22:14 12.10.2021
Հոկտեմբերի 12-ին Հայաստանի Մ-21 տարեկանների հավաքականը ՈՒԵՖԱ Եվրո 2023-ի որակավորման խմբային փուլում 2:1 հաշվով պարտվեց Հյուսիսային Մակեդոնիայի երիտասարդական ընտրանուն։ Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ-ն։ Գոլերը՝ Գյորգիևսկի,25՚, Մաքսիմով,84՚, Գրիգորյան,90՚
22:03 12.10.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության նորանշանակ դեսպան Անն Լույոյին: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, ողջունելով դեսպանին՝ առողջապահության նախարարը բարձր է գնահատել տարիների ընթացքում առողջապահական ոլորտում ձևավորված հայ-ֆրանսիական հարաբերությունների մակարդակը և վստահություն հայտնել, որ դեսպանի առաքելությունը Հայաստանում ավելի կխորացնի երկկողմ գործակցությունը: «Հումանիտար օգնության, մասնագիտական փորձի փոխանակման և այլ ոլորտներում հայ և ֆրանսիացի […]
21:36 12.10.2021
Հայ մրցավարներն ու տեսուչները շարունակում են նշանակումներ ստանալ Եվրոպական տարբեր կարգի հանդիպումների համար: Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ուկրաինա-Բոսնիա և Հերցեգովինա հանդիպման մրցավարների տեսուչ է նշանակվել Գևորգ Հովհաննիսյանը:
21:29 12.10.2021
Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանն այցելել է թիվ 12 և «Նոր Արաբկիր» պոլիկլինիկաներ` դիտարկելու, թե ինչպես է ընթանում պատվաստումային գործընթացը: Պոլիկլինիկայի տնօրինության և բուժանձնակազմի հետ քննարկվել են պատվաստումային գործընթացի առավել արդյունավետ կազմակերպման տարբերակները: Հաշվի առնելով վերջին շրջանում իմունականխարգելման կաբինետների մոտ կուտակումներն ու հերթերը` առաջարկել են դրանց թեթևացման համար նոր մեխանիզմներ մշակել: Բուժանձնակազմից բացի, նախարարի […]
21:20 12.10.2021
Հաշվի առնելով վերջին օրերին ՔՈՎԻԴ-19-ի դեպքերի արագ աճը Արցախում և հանրային առողջության հանդեպ ձևավորված զգալի ռիսկերը՝ առողջապահության համակարգի պատասխանատուների կողմից առաջարկվել է կառավարությանը որոշակի ժամանակավոր սահմանափակումներ մտցնել, որպեսզի հնարավոր լինի ժամանակին ու արդյունավետորեն կանխել հետագա վտանգավոր զարգացումները: Այս մասի գրել է ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ «Ուստի, այսօր հաստատվել է ԱՀ կառավարության որոշում «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ […]
21:07 12.10.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հոկտեմբերի 11-ին ընդունել է Միջազգային պաշտպանության կենտրոնի ղեկավար Կարիննա Մոսկալենկոյի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են եղել նաև ՌԴ փաստաբաններ։ Հաշվի առնելով ՄԻԵԴ-ում քաղաքացիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ պատվիրակության փորձն ու մասնագիտացումը՝ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է ՄԻԵԴ-ում Հակոբյանն ընդդեմ Հայաստանի գործով երրորդ կողմ հանդես գալուն բացառիկ փորձը։ Պատվիրակության ղեկավարը բարձր է գնահատել հատկապես ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այն […]
20:45 12.10.2021
Իրանը իր տրամադրության տակ ունի փաստաթղթեր, որոնք հաստատում են այն, որ Ադրբեջանի Հանրապետության տարածք են փոխադրվել ահաբեկչական խմբավորումներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին, ըստ IFP News-ի, Իրանի ազգային ռադիոյի հետ հարցազրույցում այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Սաիդ Խատիբզադեն՝ հավելելով, որ իրենց ձեռքում նույնիսկ ահաբեկիչների խոսակցությունների ձայնագրությունները կան: «Մենք ասել ենք ադրբեջանական կողմին, […]
20:11 12.10.2021
Ռուսաստանի Դաշնություն կատարած աշխատանքային այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կրեմլում առանձնազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ողջունելով վարչապետին ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, շատ ուրախ եմ Ձեզ տեսնել, շնորհակալություն, որ ընդունեցիք հրավերը: Մենք Ձեզ հետ հեռախոսով մշտական կապի մեջ ենք, բայց իհարկե, հանդիպումները մշտապես արդյունավետ են անհրաժեշտ արդյունքի հասնելու համար: Հույս ունեմ, […]
15:58 12.10.2021
