16:18 22.10.2021
Հոկտեմբերի 30-ին կայանալիք «Վարչապետի գավաթ» սիրողական կրոսավազքի նախապատրաստական աշխատանքներն ու կազմակերպչական հարցերը քննարկելու նպատակով կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ «Պետք է ձևավորենք առողջ ապրելակերպի մշակույթ: Կրոսավազքի և այս կարգի մյուս մարզական իրադարձությունների հիմնական նպատակը հասարակության շրջանում նոր մշակույթի արմատավորումն է, որը կարող է […]
16:13 22.10.2021
Հոկտեմբերի 22-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Նորվեգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Հելենե Սանդ Անդրեսենին: Հանդիպման սկզբում զրուցակիցները մտքեր են փոխանակել երկկողմ օրակարգին առնչվող հարցերի շուրջ և պատրաստակամություն հայտնել այդ օրակարգն առավել ընդլայնելու և համագործակցության ներուժը լիարժեք իրացնելու ուղղությամբ: Դեսպան Հելենե Սանդ Անդրեսենը մասնավորապես ընդգծել է, որ ժողովրդավարական արժեքները, մարդու իրավունքներն, օրենքի գերակայությունը, կրթությունը և […]
16:06 22.10.2021
Աֆղանստանի երիտասարդական հավաքականի վոլեյբոլիստուհի Մահաջաբիդը Քաբուլում մահապատժի է ենթարկել «Թալիբան» խմբավորման անդամների կողմից։ Երիտասարդ մարզուհուն գլխատել և տեղադրել են սոցիալական ցանցերում նրա մահապատժի լուսանկարը, հաղորդում է The New York Post-ը: Independent Persian-ի տեղեկություններով ՝ վոլեյբոլիստուհին սպանվել է հոկտեմբերի սկզբին։ Պարբերականի աղբյուրը՝ ի դեմս Աֆղանստանի հավաքականի մարզիչներից մեկի, հաստատել է այդ տեղեկությունը։ Նա նաև, չբացահայտելով իր […]
15:52 22.10.2021
«Գեղագիտության ազգային կենտրոնը» և Բրիտանական խորհուրդը երեկ ազդարարել են Հայաստանում առաջին ներառական մասնագիտական կենտրոնի բացումը, որը ծառայելու է որպես ներառական արվեստի զարգացման և այլընտրանքային կրթության նոր, բազմաֆունկցիոնալ հարթակ: Կենտրոնը հնարավորություն կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց՝ կատարողական արվեստի ոլորտում իրացնելու սեփական ներուժը, և առանց խոչընդոտների՝ իրագործելու մինչ այժմ անհնարին թվացող գաղափարները։ Այն նաև կստեղծի զբաղվածության ապահովման նոր […]
15:45 22.10.2021
«Եվրոպայում չպետք է լինեն բաժանարար գծեր, քանի որ բազմաթիվ մարտահրավերներ չեն ճանաչում պետական սահմաններ»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԵԽԽՎ խորհրդարանների նախագահների համաժողովում «Եվրոպական բոլոր քաղաքացիների ընդհանուր ապագան» թեմայի շրջանակում ունեցած ելույթի ժամանակ: Ինչպես փոխանցում է ԱԺ մամուլի ծառայությունը, խորհրդարանի ղեկավարն ընդգծել է՝ մարտահրավերները պահանջում են ակտիվ համագործակցություն ազգային խորհրդարանների և միջազգային խորհրդարանական կազմակերպությունների […]
15:37 22.10.2021
Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր է ստորագրվել։ 620 400 դեղաչափ «Մոդեռնա» ընկերության «Սպայկվաքս» պատվաստանյութ՝ նվեր Հայաստանին, գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և «Մոդեռնա» ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։ Նոր խմբաքանակը փոխադրելու […]
15:33 22.10.2021
Ռյազանի շրջանի գործարանում պայթյունի հետևանքով տուժած տղամարդը հիվանդանոցում մահացել է։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ տղամարդը մարմնի մակերեսի 80% այրվածքներ է ստացել։ Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շիլովի շրջանի Լեսնոյե գյուղի վառոդի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ: Ավելի վաղ առողջապահության նախարարությունը հայտնել է 16 զոհի մասին։ Հերթափոխից ողջ մնացած միակ տղամարդը ծայրահեղ ծանր վիճակում […]
