TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Վանաձոր, Ալավերդի և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 3-9-ը

22:50 15.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Ալավերդի և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հոկտեմբերի 3-9-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Ալավերդիում հոկտեմբերի 4-ին, Վանաձորում` հոկտեմբերի 7-ին:

̰ ̰
Բաքուն կստանա համապատասխան արձագանքը. Իրանը պատասխանել է Ալիևի հայտարարություններին

22:22 15.10.2021

Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խաթիբզադեն հերքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները, թե Հայաստանն ու Իրանը ներգրավված են եղել թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեջ՝ շեշտելով, որ Բաքվի նման անհիմն հայտարարությունները կստանան համապատասխան արձագանք: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է IRNA-ն: Խաթիբզադեն ընդգծել է, որ նման պնդումներն «ազդում են Իրան-Ադրբեջան եղբայրական կապերի վրա»: Ընդգծելով թմրամիջոցների մաքսանենգության դեմ […]

̰
Արարատի և Լոռու մարզերում գազանջատումներ կլինեն

21:59 15.10.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Արարատի մարզի Տափերական գյուղի գազասպառողների գազամատակարարումը: «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 12:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Տ.Մեծի պողոտայով, Վարդանանց, Ազատամարտիկների, Թումանյան փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների […]

̰
SHANTNEWS

21:55 15.10.2021

̰
Բրիտանիայում պատգամավորի են սպանել․ Ջոնսոնը խորապես ցնցված է

21:45 15.10.2021

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ խորապես ցնցված է իշխող Պահպանողական կուսակցության պատգամավոր Դեւիդ Ամեսի սպանությունից: BBC հեռարձակող կորպորացիային տված հարցազրույցում կառավարության ղեկավարը զոհվածին անվանել է «ժողովրդի օրինակելի ծառա» և բրիտանական քաղաքականության մեջ ամենասիրելի ու բարի մարդկանցից մեկը: «Կարծում եմ, որ բոլորիս համար դա ծանր հարված էր։ Մեր մտքերն այժմ նրա մտերիմների, կնոջ […]

̰
Ղանդահարի մզկիթում պայթյունի հետևանքով 41 մարդ է զոհվել

21:29 15.10.2021

Աֆղանստանի Ղանդահար նահանգում մզկիթում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 41-ի, հայտնել է «ՌԻԱ Նովոստի»- ի աղբյուրը: Նշվում է, որ մզկիթում, որտեղ պայթյուն է տեղի ունեցել, մարդիկ հիշել են Կունդուզ նահանգում տեղի ունեցած պայթյունի զոհերին, որը մեկ շաբաթ առաջ առնվազն 120 մարդու կյանք է խլել: Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ կեսօրին Աֆղանստանի Ղանդահար նահանգի շիական […]

̰
Հոկտեմբերի 14-15-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

21:07 15.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 14-15-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում

17:00 15.10.2021

ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նոր նիստը տեղի կունենա 2022 թվականի հոկտեմբերի 14-ին Ղազախստանի մայրաքաղաքում: Հոկտեմբերի 15-ին այդ մասին լրագրողներին հայտնել է ԱՊՀ-ի Գործադիր կոմիտեի նախագահ – գործադիր քարտուղար Սերգեյ Լեբեդևը՝ ամփոփելով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստի արդյունքները, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը տեղի կունենա հաջորդ տարվա հոկտեմբերի 14-ին Նուր Սուլթանում»,- ասել […]

̰
Արցախի ԱԳ նախարարն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ

16:57 15.10.2021

Հոկտեմբերի 6-15-ը Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն աշխատանքային այցով գտնվում էր Ռուսաստանի Դաշնությունում, տեղեկացնում են ԱՀ ԱԳՆ-ից։ Վլադիմիրի շրջանում, Մոսկվա, Պյատիգորսկ և Սոչի քաղաքներում արտգործնախարարը հանդիպումներ է ունեցել ՌԴ քաղաքական, հասարակական, գիտակրթական շրջանակների, Ռուսաստանի հայ համայնքի, նրա արցախյան հատվածի և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, հնարավոր զարգացումներին, ադրբեջանա-ղարաբաղյան […]

