22:10 14.10.2021
Հայաստանի պահանջով Բաքվի «ռազմավարի պուրակից» արդեն հեռացվել են բոլոր մանեկեններն ու սաղավարտները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին Առաջին ալիքի «Լուրեր» լրատվական ծրագրի երեկոյան թողարկման եթերում ասել է Հաագայի դատարանում Հայաստանի կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը: «Ադրբեջանական կողմը հավաստում է ներկայացրել, որ այդ «ռազմավարի պուրակից» հանվել են մանեկենները, սաղավարտները: Դա կարևորագույն հանգամանք է շեշտելու համար, որովհետև փաստացի դա […]
21:56 14.10.2021
Երեկ 3 երեխաների ներկայությամբ ընտանիքի հորը Ոստիկանություն բերման ենթարկելու տեսանյութերի հրապարակումից անմիջապես հետո՝ երեկոյան, Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ, կապ է հաստատվել փաստաբանի հետ, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ «Փաստաբանը տեղեկացրել է, որ մի քանի տասնյակ, այդ թվում՝ զինված ոստիկաններ իր վստահորդների նկատմամբ գործադրել են բռնի ուժ, թույլ են տվել երեխաների իրավունքների կոպիտ խախտումներ: Այսօր առավոտյան […]
21:43 14.10.2021
Ադրբեջանի պաշտպանության նախարարության կողմից տարածված հերթական <<տեղեկատվությունը>>, համաձայն որի , իբր հոկտեմբերի 14-ին ժամը 18:15-ի սահմաններում ՊԲ-ի ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից զոհվել է ադրբեջանի ԶՈՒ զինծառայող , կեղծ է և չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնում է ԱՀ ՊԲ-ն։ «Արցախի հանրապետության արևելյան հատվածում (գ.Նորշեն) նշված ժամանակահատվածում ՊԲ դիրքապահ ուժերի կողմից լսվել են թեժ վիճաբանության ու […]
21:26 14.10.2021
Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ: Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական մշակութային հարաբերություններին ուղղված մի շարք հեռանկարային ծրագրեր: Արտգործնախարարին ներկայացվել են նաև հայ մեծանուն նկարիչ Սարգիս Խաչատուրյանի՝ բնօրինակի արժեք ունեցող բացառիկ աշխատանքները, որոնք նկարիչը ստեղծել է Հնդկաստանում գտնվող Աջանտա քարանձավային տաճարների համալիրում:
21:15 14.10.2021
Թուրքիայի ոստիկանությունը համավարակի պատճառաբանությամբ արգելել է Ստամբուլում գործող «Ավեստա» հրատարակչատան «Ավեստայի զրույցներ» խորագիրը կրող և քրդերենով վարվող գրական զրույցների այն միջոցառումները, որոնք պետք է կայանային Մարդինում, փոխանցում է Ermenihaber-ը։ «Ավեստա» հրատարակչատունն այդ մասին գրել է Twitter-ի միկրոբլոգում՝ նշելով, որ ոստիկանությունը պահանջել է դադարեցնել Միրզա Մեթինի բանախոսությամբ Մարդինում իրականացվելիք զրույցը։ Դրանից հետո իրենք ստիպված են եղել […]
16:00 14.10.2021
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ հոկտեմբերի 13-ին տեղի ունեցավ քննարկում՝ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական ու մաթեմատիկական (ԲՏՃՄ) առարկաների կրթությանն ուղղված ծրագրերի մասով: Քննարկմանը մասնակցել են ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը, Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը և հանձնաժողովի անդամ մի շարք պատգամավորներ, […]
15:57 14.10.2021
Կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ այդ փոփոխություններից մեկով ՀՀ ՊՆ-ի հետ համատեղ քննարկումների արդյունքում որոշվել է ներկայացված նախագծով արական սեռի քաղաքացիներին անձնագրերը սահմանված ընդհանուր կարգի համաձայն տրամադրել ոչ թե մինչև 18, այլ մինչև 19 տարին լրանալը: «Այս նախագծով առաջարկվում է լիազորություն վերապահել […]
15:53 14.10.2021
Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացակարգերը, պայմաններն և դրույթները հստակեցնելու ու պարզեցնելու նպատակով: Նախատեսվում է նաև ընդլայնել ծրագրերի շահառուների շրջանակը: Ծրագրերը մեկնարկել են 2020 թ. հուլիսի 1-ին։ Մասնավորապես, իրականացվում են հետևյալ նպատակային ծրագրերը՝միանվագ դրամական աջակցության ծրագիր (մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան […]
15:51 14.10.2021
Կառավարությունը փոփոխություն է կատարել քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգում, համաձայն որի, այն մարզիկը ով տարկետված է զինվորական ծառայությունից կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 450-Ն որոշման համաձայն մինչև վերջինիս 26 տարին լրանալը և ով տվյալ տարկետման ժամանակահատվածում կունենա կարգով սահմանված նոր նվաճումներ և հետևաբար ձեռք կբերի զինվորական ծառայությունից ազատման բացառիկ իրավունք՝ իր […]
