TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+20.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումն Իսլանդիայի հետ

00:41 09.10.2021

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի J խմբի հերթական տուրում Հայաստանի ընտրանին հյուրընկալվեց Իսլանդիային: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մեկնարկային րոպեներին թիմերը «հետախուզական» ֆուտբոլ էին խաղում` փորձելով գտնել միմյանց ամենախոցել տեղերը: Իսլանդիայի ընտրանին մի քանի սուր պահեր ուներ գրավելու Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասը: Խաղակեսի վերջնամասում Հայաստանի ընտրանին էր տիրել նախաձեռնությանը: Եվ 35-րդ րոպեին Կամո Հովհաննիսյանը ճիշտ ժամանակին հայտնվելով ճիշտ […]

̰
Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է

00:01 09.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Սիսիան-«Զանգեր», Արծվանիկ-Շուռնուխ և Քաջարան քաղաքից «Մեղրու սար» տանող հատվածներում մառախուղ է։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

̰
Բաթումում փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու

00:00 09.10.2021

Բաթումում փրկարարները շենքի փլատակներից դուրս են բերել ևս մեկ մարդու: Նա փլատակների տակ էր մոտ ինը ժամ: Կնոջը տեղափոխել են Բաթումի հիվանդանոց: Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է «Էվեքս» կլինիկայի մամուլի ծառայությունը, բժիշկները կնոջ վիճակը գնահատում են շատ ծանր: Այս պահին կլինիկան ձեռնպահ է մնում այլ մեկնաբանություններից: Այս պահին որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացնում արտակարգ իրավիճակների […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 10.9 հա տարածքում բռնկված հրդեհները

23:55 08.10.2021

Հոկտեմբերի 2-ից 8-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Կոտայքի մարզի Նոր Երզնկա գյուղում՝ 6000 քմ, Սյունիքի մարզի Մեղրի քաղաքում՝ 2000 քմ, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում՝ 10 հա։ Հրշեջ-փրկարարները […]

̰
Facebook-ի և Instagram-ի աշխատանքում խափանում է տեղի ունեցել

23:40 08.10.2021

Facebook-ի եւ Instagram-ի օգտատերերն ամբողջ աշխարհում հայտնում են ծառայությունների աշխատանքում խափանումների մասին, վկայում են Downdetector կայքի տվյալները, որը հետևում է ինտերնետ-ռեսուրսների խափանումներին և անջատումներին: Facebook-ի խնդիրների մասին տվյալները սկսել են ստացվել Երևանի ժամանակով 22:20-ին: Ամենից շատ բողոքներ են ստացվել ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից, Իտալիայից, նաև հաղորդվում է Ռուսաստանում խափանումների մասին: Instagram-ի աշխատանքում խափանումները սկսվել […]

̰
Ներկայացվել են կեղծ տեղեկություններ հյուրատնում բնակվող անձանց մասին. Արցախի ԱԱԾ-ի բացահայտումը

23:29 08.10.2021

ԱՀ ազգային անվտանգության ծառայողների կողմից իրականացված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակներում ձեռք են բերվել օպերատիվ տվյալներ առ այն, որ ԱՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և տնտեսվարող սուբյեկտի միջև կնքված Արցախի Հանրապետության դեմ 2020թ. սանձազերծված պատերազմի հետևանքով բռնի տեղահանված քաղաքացիներին հյուրատներում տեղավորելու տեսքով արտահայտված ծառությունների մատուցման պայմանագրերի հիման վրա 2021թ. հունվար ամսից մինչև 2021թ. օգոստոս ամիսն […]

̰
Մասիս քաղաքում բախվել են Mercedes-ն ու Opel-ը. կա վիրավոր

23:22 08.10.2021

Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:40-ի սահմաններում Մասիս քաղաքի կենտրոնական հրապարակում բախվել են Արարատի մարզի բնակիչներ, 29-ամյա Թորգոմ Պ.-ի վարած Opel մակնիշի և 64-ամյա Էդիկ Կ.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Էդիկ Կ.-ն մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն: Օպերատիվ են գործել Մասիսի հիվանդանոցի […]

