13:58 14.10.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանն աշխատանքային այց է կատարել Տեսչական մարմնի` «Զվարթնոց» օդանավակայանի սահմանային բժշկասանիտարական հսկիչ կետ, տեղեկացնում են ԱԱՏՄ-ից։ ՍԲՀԿ կազմի հետ հանդիպման ընթացքում քննարկել են ուժեղացված վերահսկողական աշխատանքներին, շուրջօրյա հերթապահությանն առնչվող, ինչպես նաև ընթացիկ հարցեր։ ՍԲՀԿ-ն համալրվել է տեխնիկական նոր միջոցներով՝ ՀՀ մուտք գործող անձանց համար սահմանված հակահամաճարակային միջոցառումների […]
13:54 14.10.2021
Սոցիալական ցանցերում տարածվել է տեսանյութ՝ «Ոստիկանները գետնին տապալելով բերման են ենթարկում քաղաքացուն՝ երեխաների աչքի առաջ» վերտառությամբ: Ինչպես տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ ՀՀ գլխավոր դատախազությունում իրականացվող ԶԼՄ և սոցիալական ցանցերի մշտադիտարկման արդյունքում տեսանյութը ֆիքսվել է։ Այն ուղարկվում է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներով սահմանված կարգով […]
13:48 14.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ: Արցախի խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին, իրականացվող ծրագրերին, լսել այդ մասին Շտաբի պետի տեղեկատվությունը, որը, մասնավորապես նշել է, որ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 […]
13:44 14.10.2021
Արցախի Հանրապետության կառավարության 2021թ․ հոկտեմբերի 1-ի N 1053-Ա որոշմամբ ԱՀ առողջապահության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Վլադիմիրի Համբարձումյանը: Ծնվել է 12․11․1973թ․ ՀՀ, ք․Երևան: Բնակվում էր ՌԴ Սամարա քաղաքում Կրթություն 1․ 1980-1990թթ․ ք․ Երևան, N50 միջնակարգ դպրոց 2․ 1991-1998թթ․ ք․ Երևան, Հայկական բժշկական ինստիտուտ ՝ «Բուժական գործ» ֆակուլտետ 3․ 1999-2001թթ․ Սամարայի պետական բժշկական համալսարանի կլինիկական օրդինատուրա՝ […]
13:35 14.10.2021
Թուրքական լրատվամիջոցները շարունակում են քննարկել թուրքական զինված ուժերի հնարավոր ռազմական նոր գործողությունը Սիրիայի քրդերի դեմ: Ավելի վաղ և՛ Թուրքիայի նախագահը, և՛ արտգործնախարարը ակնարկել էին նշյալ ռազմագործողության մասին: Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ ռազմական գործողությունները քրդերի դեմ իրականացվելու են Մանբիչ, Թել Թեմիր, Այն Իսա և Թել Ռըֆաթ շրջանների ուղղությամբ: Turkiye պարբերականը հարցազրույց է անցկացրել Սիրիայի ընդդիմադիր զինված խմբավորումների […]
13:28 14.10.2021
Հոկտեմբերի 12-ին` ժամը 18։10-ին, 73-ամյա քաղաքացին դիմել էր հիվանդանոց և հայտնել, որ մարմնական վնասվածքները ստացել է Երևանի Արշակունյաց պողոտայում անհայտ ավտոմեքենայի վարորդի կողմից վրաերթի ենթարկվելու հետևանքով: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09.00-ին, ոստիկանություն է ներկայացել գյումրեցի 32-ամյա տղամարդը և տվել բացատրություն, որ հոկտեմբերի 12-ին Արշակունյաց պողոտայի և Վարդանյան փողոցի խաչմերուկում ինքն է իր […]
13:21 14.10.2021
Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 13:30-ին, Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:15 14.10.2021
Արա Թարվերդյանն իր դիմումի համաձայն ազատվել է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնից: Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի ֆեյսբուքյան էջից: «Հիմք ընդունելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանի ս.թ. հուլիսի 14-ի՝ աշխատանքից ազատվելու մասին դիմումը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վ. Դումանյանի հրամանով՝ ս.թ. հոկտեմբերի 14-ից Ա. Թարվերդյանն […]
13:10 14.10.2021
ՀՀ կառավարության՝ հոկտեմբերի 7-ին կայացած նիստում գործադիրը «ՀՀ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունները վերակազմակերպելու և ՀՀ պետական քոլեջների օրինակելի կանոնադրությունը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ կատարելու որոշում է ընդունել: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատությունների կոլեգիալ կառավարման մարմնի` խորհրդի թեկնածուների առաջադրման և համալրման աշխատանքների, խորհրդի նիստերը հեռավար կազմակերպելու […]
23:59 13.10.2021
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
23:57 13.10.2021
