TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մոսկվայում տեղի կունենա Փաշինյանի և Պուտինի հանդիպումը

13:07 11.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 12-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն։ Մոսկվայում տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող […]

̰
Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում

13:05 11.10.2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Ռումինիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին։ ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ռումինիայի դեմ խաղում։

̰
Մահացել է Պակիստանի միջուկային ծրագրի ղեկավարը

00:10 11.10.2021

Պակիստանցի միջուկային ֆիզիկոս, Պակիստանի միջուկային ծրագրի ղեկավար Աբդուլ Քադիր Խանը մահացել է կորոնավիրուսից։ Այս մասին Twitter-ի իր էջում հայտնել է երկրի վարչապետ Իմրան Խանը։ Աբդուլ Քադիր Խանը մահացել է կյանքի 86-րդ տարում հիվանդանոցում, որտեղ հոսպիտալացվել էր առողջական վիճակի վատթարացման պատճառով: Պակիստանի գաղտնի միջուկային ծրագիրը մեկնարկել է 1972 թվականին։ Այն ժամանակ վարչապետ Զուլֆիկար Ալի Բհուտոն երկրի […]

̰
Հրապարակվել է Մեծ թատրոնում դեկորացիայի իջեցման և դերասանի մահվան տեսագրությունը

00:00 11.10.2021

Հրապարակվել է Մոսկվայի Մեծ թատրոնի բեմում դեկորացիայի իջեցման և դերասան Եվգենի Կուլեշի մահվան տեսանյութը: Այդ կադրերում կարելի է նկատել, թե ինչպես է իջնում դեկորացիան, հետո բեմի վրա արտիստի գործընկերները փորձում են հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել։ Այնուհետև թատերական վարագույրը փակում է բեմը, մինչև դերասանները սկսում են հասկանալ կատարվածը: Միջադեպը տեղի է ունեցել «Սադկո» օպերայի […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

23:55 10.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:50 10.10.2021

Հոկտեմբերի 8-ից 10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 7 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰

23:48 10.10.2021

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։30-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արենի գյուղում այրվում է անասնակեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը […]

̰
Ազգային հավաքականը Ռումինիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ նախախաղային մարզումն է անցկացրել

23:43 10.10.2021

Ազգային հավաքականն անցկացրեց նախախաղային մարզումը Ռումինիայի ընտրանու դեմ հանդիպումից առաջ։ Այս մասին տեղեկացրել է ՀՖՖ-ն և կից տեսանյութ հրապարակել։ Հիշեցնենք, որ Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Ռումինիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:27 10.10.2021

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին` հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 111-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Աղնջաձոր գյուղում բռնկված հրդեհը մարվել է

23:12 10.10.2021

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 15։56-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աղնջաձոր գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աղնջաձոր գյուղի 4-րդ փողոցում՝ անասնագոմի տանիքում (մոտ 120 քմ), այրվում է պահեստավորած անասնակեր: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։54-ին, մարվել՝ […]

̰
Սաակաշվիլիի բժիշկը հայտնել է, որ նրա վիճակը վատացել է

23:00 10.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի առողջական վիճակը, որը հոկտեմբերի 1-ից հացադուլ է անում բանտում, վատացել է։ Նրան հոսպիտալացում է անհրաժեշտ, հայտնել է Վրաստանի նախկին առաջնորդի անձնական բժիշկ Նիկոլոզ Կիպշիձեն վրացական «Մթավարի արխի» հեռուստաալիքի հետ զրույցում: «Վաղը ես ևս մեկ անգամ պատրաստվում եմ նրան (Սաակաշվիլիին-խմբ․) այցելել։ Մենք, հավանաբար, ստիպված կլինենք նրան տեղափոխել հիվանդանոց», – ասել է […]

̰
Հրազդան քաղաքում բախվել են 25-ամյա վարորդների BMW-ները

22:42 10.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Հրազդան քաղաքի Զորավար Անդրանիկի պողոտայում բախվել են 25-ամյա Միհրան Գևորգյանի վարած BMW մակնիշի 37 CG 068 համարանիշի և 25-ամյա Արմեն Խաչատրյանի վարած BMW մակնիշի 99 AX 929 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Հրազդան» բժշկական կենտրոնի բժիշկները […]

̰
Սյունիքի մարզում հոկտեմբերի 11-ին վթարային ջրանջատում կլինի

22:32 10.10.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս. թ. հոկտեմբերի 11-ին ժամը 09.00-21.00 կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի՝ Յոլյան նրբանցքի, Արևշատի 2 շենքի և հարակից տարածքների, ինչպես նաև Հարթաշեն, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր, Խնձորեսկ գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման […]

̰
Պետք է սովորենք գնահատել ու աջակցել իրար և բացառել խարանն ու խտրականությունը. ՀՀ ՄԻՊ