15:24 22.10.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նախկին պայմանագրային զինծառայող Ա. Ա.-ն, ուրիշի գույքը խարդախությամբ հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, «Երդվյալ մահապարտներ» ՀԿ-ի փոխնախագահ Վ. Ս.-ի, իսկ վերջինս, իր հերթին նախնական համաձայնություն ձեռք բերելով «Երդվյալ […]
15:08 22.10.2021
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հանձնաժողովի անդամ Գուրգեն Արսենյանը, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՆԱՏՕ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Անդրանիկ Քոչարյանը և պատվիրակության անդամներ Արուսյակ Ջուլհակյանը, Աննա Գրիգորյանը հոկտեմբերի 21-ին հանդիպել են Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիզի գլխավորած պատվիրակության […]
15:00 22.10.2021
Հոկտեմբերի 22-ին` ժամը 12։18-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին բախվել են Toyota Camry (վարորդ՝ Ա․ Վ․, ծնված 1991թ. […]
14:47 22.10.2021
Աստանայի ձևաչափի շրջանակներում Սիրիայի հարցով Ժնևում կայացել է Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի պատվիրակությունների հանդիպումը: Վերջիններս մասնակցել են Սիրիայի Սահմանադրության քննարկումների 6-րդ փուլին, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Ժողովը նախագահել է թուրքական պատվիրակությունը՝ Թուրքիայի արտգործնախարարությունը ներկայացնող Սելչուկ Ունալի գլխավորությամբ: ՌԴ-ի պատվիրակությունը գլխավորել է ՌԴ նախագահի՝ Սիրիայի հարցով հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը: Իսկ Իրանի պատվիրակությունը գլխավորել է փոխարտգործնախարար Ալի […]
14:33 22.10.2021
ՀՀ կառավարության որոշմամբ՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության՝ 2021 թվականի բյուջեի տնտեսումների հաշվին գումար է հատկացվել Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցին և Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնին: Վերաբաշխված 29 մլն 915 հազար դրամից 7 մլն 915 հազար դրամը դրամաշնորհային պայմանագրով կհատկացվի «Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտության առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ին՝ […]
14:25 22.10.2021
Հոկտեմբերի լույս 21-ի գիշերը պարեկային ծառայության Երևանի գնդի պարեկները Նոր Նորքի 1-ին զանգվածում ծառայություն կատարելիս, ապօրինի թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման են ենթարկել Մեղրիի բնակիչ, 33-ամյա տղամարդու: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունից՝ նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 12 գրամից ավելի մարիխուանայի նմանվող դեղնականաչավուն զանգված: Ըստ բերման ենթարկվածի՝ հայտնաբերվածը […]
14:18 22.10.2021
Հոկտեմբերի 22-ին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ընդունել է «Իրավական գերակայություն» ՀԿ հիմնադիր Արտակ Զեյնալյանին, ով իրավապաշտպան գործունեություն է ծավալում՝ Եվրոպական դատարաններում և միջազգային այլ ատյաններում պաշտպանելով անհայտ կորածների ու գերեվարվածների իրավունքները: Արտակ Զեյնալյանը ներկայացրել է փաստաբանական գործունեության մանրամասները: Ազգային պատկանելիությամբ պայմանավորված Ադրբեջանում իրականացվող սպանությունները դիտարկվում են որպես ռասիզմի դրսևորում, շուրջ 1000 անձի իրավունքների պաշտպանություն […]
14:11 22.10.2021
ՌԴ ԱԴԾ-ն հայտնել է հասարակական տրանսպորտում պայթյուն նախապատրաստող ԻՊ-ի կողմնակցին ձերբակալելու մասին: Ստավրոպոլում կասկածյալի բնակության վայրում կատարված խուզարկության ընթացքում հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր և խոցող տարրեր: Հարուցվել է քրեական գործ։
14:04 22.10.2021