̰
Անիի ոստիկանները խոշոր չափի թմրանյութ են հայտնաբերել

23:10 08.10.2021

Ոստիկանության Անիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մարալիկ քաղաքի 34-ամյա մի բնակիչ թմրամիջոց է պահում և օգտագործում։ Հոկտեմբերի 5-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Անիի բաժին։ Նրա տանը կից կառույցում կատարված զննությամբ ոստիկանները հայտնաբերեցին թղթե արկղով կես կիլոգրամից ավելի դեղնականաչավուն չորացված, մանրացված, յուրահատուկ հոտով բուսական զանգված և նույն բույսի չորացված ցողուններ։ Ըստ 34-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածն իրենն […]

̰
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները պատրաստ են քննարկել Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման պայմաններն ու մանրամասները

22:53 08.10.2021

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերը (ԱՄՆ) և Իգոր Խովաևը (ՌԴ) հոկտեմբերի 7-ին և 8-ին Ժնևում խորհրդակցություններ են անցկացրել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) փոխնախագահ Ժիլ Կարբոնյեի հետ: Հանդիպումներին մասնակցել է նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ (PRCIO) Անջեյ Կասպրշիկը: Բոլոր մասնակիցներն ընդգծել են […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:38 08.10.2021

Հանրապետության տարածքում hոկտեմբերի  9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-13-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի  9-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

̰
Դավիթաշենի ոստիկանները թմրանյութ են հայտնաբերել

22:25 08.10.2021

Հոկտեմբերի 2-ին ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավիթաշենի բաժանմունքի ծառայողները թմրանյութ պահելու և օգտագործելու ն հերթական դեպքը բացահայտեցին։ Ժամը 4.30-ի սահմաններում քրեական հետախույզները Տիգրան Պետրոսյանի փողոցից բաժանմունք բերման ենթարկեցին Եղվարդ քաղաքի 28-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն բուսական զանգված: Ըստ բերման ենթարկված տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն և պահում է իր օգտագործման համար: […]

̰
Դժվար է ուշքի գալ, երբ ամեն օր տեղեկանում ենք ռազմագերիների մասին․ Ալեն Սիմոնյանի հարցազրույցը «РБК»-ին

22:00 08.10.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» առաջատար հեռուստաընկերությանը: Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակցային բնույթին, ՌԴ բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածություններին, խոսել տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված քայլերի եւ 44-օրյա պատերազմի հաղթահարման ուղիների մասին: Խորհրդարանի […]

̰
SHANTNEWS

21:55 08.10.2021

̰
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի նիստում որոշվել է 5 ոստիկանի ազատել ծառայությունից

21:52 08.10.2021

Հոկտեմբերի 8-ին տեղի ունեցավ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, մասնակցում էին ոստիկանության շտաբի պետը, հասարակական անվտանգության ապահովման գլխավոր, ներքին անվտանգության և իրավաբանական վարչությունների պետերը, ՀՀ վարչապետի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ իրավաբանն ու ոստիկանության կարգապահական հանձնաժողովում ընդգրկված հասարակական կազմակերպությունների անդամներ: Ուսումնասիրվեցին և քննարկվեցին […]

̰
Կարբի գյուղում ավտոմեքենա է այրվել

21:37 08.10.2021

Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 17:52-ին, Արագածոտնի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարբի գյուղի «Դեմեր» կոչվող հանդամասում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է «GAZ-53» մակնիշի բեռնատար ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Ն․, ծնված 1986 թ․)։ Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր […]

̰
ԻՊ-ն ստանձնել Է Աֆղանստանի Կունդուզ նահանգի մզկիթում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը

21:26 08.10.2021

«Իսլամական պետությունը Խորասանում» ահաբեկչական խմբավորումը ստանձնել է Աֆղանստանի Կունդուզ նահանգում շիա մզկիթում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը, հաղորդում է «Ֆրանս Պրես» գործակալությունը ՝ վկայակոչելով խմբավորման հայտարարությունը: Խմբավորումը հայտարարել է, որ պայթյունն ամբոխի մեջ իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Ավելի վաղ ականատեսը «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր, որ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ, շատերը տուժել են: […]

̰
Հոկտեմբերի 7-8-ը հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում

17:00 08.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Հոկտեմբերի 7-8-ը հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

