TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+23.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արդյո՞ք առաջիկայում նախատեսվում է հանդիպում համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ. հարց Միրզոյանին

16:58 13.10.2021

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամուլի ասուլիսին պատասխանել է լրագրողների հարցերին։ Հարցին՝ արդյո՞ք առաջիկայում, ի շարունակությունն նյույորքյան հանդիպմանը, նախատեսվում է հանդիպում համանախագահների հետ և նրանց հովանու ներքո՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ, Արարատ Միրզոյանը պատասխանել է․ «Օրերս ՀՀ խորհրդարանում հնարավորություն եմ ունեցել խոսելու այս մասին՝ ի պատասխան պատգամավորների կողմից […]

̰
Մեկնարկել է հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովը

16:56 13.10.2021

Հայաստանին և Ֆրանսիային կապող պատմական համերաշխությանը հավատարիմ՝ Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգեր միացել են իրենց հայ գործընկերներին՝ օգնելու Արցախի վերջին հակամարտության ընթացքում տուժած զինծառայողներին: Այդ համագործակցության շրջանակում Երևանի պետական բժշկական համալսարանում այսօր մեկնարկել է Արցախյան վերջին հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովը: Այն կազմակերպվել է Ֆրանսիայի 3 հանրային հիվանդանոցային համակարգերի՝ […]

̰
Տիգրան Խաչատրյանը գերմանացի գործընկերներին է ներկայացրել ՀՀ կառավարության հնգամյա ծրագիրը

16:55 13.10.2021

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Բեռլին Էկոնոմիկս» անկախ խորհրդատվական ընկերության և «Գերմանական տնտեսական միավորում» հ/կ ներկայացուցիչների հետ: «Հանդիպման ընթացքում նախարար Խաչատրյանը հյուրերին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների ծրագրով նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաև խոսել է գործող արտաքին պարտքի կառավարելիության և մակրոտնտեսական ոլորտի առանձնահատկությունների վերաբերյալ»,- մանրամասնում են ֆինանսների նախարարությունից: Շնորհակալություն հայտնելով […]

̰
ԲԴԽ-ի և IRZ-ի համագործակցությունը բավականին կարևոր է դատական համակարգում բարեփոխումներ իրականացնելու հարցում

16:54 13.10.2021

Այսօր` հոկտեմբերի 13-ին, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանն ու ԲԴԽ անդամ Դավիթ Խաչատուրյանն ընդունել են Հայաստանում IRZ «Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի շրջանակներում Հայաստան ժամանած Լատվիայի՝ Ռիգայի շրջանային դատարանի դատավոր Սվետլանա Բելյաևային, ինչպես նաև IRZ « Արդարադատության համակարգի ամրապնդում» ծրագրի ղեկավարի տեղակալ Արման Զրվանդյանին: Խորհրդի նախագահի պաշտոնակատարը, ողջունելով հյուրերին, նշեց, որ ԲԴԽ-ի և IRZ-ի […]

̰
Բուժհաստատությունում ավազակային հարձակում կատարած տղամարդուն ոստիկանները վնասազերծել են

16:50 13.10.2021

Հոկտեմբերի լույս 13-ի գիշերը ոստիկանության Արթիկի բաժին ահազանգ է ստացվել, որ «Արթիկ» բժշկական կենտրոնի ընդունարան շտապ ոստիկաններ մոտենան: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ահազանգին արագ արձագանքած օպերատիվ խումբն անմիջապես մեկնել է բուժհաստատություն։ Տեղում պարզվել է, որ 35-ամյա մի տղամարդ արյան ճնշումը չափելու պատրվակով մտել է հիվանդանոցի ընդունարան, մուտքի դռան վրայի բանալիով փակել դուռը, ապա գրպանից հանելով […]

̰
Սյունիքի մարզում վաղը վթարային ջրանջատում կլինի

16:48 13.10.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 09.00-21.00, կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Արեգունի, Արևշատ, Սալքար թաղամասերի, Քարահունջ գյուղի՝ 1, 2, 3, 4 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ճանապարհը պատրաստ կլինի տարեվերջին. Սանոսյան

16:45 13.10.2021

Այս պահին Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգումն ընթացքի մեջ է։ 2021 թ վերջին կունենանք Մ-2-ի Գորիս-Կապան հատվածը շրջանցող Տաթև-Աղվանի հանրապետական նշանակության բարեկարգ ճանապարհ։ Այս մասին գրել է կատարել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: «Երեկ ուշ երեկոյան հետևել եմ Տաթև-Աղվանի ճանապարհահատվածի շինաշխատանքներին և համոզվել, որ արվում է առավելագույնը աշխատանքները սահմանված ժամկետին ավարտին հասցնելու […]

