերկասառույց։ Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Աշոցք գյուղում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով։
21:45 25.10.2021
Մեղրիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 27-ին և 28-ին ռուսական սահմանապահ զորամասի հրաձգարանում կատարվելու են կրակային զորավարժություններ: «Կրակոցների ձայներ լսելու դեպքում հորդորում ենք հանրության շրջանում չառաջացնել անհարկի խուճապ»,- ասված է համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում:
21:34 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին՝ տեղական ժամանակով ժամը 21:00-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 17:00-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.12⁰ և արևելյան երկայնության 43.91⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան-Վրաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 8 կմ արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.5 մագնիտուդով երկրաշարժ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը […]
21:30 25.10.2021
Հոկտեմբերի 25-ին՝ ժամը 14։18-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծավ գյուղի սկզբնամասում՝ ծածկի տակ, այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:32-ին, մարվել՝ 18:15-ին: Այրվել են մոտ 600 հակ պահեստավորած անասնակեր և ծածկը (մոտ 60 քմ)։
21:16 25.10.2021
Թուրքիայի տնտեսության նախկին պատասխանատուներից մեկը՝ պետնախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ այժմ էլ ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) առաջնորդ Ալի Բաբաջանը, հայտարարել է, որ Թուրքիայի առաջիկա ամիսներին գնաճն ավելանալու է։ Իսկ դրա պատճառը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կայացրած որոշումներն են։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Ալի Բաբաջանն իր կուսակցության Արնավութքյոյի շրջանային համագումարում ներկայացրել է Էրդողանի և Թուրքիայի ֆինանսների […]
21:08 25.10.2021
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ ապրիլի 28-ին Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կողոպուտ էր եղել։ Անդրանիկի փողոցի շենքերից մեկի մոտ անհայտ անձը օրը ցերեկով շքամուտքում բացահայտ հափշտակել էր մի աղջկա բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։ Աղջիկը 1-02 էր զանգել։ Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները օպերատիվ կառավարման կենտրոնից ահազանգը ստանալուն պես մեկնել էին նշված հասցե, տուժողից հաղորդում վերցրել։ Ամեն […]
21:00 25.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ԲԴԽ-ն մերժեց Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Սերգեյ Մարաբյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդությունը։ Որոշումն ընդունվել է միաձայն: Այն ուժի մեջ է մտնում հրապարկման պահից և վերջնական է:
20:53 25.10.2021
ՊՄՊ Արագածոտնի մարզային ծառայությունը հուշարձանների տարածքներում շրջայցեր իրականացնելու ժամանակ Ոսկեվազ համայնքի` 2.87.1. ԱՄՐՈՑԻ ՀԱՄԱԼԻՐ ԱԽԹԱՄԻՐ հուշարձանի տարածքում արձանագրել է գանձագողությունների հերթական դեպք` հայտնաբերվել են երեք տասնյակի հասնող դամբարանների հողաքանդումներ, սալաքարերի տեղաշարժումներ: Դեռևս գարնանը ՊՈԱԿ-ը գրություններով դիմել էր ոստիկանությանը և համայնքապետին` աջակցության նպատակով, տարածքը ուշադրության և հսկողության տակ պահելու համար, սակայն երևույթը շարունակվում է: Այժմ ՊՈԱԿ-ում […]
20:46 25.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից, Շիրակի մարզի Արթիկ քաղաքում, Աշոցք գյուղում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում և Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ գյուղում առկա են տեղումներ ձյան տեսքով։
20:40 25.10.2021
Պոլսահայ գրող Սևան Նիշանյանը հայտնել է, որ Հունաստանն «անցանկալի անձ» է հայտարարել իրեն։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ նա տեղեկացրել է, որ զբոսաշրջային այցով եղել է Ալբանիայում, որտեղից փորձել է վերադառնալ Հունաստան, սակայն իրեն թույլ չեն տվել այդ երկիր մուտք գործել։ Նիշանյանի խոսքով՝ հույն պաշտոնյաները չեն բացահայտել իրենց որոշման պատճառը ՝ նշելով, որ դա պետական գաղտնիք է։ «Ենթադրում […]