Հրապարակվել են Ալեք Բոլդուինի առաջին լուսանկարներն ու տեսանյութերը նկարահանումների ժամանակ տեղի ունեցած միջադեպից հետո։ Համացանցում հայտնվել են Ալեք Բոլդուինի առաջին լուսանկարները և նոր ֆիլմի նկարահանման հարթակից տեսանյութերը, որտեղ ավելի վաղ ողբերգություն էր տեղի ունեցել: Լուսանկարում երևում է, որ դերասանը լաց է լինում։ Նկարահանումների ընթացքում ատրճանակի փամփուշտը, որը գտնվել է դերասանի ձեռքում, կամ դրա բեկորները դիպել […]
13:55 22.10.2021
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը հոկտեմբերի 22-ին Աթենքում մասնակցել է Խորհրդարանական հետազոտությունների և փաստաթղթավորման եվրոպական կենտրոնի հերթական նիստին, որը գումարվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ՝ Խորհրդարանների նախագահների եվրոպական համաժողովին զուգընթաց: Այս մասին տեղեկացրին ԱԺ մամուլի ծառայությունից։ Քննարկվել են COVID-19-ը համավարակի ընթացքում աշխարհի տարբեր խորհրդարանների աշխատակազմերի գործունեության փոփոխված ընթացակարգերը, կիրառված նոր մոտեցումները, որոնք իրականացվել […]
13:48 22.10.2021
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր արժեզրկման նոր ռեկորդներ է գրանցում։ Մասնավորապես, հոկտեմբերի 21-ին Թուրքիայի կենտրոնական բանկի՝ տոկոսադրույքները նվազեցնելու որոշումից անմիջապես հետո արտարժույթի շուկայում լիրայի փոխարժեքները կտրուկ բարձրացել են։ Թուրքիայի մեջլիսի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» […]
13:41 22.10.2021
Համաձայն ՀՀ վարչապետի որոշման՝ կրթության ոլորտում հայ-վրացական համագործակցության աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը մասնակցելու նպատակով ՀՀ պատվիրակությունը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորությամբ, մեկնել է Վրաստան (Թբիլիսի): Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և Վրաստանի կրթության և գիտության նախարարության միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր: Ստորագրող կողմերն էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը և Վրաստանի […]
13:34 22.10.2021
Հրապարակվել է Ռյազանի գործարանում պայթյունի պահը պատկերող տեսանյութ։ Մեքենայի տեսաարձանագրող սարքի կողմից արված կադրերում երևում է, որ հզոր պայթյունից հետո գործարանում ուժեղ հրդեհ է բռնկվել: Հիշեցնենք, որ այսօր առավոտյան Շիլովի շրջանի Լեսնոյե գյուղի վառոդի արտադրամասում տեղի է ունեցել պայթյուն և հրդեհ: Առողջապահության նախարարության տվյալներով՝ զոհվել է 16 մարդ։ Հերթափոխից ողջ մնացած միակ տղամարդը ծայրահեղ ծանր […]
13:26 22.10.2021
«Երկրաշարժի դեպքում որոնողափրկարարական աշխատանքների կազմակերպում և իրականացում» թեմայով 32-ժամյա դաշտային վարժանք է անցկացվել Վայք քաղաքում։ Վարժանքի ընթացքում Սյունիքի քաղաքային որոնողափրկարարական թիմը (ՔՈՓ) խաղարկել է գրանցված ուժեղ երկրաշարժի սցենար, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Վարժանքի նպատակն էր՝ ստուգել ՔՈՓ թիմի ունակությունները փրկարարական աշխատանքներում, մասնավորապես՝ պարանային և գործիքների հետ աշխատելու կարողությունները, ինչպես նաև ճշգրիտ հաշվարկել ուժերն ու միջոցներն […]
13:19 22.10.2021
Մոսկվայում հոկտեմբերի 21-22-ն անցկացվող Միջազգային մաքսային ֆորումի շրջանակում տեղի է ունեցել հանդիպում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիայի միջև։ Հանդիպման ընթացքում կարևորվել են միջազգային հարթակներում, մասնավորապես՝ Համաշխարհային մաքսային կազմակերպության հասանելի հարթակներում (KUDO, Click platform) փորձի փոխանակմանը, մաքսային ծառայողների հմտությունների և գիտելիքների զարգացմանն ուղղված դասընթացների կազմակերպման աշխատանքները՝ […]
13:13 22.10.2021
