20:28 18.10.2021
Հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում անցկացվել է խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են 2021թ. անցած ամիսներին կատարված աշխատանքների արդյունքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետի տեղակալները, շտաբի պետը: ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Աշոտ Զաքարյանը հանձնարարականներ է տվել զորամասերում հանցագործությունների նախականխմանը, կանխմանը, խափանմանը և բացահայտմանն ուղղված պրոֆիլակտիկ միջոցառումների […]
20:15 18.10.2021
Պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկանները հոկտեմբերի 15-ի գիշերը ուժեղացված ծառայություն իրականացրին մայրաքաղաքում։ Նախքան մեկնարկը պարեկային ծառայության պետ Արթուր Ումրշատյանը ներկայացրեց ուժեղացված ծառայության նպատակները՝ հանցագործությունների և հասարակական կարգի դեմ ուղղված ցանկացած ոտնձգության կանխում, արագ արձագանքում ու բացահայտում, ինչպես և աչալուրջ հսկողություն ճանապարհային երթևեկության կանոնների պահպանման նկատմամբ։ Հրահանգավորումից հետո պարեկներն անցան ուժեղացված ծառայության, որի ընթացքում հայտնաբերեցին ճանապարհային […]
15:57 18.10.2021
ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանի ելույթը Եվրոպայի խորհրդին Հայաստանի անդամակցության 20-ամյակի կապակցությամբ․ «Մեծարգո՛ դեսպաններ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Ուրախ եմ ողջունել ձեզ Հայաստանի արտաքին գործերի նախարարությունում: Հարգելի՛ գործընկերներ, Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եվրոպական երկրների ղեկավարները նախաձեռնեցին Եվրոպայում ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության սկզբունքների տարածման գործը՝ որպես Եվրոպայի խաղաղ ապագայի հիմնասյուները: Այդպես, 1949թ. մայիսի 5-ին, Լոնդոնի […]
15:53 18.10.2021
Ճապոնիայի միջազգային համագործակցության կազմակերպությունը (JICA) հայտարարել է «SDG Global Leader JFY 2022» մագիստրոսական և թեկնածուական կրթաթոշակային ծրագրի մասին, որը ֆինանսավորում է JICA-ն: Ծրագրին դիմելու և առցանց գրանցման համար հարկավոր է մինչև 2021 թ. նոյեմբերի 1-ը դիմել Հայաստանում ՃՄՀԿ գրասենյակ (համակարգող՝ Ռուզան Խոջիկյան, հեռ.՝ (+37410) 568 805, (+37477) 710 760, էլ. փոստ՝ [email protected]): Ծրագրին մասնակցության ուղեցույցը՝ տևողության, ժամանակացույցի, դիմելու […]
15:51 18.10.2021
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը պարզաբանել է, թե երբ և որ դեպքերում է վերահաշվարկվում աշխատանքային կենսաթոշակը։ Աշխատանքային կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է, եթե՝ • փոփոխվել է հիմնական կենսաթոշակի չափը կամ աշխատանքային ստաժի մեկ տարվա արժեքը։ Այս պարագայում կենսաթոշակի վերահաշվարկման համար դիմում չի ներկայացվում և կենսաթոշակը վերահաշվարկվում է ինքնաշխատ եղանակով՝ տվյալ ամսվա 1-ից, • կենսաթոշակ նշանակելուց […]
15:45 18.10.2021
Հայաստանի սամբիստները 6 մեդալ են նվաճել Հունաստանի Սալոնիկ քաղաքում կայացած աշխարհի պատանեկան և երիտասարդական առաջնությունում: Ինչպես հաղորդում է Հայաստանի սամբոյի ֆեդերացիան, պատանիների մրցաշարում հաղթող է ճանաչվել և չեմպիոն հռչակվել 64 կգ քաշային Մեսրոպ Նիկոյանը: 98 կգ քաշային Գրիգոր Բեկնազարյանը գրավել է 2-րդ, իսկ 58 կգ քաշային Աշիկ Անդրեյանը՝ 3-րդ տեղը: Երիտասարդների պայքարում ծանրքաշային Դավիթ Հարությունյանը […]