̰
ԱԺ նախագահն ու ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավարն անդրադարձել են Հայաստանում հետպատերազմյան իրադրությանը

16:43 13.10.2021

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀԲԸՄ Մոնրեալի գրասենյակի ղեկավար կազմին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության Մոնրեալի գրասենյակի նախագահ Շահեն Թանաշյանին և գրասենյակի քարտուղար Հակոբ Արսլանյանին: Ողջունելով հյուրերին՝ Ալեն Սիմոնյանը բարձր է գնահատել կառույցի՝ մի շարք ոլորտների զարգացմանն ուղղված գործունեությունը: Խորհրդարանի ղեկավարը պատրաստակամություն է հայտնել աջակցելու […]

̰
Քննարկվել են Կոնգրեսի կողմից Հայաստանում 2019-ից իրականացվող տեղական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի ծրագրին առնչվող հարցեր

16:41 13.10.2021

Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի քարտուղարության Համագործակցության և արտաքին կապերի բաժնի ղեկավար Դմիտրի Մարչենկովի և Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես տեղեկացրին ԱՆ-ից, հանդիպման ընթացքում քննարկվել են Կոնգրեսի կողմից Հայաստանում 2019 թվականից իրականացվող տեղական մակարդակում կոռուպցիայի դեմ պայքարի […]

̰
Մեծ Սևանում ջրի որակը հատակամերձ շերտում գնահատվել է «վատ»

16:39 13.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի ջրի որակը սեպտեմբերին։ Փոքր Սևանում ջրի որակը գնահատվել է. մակերևութային շերտում՝ «լավ» (2-րդ դաս) հատակամերձ շերտում՝ «վատ» (5-րդ դաս) Մեծ Սևանում ջրի որակը գնահատվել է. մակերևութային շերտում` «միջակ» (3-րդ դաս) հատակամերձ շերտում՝ «վատ» (5-րդ դաս): Սեպտեմբերին Սևանա լճի ջրի որակի մոնիթորինգն իրականացվել է Գերմանիայի Դաշնության կրթության և […]

̰
Մալխաս Ամոյանի չեմպիոն դառնալը սպասելի էր. մարզիչներն ամփոփում են առաջնության արդյունքները

16:36 13.10.2021

Նորվեգիայում կայացած հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությանը Հայաստանի հավաքականն ընդհանուր հաշվարկում զբաղեցրել է 8-րդ տեղը: Ամփոփելով արդյունքները՝ Հայաստանի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Էդուարդ Սահակյանը նշեց, որ Մալխաս Ամոյանից բացի, որն աշխարհի չեմպիոն դարձավ, ևս երկու մարզիկ մոտ էին մեդալներին: «Օսլո մեկնեցինք 8 մարզիկով: Մենք բոլորից էլ սպասելիքներ ունեինք: Մեր ըմբիշները մասնակցեցին, կարելի է ասել, և՛ […]

̰
ՍԱՏՄ տեսուչները ստուգումներ են անցկացրել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում

16:32 13.10.2021

ՍԱՏՄ տեսուչների այսօրվա ստուգայցերը՝ ուղղված կորոնավարակի տարածման կանխարգելմանը, անցկացվել են Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Ստուգված խանութներում խախտումներ չեն արձանագրվել: Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ աշխատակիցներն ու […]

̰
Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ

16:29 13.10.2021

Հոկտեմբերի 14-15-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կմեկնի Մինսկ` մասնակցելու ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից, Մինսկում նախարար Միրզոյանը հանդիպումներ կունենա նաև ԱՊՀ երկրների գործընկերների հետ։

̰
«ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն պահում իրենց խոսքը»․ Չավուշօղլու

16:27 13.10.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն Նիկարագուայի գործընկերոջ հետ հանդիպումից հետո անցկացված մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձել է Սիրիայի խնդրին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ օրեր առաջ Սիրիայի հյուսիսային շրջաններում սպանվել էին 2 թուրք ոստիկան, 2-ը վիրավորվել էր, ինչը թուրքական կողմը որակել էր Սիրիայի քրդական ուժերի կողմից իրականացված «ահաբեկչական հարձակում»: Չավուշօղլուն այս թեմայի համատեքստում հայտարարել է, որ […]

