14:35 19.10.2021
Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայության վիճակագրության տվյալների համաձայն` COVID-19-ով ծանր հիվանդներից յուրաքանչյուր վեցերորդը չպատվաստված հղի է: Այս մասին հաղորդում է ՀՀ առողջապահության նախարարությունը՝ հղում անելով The Guardian-ին Ծառայության տվյալներով` 2021 թվականի հուլիսից սեպտեմբեր ընկած ժամանակահատվածում COVID-19-ով վարակված և ինտենսիվ թերապիայի բաժանմունքում հայտնված 118 հիվանդից 20-ը, որոնք արտամարմնային թաղանթային օքսիգենացիայի կարիք են ունեցել, ապագա մայրիկներ են […]
14:29 19.10.2021
Հայաստանի համար գազի գնի շուրջ բանակցությունները «Գազպրոմ» խմբի հետ անընդհատ պրոցես է, որը չի ընդհատվում և այս պահին էլ ընթանում է: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: «Սահմանին գազի գնի և Հայաստանի տարածքում գործող սակագնի հետ կապված մենք կոնսենսուս ունենք, որովհետև մենք 2019 թվականից ծանր բանակցությունների մեջ ենք եղել, […]
14:24 19.10.2021
ԵԴ/0253/01/19 գործով նիստը վերսկսելուց հետո դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ ընդմիջման ընթացքում դատարանը պարզեց, որ պաշտպան Լուսինե Սահակյանը դիմում է ուղարկել դատարանի էլեկտրոնային փոստին, որն ստացվել է 13.45-ի սահմաններում, փոխանցում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը։ Դիմումի մեջ Սահակյանը հայտնել է, որ դեռևս շարունակում է ծանոթանալ քրեական գործի բազմահատոր նյութերին։ Պաշտպանը նաև հիշեցրել […]
14:18 19.10.2021
Ի պատասխան սոցիալական ցանցերի որոշ օգտատերերի կողմից հնչեցված մտահոգությանը, թե զինված ուժերում սեզոնային գրիպի մեծ տարածում է նկատվում, և, բացի դրանից, զինծառայողները չեն պատվաստվում COVID-19-ի դեմ, ՀՀ ՊՆ-ը հայտնում է, որ անհանգստության որևէ պատճառ չկա. սեզոնային գրիպի կամ սուր շնչառական հիվանդությունների թվաքանակի աճի միտում չի արձանագրվել, իսկ պատվաստումները ոչ միայն իրականացվում են, այլև դրա ցուցանիշները […]
14:09 19.10.2021
Հոկտեմբերի 11-ին ոստիկանության Իջևանի բաժնի ծառայողները թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացման փորձի հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 15։30-ի սահմաններում քրեական հետախույզները Իջևանի Երևանյան փողոցից, իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենայով հանդերձ, բաժին բերման ենթարկեցին Պառավաքար գյուղի 31-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց մարիխուանա թմրամիջոցի նմանվող դեղնականաչավուն բուսական զանգված: Ավելի ուշ ոստիկանները թղթե փաթեթով նմանատիպ բուսական զանգված հայտնաբերեցին […]
14:00 19.10.2021
Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման շուրջ հնարավոր աշխատանքներ սկսելու մասին հարցին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում Գրիգորյանն ընդգծեց՝ որպեսզի խոսենք սահմանների մասին, նախ պետք է լիարժեք հետազոտենք սահմանների հետ կապված իրավական ամբողջ բազան, և ընդ որում, իրավական այն բազան, որտեղ կա երկու երկրների համաձայնությունը, ստորագրությունը կամ միացումը […]
13:51 19.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 18-19-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:41 19.10.2021
Թուրքիայի ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ։ Ինչպես փոխանցում է ermenihaber-ը` հոկտեմբերի 19-ի առավոտյան թուքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին նախօրեին. 1 դոլարի դիմաց՝ 9.29, 1 եվրոյի դիմաց՝ 10.77 թուրքական լիրա […]
13:32 19.10.2021