16:58 08.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 26-հոկտեմբերի 2-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը չի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

̰
ՆԱՏՕ-ի ղեկավարների հերթական գագաթնաժողովը Մադրիդում տեղի կունենա 2022 թվականի հունիսի 29-30-ը

16:57 08.10.2021

ՆԱՏՕ-ի հերթական հանդիպումը պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա հաջորդ տարվա հունիսի 29-30-ը Մադրիդում, դրա մասնակիցները կընդունեն նոր ռազմավարական հայեցակարգ, կքննարկեն դաշինքի ամրապնդման հարցերը և անվտանգության բնագավառում կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքները: Հոկտեմբերի 8-ին այդ մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, որը գագաթնաժողովի օրը հայտարարել է Իսպանիայի կառավարության նախագահ Պեդրո Սանչեսի հետ կայացած […]

̰
Թուրքիայում աշխատաժամերի շաբաթական միջին տևողությունը ամենաերկարն է Եվրոպայում

16:56 08.10.2021

Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) տվյալների համաձայն՝ Թուրքիան առաջին տեղում է այն երկրների ցանկում, որտեղ աշխատանքային ժամերի շաբաթական միջին տևողությունն ամենից երկարն է, տեղեկացնում է Ermenihaber-ը։ 2020 թվականի դրությամբ Թուրքիայում շաբաթական միջին աշխատաժամերի քանակը կազմում է 45․6 ժամ։ Իսկ եվրոպական երկրներից, օրինակ, Դանիայում այդ ցուցանիշը կազմում է 32․5 ժամ, Նիդեռլանդներում՝ 29 ժամ, Ֆրանսիայում և […]

̰ ̰
Հանվել է «անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման» գրանցամատյանի վարման պահանջը

16:50 08.10.2021

ԱԱՏՄ-ից տեղեկացնում են, որ ՀՀ առողջապահության նախարարի N 76-Ն հրամանով փոփոխություններ են կատարվել նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-ն և 2020 թվականի սեպտեմբերի 18-ի թիվ 24-ն հրամաններում։ Մասնավորապես՝ հանվել է. «Անձնակազմի ջերմաչափման վերաբերյալ արդյունքների գրանցման» գրանցամատյանի վարման պահանջը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

̰
Հայ-սլովենական տնտեսական հարաբերությունները համարժեք չեն այն ներուժին, որն առկա է․ ՀՀ-ում Սլովենիայի դեսպան

16:44 08.10.2021

Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունում հոկտեմբերի 7-ին հյուրընկալվել է ՀՀ-ում Սլովենիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Թոմաժ Մենցինը, որն իր երկրի դիվանագիտական ներկայացուցչություններն է ղեկավարում նաև Ուկրաինայում և Վրաստանում (նստավայրը՝ Կիև)։ Այս մասին հայտնում են ՀԱԳՄ-ից, նշելով, որ դեսպանին ուղեկցում էր Հայաստանում Սլովենիայի պատվավոր հյուպատոս Ռուբեն Աստվածատրյանը։ Հյուրերին ՀԱԳՄ կառուցվածքին ու գործունեության ուղղություններին ծանոթացրել է […]

̰
Երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Սարալանջի փողոցում

16:42 08.10.2021

Հետիոտնային տեղաշարժի անվտանգության բարելավման նպատակով Երևան քաղաքի Սարալանջի փողոցում հոկտեմբերի 9-ին կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն: Ինչպես տեղեկացրին Ճանապարհային ոստիկանությունից, փոփոխության արդյունքում Սարալանջի փողոցի  144/3 հասցեի դիմացի ճանապարհահատվածում կկազմակերպվի չկարգավորվող հետիոտնային անցում, որի դիմացի հատվածներում, վարորդների զգոնությունը բարձրացնելու նպատակով, երթևեկության երկու ուղղություններով կտեղակայվեն աղմուկային շերտեր:

̰
Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները թարմ հետքերով բացահայտել են անչափահասի դանակահարությունը