Այսօրվանից ճանապարհային ոստիկանության աշխատակիցները կրելու են նոր համազգեստ: Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից՝ Ճանապարհային ոստիկանության ծառայողներն այսուհետ հասարակական վայրերում ու բանուկ ճանապարհահատվածներում իրենց ծառայությունը կիրականացնեն աշնանային ու ձմեռային սեզոնին ավելի հարմար համազգեստով, տարբերանշաններով և համազգեստի մաս կազմող այլ պարագաներով: ՆԳ նախարար Կարեն Սարգսյանն այսօր տեղակալ Սամվել Պետրոսյանի ուղեկցությամբ այցելել է ճանապարհային ոստիկանություն, հետևել ծառայության ընթացքին, […]
15:52 12.10.2021
Դիմումով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը վիճարկում է այն, որ Հարկային օրենսգրքով նախատեսված չէ հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները խախտելու համար տուգանքների նշանակման ճկուն մեխանիզմ, այլ սահմանված են տուգանքների ֆիքսված չափեր` առանց հաշվի առնելու իրավախախտման հանգամանքները, տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ-ի գրասենյակից։ «Սա հենց այն գործն է, որի կապակցությամբ Սահմանադրական դատարանը վերջերս մերժել էր Պաշտպանի դիմումը և ըստ […]
15:47 12.10.2021
2021թ. սեպտեմբերի 30-ի ժամը 10:00-ից մինչև հոկտեմբերի 1-ի ժամը 08:00-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը/անձինք, շահադիտական դրդումներից ելնելով, ուրիշի գույքը գաղտնի հափշտակելու դիտավորությամբ, ապօրինի մուտք է/են գործել Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի վարչական տարածքում գտնվող ՍՊ ընկերության աշխատակցի աշխատասենյակ, որտեղ առկա չհրկիզվող պահարանից գաղտնի հափշտակել է/են 49.200.000 ՀՀ դրամ գումար՝ ՍՊ ընկերությանը պատճառելով առանձնապես խոշոր չափի գույքային […]
15:43 12.10.2021
Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նախապատրաստված նյութերով փաստական տեղեկություններ են ստացվել, որ ՊՆ իրավասու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, ՊՆ հաշվեկշռում գտնվող, շուրջ 180 միլիոն դրամ շուկայական արժեքով, Ստեփանավանի Սուրբ Նշան փողոցում տեղակայված, ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված կարգով քաղաքացիներին և իրավաբանական անձանց չփոխանցվող հողերի ցանկում […]
15:38 12.10.2021
Հոկտեմբերի 12-ին Ազգային ժողովում քննարկել են «2020թ. սեպտեմբերի 27- ին ԱՀ դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով զոհված/մահացած/ և անհայտ բացակայող ճանաչված անձանց ընտանիքների, առաջին խմբի անժամկետ հաշմանդամ ճանաչված և անօթևան մնացած անձանց բնակարանային ապահովման ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ մամուլի ծառայությունից, քննարկմանը ներկա էին ԱՀ պետական նախարար […]
15:35 12.10.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է ՀՀ Սյունիքի մարզի Բնունիս համայնք՝ ներկա գտնվելու Սբ. Աստվածածին եկեղեցու՝ վերականգնումից հետո օրհնության արարողակարգին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, միջոցառումը նախաձեռնել ու իրականացրել է բարերար, 83-ամյա Ռոզա Մինասյանը՝ համայնքի բնակիչների աջակցությամբ։ Նշենք, որ աշխատանքները սկսվել էին մեկ տարի առաջ՝ 2020 թ․ հոկտեմբերի 9-ին: Եկեղեցու նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը 2016 […]
15:25 12.10.2021
Հոկտեմբերի 12-ին ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում կկայանա ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի հինգերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Հյուսիսային Մակեդոնիա Մ-21 հանդիպումը: Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից՝ հանդիպման տոմսերը կարող եք ձեռք բերել հոկտեմբերի 12-ի ժամը 12:00-ից սկսած ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մարզադաշտի մուտքի մոտ գտնվող տոմսարկղից: Տոմսերի արժեքը` 500 դրամ:
15:22 12.10.2021
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Ռիզոյին: Դեսպանը շնորհավորել է Սասուն Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նշելով, որ իտալական կողմի համար կարևոր է Հակակոռուպցիոն կոմիտեի հետ ակտիվ համագործակցային կապերի ձևավորումը: Անդրադառնալով նորաստեղծ կառույցի գործունեության առաջնահերթություններին` կողմերը քննարկել են կոռուպցիոն բնույթի գործերի քննության ոլորտում, հատկապես […]