20:32 25.10.2021
Կորոնավիրուսի համավարակի վիճակն Արցախում գնալով վատանում է: Վերջին տասն օրվա ընթացքում օրական տասնյակ նոր դեպքեր են արձանագրվում: Այժմ տարբեր բուժհիմնարկներում բուժում են ստանում ավելի քան 140 հիվանդներ, որոնցից 76-ի վիճակը ծանր է, ներառյալ՝ 10 ծայրահեղ ծանր դեպք: Մեր բուժաշխատողները հսկայական աշխատանք են կատարում, սակայն մահճակալային ֆոնդի ծանրաբեռնվածությունը մոտենում է առավելագույն մակարդակի: Այս մասին գրել է […]
20:26 25.10.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այսօր այցելել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ: Այդ մասին նա նշել է իր ֆեյսբուքյան էջում: «Այսօր աշխատանքային այց եմ կատարել Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ։ Նկատի ունենալով, որ կառավարությունը ԶՊՄԿ-ի 15 տոկոսի բաժնետերն է` որպես կառավարության ներկայացուցիչներ` ծանոթացել ենք կոմբինատի գործունեությանն ու անելիքներին, ինչպես նաև զրուցել հետագա ընդհանուր ծրագրերի շուրջ»,- գրել է նա:
20:15 25.10.2021
Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ մարզերը սպասարկող 2-րդ սպայական գումարտակի ծառայողները հոկտեմբերի 18-ից 24-ը պարբերաբար իրականացրել են ուծեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4984 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 68 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ 58, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 8 անձ։ 27 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 25-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 2-ը […]
16:00 25.10.2021
2021 թվականի ստուգումների տարեկան ծրագրով առաջին կիսամյակում նախատեսված ստուգումներ ՀՀ 5 մարզերում, որոնք ամբողջությամբ իրականացվել են։ Նախատեսված 15 ստուգումների արդյունքում արձանագրվել է 443 խախտում, որոնցից 352ը բացահայտվել է Տարեկան ծրագրի շրջանակներում իրականացված ստուգումների ժամանակ։ Մասնավորապես՝ Արարատի մարզի Մասիս և Արտաշատ համայնքներում հայտնաբերվել է 31-ական խախտում, իսկ Արարատ համայնքում՝ 22 խախտում։ Արմավիրի մարզի Էջմիածին համայնքում հայտնաբերվել […]
15:57 25.10.2021
Հայաստանի միգրացիոն ծառայության աշխատակազմը` Ծառայության պետ Արմեն Ղազարյանի գլխավորությամբ, այսօր ընդունեց Եվրոպական միգրացիոն ցանցի պատվիրակությանը` քննարկելու Հայաստանի Հանրապետության` դիտորդի կարգավիճակով Ցանցին միանալու հնարավորությունը: Եվրոպական միգրացիոն ցանցի նպատակը, որ սահմանվել է կազմակերպության խորհրդի որոշմամբ 2008-ին, միգրացիայի և ապաստանի ոլորտների ինստիտուտների և անդամ երկրների իշխանությունների տեղեկատվական կարիքները բավարարելն է և ապահովելը անաչառ, արժանահավատ, թարմ և համադրելի տեղեկատվություն` […]
15:53 25.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 24-25-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:50 25.10.2021
Էկոնոմիկայի նախարարության որակի ենթակառուցվածքների զարգացման վարչության ներկայացուցիչները մասնակցել են հոկտեմբերի 13-15-ին Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած «Ստանդարտացման ռուսական շաբաթ» միջազգային տեխնոլոգիական համաժողովին։ Քննարկվել են տեխնիկական կանոնակարգման ոլորտի զարգացման նոր մարտահրավերները, միջազգային, տարածաշրջանային և ազգային ստանդարտացման զարգացման նոր միտումները, համապատասխանության գնահատման ոլորտի մաս կազմող կամավոր սերտիֆիկացման հարցերը, շինարարության բնագավառում նոր իրավական կարգավորումները։ Մենդելեևի անվան չափագիտության համառուսաստանյան գիտա-հետազոտական […]
15:46 25.10.2021
Նոյեմբերի 14-ին «10 մլն ծառ» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում կիրականացվի համապետական ծառատունկ։ Աշնանային ծառատունկի ընթացքում շրջակա միջավայրի նախարարության կողմից իրականացվել է ձևաչափային փոփոխություն-նորամուծություն, որը միտված է հասարակության մեջ բնության հանդեպ սրտացավ ու հոգատար վարքագծի ձևավորմանը և յուրաքանչյուր քաղաքացու՝ շրջակա միջավայրի խնդիրների լուծմանը մաս դարձնելուն։ Ինչպես տեղեկացնում են ՇՄ նախարարությունից՝ ծառատունկին կարող են մասնակցել […]