Հոկտեմբերի 22-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) նորանշանակ ներկայացուցիչ Քրիստին Վայգանդին՝ հավատարմագրման նամակը հանձնելու կապակցությամբ։ Այս մասին հաղորդում են ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարն արժևորել է Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի՝ անցած 27 տարիների գործունեությունը՝ ուղղված երեխաների իրավունքների պաշտպանությանը: Առանձնահատուկ կարևորվել է կազմակերպության կողմից երեխաների առողջության և կրթության բարելավմանն […]
00:10 22.10.2021
ՆԱՏՕ-ի 11 պետությունների (ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Իսպանիայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Հունաստանի, Լեհաստանի, Հունգարիայի, Լատվիայի և Ալբանիայի) պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները Բրյուսելում դաշինքի պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակներում ստորագրել են զանգվածային ոչնչացման զենքից (քիմիական, մանրէաբանական, ռադիոլոգիական և միջուկային) պաշտպանության երեք ազգամիջյան նախագիծ գործարկելու մտադրությունների մասին հուշագրեր: Այս մասին հայտնել է ՆԱՏՕ-ի մամուլի ծառայությունը։ Առաջին նախագիծն ուղղված է զանգվածային […]
00:01 22.10.2021
ՆԱՏՕ-ի երկրները ուսումնական կենտրոնների անվան տակ կարող են Ուկրաինայի տարածքում տեղակայել իրենց հրթիռները: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Նա հիշեցրել է, որ Ուկրաինայի Սահմանադրությունն արգելում է երկրի տարածքում օտարերկրյա ռազմաբազաներ տեղակայել, բայց ուսումնական կենտրոնները ոչ ոք չի արգելում, իսկ այդ անվան տակ կարելի է ամեն ինչ տեղավորել: «Վաղը Խարկովի մոտակայքում հրթիռներ կհայտնվեն, […]
23:45 21.10.2021
Հոկտեմբերի 16-ին ոստիկանության Գուգարքի բաժնի պարեկապահակետային ծառայության աշխատակիցները ստացել էին տեղեկություն, որն իրացրին բաժնի գործընկերների հետ: Ժամը 20.30-ին Վահագնի գյուղի վարչական տարածքում նրանք կանգնեցրին «ՈՒԱԶ» մակնիշի մի մեքենա: Բեռնախցում մոտ 2,5 խորանարդ մետր փայտանյութ էր, ինչի համար նույն գյուղի բնակիչ, 28-ամյա վարորդը որևէ փաստաթուղթ չուներ: Ըստ նրա` փայտանյութն իրենն էր, երկու օր առաջ բենզասղոցով հատել […]
23:38 21.10.2021
Իտալիայի Սիենա քաղաքի դատարանն արդարացրել է Իտալիայի նախկին վարչապետ Սիլվիո Բեռլուսկոնիին, որը մեղադրվում էր անչափահաս մարմնավաճառների ծառայությունների ենթադրյալ օգտագործման գործով վկաներին կաշառելու մեջ: Այս մասին հայտնել է Corriere della Sera թերթը։ Աղբյուրի տվյալներով ՝ արդարացման դատավճիռ է կայացվել նաև դաշնակահար Դանիլո Մարիանիի նկատմամբ։ Դատարանը վճռել է, որ այն փաստը, որով ընթանում էր քննությունը, գոյություն չունի։ […]
23:28 21.10.2021
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքի մասին հարցին, հայտարարել է, որ գոյություն ունի լիակատար փոխադարձ ոչնչացման սպառնալիք, այդ մասին չպետք է մոռանալ: «Դուք նաև ասել եք, որ ահա այս պայմաններում Երրորդ համաշխարհային պատերազմի մասին խոսելն անիմաստ է, բայց գոյություն ունի լիակատար փոխադարձ ոչնչացման սպառնալիք, չմոռանանք այդ մասին»,-ասել է Պուտինը Վալդայի համաժողովում:
23:18 21.10.2021
Հոկտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը և 22-ի լույս 23-ի գիշերը Արարատյան դաշտում, հատկապես Արմավիրում օդում կանխատեսվում է մինչև -3, հողի մակերևույթին -5․.․-6 աստիճան ցուրտ։ Հանրապետության տարածքում հոկտեմբերի 22-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հոկտեմբերի 26-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 22-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով: Երևան քաղաքում […]