Հոկտեմբերի 6-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում էր ստացվել, որ Քանաքեռի 1-ին փողոցի մի տնից գողություն է կատարվել: Ոստիկանները մեկնել էին նշված հասցե, զրուցել տանտիրուհու հետ: Փորձագետն ուսումնասիրել էր դեպքի վայրը, արձանագրել` որտեղից ինչ են հափշտակել: Պարզվել էր` ժամը 10-13-ը տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին տան պատուհանն ու հյուրասենյակից գողացել հեռուստացույցը: Բնակարանային գողության […]
13:23 19.10.2021
Հոկտեմբերի 18-ին` ժամը 17:00-ին, ոստիկանության հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Ասկերան ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ նույն օրը` ժամը 16:55-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 5-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչը (ծնված 1980թ.) վարելով «Օպել Զաֆիրա» ավտոմեքենան բախվել է համընթաց երթևեկող […]
13:07 19.10.2021
ԱՄՆ-ն հերքում է Էրդողանի պնդումները ամերիկյան կործանիչների վերաբերյալ ԱՄՆ պետդեպի մամուլի խոսնակ Նեդ Փրայսը հերքել է Թուրքիայի նախագահի այն հայտարարությունը, թե իբր Վաշինգտոնն Անկարային առաջարկել է գնել ամերիկյան արտադրության F-16 կործանիչները՝ գերժամանակակից F-35-երի փոխարեն: Ի դեպ, F-35-երի համատեղ արտադրության ծրագրից ԱՄՆ-ն Թուրքիային հեռացրել էր Ռուսաստանից ՀՕՊ համակարգեր գնելու պատճառով։ Իսկ Թուրքիան ԱՄՆ-ին արդեն վճարել էր […]
00:00 19.10.2021
Հոկտեմբերի 18-ինъ ժամը 21։31-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Պարզվել […]
23:50 18.10.2021
Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:30-ի սահմաններում Գայի պողոտայի թիվ 4 հասցեի դիմացի հատվածում Երևանի բնակիչ, 29 –ամյա Աբգար Խ.-ն իր վարած Nissan մակնիշի ավտոմեքենայով, ըստ նախնական տեղեկությունների, վթարային իրավիճակ է ստեղծել Կոտայքի մարզի բնակիչ, 38-ամյա Վահան Հ.-ի կողմից վարած Opel մակնիշի ավտոմեքենայի երթևեկության նկատմամբ: Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։ Դրա հետևանքով վերջինս, […]
23:22 18.10.2021
Հոկտեմբերի 18-ին` ժամը 21։31-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Էջմիածին քաղաքի Զվարթնոց թաղամասից դեպի Մասիս քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
23:10 18.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 19-ին և 20-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Հոկտեմբերի 20-ի ցերեկը, 21-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 18-20-ն աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 18-ի երեկոյան ժամերին, 19-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հոկտեմբերի 20-23-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:39 18.10.2021
Հոկտեմբերի 18-ին` ժամը 15։32-ին, Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սառնաղբյուր գյուղի 19-րդ փողոցում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Ինպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 16:40-ին: Այրվել է պահեստավորած անասնակեր (մոտ 100 հակ)։
22:17 18.10.2021
Թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, օրեցօր շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ։ Հոկտեմբերի 18-ի առավոտյան թուքական լիրան դոլարի, եվրոյի և ֆունտ սթեռլինգի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդներ է գրանցել։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշները գրանցվել էին հոկտեմբերի 15-ին. 1 դոլարի դիմաց՝ 9.2595, 1 եվրոյի դիմաց՝ 10.75 թուրքական լիրա փոխարժեք, 1 ֆունտ […]
21:50 18.10.2021
Հոկտեմբերի 18-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը հանդիպել է 44-օրյա պատերազմում զոհված, անհայտ կորած, կամ գերության մեջ հայտված զինծառայողների և կամավորականների հարազատներին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են անհայտ կորած զինծառայողների որոնողական աշխատանքներին, ինչպես նաև զոհվածերի շիրիմների բարեկարգմանը վերաբերող մի շարք հարցեր։ ՀՀ պաշտպանության նախարարը ծանոթացել է հանդիպման մասնակիցների կողմից բարձրացրած խնդիրներին ու […]