15:41 18.10.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախաձեռնությամբ, գործարար միջավայրի բարելավմանը միտված միջոցառումների շրջանակում, Հարկային օրենսգրքում կատարված փոփոխություններով էականորեն կրճատվել է տնտեսվարողներին ավելացված արժեքի հարկի փոխհատուցվող գումարի վերադարձի ժամանակահատվածը: Եռամսյակի փոխարեն՝ 2021թ. հուլիսի 1-ից վերադարձը կատարվում է յուրաքանչյուր հաշվետու ամսվա արդյունքներով: Ինչպես Հարկ վճարողը ԱԱՀ-ի և ակցիզային հարկի միասնական հաշվարկի ներկայացման հաջորդ օրն իսկ կարող է դիմում ներկայացնել և […]
15:32 18.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը հոկտեմբերի 11-17-ը։ Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել 1900.53 մ (17.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից հոկտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում […]
15:27 18.10.2021
Հոկտեմբերի 18-ին` տեղական ժամանակով ժամը 14:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:49-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.22⁰ և արևելյան երկայնության 45.67⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Ադրբեջան-Վրաստան սահմանային գոտի՝ Ղազախ քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.2 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել […]
15:22 18.10.2021
Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը «Արտաշատ» բժշկական կենտրոնից ահազանգեցին ոստիկանության Արտաշատի բաժին՝ հայտնելու, որ դանակահարված երիտասարդ է տեղափոխվել հիվանդանոց, որը, գիտակցության չգալով՝ մահացել է։ Բուժհաստատություն մեկնած օպերատիվ խումբը պարզեց ինքնությունը. 30-ամյա տղամարդը Դալար գյուղի բնակիչ էր ու հիվանդանոց էր տեղափոխվել հենց Դալարից։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, գյուղ մեկնած քրեական հետախույզները, համագործակցելով Արարատի մարզային վարչության ու Մասիսի […]
15:16 18.10.2021
Թուրքիայում գործող Metropoll հետազոտական կենտրոնը հրապարակել է Թուրքիայում իշխող քաղաքական ուժի՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) անկումային վարկանիշը բացահայտող հերթական սոցհարցման արդյունքները։ Հնչեցվել է հետևյալ հարցը. «Եթե այս կիրակի նախագահական ընտրություններ լինեն և Էրդողանը կրկին թեկնածու լինի, ըստ ձեզ, նա կհաղթի՞ ընտրություններում»։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ հարցվածների 44 տոկոսը տվել է «կհաղթի», իսկ 50 տոկոսը՝ […]
15:08 18.10.2021
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ի ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 19:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի, այդ թվում՝ Ցամաքաբերդ, Գոմաձոր թաղամասերի, Վարսեր, Ծաղկունք, Գեղամավան գյուղերի գազասպառողների, լճափնյա տարածքում («Հայկ Ղուկասյան» սեփականատիրոջից մինչև «Գևորգյանի քոլեթ» ՍՊԸ ընկած հատված) գործող տարբեր նշանակության հանրային օբյեկտների, «Էներգոսերվիս», «Սմբատյան Ռաֆիկ», «ՄՄՄ և Ռ» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների գազամատակարարումը: […]
15:04 18.10.2021
Ծաղկաձորում կայացել է «Դոկտորական կրթության բարեփոխումը Հայաստանում՝ ակադեմիական համայնքի, արդյունաբերության պահանջներին և ԵՄ փորձին համապատասխան» (ARMDOCT) եռօրյա աշխատաժողովը։ «Բարձրագույն կրթության երրորդ մակարդակի զարգացման հայեցակարգի և իրավական փաստաթղթերի մշակում» խորագրով աշխատաժողովն անցկացվել է Էրազմուս + Կարողությունների զարգացման ծրագրի շրջանակում ԵՄ աջակցությամբ: Մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության […]
14:52 18.10.2021