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեի խոսքերով՝ Ադրբեջանն ազատ է արձակել իրանցի երկու բանտարկյալների՝ իրենց երկրում պատժի մնացած ժամկետը կրելու համար, հաղորդում է Mehr-ը։ Նա հավելել է, որ Ադրբեջանի կառավարության կողմից ձերբակալված երկու իրանցի վարորդների ազատ արձակման վերաբերյալ խորհրդակցությունների արդյունքները կհայտարարվեն ավելի ուշ: Հիշեցնենք, որ Գորիս-Կապան ավտոմայրուղու Որոտանի հատվածում ադրբեջանցի դիմակավորված ու զինված ծառայողները կանգնեցրել էին […]
23:49 13.10.2021
Վրաստանում գրեթե երկու շաբաթ առաջ ձերբակալված այդ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին խոստովանել է, որ մինչեւ ձերբակալվելը հասցրել է հայրենիքում ուտել միայն մեկ խինկալի: Սոցցանցերում ավելի վաղ հրապարակվել էր Թբիլիսիի բնակարանում Սաակաշվիլիի ձերբակալության տեսագրությունը ։ Ձայնագրության մեջ նկատելի էր, որ սեղանին դրված էր խինկալիի տուփն ու սպիրտային խմիչքները։ «Ես այցելել եմ Բաթում, Քութայիս, Փոթի, […]
23:33 13.10.2021
Նորվեգական Կոնգսբերգ քաղաքում աղեղով զինված մարդը նետահարել է մարդկանց։ Կան զոհեր և վիրավորներ, գրում է VG թերթը ՝ վկայակոչելով ոստիկանությանը: Կասկածյալին ձերբակալել են։ Հարձակվողի մասին այլ տեղեկություններ դեռ չկան։ Հայտնի է, որ նա միայնակ է գործել։
23:20 13.10.2021
Նիգերի հարավ-արեւմտյան մասում անհայտ անձինք հարձակվել են մզկիթի վրա, զոհվել է առնվազն տասը մարդ, հաղորդում է Studio Kalangou-ն ՝ վկայակոչելով ականատեսներին: Հարձակումը տեղի է ունեցել լույս երեքշաբթի գիշերը Թիլլաբերի շրջանում, այսպես կոչված, «երեք սահմանների գոտում»՝ այն շրջանում, որտեղով անցնում են Նիգերի հետ Մալիի և Բուրկինա Ֆասոյի պետական սահմանները: Տարածաշրջանում գործում են բազմաթիվ խմբավորումներ՝ կապված ահաբեկչական […]
23:08 13.10.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի տեսակոնֆերանսի ռեժիմով հանդիպում է ունեցել ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, որոնք մասնակցել են ավելի վաղ Մոսկվայում կայացած նիստին, հայտնել է ՌԴ արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն: ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հետախուզական ծառայությունների ղեկավարների՝ հետախուզական գործունեության հարցերով խորհրդակցության նիստին մասնակցել են պատվիրակություններ Ադրբեջանից, Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից […]
23:06 13.10.2021
Այս տարվա ապրիլից հիմնադրված «Ապագա հայկականը» շարժումը լայն թափ է հավաքում: Շարժման նախաձեռնողներն ու հիմնադիրները հանդիպումներ են ունենում աշխարհի տարբեր անկյուններում ձևավորված հայ համայնքների ներկայացուցիչների հետ ու քննարկում Հայստանի զարգացման, հեռանկարի պատկերացումների փոխըմբռնման շրջանակը: Վերջին հանդիպումը Հռոմի հայ համայնքի հետ է եղել: Մանրամասները՝ տեսանյութում։
22:44 13.10.2021
Հանրապետության տարածքում հոկտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 17-18-ը առանձին շրջաններում սպասվում անձրև և ամպրոպ։ Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 13-14-ի ցերեկը աստիճանաբար կբարձրանա 2-3, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 4-6 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:30 13.10.2021
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 9-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության փաստով: Այդ օրը՝ ժամը 21:00-ի սահմաններում. «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջային պատի ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Աղբյուրի հաղորդմամբ՝ ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական […]
22:17 13.10.2021
2021 թվականի հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել հիմնարկի միջանկյալ գոտու հարակից տարածքը: Զննության արդյունքում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, մոտ 0,57 գրամ քաշով դեղնականաչավուն զանգված: Նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական […]
22:05 13.10.2021
Ադրբեջանի կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհին ձերբակալած իրանցի վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը՝ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ այս մասին նշվում է Ադրբեջանի պետական մաքսային կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ: Վարորդներին ազատ արձակելու մասին տեղեկությունը տարածել է իրանական Mehr գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել Ադրբեջանի և Իրանի արտաքին գործերի նախարարների […]
21:53 13.10.2021
