13:14 18.10.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ ԱՄՆ-ն թուրքական կողմին առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչներ: Ըստ նրա՝ Վաշինգտոնի կողմից հիշյալ առաջարկը Թուրքիային արվել է նոր սերնդի F-35 կործանիչների ծրագրից Անկարային դուրս թողնելուց հետո: Իսկ մինչ այդ Թուրքիան ԱՄՆ-ին վճարել էր 1.4 մլրդ դոլար F-35-ներ ձեռք բերելու համար, հաղորդում է Ermenihaber-ը։ «Խոսքը 1.4 […]
01:16 18.10.2021
Նախնական տվյալներով՝ «Առուշ Առուշանյան» դաշինքը հաղթել է Գորիսի ՏԻՄ ընտրություններում։ «Առուշ Առուշանյան» դաշինքի օգտին քվեարկել է 6256, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 3590 ընտրող: Հայ ազգային կոնգրեսի օգտին քվեարկել է 243 բնակիչ։
00:11 18.10.2021
Տեղ համայնքում 1530-812 ձայների տարբերությամբ հաղթեց ՔՊ-ն։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Տեղեցիներ ջան, սյունեցիներ ջան, շնորհակալ ենք վստահության համար»,- գրել է պատգամավորը։
00:01 18.10.2021
Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքները։ Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր բացվել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Ընտրությանը մասնակցել է 26․417 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։ Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ 1․ «Հայրաքաղաք» դաշինք 1162 […]
00:00 18.10.2021
Հոկտեմբերի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Կոտայքի մարզի Հրազդան, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:52 17.10.2021
Դիլիջանում հաշվարկն ավարտվեց․ 57% ձայնով հաղթեց ՔՊ-ն։ Այս մասին հայտնել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր խմբակցության» պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։ «Շնորհակալ ենք դիլիջանցիներից վստահության համար»,- գրել է Ալեքսանյանը։
23:10 17.10.2021
Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքները 77 ընտրատեղամասերից։ Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր բացվել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Ընտրությանը մասնակցել է 26․417 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։ Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ 77 տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները բաշխվել են հետևյալ կերպ․ 1․ «Հայրաքաղաք» […]
23:02 17.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 21-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-ին առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 18-ի գիշերը, 20-22-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ին կեսօրից հետո, […]
22:59 17.10.2021
Բուդվայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության երրորդ մրցումային օրը ռինգ դուրս եկած Հայաստանի հինգ ներկայացուցիչներից 3-ը շարունակում են պայքարը։ Հատկապես տպավորիչ հաղթանակ տոնեց 51 կգ քաշային Նարեկ Սարգդյանը, ով առավելության հասավ հունգարացի Դոմինիկ Էնիկեսի նկատմամբ։ Բարձրահասակ մրցակցի հետ պայքարում մեր մարզիկը 3 անգամ նոկդաունի ենթարկեց նրան ու հաղթեց ժամանակից շուտ։ 63 կգ քաշային Սոնա Հարությունյանը […]
22:45 17.10.2021
Հայտնի են Գյումրիի ՏԻՄ ընտրությունների ձայների հաշվարկի նախնական արդյունքները 50 ընտրատեղամասերից։ Եվս 32 -ում քվեաթերթիկների հաշվարկը շարունակվում է։ Հիշեցնենք, որ Գյումրիում այսօր բացվել է 82 ընտրատեղամաս։ Ընտրողների թիվը 109․453-ն է։ Ընտրությանը մասնակցել է 26․417 ընտրող, որը կազմում է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 24․14%-ը։ Ընտրություններին մասնակցում էր 10քաղաքական ուժ։ Ըստ 50 տեղամասերից ստացված նախնական արդյունքների՝ ձայները […]
23:54 16.10.2021
Հոկտեմբերի 16-ին, ժամը 23։02-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին գյուղը կեսօրից հետո կրկին ենթարկվել է թիրախային գնդակոծության: Ադրբեջանական զինծառայողները դիտավորյալ կրակոցներով հրդեհել են Երասխ համայնքի բնակչի խոտի 8 […]
23:40 16.10.2021
Հոկտեմբերի 14-ից 16-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ 2000 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 1 հա, Արարատի մարզի Արարատ գյուղում՝ 200 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 3 հա, Կոտայքի մարզի Աբովյան […]
22:08 16.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը և 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 17-ին, 18-ի գիշերը և 20-21-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ […]
21:48 16.10.2021
Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 18:20-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհին բախվել են Kia և Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մահացել է, 1 հոգի էլ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ քննիչի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր-օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում […]