̰
Արժեզրկման նոր ռեկորդ թուրքական լիրայի պատմության մեջ

16:54 15.10.2021

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, հոկտեմբերի 15-ին դոլարի նկատմամբ արժեզրկման նոր ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր հոկտեմբերի 12-ին, 1 դոլարի դիմաց՝ 9.0398 թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս պահին արտարժույթի […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչը հայտարարել է մեր ընտրանու կազմը

16:52 15.10.2021

Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Կարեն Աղամալյանը հայտարարել է մեր ընտրանու կազմը, որը կմասնակցի Սերբիայում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Այս մասին տեղեկացնում են ֆեդերացիայից։ 48 կգ քաշային կարգում ներկայացված է Սեյրան Եղիկյանը, 51 կգ քաշային կարգում հանդես կգա Արթուր Հովհաննիսյանը, 54 կգ Վահե Բադալյանը, 57 կգ Արթուր Բազեյանը, 60 կգ Կարեն Տոնականյանը, 63.5 կգ Հովհաննես Բաչկովը, […]

̰

16:50 15.10.2021

Հոկտեմբերի 15-ին` ժամը 14։13-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երասխ գյուղի երկաթգծի կայարանի մոտակայքում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 8000 հակ անասնակեր։

̰
Վարչապետ Փաշինյանն առաջարկում է ուժեղացնել միջադեպերի հետաքննության և հրադադարի ռեժիմին հավատարիմ մնալու եռակողմ մեխանիզմները

16:49 15.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի առցանց նիստին, որին մասնակցել են նաև ԱՊՀ երկրների առաջնորդները: Վարչապետը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է ԱՊՀ շրջանակում համագործակցությանը, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը ու մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Իր ելույթում, Նիկոլ Փաշինյանը մասնավորապես նշել է. «Հարգելի գործընկերներ Անկախ պետությունների համագործակցության այս հոբելյանական տարում նախագահությունն […]

̰
Հակոբ Ավագյանը Սիսիանում հանդիպել է Հարավային տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ

16:47 15.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի աշխատանքային շրջայցը ԱԱՏՄ տարածքային կենտրոններ ավարտվեց։ Այս մասին հայտնում են ԱԱՏՄ-ից։ Այսօր Հակոբ Ավագյանը Սիսիան քաղաքում հանդիպել է Հարավային տարածքային կենտրոնի աշխատակազմի հետ։ Քննարկվել է 2021-2022 թվականների տարեկան ծրագրով նախատեսված աշխատանքների կատարման ընթացքը, արծարծվել են ընթացիկ այլ թեմաներ։ Հակոբ Ավագյանին զեկուցվել է իրականացվող աշխատանքների մասին։ Տեսչական մարմնի ղեկավարը […]

̰
Արցախում վիրավորում ստացած զինվորներից միայն մեկի վիճակն է գնահատվում ծանր․ Արտակ Բեգլարյան

16:45 15.10.2021

Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանը տեղեկացրել է, որ այսօր առավոտյան Արցախի առողջապահության նախարար Միքայել Հայրիյանի ու Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ միասին այցելել է ադրբեջանական ագրեսիայից վիրավորված բոլոր վեց զինվորներին: «Նրանցից հետաքրքրվել ենք իրենց ինքնազգացողությունից, կարիքներից ու տրամադրությունից: Բուժանձնակազմը ներկայացրել է վիրավորների առողջական վիճակը՝ զեկուցելով, որ վիրահատական միջամտությունների արդյունքում արդեն միայն մեկի վիճակն է գնահատվում […]

̰
Թուրքիայի տեքստիլ գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել

16:38 15.10.2021

Հոկտեմբերի 15-ին Թուրքիայի հյուսիսարևմտյան Բուրսա նահանգի Քեսթել շրջանի տեքստիլ գործարաններից մեկում անհայտ հանգամանքներում հրդեհ է բռնկվել, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ քաղաքացիներն ահազանգել են հրշեջ փրկարարական ծառայություն։ Դեպքի վայր ժամանած հրշեջ փրկարարական ջոկատներն այս պահի դրությամբ ջանքեր են գործադրում հրդեհը մարելու ուղղությամբ։ Գործարանի շենքից մոլեգնած հրդեհի ծուխը նկատելի է քաղաքի մի շարք կողմերից։