Թուրքիայի Իզմիր նահանգի բժշկական պալատի խորհրդի անդամ պրոֆեսոր Սուլեյման Քայնաքը հայտնել է, որ թուրք բժիշկները փնտրում են արտերկիր մեկնելու ուղիներ: Պարզվել է, որ լիարժեք ուսում ստացած ավելի քան 3000 բժիշկ վերջին երկու տարում մեկնել են արտագնա աշխատանքի՝ Թուրքիայում բուժաշխատողների վրա առկա ճնշումների, բռնությունների և աշխատավարձերի բացակայության պատճառով: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, պրոֆեսոր Սուլեյման Քայնաքը հայտարարել […]
21:41 13.10.2021
Հարուցված քրեական գործի շրջանակներում, Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները խուզարկել են 31-ամյա մի տղամարդու «Սուբառու» մակնիշի մեքենան։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մեքենայի պահախցիկում հայտնաբերվել է պլաստմասե տարայով դեղնականաչավուն չորացած բուսական զանգված: Նշանակվել է փորձաքննություն:Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։
21:29 13.10.2021
Երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Այս մասին ֆեյկսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Ցավոք, երեկ COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել: Չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին՝ չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը»,– գրել է նա: Ավանեսյանն ընդգծել է, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար։ […]
21:19 13.10.2021
Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ս.թ. հոկտեմբերի 14-ին ժամը 10.30-16.00 կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. Սունդուկյան, Գուլակյան, Վ. Համբարձումյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Ա.Ավետիսյան, Ջեյմս Բրայս փողոցներ, Բաղրամյան 2-րդ նրբանցք, Հր.Քոչար 14/2, 18, 20, 22, 24 շենքեր, Վաղարշյան 12, 14, 16 շենքեր, Վահրամ Փափազյան 8, 11, 11/1, 13, […]
21:04 13.10.2021
Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» և շրջանային բուժմիավորումներում: Հանրապետական բժշկական կենտրոնի բժիշկ- համաճարակաբան Զոյա Մաղաքելյանը ներկայացրել է Արցախում այս օրերին կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակի դեմ իրականացվող պատվաստման գործընթացն ու կատարվող կանխարգելիչ […]
20:50 13.10.2021
ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակի հրավերով մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Ռուսաստանյան էներգետիկ շաբաթ» միջազգային համաժողովին։ Այս մասին հայտնում է Պապիկյանը։ Համաժողովի գլխավոր նիստին ներկա է գտնվել նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Համաժողովի շրջանակներում մի շարք հանդիպումներ եմ ունենալու օտարերկրյա գործընկերների և էներգետիկ ընկերությունների ղեկավարների հետ։ Համաժողովն իրենից ներկայացնում է էներգետիկ ոլորտի տարբեր […]
20:38 13.10.2021
Թուրքական մամուլում և վերլուծական շրջաններում շարունակում են խոսել Սիրիայում Թել Ռըֆաթի ուղղությամբ քրդական ուժերի դեմ Թուրքիայի հնարավոր նոր ռազմական գործողությունների մասին: Այդ հարցի շուրջ թուրք պահեստազորային գեներալ-լեյտենենանտ, վերլուծաբան Նայիմ Բաբուրօղլուն թուրքական ընդդիմադիր «Cumhurriyet» թերթի հետ կիսվել է իր կանխետսումներով և մտքերով: Ինչպես տեղեկացնում է Ermenihaber-ը, Օրերս Թուրքիայի նախագահը կառավարության ժողովից հետո ակնարկեց, որ Թուրքիայի «համբերության […]
20:27 13.10.2021
Հոկտեմբերի 10-ին` ժամը 13.12-ին, ոստիկանություն է զանգել սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության տնօրեն և հայտնել, որ մոտ կես ժամ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ կոտրել են մայրաքաղաքի Գրիբոյեդովի փողոցի վճարահաշվային տերմինալի դռնակը և գողացել դրամապահոցները: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի վայր մեկնեց ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ձեռնարկեց անհրաժեշտ բոլոր միջոցները: Տերմինալից գողության դեպքերը հազվադեպ երևույթ […]
17:00 13.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով հյուրերին՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համոզմունք է հայտնել, որ Հնդկաստանի ԱԳ նախարարի գլխավորած պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի երկու երկրների բարեկամական հարաբերություններին: ԱԺ նախագահի խոսքերով՝ մեր պետությունը շահագրգիռ է Հնդկաստանի հետ խորացնելու համագործակցությունը տարբեր ոլորտներում: Ալեն Սիմոնյանը […]