15:24 13.10.2021
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Երուսաղեմ կատարած այցի ընթացքում պատասխանել է լրագրողի՝ Թուրքիայի վերաբերյալ հարցին։ Մերկելը նշել է, որ Թուրքիան անօրինական միգրացիայի դեմ պայքարում Եվրոպական միության (ԵՄ) համար կենտրոնական դեր է խաղում։ «Թուրքիային չեք կարող անտեսել։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան դեպի ԵՄ անօրինական միգրացիայի դեմ պայքարում կենտրոնական դեր է խաղում։ Եթե անգամ հիմնական հարցերում դիրքորոշումները տարբեր են, […]
15:17 13.10.2021
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն այցելել են Մահաթմա Գանդիի հուշարձան և մասնակցել Բարեկամության ծառատունկի արարողությանը:
15:10 13.10.2021
Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) 10-ամյակին նվիրված միջոցառմանն ընդառաջ ևս մեկ կարևոր ու խորհրդանշական իրադարձություն է տեղի ունեցել։ 2021թ․-ի սեպտեմբեր ամսին, CWR տարածքում տեղադրված թակարդ տեսախցիկները ֆիքսել են Նովա անունով հովազին, որն արդեն մեկ տարի է մշտադիտարկվում է CWR տարածքներում։ Այն, որ նոր հովազը նկատվում է նույն տարածքում վկայում է Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի ապահով և կերով […]
15:04 13.10.2021
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին։ Անդրադառնալով Պարսից ծոց-Սև ծով նախաձեռնությանը՝ Միրզոյանը հայտնեց, որ իրանական կողմի հետ նախորդ օրը քննարկել այս հարցը: Այս ծրագրի, համաձայնագրի առումով իրադարձությունները, նախարարի խոսքով, բավականանին դինամիկ են զարգանում: «Անշուշտ, ինչպես իմ և պարոն Ջայշանկարի ողջույնի խոսքից երևում էր՝ […]
14:57 13.10.2021
Ավարտվել է Երևանում անցկացվող ԱՊՀ մասնակից պետությունների հարկային մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 28-րդ նիստը։ Այս տարի խորհրդի նախագահությունը ստանձնել էր Հայաստանի Հանրապետությունը։ Եզրափակիչ հանդիպումը մեկնարկել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ելույթներով։ ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ գործընկերների հետ քննարկումները մասնակից երկրների հարկային ծառայություններին օգնում են նախանշել զարգացման հեռանկարները․ […]
14:47 13.10.2021
Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ մյուս երկրների՝ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների հետ աշխատում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ տևական համաձայնագրի կնքման ուղղությամբ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն: «Ես կարող եմ ձեզ հավաստիացնել, որ մենք մեր ռուսաստանցի և ամերիկացի գործընկերների հետ աշխատում ենք, որ առաջ մղենք ԼՂ վերաբերյալ ավելի […]
14:40 13.10.2021
Թուրքիայի նախկին արտգործնախարար, ապա վարչապետ, «Ապագա» կուսակցության ներկայիս ղեկավար Ահմեդ Դավութօղլուն հարցազրույց է տվել թուրքական Halk TV հեռուստաալիքին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ ըստ հարցազրույցում նրա առաջ քաշած թեզի՝ Սիրիայում առկա խնդիրները վկայում են Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ ունեցած բանակցություններում Թուրքիայի նախագահ Էրդողանի պարտության մասին։ «Եթե Սիրիայում գործերը լավ չեն գնում, եթե Սիրիայում խնդիր կա, նշանակում […]
14:33 13.10.2021
Չինական արտադրության պատվաստանյութի նոր խմբաքանակը մոտ օրերս կլինի Հայաստանում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը: Թե կոնկրետ ի՞նչ ժամկետներում, չինական ո՞ր պատվաստանյութը, ի՞նչ քանակի դեղաչափով Հայաստանը կստանա, Ռոմելլա Աբովյանը չի շտապում մանրամասնել: Նա տեղեկացրեց, որ […]
14:25 13.10.2021
ԿԳՄՍ նախարարությունը տեղեկացնում է, որ ս.թ. հոկտեմբերի 26-29-ը Ղազախստանի Հանրապետությունում կանցկացվի III «Nobel Fest» գիտակրթական փառատոնը: «Nobel Fest»-ը եվրասիական տարածաշրջանի առավել հայտնի և մասշտաբային միջոցառումներից է, որի ժամանակ գիտնականների և ուսանողների համար դասախոսություններով հանդես են գալիս Նոբելյան մրցանակակիրներ, բեկումնային հետազոտությունների մրցույթի հաղթողներ և հայտնի փորձագետներ: Միջոցառման մանրամասներին և մասնակցության պայմաններին կարելի է ծանոթանալ https://nobel-fest.inpolicy.net կայքէջից:
14:19 13.10.2021
«Բանտարկյալների համար» շախմատի աշխարհի առաջին առցանց առաջնությանը, որին մասնակցում են 31 երկրների 43 թիմեր, Հայաստանը ներկայացնում են «Արմավիր» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում պահվող չորս դատապարտյալները՝ Ռոբերտ Սարգսյանը, Նարեկ Հովակիմյանը, Իգիթ Գրիգորյանն ու Արմեն Գորոյանը։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ, Հայաստանի քառակի չեմպիոն, […]
14:12 13.10.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-22:00, կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
14:05 13.10.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի «Assistance publique – Hôpitaux de Paris» (AP-HP) պատվիրակությանը և Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի առողջապահության նախարարության և ֆրանսիական բուժհաստատությունների միջև գործակցության հեռանկարները: Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ներկայացրել է Հայաստանի առողջապահական համակարգի […]
13:57 13.10.2021
Թուրքական «Korkusuz» թերթի լրագրող Ահմեդ Թաքանն իր այսօրվա սյունակում հետաքրքիր մանրամասներ է ներկայացրել Թուրքիայում իշխանական շրջանակների կուլիսային մթնոլորտից։ «Կցանկանա՞ք պատգամավոր ընտրել «արտոնյալ քվեով» հոդվածում հեղինակը նշել է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) պատգամավորները երկու վախով են տառապում․ «Առաջինը, առանց այդ էլ, գիտեք․ ընտրություններում ԱԶԿ-ի հնարավոր պարտությունն է։ Իսկ երկրորդը ընտրացուցակի մղձավանջն է․․․ […]
13:50 13.10.2021
Եռօրյա աշխատանքային այցով Հայաստանում է ԻԻՀ գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերին։ Հայաստանը և Իրանը հաստատել են, որ ահաբեկիչները, որոնք նկատվել են մեր սահմաններին, ոչ մի դեպքում հանդուրժելի չեն, նշել է Իրանի գլխավոր դատախազը։ «Իրանի և Հայաստանի դիվանագիտական և քաղաքական կապերը միշտ էլ շատ լավ են եղել: Վերջին դեպքերը տարածաշրջանում, սակայն, մեզ ստիպում են, որ այդ […]
13:42 13.10.2021
Հոկտեմբերի 13-ին` ժամը 10։54-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Աշտարակի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևանի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Պ․, ծնված 1980 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և […]
13:36 13.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 19:00-ին, Լոնդոնում՝ Քենսինգթոն թագավորական համայնքի Սբ. Քաթբերթ եկեղեցում, կկայանա համերգ՝ նվիրված կոմպոզիտորներ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150 և Առնո Բաբաջանյանի 100-ամյակներին։ Համերգին կմասնակցեն միջազգային ճանաչում ունեցող երաժիշտներ, Քլինգենի երգչախումբը և Քլինգենի կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Սիփան Օլահ): Համերգի նպատակն է արտերկրում ևս հանրահռչակել մեծ կոմպոզիտորների ստեղծագործական անմահ ժառանգությունը։ Համերգի […]
13:13 13.10.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 12-13-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել, միայն Դեբեդ և Աղստև գետերի ավազաններում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
23:59 12.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
23:55 12.10.2021
Հոկտեմբերի 9-ից 12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 9 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում՝ 600 քմ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքում՝ 500 քմ, Լոռու մարզի Սպիտակ քաղաքում՝ 8000 քմ, Կոտայքի մարզի Պռոշյան […]
23:47 12.10.2021
Բրիտանացի գրող Ջոան Ռոուլինգը նոր մանկական գիրք է թողարկել, որը կոչվում է Սուրբծննդյան խոճկոր։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Փոքրիկ ընթերցողները կծանոթանան Ջեք անունով 7-ամյա տղայի հետ, ով մեկնում է կորուսյալ խորհրդավոր երկիր, որտեղ իշխում է սարսափելի հրեշը, որից Ջեքը փրկում է իր սիրելի խաղալիքին՝ Փոկ անունով խոճկորին։ Ռոուլինգի խոսքով ՝ գիրքը գրելու համար […]