Հոկտեմբերի 14-ին Արմավիրի քաղաքում ավազակության երկու դեպք արձանագրվեց։ Երկու դեպքում էլ թիրախում դեղատներ էին՝ երկուսն էլ Շահումյան փողոցում գործող։ Առաջինի վերաբերյալ ահազանգը ստացվեց ժամը 18։30-ի սահմաններում, երկրորդինի՝ 20։05-ի։ Մեխանիզմը նույնն էր՝ բժշկական դիմակով կինը դանակով սպառնալով՝ փող էր հափշտակել. առաջին դեղատնից՝ 159 հազար, երկրորդից՝ 57 հազար դրամ։ Դեպքի վայրեր մեկնած ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները նախ […]
14:45 18.10.2021
Ամերիկյան NASA տիեզերական գործակալությունը հոկտեմբերի 16-ին Լյուսի զոնդը բաց տարածություն է արձակել։ Սակայն հանկարծ տիեզերանավի հետ խնդիր է առաջացել։ Այս մասին ասվում է աշխատակազմի Twitter-ում։ 1․5 տոննա կշռող տիեզերական սարքն ուսումնասիրելու էր Տրոյական աստղակերպերի երկու խոշոր խմբեր, որոնք, հնարավոր է, թույլ տան պատկերացում կազմել Արեգակնային համակարգի ձևավորման ու էվոլյուցիայի սկզբնական շրջանի մասին։ Սակայն գործարկումից 90 […]
14:36 18.10.2021
Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը` 200 հազար դեղաչափ։ Այդ մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում: Նշենք, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում […]
14:29 18.10.2021
Electric Ride on Cars ընկերությունը հետազոտություն է անցկացրել և պարզել աշխարհի ամենահարուստ թագավորական երեխայի անունը: Այս մասին հայտնում է Express-ը։ Ըստ հետազոտության՝ ամենամեծ կարողությունը Քեյթ Միդլթոնի և արքայազն Ուիլյամի դստեր՝ Քեմբրիջի արքայադուստր Շառլոտ Էլիզաբեթ Դիանային է պատկանում։ Նա ունի մոտ հինգ միլիարդ դոլար։ Princess Charlotte վեց տարեկան է. նա առաջ է անցել ոչ միայն իր […]
14:22 18.10.2021
«Համայնքների ֆինանսիստների միավորումն» ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող «ՀաՄաՏեղ» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 15-ին Աղվերանում ազդարարել է «Տեղական ժողովրդավարության դպրոցի» ձևավորման մասին: Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ ծրագիրն իրականացվում է «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի» ու «Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի հետ համատեղ: «Տեղական ժողովրդավարության դպրոցի» շրջանավարտների ցանցի ֆորումի բացման հանդիսավոր արարողությանը ողջույնի խոսք է հղել նաև ՀՀ […]
14:15 18.10.2021
Ս/թ հոկտեմբերի 17-ին ՊՆՎ-2021-ից հետո գործարկվեց ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկը և միացավ ՀՀ միասնական էներգահամակարգին։ Այս մասին տեղեկացնում են ՀԱԷԿ-ից: Աշխատանքներին մասնակցել են Հայկական ԱԷԿ-ի գրեթե բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, ինչպես նաև Ռուսաստանի, Բելառուսի, Ուկրաինայի, Խորվաթիայի, Չեխիայի, Սլովակիայի և այլ երկրների շուրջ 600 մասնագետ: «ՊՆՎ-2021-ի առանցքային աշխատանքներից մեկն էներգաբլոկի ռեակտորի իրանի մետաղի թրծաթողումն էր. այն հաջողությամբ […]
14:08 18.10.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուս-հայկական միջտարածաշրջանային 8-րդ համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում նշել է, որ երկու երկրների միջև հաստատվել է բովանդակալից երկխոսություն և արդյունավետ համագործակցություն տարբեր ուղղություններով, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և փոխադարձ հարգանքի դարավոր ավանդույթների վրա, կրում են իրապես դաշնակցային բնույթ։ Մեր պետությունների միջև հաստատվել է […]
14:01 18.10.2021