22:24 10.10.2021

Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է: Այս առիթով գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հոգեկան առողջության խնդիր ունեցող մարդիկ մեր հասարակության լիարժեք անդամ են։ Նրանք էլ բոլորիս պես ունեն արժանապատվություն, զգացմունքներ և գնահատաման արժանի ներուժ: Խտրականությունը ու կարծրատիպերը նրանց մեկուսացած են պահում հասարակությունից, իսկ իրավունքներն ինքնուրույն պաշտպանելու դժվարությունները կամ անկարողությունն ավելի են խորացնում […]

̰
Ինչպիսի՞ մթնոլորտ և տրամադրվածություն է թիմում Իսլանդիայի դեմ խաղից հետո

22:09 10.10.2021

Հոկտեմբերի 10-ին Բուխարեստի «Ստյաոա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Ռումինիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան Տարոն Ոսկանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Տարոն, արդեն հանդիպել և հաղթել ենք Ռումինիայի հավաքականին։ Ինչպիսի՞ մրցակից են նրանք։ -Մրցակիցը շատ ուժեղ թիմ է, որն երևաց մարտին խաղացած խաղում։ Հիմա […]

̰
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին

23:57 09.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

̰
Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Բուխարեստ

23:55 09.10.2021

Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնեց Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը, տեղեկացնում են ՀՖՖ-ից։ Մեր ազգային ընտրանին կհանգրվանի Բուխարեստի JW Marriot հյուրանոցում։ ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը կկայանա հոկտեմբերի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։

̰
Թուրքիայում լրտեսության կասկածանքով ՌԴ անձնագրերով 6 մարդ է ձերբակալվել

23:46 09.10.2021

Թուրքիայում զինված ռուսաստանցիներ են ձերբակալվել։ ՌԴ անձնագրերով 6 մարդ կասկածվում է լրտեսության և զինված հարձակում նախապատրաստելու մեջ։ Այս մասին հաղորդում է CNN Turk-ը և մի շարք այլ թուրքական լրատվամիջոցներ։ Ստամբուլում և Անթալիայում ռուսներին ձերբակալել են թուրքական ոստիկանության և երկրի հետախուզության համատեղ գործողության ժամանակ։ Նրանցից առգրավել են երեք ատրճանակ, որոնցից մեկը եղել է խլացուցիչով և լազերային […]

̰
Արցախի պետնախարարը խորհրդակցություն է հրավիրել

23:25 09.10.2021

Արցախի կառավարությունից հայտնում են, որ Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը հոկտեմբերի 9-ին հրավիրել է խորհրդակցություն, նվիրված «Covid-19» համավարակի տարածման կանխարգելման ու բուժման ընթացիկ ու նախատեսվող աշխատանքներին: Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակի մասին զեկույցներով հանդես են եկել ԱՀ առողջապահության նախարարության մասնագետները՝ ընդգծելով վերջին շրջանում հիվանդացության աճի արագ տեմպերը: Առողջապահության նախարարը ներկայացրել է պատվաստման ցուցանիշները հանրապետությունում՝ շեշտելով, որ […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:17 09.10.2021

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 9-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 10-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Աղաջանյանն ու Կոպիրկինը քննարկել են ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման, տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցեր

22:57 09.10.2021

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: «Ողջունելով դեսպանին՝ բարձր գնահատեցի հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները և դրանց շարունակական զարգացումը, հատկապես` դրանց հիմքում մշտապես եղած փոխըմբռնումը և վստահությունը։ Դեսպանը շնորհավորեց ինձ հանձնաժողովի նախագահ ընտրվելու առթիվ՝ մաղթելով բեղմնավոր աշխատանք։ Քննարկեցինք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ […]

̰
Մարտակերտի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության քաղաքականության ուղիղ հետևանքն է․ ՀՀ ՄԻՊ

22:44 09.10.2021

Այսօր Արցախի Մարտակերտ քաղաքի 55-ամյա խաղաղ բնակչի սպանությունը ադրբեջանական իշխանությունների հայատյացության և թշնամանքի շարունակվող պետական քաղաքականության ուղիղ հետևանքն է: Այս մասին գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Խաղաղ բնակիչ Արամ Տեփնանցը սպանվել է դիպուկահարի կրակոցից նռան այգում աշխատանք կատարելիս: Այս տեղեկությունը հաստատել է Արցախի մարդու իրավունքների պաշտպանը: Ադրբեջանական զինված ուժերի այս հանցավոր արարքը՝ Արցախի հայ […]

̰
Մեծ թատրոնում դեկորացիան ընկել է դերասանի վրա․ նա մահացել է

22:30 09.10.2021

ՌԴ-ի Մեծ թատրոնում «Սադկո» օպերայի ժամանակ դեկորացիան ընկել է դերասանի վրա, որի հետևանքով նա մահացել է: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը: «Դեկորացիան օպերայի ժամանակ ընկել է բեմի վրա, դերասանը մահացել է», – ասել է գործակալության զրուցակիցը: Ներկայացումը Մեծ թատրոնում չեղյալ են հայտարարել արտակարգ պատահարից հետո։ Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններն ու շտապօգնությունը։ […]