̰
Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության վերաբերյալ

16:30 15.10.2021

2021թ. հոկտեմբերի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունեց Վրաստանում Նորվեգիայի Թագավորության դեսպան Հելեն Սանդ Անդրեսենին։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին Հայաստանի և Նորվեգիայի միջև համագործակցության վերաբերյալ, անդրադարձ կատարվեց տարածաշրջանային զարգացումներին և առկա խնդիրներին։ Այս մասին տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից։

̰
ՊԲ 6 զինծառայողների սպանության փորձի առթիվ քրեական գործ է հարուցվել

16:22 15.10.2021

2021թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 21։05-ի սահմաններում, հակառակորդի մի խումբ զինծառայողներ, երկու և ավելի անձանց դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկելու և ուրիշի գույքը զգալի չափերով դիտավորությամբ ոչնչացնելու նպատակներով, ազգային ատելության շարժառիթներով, տարբեր տիպի և տրամաչափի զինատեսակներից կրակ են արձակել ՊԲ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքի ուղղությամբ։ Այս մասին հաղորդում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ Արդյունքում վնասվել է […]

̰
Երևանի պոլիկլինիկաներում մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին սահմանվել է հերթապահություն

16:15 15.10.2021

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ, հաշվի առնելով սուր շնչառական վարակների տարածվածությունը՝ Երևանի քաղաքապետարանի ենթակայության պոլիկլինիկական բուժհաստատություններում, մինչև 18 տարեկանների համար շաբաթ և կիրակի օրերին, ժամը 10:00-16:00-ն սահմանվել է հերթապահություն մանկաբույժի/ընտանեկան բժշկի կողմից: Հարցերի և գրանցվելու նպատակով կարող եք զանգահարել ներքոնշյալ հեռախոսահամարներով: ✅ 1.«Սուրբ Աստվածամայր ԲԿ» ՓԲԸ-010-42-21-70, 010-42-06-72 ✅ 2.«Գրիգոր Նարեկացի» ԲԿ ՓԲԸ-010-45-06-60 ✅ 3.«Թիվ 5 […]

̰
Հոկտեմբերի 16-ին Գերմանիայի կանցլերը կմեկնի Թուրքիա

16:08 15.10.2021

Հոկտեմբերի 16-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը աշխատանքային այց է կատարելու Թուրքիա: Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահի հանրային կապերի վարչությունը՝ նշելով, որ Գերմանիայի կանցլերը Թուրքիա է ժամանելու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ երկու երկրների ղեկավարները հանդիպման ընթացքում վերանայելու են երկկողմ հարաբերությունների բոլոր ոլորտները և քննարկելու են համագործակցությունն ընդլայնելու համար իրականացվելիք քայլերը: Հանդիպման […]

̰
ՌԴ խաղաղապահները հանդես են գալիս Լեռնային Ղարաբաղում զինադադարի՝ ձեռք բերված ռեժիմի երաշխավոր. Պուտին

16:00 15.10.2021

Ռուսաստանցի խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում զինադադարի ռեժիմի երաշխավորն են: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ հոկտեմբերի 15-ին ելույթ ունենալով ԱՊՀ-ի Պետությունների ղեկավարների խորհրդի նիստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Ռուսաստանի խաղաղապահ զորակազմը հանդես է գալիս զինադադարի ձեռք բերված ռեժիմի երաշխավոր: Մեր աջակցությամբ իրականացվում է նաև մարդասիրական բեռների առաքում, ականազերծվում են տարածքներ, ընդ որում, ցանկանում եմ ձեր […]

̰
Արցախի ԱԳՆ-ն Ադրբեջանի քաղաքականությունը որակում է որպես ահաբեչություն․ հայտարարություն

15:51 15.10.2021

Արցախի Հանրապետության ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել։ «Վերջին օրերին Ադրբեջանի կողմից կրկին փորձ է արվում արհեստականորեն լարել իրավիճակը տարածաշրջանում, ընդ որում՝ դա տեղի է ունենում բարձր մակարդակի հանդիպումներին զուգահեռ։ Ադրբեջանն ագրեսիվ գործողություններով նպատակ ունի ճնշման ու ահաբեկման միջոցով հասնել Արցախի հայաթափմանը։ Այսպիսի քաղաքականությունը նաև հարված է Ռուսաստանին և ռուս խաղաղապահ առաքելությանը։ Արցախի արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի […]