̰
ԵՊՀ մանկավարժության ամբիոնը 100 տարեկան է

16:25 13.10.2021

Երևանի պետական համալսարանում տեղի է ունեցել ԵՊՀ մանկավարժության ամբիոնի հիմնադրման 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառում: Միջոցառմանը ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը: Ամբիոնի հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակներում դասախոսները պարգևատրվել են համալսարանի արծաթե և բրոնզե մեդալներով, պատվոգրերով, ինչից հետո ցուցադրվել է մանկավարժության ամբիոնի գիտակրթական գործունեության, անցած 100-ամյա ուղու մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը: ԵՊՀ մանկավարժության և […]

̰
Հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական վարժանքներ

16:24 13.10.2021

Անձնակազմի մասնագիտական հմտությունները կատարելագործելու նպատակով N զորամիավորման հրետանային ստորաբաժանումներից մեկում անցկացվել են գործնական վարժանքներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից՝ զինծառայողները ճշգրտել են պայմանական հակառակորդի տեղակայման վայրը, ստացված կոորդինատները հաղորդել համապատասխան ստորաբաժանման անձնակազմին և լիարժեք կատարել իրենց առջև դրված խնդիրները։

̰
Մոսկվայում հանդիպել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդները

16:21 13.10.2021

Հոկտեմբերի 13-ին Մոսկվայում (Ռուսաստանի Դաշնություն)՝ Ս. Դանիելի պատրիարքանիստ վանքում, միջնորդությամբ Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի, տեղի ունեցավ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդների հանդիպումը։ 1988 թվականից սկսած սա ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ի նպաստ այս ձևաչափով 17-րդ հանդիպումն էր: Հանդիպումը բացվեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի բացման խոսքով: «Մենք հավաքվել ենք այսօր քննարկելու […]

̰
Խաբեությամբ 8 քաղաքացուց գումար էր հափշտակել․ ոստիկանների բացահայտումը

16:19 13.10.2021

Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ Մասիս քաղաքի 21-ամյա մի երիտասարդ Շիրակի մարզի 8 բնակչից խաբեությամբ գումար է հափշտակել։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված միջոցառումներով պարզվեց, որ երիտասարդը, ներկայանալով վարկային կազմակերպության աշխատակից՝ Գյումրի քաղաքի տարբեր վայրերում բջջային հեռախոսահամարներ է փակցրել և «Իդրամ» վճարային համակարգի միջոցով տարբեր օրերում Զույգաղբյուր և Ազատավան գյուղերի՝ […]

̰
Տեղի է ունեցել Ախպրաձորի հիմնանորոգված դպրոցի շենքի բացման արարողությունը

16:17 13.10.2021

Հոկտեմբերի 12-ին Գեղարքունիքի մարզի Ախպրաձոր համայնքում տեղի ունեցավ միջնակարգ դպրոցի հիմնանորոգված շենքի բացման հանդիսավոր արարողությունը, որին մասնակցեցին Գեղարքունիքի մարզպետի տեղակալ Ռուբիկ Նավոյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Կարեն Զազյանը, շենքի հիմնանորոգման նախաձեռնող եւ հովանավոր հանդիսացող «Հայ կրթական միություն» եւ «Թաքնված ճանապարհ նախաձեռնություն» կազմակերպությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Դպրոցի տնօրեն Գինեվարդ […]

̰
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

16:15 13.10.2021

Կանանց Մ-19 Եվրոպայի առաջնությանն ընդառաջ՝ կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը հոկտեմբերի 15-17-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Թիմի գլխավոր մարզիչ Լիանա Հայրապետյանը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստուհիներին․ Դարպասապահներ Յանա Հարությունյան – «Ուրարտու» Արևիկ Սարգսյան – «Նորավանք» Աննա Խաչատրյան – «Ուրարտու» Նանե Ստեփանյան – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Մանիկ Սարգսյան – «Հայասա» Մարիամ Կարապետյան […]

̰
Գնել Սանոսյանն այցելել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ

16:13 13.10.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում եղել է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատում։ Այս մասին տեղեկացնում է ՏԿԵ նախարարությունը։ Նախարարը ծանոթացել է ներդրումային ծրագրի իրականացման աշխատանքներին, ընկերության ղեկավարության հետ քննարկել կոմբինատի նոր կառուցվածքը, կոմբինատի աշխատանքի արտադրության նոր ծավալները։ «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն ավարտել է ձեռնարկության տեխնոլոգիական վերազինմանն ուղղված ներդրումային ծրագրի […]

̰
Դատավորներ են նշանակվել

16:11 13.10.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Նանա Դալլաքյանը նշանակվել է Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր: Նախագահի մեկ այլ հրամանագրով Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նշանակվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր, Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Ղուկեյանը նշանակվել է Կոտայքի մարզի […]

̰
Ֆրանսիա Մ-21 – Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա Գրենոբլում