15:50 14.10.2021
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Իջևանի ենթապատվիրակության ղեկավար Էլիան Շահվայնին, տարածքային ներկայացուցիչ Ավետիք Փաշայանին և պաշտպանության գործառույթների համակարգող Ինսկե Վանդորմայելին: Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպման սկզբում Էլիան Շահվայնը թիմի անունից շնորհավորել է Կարեն Սարգսյանին՝ Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում նշանակվելու առթիվ և շնորհակալություն հայտնել՝ նման ձևաչափի […]
15:47 14.10.2021
Հունա-հռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը 4 տարի ժամկետով վերընտրվել է Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայի մարզիկների կոմիտեի անդամ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայում՝ UWW-ում, կայացել է մարզիկների կոմիտեի անդամների ընտրությունը: Աշխարհի առաջնությանը մասնակցած երկրների 663 մարզիկներից 397-ը քվեարկել են Ջուլֆալակյանի և ևս 6 ներկայացուցչի օգտին։ Բացի Ջուլֆալակյանից, կոմիտեի անդամներ են ընտրվել նաև ըմբիշներ […]
15:47 14.10.2021
Հայաստանի Հանրապետության անձնագրերում առաջարկվում է հնարավորություն տալ նշել կոնկրետ ծննդավայրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կառավարությունը հավանություն տվեց «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծին: Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «Ներկայումս ՀՀ քաղաքացու անձնագրի (նույնականացման քարտի) մեջ ծննդյան վայրը դաշտում նշվում է այն պետությունը, որի տարածքում քաղաքացին ծնվել է: Այս մոտեցումն առաջացնում է խնդիրներ […]
15:45 14.10.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանն այսօր ՀՀ կառավարության հերթական նիստից հետո ներկայացրել է 2021թ. 9 ամիսների հարկային եկամուտների ցուցանիշները: Ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե է հավաքագրվել 1 տրիլիոն 137 մլրդ դրամ գումար: 2020թ. նույն ժամանակաշրջանում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից ապահովվել է 1 տրիլիոն 16 մլրդ դրամ, 2019թ․-ին՝ 1 տրիլիոն 79 մլրդ […]
15:42 14.10.2021
Ընդդիմադիր «Ժողովրդավարություն և առաջընթաց» կուսակցության (DEVA) ղեկավար Ալի Բաբաջանը քննադատել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրով Կենտրոնական բանկում իրականացված կադրային վերադասավորումները։ Բաբաջանը Թուրքիայի 58-րդ և 59-րդ կառավարություններում զբաղեցրել է արտգործնախարարի ու պետնախարարի պաշտոնները։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Twitter-ի իր միկրոբլոգում Բաբաջանը գրել է, որ Թուրքիայի Կենտրոնական բանկն անկախ կառույց է և չպետք է խաղալիք […]
15:29 14.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 13-14-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, միայն Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում։ Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:21 14.10.2021
Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները տարաբնույթ օպերատիվ-հետախուզական ու քրեադատավարական միջոցառումների արդյունքում ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ հերթական տվյալները ստացան, որոնք իրացրին՝ համագործակցելով Շենգավիթի բաժնի ծառայողների հետ։ Հոկտեմբերի 1-ին նախ հայտնաբերեցին Արտաշատում բնակվող 35-ամյա տղամարդու, որը Երևանի Արտաշիսյան և Շիրակի փողոցների խաչմերուկից բերման ենթարկվեց Շենգավիթի բաժին։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեց մեթամֆետամին։ Նույն օրը նույն կասկածանքով, […]
15:09 14.10.2021
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, Ազգային պաշտպանության համալսարանի 2021-2022թթ. ուստարվա բացման արարողության ընթացքում ելույթ ունենալիս, անդրադարձել է հարակից տարածաշրջաններում՝ մասնավորապես Սիրիայում, Թուրքիայի քաղաքականությանը և հնարավոր քայլերին: Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը՝ Աքարը, խոսելով Սիրիայում թուրքական ԶՈՒ-ի հնարավոր ռազմական գործողության մասին, ընդգծել է, որ երբ ժամանակը գա պաշտպանելու Թուրքիայի իրավունքները և շահերը, դրանց տեր կանգնելու համար կանեն […]
15:03 14.10.2021