21:46 18.10.2021
Սիմֆերոպոլում կլինիկական մաշկավեներոլոգիական դիսպանսերում հիվանդի վրա է ընկել առաստաղի մի մասը։ Այս մասին, հղում անելով նախագահի մամլո ծառայությանը, հաղորդում է «Ինտերֆաքսը»: Տուժածի դստեր խոսքով ՝ միջադեպը տեղի է ունեցել գիշերը։ Հաշմանդամություն ունեցող կինը կապտուկներ և քերծվածքներ է ստացել, ինչի պատճառով նրան տեղափոխել են այլ հիվանդանոց:
21:38 18.10.2021
Հոկտեմբերի 18-ին` ժամը 14:24-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջիլ գյուղի սկզբնամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16:30-ին, մարվել՝ […]
21:29 18.10.2021
Հոկտեմբերի 16-ին Լոնդոնի Սբ. Քաթբերթ եկեղեցում ՄԹ-ում ՀՀ դեսպանության հովանու ներքո տեղի է ունեցել հոբելյանական համերգ՝ նվիրված մեծանուն հայ կոմպոզիտորների՝ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-րդ եւ Առնո Բաբաջանյանի 100-րդ ծննդյան տարեդարձին։ Կոմպոզիտորների ստեղծագործությունները կատարվել են Քլինգեն երգչախումբի եւ Քլինգեն կամերային նվագախումբի կողմից՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սիփան Օլահի գլխավորությամբ, ինչպես նաեւ մի շարք հայազգի եւ օտարերկրյա միջազգային […]
21:17 18.10.2021
Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել մեկ աճյուն։ Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Շուշիում այսօր տեղի ունեցած բանակցությունների արդյունքում` Ադրբեջանը հայկական կողմին է փոխանցել ևս մեկ աճյուն։ Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր որոնողական աշխատանքների և դիերի փոխանակման արդյունքում հաստատվել է ընդհանուր 1686 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք […]
21:14 18.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային 3՝ Երևան քաղաքի, Արևելյան և Արևմտյան կենտրոնների մասնագետներն այսօր ոստիկանության հետ համատեղ, բազմապատկված ուժերով, խստացված ստուգայցեր են իրականացրել մայրաքաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջաններում։ Covid անվտանգության նորմերի պահպանման վերահսկողություն է կատարվել 478 տնտեսավարողների մոտ, հայտնաբերվել՝ 47 խախտում, նշանակվել՝ 2 տուգանք, այդ թվում՝ հանրային տրանսպորտ՝ 260 ստուգայց, 9 […]
21:04 18.10.2021
ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում մեկնարկել են Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով հրատապ միջոցների վերաբերյալ բանավոր լսումները: Հայցվորի կողմից ներկայացվել են հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ պահանջները, որոնց ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը ներկայացրել է հիմնավոր հակափաստարկներ: Ինչպես փոխանցում է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը, բանավոր լսումները կշարունակվեն հոկտեմբերի 19-ին: Լսումներին կարող եք հետեւել Արդարադատության միջազգային դատարանի պաշտոնական կայքում՝ ուղիղ հեռարձակմամբ:
20:58 18.10.2021
Թուրքիայում մահացել է Էրդողանի փեսա, հարվածային անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ) արտադրությամբ հայտնի «Baykar savunma» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելչուք Բայրաքթարի հայրը՝ Օզդեմիր Բայրաքթարը։ Այդ մասին հայտնել էր նրա որդին՝ Հալուք Բայրաքթարը՝ Twitter-ում գրառում անելով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, արմատներով տրապիզոնցի Օզդեմիր Բայրաքթարը մահացել է 72 տարեկան հասակում։ Վերոհիշյալ ընկերությունում նա զբաղեցնում էր կառավարման խորհրդի նախագահի […]