21:34 16.10.2021
Ռուսաստանի Եկատերինբուրգ քաղաքում մեթանոլի պարունակությամբ սպիրտից թունավորման հետևանքով 16 մարդ է մահացել։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը։ «Եկատերինբուրգում մեթանոլի թունավորման հետևանքով 16 մարդ է մահացել։ Գործարարին ձերբակալել են», – ասել է Սվերդլովսկի մարզի հարցերով իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցության նախագծի համակարգող Դմիտրի Չուկրեևը։ Նա հավելել է, որ սպիրտը ձերբակալվածը վաճառել է Եկատերինբուրգի շուկաներից մեկում։
21:22 16.10.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը շնորհավորում է Հայ մամուլի օրվա կապակցությամբ: «Պետական պաշտոնյաների վերաբերմունքը ձեր աշխատանքի նկատմամբ որոշվում է ոչ թե խոսքով, այլ նրանով, թե ինչ աստիճան են իրական գործով ապահովում ձեր անխոչընդոտ աշխատանքն ու հարգանքը լրագրողական պրոֆեսիոնալ գործի նկատմամբ: Ի վերջո, այս կերպ է զարգացվում այլակարծությունը: Աշխատանք, որը լի է փորձություններով ու դժվարություններով. տեղեկություններ հայթայթելու […]
21:09 16.10.2021
ԱՄՆ-ն հետաքննում է, այսպես կոչված, Հավանայի համախտանիշի հնարավոր դեպքերը, որոնք նկատվել են Կոլումբիայում ԱՄՆ դեսպանատանը։ Այս մասին հայտնել է տեղական el Tiempo պարբերականը։ Ինչպես ավելի վաղ գրել էր Wall Street Journal թերթը, անբացատրելի ազդեցությունից տուժել է առնվազն հինգ ամերիկյան ընտանիք, որոնք կապված են երկրի մայրաքաղաք Բոգոտայում դեսպանատան հետ: ԱՄՆ-ի հետաքննությունն անցկացվում է Բոգոտայի հյուսիսում, հայտնել […]
20:57 16.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 16-ին, սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Ժամը 09։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տավուշ-Պառավաքար բնակավայրերի միջտարածքային հատվածում՝ Վազաշեն գյուղի վարչական տարածքի անտառում, առվակի մեջ տղամարդու դի կա։ Հրշեջ-փրկարարները նշված վայրից դուրս են բերել Տավուշի մարզի Այգեձոր գյուղի բնակիչ՝ […]
20:28 16.10.2021
Երիտասարդ հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Բուդվայում ընթացող Եվրոպայի առաջնությունում: Այս մասին տեղեկացրին ֆեդերացիայից։ Մեր պատվիրակներից հաղթանակ է տոնել 67 կգ քաշային Նարեկ Զաքարյանը, ով առավելության է հասել ալբանացի Ջեմի Ալմուչայի նկատմամբ:
00:00 16.10.2021
Հոկտեմբերի 15-ին, ժամը 22:12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «BMW» (վարորդ՝ Վ․ Մ․, ծնված 1998 թ․) և «Nissan Tiida» (վարորդ՝ […]
23:50 15.10.2021
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Սուրեն Ամիրյանն ազատվել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Սուրեն Ամիրյանին ազատել առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։
23:45 15.10.2021
Թուրքիան ուրբաթ օրվանից իրավունք է ստացել ազատ առևտրի ռեժիմով արտահանել թուրքական հումքից Վրաստանում արտադրված արտադրանքը։ «Մասնավորապես, դա վերաբերելու է տեքստիլի, կահույքի, շինանյութերի, պլաստմասսայի, պողպատի, թղթի, ստվարաթղթի և այլ արտադրանքների։ Բացի այդ, նման համաձայնագիրը կխրախուսի ներդրումները Թուրքիայից, կնպաստի համատեղ ընկերությունների ձևավորմանը և նոր աշխատատեղերի ստեղծմանը», – էկոնոմիկայի նախարար Նատիա Թուրնավայի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը։ Դրա […]
23:34 15.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Ասլան Ավետիսյանին Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակելու վերաբերյալ: ««Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 27-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Ասլան Ավետիսյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Արարատ համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- ասված է որոշման մեջ:
23:26 15.10.2021
Սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունները, որոնց համաձայն, իբր, գնդակոծվում են Արցախի Հարավ գյուղին հարակից դիրքերը , չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին հայտնում է Արցախի ՊՆ մամուլի ծառայությունը։
23:10 15.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը հոկտեմբերի 7-13-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում` հոկտեմբերի 9-ին և 12-ին, Շենգավիթում` հոկտեմբերի 11-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, Արաբկիրում` հոկտեմբերի 8-10-ը, 12-ին և 13-ին, Շենգավիթում՝ […]
23:00 15.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 20-ին՝ առանձին շրջաններում, 18-ի ցերեկը, 19-ին շրջանների զգալի մասում սպասվում անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 16-17-ը, 18-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-19-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 18-ի ցերեկը, 19-ին, 20-ի գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ, 16-17-ը, 18-ի գիշերը, 20-ի […]