̰
Բաբիշն ընդունել է Չեխիայի խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության պարտությունը

22:17 09.10.2021

Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշն ընդունել է շաբաթ օրը խորհրդարանի ստորին պալատի ընտրություններում իր գլխավորած «Դժգոհ քաղաքացիների ակցիա» կենտրոնամետ քաղաքական շարժման պարտությունը: Համապատասխան հայտարարությունը նա արել է մամուլի ասուլիսի ժամանակ։ «Միասին» կուսակցական դաշինքը հաղթել է ձայների քանակով։ Շնորհավորում եմ այդ կապակցությամբ»,- ասել է Բաբիշը։

̰
Կուրցը հայտարարել է Ավստրիայի կանցլերի պաշտոնից հեռանալու մասին

22:04 09.10.2021

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը շաբաթ օրը հայտարարել է, որ կաշառակերությանն աջակցելու և վստահությունը չարաշահելու կասկածանքով իր նկատմամբ իրականացվող հետաքննության պատճառով որոշում է կայացրել թողնել իր պաշտոնը: Նա հանրապետության նախագահ Ալեքսանդր Վան դեր Բելենին առաջարկել է եվրոպական և արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Շալենբերգին նշանակել կառավարության ղեկավարի պաշտոնակատար: Կուրցն կմնա Ավստրիայի պահպանողական Ժողովրդական կուսակցության առաջնորդ և Ազգային […]

̰
SHANTNEWS

21:56 09.10.2021

̰
Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ ՄԽ-ն պլանավորում է այցելել Երևան, Բաքու, Ստեփանակերտ․ ԱՀ ԱԺ նախագահ

21:41 09.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 9-ին, ահաբեկչական գործողությունների հետևանքով Ադրբեջանի դիպուկահարի կրակոցից զոհվել է Մարտակերտի բնակիչ 55-ամյա Արամ Տեփնանցը, ով գյուղատնտեսական աշխատանքներ էր իրականացնում Մարտակերտ քաղաքի հարակից դաշտերում։ ԱՀ ԱԺ նախագահը դատապարտել է Ադրբեջանի իրականացրած հերթական ագրեսիան․ «Ադրբեջանի միակ նպատակը սահմանամերձ բնակավայրերի բնակիչների մոտ խուճապ առաջացնելն է։ Ահաբեկչությունը կատարվել է այն ֆոնին, երբ ԵԱՀԿ Մինսկի խումբը պլանավորում է […]

̰
Տվյալ հանցագործությունը պետք է պատշաճ կերպով հետաքննվի․ ՀՀ ԱԳՆ-ը՝ դիպուկահարի կողմից Մարտակերտի բնակչի սպանության մասին

21:00 09.10.2021

Հոկտեմբերի 9-ին Արցախի Մարտակերտ քաղաքի մերձակայքում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս Ադրբեջանի զինված ուժերի կողմից դիպուկահար կրակոցի հետևանքով  սպանվել է Մարտակերտ քաղաքի բնակիչ Արամ Տեփնանցը։ ՀՀ ԱԳՆ-ը խորին ցավակցություն և զորակցություն է հայտնում Արամ Տեփնանցի ընտանիքին և հարազատներին։ «Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կողմից 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտումը և ընդգծում, որ տվյալ հանցագործությունը պետք […]

̰
Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի առաջնությունը

20:31 09.10.2021

Մեկնարկել է ֆուտզալի Հայաստանի Բարձրագույն խմբի 2021/2022 մրցաշրջանի առաջնությունը։ Մեկնարկային «Արարատ-Արմենիա»–«Թիմ Ագրո» հանդիպումից առաջ «Արարատ-Արմենիայի» ֆուտզալիստ Խաչատուր Միքայելյանը ստացավ Բարձրագույն խմբի նախորդ մրցաշրջանի լավագույն ռմբարկուի մրցանակը (127 գոլ) Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից, մրցանակը նրան է հանձնել ՀՖՖ մրցումների կազմակերպման պատասխանատու Միքայել Հասրաթյանը:

̰
2021 թ. «Ավրորա» մրցանակի դափնեկիրն է Ջուլիեն Լուսենգեն

20:06 09.10.2021

«Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ Կոնգոյացի կանանց հիմնադրամի (FFC) համահիմնադիրն արժանացել է մրցանակի պատերազմի ժամանակ սեռական բռնության զոհերին օգնելու համար Հոկտեմբերի 9, 2021 թ. – Վենետիկ, Իտալիա – «Ավրորա» համաշխարհային մարդասիրական ամենամյա վեցերորդ մրցանակն այսօր շնորհվել է մարդու իրավունքների պաշտպան, «Կանանց համերաշխություն հանուն ներառական խաղաղության եւ զարգացման» կազմակերպության (SOFEPADI) եւ […]

̰
BACK_TO_TOP