Թուրքիայի զինված ուժերին պատկանող ռազմական ինքնաթիռները ռմբակոծել են Էրբիլի Ռևանդուզի շրջանում գտնվող Արասնի լեռն այն բանից հետո, երբ Թուրքիայի պաշտպանական գերատեսչությունը հայտարարել է Քանդիլի ուղղությամբ ռազմական օպերացիա իրականացնելու մասին։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ Ռևանդուզի շրջանի ղեկավար Ահմեդ Քադիրը հայտնել է, որ ռմբակոծված շրջանը լեռնային է և այդտեղ չկան բնակավայրեր։ Նրա խոսքերով՝ շրջանին ամենամոտ բնակավայրը Սավսևական գյուղն է, […]
13:57 18.10.2021
2022թ․ ընթացքում Իսպանիան դիվանագիտական ներկայացուցչություն կբացի Երևանում։ Այդ մասին հայտարարել է Իսպանիայի արտաքին գործերի, Եվրոպական միության և համագործակցության նախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
13:51 18.10.2021
Հոկտեմբերի 17-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվել նաև Տավուշի մարզի Դիլիջան, Արմավիրի մարզի Ֆենիկ, Արագածոտնի մարզի Շամիրամ և Լոռու մարզի Ֆիոլետովո համայնքներում: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, կայացած այս ընտրություններում առերևույթ ընտրական կամ ընտրություններին առնչվող այլ բնույթի հանցագործությունների վերաբերյալ իրավապահ մարմիններն ընդհանուր ստացել են ընդամենը մեկ ահազանգ: Վերջինս ներկայացված է […]
13:48 18.10.2021
Վանուատուի ափերի մոտ այսօր 6,1 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը։ Տարերքի էպիկենտրոնը գտնվում էր Սոլա քաղաքից 68 կմ դեպի հյուսիս-արևելք, որտեղ բնակվում է շուրջ 1,1 հազար մարդ: Օջախը գտնվել է 96,5 կմ խորության վրա: Ցունամիի սպառնալիքի մասին հաղորդագրություններ չեն ստացվել։
13:44 18.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 30-ամյա Ռոբերտ Ֆրանկյանը իր վարած Toyota Camry մակնիշի ավտոմեքենայով Արշակունյաց պողոտայում՝ «Կերամիկ սիթի» շինանյութի խանութների ցանցի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է ճանապարհի բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշին, շրջել արգելապատնեշի մի հատված, ապա բետոնե արգելապատնեշի վրայով մոտ 20 մետր առաջ է ընթացել ու […]
13:39 18.10.2021
Կոտայքի մարզի ծննդօգնության ծառայություններ իրականացնող բուժհաստատություններում 2021 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում գրանցվել է 189 ծնունդ (որից 3-ը զույգ)՝ 93 տղա և 99 աղջիկ: Ծնունդների թիվը՝ ըստ մարզի ծննդատների․ Չարենցավանի ծննդատուն՝ 25 ծնունդ Նաիրիի ծննդատուն՝ 13 ծնունդ Աբովյանի ծննդատուն՝ 83 ծնունդ (որից 1-ը զույգ) Հրազդանի ծննդատուն՝ 68 ծնունդ (որից 2-ը զույգ):
13:32 18.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորնգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 17-18-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:25 18.10.2021
Հոկտեմբերի 18-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոնին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ Շնորհավորելով նորանշանակ դեսպանին՝ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ նրա գործունեությունը նպաստելու է Հայաստանի և Ֆրանսիայի միջև համագործակցության խորացմանն ու ամրապնդմանը: ԱԺ նախագահն ընդգծել է Ֆրանսիայի հետ բազմոլորտ փոխգործակցությունը՝ հավելելով, […]
13:18 18.10.2021
Պեկինի 2022 թվականի Ձմեռային խաղերի օլիմպիական կրակը վառվել է Հին Օլիմպիայում։ Միջոցառումը տեղի է ունենում Հունաստանի Հանրապետության նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) նախագահ Թոմաս Բախի, Հունաստանի ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) ղեկավար Սպիրոս Կապրալոսի, այլ պաշտոնատար անձանց ներկայությամբ: Հանդիսականներին արարողությանը թույլ չեն տվել մասնակցել կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով սահմանափակումների պատճառով: Կրակը վառվել է Արեգակի ճառագայթներից […]