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 17։30-ի սահմաններում, «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում ստացվեց, որ մարմնի տարբեր հատվածներում ծակած-կտրած վերքերով շտապօգնության խումբը 20-ամյա երիտասարդի է տեղափոխել հիվանդանոց։ Բժշկական կենտրոն մեկնած ոստիկաններն արձանագրեցին ախտորոշումը, նաև՝ երբ և որտեղից է քաղաքացին բուժօգնության տեղափոխվել։ Նրան դանակահարել էին Շերամի փողոցի շենքերից մեկի բակում։ Իսկ թե ով էր պատճառել մարմնական վնասվածքը, […]
14:59 14.10.2021
Հոկտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է Բելառուսի մայրաքաղաք Մինսկում գումարված ԱՊՀ մասնակից պետությունների ԱԳ նախարարների խորհրդի (ԱԳՆԽ) նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, միջոցառման ընթացքում, որն անց է կացվել նեղ, այնուհետև՝ ընդլայնված ձևաչափով, ԱՊՀ մասնակից պետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները՝ կառույցի հետագա զարգացման համատեքստում, մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային հարցերի […]
14:51 14.10.2021
ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում տեղի է ունեցել «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի Եվրոպայի տարածաշրջանի պարբերական զեկույցների ամփոփիչ նիստը: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից՝ ոչ նյութական մշակութային ժառանգության մոնիթորինգը հստակեցրել է ժառանգության արդի իրավիճակը, դրա պահպանությանն ու փոխանցմանն առնչվող հարցերը, որոնք ներկայում կարևորվում են երկրի կայուն զարգացման նպատակների ուղղությամբ իրականացվող գործընթացների համատեքստում։ Այս թեմաների շուրջ զեկույց է […]
14:41 14.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 14-ին ընդունել է «Ընտրական գործընթացների և քաղաքական հաշվետվողականության ամրապնդում» (CEEPS) ծրագրի գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթին, Ընտրական համակարգերի միջազգային հաստատության (IFES) հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոնին, Ազգային ժողովրդավարության ինստիտուտի (NDI) հայաստանյան գրասենյակի ղեկավար Լորա Նիքոլսին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։ […]
14:33 14.10.2021
Երեկ դեսպան Անդրեա Վիկտորինը հանդիպել է Հայաստանում գիտության զարգացման «Գիտուժ» շարժման ներկայացուցիչներին։ Նրանց հետ դեսպանը քննարկել է գիտության և հետազոտությունների ոլորտում ներդրումների կարևոր նշանակությունը սոցիալ-տնտեսական զարգացման և բարեկեցության համար։ «Հայաստանին անհրաժեշտ է գիտության ոլորտի կուռ ռազմավարություն և հարակից՝ իրականացումն ապահովող բարեփոխումներ` կառավարման, ֆինանսավորման և գիտահետազոտական հաստատությունների էկոհամակարգի ուղղություններով։ ԵՄ-ն այսուհետ ևս հանձնառու է աջակցելու բարեփոխումներին, […]
14:20 14.10.2021
Թուրքիան առաջիկայում պատրաստվում է հիմնել սեփական արտադրության մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ռազմարդյունաբերության ղեկավար Իսմայիլ Դեմիրը: Վերջինիս խոսքերով՝ դա թույլ կտա Թուրքիային ՀՕՊ համակարգերի առումով նվազեցնել կախումը երրորդ երկրներից: Թուրք պաշտոնյան նշել է, որ Թուրքիան արդեն ունի սեփական արտադրության փոքր հեռահարության և միջին HİSAR A+ и HİSAR O+ ՀՕՊ համակարգեր, փոխանցում […]
14:14 14.10.2021
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում շրջայց է կատարել «Ագարակ-2», «Շինուհայր» և «Նորավան» ենթակայաններում։ Նախարարը տեղում ծանոթացել է «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից իրականացվող «Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ էլեկտրահաղորդման գիծ և համապատասխան ենթակայան» օբյեկտի շինարարության ծրագրի և «Ագարակ-2», «Շինուհայր» ենթակայանների վերակառուցման ընթացքին առնչվող մանրամասներին, ընթացիկ խնդիրներին, պայմանագրերով ստանձնած […]
14:02 14.10.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Բրիտանական խորհուրդը՝ ԵՄ-ը բիզնեսի համար նախաձեռնության «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի և «Էրազմուս+» գրասենյակի հետ համատեղ հոկտեմբերի 13-ին Ծաղկաձորում անցկացրել է «Ձեռնարկատիրությունը և նորարարությունը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում» համաժողովը: Ներկայացուցչական հավաքին ներկա է եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: «Նախարարությունը շատ է […]