23:43 12.10.2021
Հոկտեմբերի 11-ից 12-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:37 12.10.2021
Սեպտեմբերի 26-ին ոստիկանություն զանգած երիտասարդ հայտնել էր, որ վերջին ամիսների ընթացքում Ֆանարջյան փողոցի իր տնից գողություն են արել: Դեպի վայր էր մեկնել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել էր, որ տեխնիկական միջոցի գործադրմամբ բացել էին ճաղավանդակը և գողացել ջեռուցման համակարգի հինգ մարտկոց, սպասք ու աթոռներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, նույն օրը հարուցվեց քրեական գործ, և […]
23:11 12.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 12-ի նիստում Սահմանադրական դատարանը քննության է առել «Հանրապետության նախագահի դիմումի հիման վրա՝ 2021 թվականի ապրիլի 14-ին Ազգային ժողովի ընդունած՝ «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և հարակից 8 օրենքների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը։ «Նշված գործով ձայների հավասարության հետևանքով ըստ էության որոշում չի ընդունվել, ուստի՝ […]
22:57 12.10.2021
G20-ի երկրների ղեկավարները երեքշաբթի կայացած գագաթնաժողովում քննարկել են Աֆղանստանում կանանց իրավունքները, «20 տարի առաջ չվերադառնալու անհրաժեշտությունը», գագաթնաժողովի արդյունքներով հայտարարել է Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին: «Մենք քննարկել ենք հրատապ հարցեր, ինչպիսիք են փախստականների օգնության ծրագրերը և մարդու իրավունքները։ Մենք անդրադարձել ենք կանանց իրավունքների հետ կապված իրավիճակին, կրթության իրավունքը նրանց երաշխավորելու անհրաժեշտությանը, որպեսզի չվերադառնանք 20 տարի առաջ»,- […]
22:52 12.10.2021
Մահապարտ ահաբեկիչը այսօր ռումբ է պայթեցրել Մոգադիշոյի կենտրոնում գտնվող ռեստորանում։ Այս մասին հայտնել է Garowe լրատվական պորտալը։ Աղբյուրի փոխանցմամբ ՝ տեղեկություններ են ստացվել մի քանի զոհերի մասին, կան վիրավորներ։ Ռեստորանը գտնվում է աշխույժ թաղամասի մոտակայքում։
22:49 12.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 12-14-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 3-4, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 13-17-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:39 12.10.2021
Հոկտեմբերի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը պատվիրակության ուղեկցությամբ Մոսկվայում՝ Սուրբ Դանիելի պատրիարքանիստ վանքում, հանդիպում ունեցավ Նորին Սրբություն Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ Ա Պատրիարքի հետ: Ինչպես տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, ողջունելով Ամենայն Հայոց Կաթողիկոսին և նրա պատվիրակությանը՝ Ռուս Ուղղափառ Եկեղեցու պետն անդրադարձավ երկու Եկեղեցիների բազմադարյա եղբայրական փոխհարաբերություններին, ինչպես նաև […]
22:33 12.10.2021
Լա Պալմա կղզում Կումբրե-Վիեխ հրաբխի ակտիվության աճի պատճառով տարհանել են ևս 700 մարդու: Այս մասին հայտնում է Reuters-ը։ «Ավելի քան 700 բնակիչներ հրաման են ստացել երեքշաբթի օրը լքել իրենց տները Իսպանիայի Լա Պալմա կղզում, երբ շիկացած լավան սկսել է շարժվել դեպի իրենց բնակության վայրերը», – ասված է հաղորդագրության մեջ: Օրվա սկզբից կղզում 64 սեյսմիկ ցնցում […]
22:24 12.10.2021
Օրերս մարտաֆիլմ հիշեցնող հետապնդում է տեղի ունեցել Կոտայքի մարզում, որի ժամանակ հնչել են փոխադարձ կրակոցներ: Այս մասին հայտնում է Shamshyan.com–ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ օրը ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության ծառայողները, ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի իրենց գործընկերների հետ համատեղ Կոտայքի մարզում իրականացրել են առանձնապես ծանր հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, հետսխուզման մեջ գտնվող […]