16:37 08.10.2021

Հոկտեմբերի 6-ին`ժամը 17։00-ի սահմաններում, մի կին 1-02 էր զանգել ու հայտնել, որ Ազատության պողոտայի 12 շենքի մոտից «Տոյոտա» մակնիշի մեքենայով դանակահարված երեխայի տարան։ Քիչ անց նույն դեպքի վերաբերյալ հաղորդում ստացվեց նաև «1-ին համալսարանական» հիվանդանոցից. «կրծքավանդակի թիկնային մակերեսի ձախ կեսի ծակած վերք» ախտորոշմամբ դպրոցահասակ տղա էր բուժօգնության տեղափոխվել։ Ըստ նախնական տվյալների՝ Ազատության պողոտայի խանութներից մեկի մոտ […]

̰
Պարզաբանում Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով

16:30 08.10.2021

«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանը պարզաբանում է ներկայացրել Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով։ «Հարգելի ուղևորներ և գործընկերներ, այսօր 08:20 ծրագրված Երևան-Շերեմետևո-Երևան NGT 932/931 չվերթի չեղարկման մասով պարզաբանեմ, որ նախքան չվերթի իրականացումը, օդանավի անձնակազմը նախաչվերթային ստուգման ընթացակարգերի ընթացքում հայտնաբերել է տեխնիկական խնդիր և, անվտանգության նկատառումներից ելնելով, օդանավի հրամանատարը որոշում է կայացրել չիրականացնել չվերթը՝ առաջնորդվելով բացառապես […]

̰
Բրիտանիան դյուրացրել է դեպի Հայաստան ուղևորությունների կարգը

16:23 08.10.2021

Բրիտանիան դյուրացրել է դեպի 32 երկիր, այդ թվում՝ Հայաստան ուղևորությունների կարգը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է BBC-ն՝ ներկայացնելով երկրի ԱԳՆ-ի հրապարակած երկրների ցանկը: Բրիտանիայի ԱԳՆ-ն այլևս չի հորդորի զերծ մնալ այդ 32 երկիր այցելություններից: Փոփոխության արդյունքում 32 երկիր, այդ թվում՝ Հայաստան այցելելու համար ճանապարհորդական ապահովագրություն ստանալը կդյուրացվի: Ինչպես այդ ցանկի մնացած երկրները, այդպես էլ […]

̰
Ծեծկռտուք և կրակոց Նորատուսում. ոստիկանության բացահայտումը

16:16 08.10.2021

Հոկտեմբերի 6-ին` ժամը 22։25-ին, «Գավառ» բժշկական կենտրոնից ոստիկանության Գավառի բաժին հաղորդում ստացվեց, որ իրենց մոտ վիրավոր քաղաքացու են տեղափոխել: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից՝ հիվանդանոց մեկնած ոստիկանության օպերատիվ խումբը պարզեց բուժօգնության տեղափոխված տղամարդու ինքնությունը՝ Նորատուսի 43-ամյա բնակիչ։ Ըստ նախնական տվյալների՝ նա հենց Նորատուսից էր հրազենային վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության ու Գավառի բաժնի […]

̰
Հայաստանի և Հունաստանի մրցակցային մարմինների միջև համագործակցության հուշագիր է կնքվել

16:08 08.10.2021

Հայաստանի մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը և Հունաստանի մրցակցության հանձնաժողովի նախագահ Իոաննիս Լիանոսը համագործակցության հուշագիր են ստորագրել: «Գեղամ Գևորգյանը նշել է, որ հուշագրի ստորագրմամբ երկու մարմինների միջև համագործակցությունը բարձր մակարդակի վրա է դրվում, ինչը նոր խթան կհաղորդի հարաբերությունների հետագա զարգացմանը»,- այս մասին հայտնում են ՀՀ մրցակցային պաշտպանության հանձնաժողովից: Հուշագրի շրջանակում երկու երկրների մրցակցային մարմինները […]

̰
Հուշարձանների պահպանությունը՝ առաջնահերթություն. ընթանում են պեղման աշխատանքներ

16:01 08.10.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանն աշխատանքային հանդիպում է ունեցել «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն», «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ների ու ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի ներկայացուցիչների հետ (հնագետներ, ճարտարապետներ, պատմաբաններ): Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: Հանդիպման նպատակն էր քննարկել մշակութային ժառանգության պահպանման խնդիրները, լսել առաջարկները, նշել առաջնահերթությունները, ներկայացնել […]

̰
BACK_TO_TOP