16:08 13.10.2021

Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման H խմբի վեցերորդ մրցափուլում Հայաստանի Մ-21 հավաքականը կհյուրընկալվի Ֆրանսիայի ընտրանուն։ Հանդիպումը կկայանա նոյեմբերի 11-ին Գրենոբլ քաղաքի «Ստադ դե Ալպս» մարզադաշտում, որը տեղավորում է 20068 հանդիսական։

̰
Մհեր Շիրինյանը նշանակվել է ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ

16:06 13.10.2021

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Մհեր Շիրինյանին ՀՀ ԶՈՒ սպառազինության պետ-վարչության պետ նշանակելու վերաբերյալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Մհեր Շիրինյանին նշանակել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության պետ-վարչության […]

̰
Վիզաների տրամադրման հետ կապված կարևոր նորություն ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության հյուպատոսական ծառայությունից

16:04 13.10.2021

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից տեղեկացնում են, որ նոր կորոնավիրուսով պայմանավորված՝ Հյուպատոսական ծառայությունը դեռևս չի կարող վերսկսել վիզաների տրամադրման բնականոն ծառայությունները, սակայն 2021թ․ հոկտեմբերի 1-ից վիզայի ժամկետը լրանալու դեպքում նոր վիզայի համար դիմողները որոշակի պայմանների համապատասխանելու դեպքում կարող են վիզա ստանալ առանց հարցազրույցի ներկայանալու։ Մանրամասները՝ այստեղ։

̰
Իրանը երբեք թույլ չի տա, որպեսզի երկրի սահմանների երկայնքով տեղակայվեն ահաբեկիչներ․ Իրանի գլխավոր դատախազը՝ Փաշինյանին

15:55 13.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Մոհամմադ Ջաֆար Մոնթազերիին: Ողջունելով պարոն Մոնթազերիին Հայաստանի Հանրապետությունում՝ վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծապես կարևորում է ԻԻՀ հետ հարաբերությունները և գործընկերությունը, այդ թվում՝ իրավապահ ոլորտում: «Ուրախ եմ արձանագրել, որ մեր գլխավոր դատախազությունների միջև հաստատված է բավականին արդյունավետ համագործակցություն: Իհարկե, Հայաստանը […]

̰
Տեղեկություն Վրաստան մուտք գործող ՀՀ քաղաքացիների համար

15:53 13.10.2021

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները Վրաստան կարող են մուտք գործել Բագրատաշեն-Սադախլո և Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետերով: Սահմանային անցակետերը գործում են ամեն օր՝ ժամը 10:00-24:00 ընկած ժամանակահատվածում, տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունը։ Վրաստան մուտք գործելուց առնվազն մեկ ժամ առաջ բոլոր օտարերկրյա քաղաքացիները պարտադիր պետք է լրացնեն առցանց դիմում-հայտ (https://registration.gov.ge/…/8_protocol_for…/tk6157/), որտեղ վրացերեն կամ անգլերեն լեզուներով անհրաժեշտ է մուտքագրել մեկնողի վերաբերյալ […]

̰
Արտաշես Թումանյանը հետ է կանչվել Իրանում ՀՀ դեսպանի պաշտոնից

15:43 13.10.2021

ՀՀ նախագահը հրամանագիր է ստորագրել Արտաշես Թումանյանին Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 14-րդ հոդվածի 1-ին մասի. Արտաշես Թումանյանին հետ կանչել Իրանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի […]

̰
39-ամյա կինը hարևանի բնակարանից փող ու 39 կտոր ոսկի է գողացել. ոստիկանների բացահայտումը

15:36 13.10.2021

Հոկտեմբերի 10-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Ստեփանավանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Ստեփանավանի Բաղրամյան փողոցի մի բնակարանից գողություն են արել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հոկտեմբերի 8-10-ը ինչ-որ մեկը, դեռևս չպարզված հանգամանքներում, մտել էր բնակարան ու ներքնակի տակից գողացել 39 կտոր ոսկի։ Փորձագետն ուսումնասիրեց դռան փականը. ո՛չ դուռը, ո՛չ էլ փականը վնասված չէին։ […]

̰
Համաճարակային իրավիճակը բավական լարված է

15:30 13.10.2021

Հանրապետությունում հոկտեմբերի 14-ից ուժի մեջ է մտնում ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, ըստ որի, աշխատողը պետք է գործատուին ներկայացնի կորոնավիրուսի դեմ պատվաստումը հավաստող սերտիֆիկատ, իսկ եթե պատվաստված չէ, ապա 14 օրը մեկ թեստավորման բացասական արդյունքով փաստաթուղթ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության […]

̰
BACK_TO_TOP