15:21 12.10.2021
ԱՄՆ-ն 15 միավոր F-15 ռազմական ինքնաթիռ է ուղարկել Հունաստանի Լարիսսա ավիաբազա, որտեղ անցկացվելու են «Castle Forge» անվամբ զորավարժություններ՝ Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ օդուժի հրամանատարության գլխավորությամբ, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Վերջինիս հայտարարության մեջ ասվում է, որ զորավարժությունների նպատակն է բարելավել դաշնակիցների հետ ռազմական համագործակցությունը ճգնաժամային տարածաշրջանում և իրավիճակներում: Ուշագրավ է, որ ամերիկյան ռազմական ինքնաթիռների տեղակայման լուրը հայտնվել […]
15:15 12.10.2021
2021թ. հոկտեմբերի 12-ին՝ ժամը 01:43-ին, ՀՀ ոստիկանությունում քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցում գտնվող տներից մեկի հյուրին ավտոմեքենան կայանելու համար դանակահարել են: Ինչպես տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից, բժշկական կենտրոնի համապատասխան մատյանի զննման արձանագրության համաձայն, նույն օրը՝ ժամը 01:40-ին, «Կրծքավանդակի առաջին պատի կտրած-ծակած» վերքով բժշկական կենտրոն է տեղափոխվել […]
15:07 12.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով Ռուսաստանի Դաշնությունում է: Այս մասին տեղեկացնում է վարչապետի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը։ Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Պուտինի հանդիպման ձևաչափից: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև բանակցությունների ձևաչափը ենթադրում է զրույց և աշխատանքային ճաշ:
15:06 12.10.2021
Ուզբեկստանի Հանրապետության Ֆերգանա քաղաքում նոյեմբեր ամսին կանցկացվի Ալ Ֆերգանի անվան ֆիզիկայի առաջին միջազգային օլիմպիադան, որին կարող են մասնակցել միջնակարգ դպրոցների 15-18 տարեկան սովորողները, տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Օլիմպիադան կանցկացվի առկա և հեռավար ձևաչափերով: Հավելյալ տեղեկատվություն կարելի է ստանալ՝ այցելելով կայք:
15:01 12.10.2021
ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը մինչ օրս հնարավորություն չի ունեցել ծանոթանալ քրեական գործի նյութերին, որովհետև նրան չեն տրամադրել ո՛չ ամբողջական փաթեթը, ո՛չ էլ ծանոթանալու համար ողջամիտ ժամկետ, հաղորդում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբեր Քոչարյանի փաստաբանական թիմը։ Լուսինե Սահակյանը հայտնեց նաև, որ պատրաստվում է դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել։ Դատարանը փորձեց անցնել մեղադրական եզրակացության […]
14:51 12.10.2021
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պարզաբանել է, թե ինչպես կարող էին պատվաստումները փրկել 43 քաղաքացիներին մահից. «Շատ պարզ. Երկու դեղաչափ պատվաստանյութ ստացած մարդու օրգանիզմում ձևավորվում են հակամարմիններ, և մեր օրգանիզմը մինչև իրական հիվանդությանը հանդիպելը արդեն իսկ ունի դրա դեմ պայքարելու ունակությունը։ Ի դեպ, ՀՀ բնակչության 95 տոկոսը իր կյանքում ստացել է ինչ-որ պատվաստում, և դա […]
14:41 12.10.2021
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 10։08-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիր քաղաքի Ազատամարտիկների փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի տանիքում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:20-ին, մարվել՝ 10:33-ին: Այրվել են տան տանիքի (100 […]
14:28 12.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 12-ին ընդունել է Հայաստանում Սիրիայի Արաբական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմեդ Հաջ Իբրահիմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ մամուլի ծառայությունից։ ՀՀ ԱԺ նախագահը փոխշահավետ համագործակցության ամրապնդման գործում կարևորել է միջխորհրդարանական համագործակցության զարգացումը` վստահեցնելով, որ Ազգային ժողովը շարունակելու է բարեկամ Սիրիայի հետ արդյունավետ համագործակցությունը: Ընդգծելով խորհրդարանական դիվանագիտության առանցքային նշանակությունը […]