̰
Հայկական ընկերությունները կարող են մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին

15:44 15.10.2021

Ընթացիկ տարվա հուլիսի 1-ից հայկական ընկերությունները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ այլ պետությունների ընկերություններ, կարող են մասնակցել ԵԱՏՄ անդամ պետություններում իրականացվող պետական և մունիցիպալ գնումներին, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։ Այս հնարավորությունը ընկերություններին ընձեռվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի 2020 թ․ նոյեմբերի 23-ի թիվ 105 որոշմամբ, որով սահմանվել են պետական և մունիցիպալ գնումների նպատակով առանձին տեսակի ապրանքների […]

̰
Աշխատանքային գրքույկները թվայնացման նպատակով Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու ժամկետն ավարտվում է դեկտեմբերի 30-ին

15:41 15.10.2021

Միասնական սոցիալական ծառայությունը հիշեցնում է, որ աշխատանքային գրքույկները թվայնացման նպատակով Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու ժամկետն ավարտվում է 2021թ. դեկտեմբերի 30-ին: Գրքույկները Միասնական սոցիալական ծառայության տարածքային բաժիններ (այսուհետև՝ Ծառայություն) ներկայացնելու ժամկետները. 1) 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուները` սույն ծանուցումը ստանալուց հետո երեք ամսվա ընթացքում. 2) 300-1000 աշխատող ունեցող գործատուները՝ սույն ծանուցումը ստանալուց հետո վեց ամսվա […]

̰ ̰
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունը նոր պետ ունի

15:29 15.10.2021

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանի 2021թ. հոկտեմբերի 11-ի հրամանով՝ արդարադատության առաջին դասի խորհրդական Մհեր Խաչատուրի Վարդանյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի պաշտոնում՝ ազատվելով ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչության պետի պաշտոնից: Կենսագրություն Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետ, արդարադատության առաջին դասի […]

̰
Էլազըղի օդանավակայանը 45 օրով փակվել է

15:22 15.10.2021

Թուրքիայի արևելքում գտնվող Էլազըղի օդանավակայանը, թռիչքուղու սպասարկման աշխատանքների հետ կապված՝ 45 օր ժամկետով փակվել է։ Այս մասին հայտնում է Թուրքիայի Պետական օդանավակայանների կառավարման վարչությունը (DHMİ)։ Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, հոկտեմբերի 15-ից նոյեմբերի 28-ն ընկած շրջանում օդային ճանապարհով Էլազըղ հասնել ցանկացողները սպասարկվելու են Մալաթիայի և Բինգյոլի օդանավակայաններում։

̰
Սուրեն Պապիկյանն ու ՌԴ փոխվարչապետն անդրադարձել են «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության իրականացման հնարավորություններին

15:16 15.10.2021

«Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» համաժողովի շրջանակներում ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակին։ Այս մասին հայտնում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակից, մանրամասնելով, որ քննարկվել են Հայաստանի և Ռուսաստանի միջև գազաէներգետիկ ծրագրերի ընթացիկ հարցերը, ինչպես նաև՝ էլեկտրաէներգետիկայի բնագավառում տարածաշրջանային համագործակցությունը խորացնելու հեռանկարները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել «Հյուսիս-հարավ էլեկտրաէներգետիկական միջանցք» նախաձեռնության (Հայաստան-Իրան-Վրաստան-Ռուսաստան) իրականացման հնարավորություններին։ «Ի թիվս […]

̰
Վահան Քերոբյանը մասնակցել է Ստանդարտների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը

15:09 15.10.2021

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը և նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը մասնակցել են Ստանդարտների համաշխարհային օրվան նվիրված միջոցառմանը, որն անցկացվում է ամեն տարի հոկտեմբերի 14-ին։ Այս տարի այն կրում է «Աշխարհն ավելի լավը դարձնելու ընդհանուր տեսլականը» կարգախոսը, որն ուղղված է ՄԱԿ-ի կողմից հռչակված Կայուն զարգացման նպատակներին: Այն նշանավորվում է որպես բազմամյա գործողությունների հանրագումարի և գնահատման ամփոփում։ Միջոցառումը […]

̰
BACK_TO_TOP