TIME
Ամսաթիվ
04 07 2025
  • $
    384.46
  • RUBLE
    4.89
  • 453.47
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Երևանում նախորդ շաբաթ քանդվել է 15 ինքնակամ շինություն

16:00 11.10.2021

Երևանի քաղաքապետարանի և վարչական շրջանների համատեղ ուժերով նախորդ շաբաթ քանդվել է 15 ինքնակամ շինություն: Երևանի քաղաքապետարանը տեսանյութ է հրապարակել։

̰ ̰
Թուրքիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները տարածաշրջանային հարցեր են քննարկել

15:55 11.10.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպման ժամանակ տարածաշրջանային հարցեր են քննարկել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ համագործակցության օրակարգի որոշ հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ:

̰
Գործատուն կկարողանա ընդհուպ ազատել աշխատակցին Covid-ի պատվաստման կամ թեստավորման փաստաթուղթ չներկայացնելու դեպքում. նոր նախագիծ

15:55 11.10.2021

Հայաստանում շրջանառության մեջ է դրվել օրենքի նոր նախագիծ, որի ընդունումը գործատուին հնարավորություն կտա աշխատողին չթույլատրել գտնվել աշխատավայրում, կատարել իր աշխատանքային պարտականությունները և չվճարել, եթե աշխատակիցը չներկայացնի կորոնավիրուսի ՊՇՌ թեստի պատասխանը, պատվաստման հավաստագիրը կամ բժշկի տեղեկանքը՝ պատվաստման հակացուցումների դեպքում: Իսկ աշխատանքի չթույլատրվելու հետևանքով ավելի քան 30 օր անընդմեջ կամ վերջին տասներկու ամսվա ընթացքում` ավելի քան 50 […]

̰
Հոկտեմբերի 10-11-ը հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում

15:48 11.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Հոկտեմբերի 10-11-ը հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ նվազում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով

15:45 11.10.2021

Սևանա լճի մակարդակը հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում իջել է 1սմ-ով և կազմել` 1900.53մ (10.10.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 10սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։ Հոկտեմբերի 4-10-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառ չի իրականացվել, իսկ 2021 թվականի ընդհանուր ջրառի […]

̰
Մարտական հենակետերում ստուգումներ են իրականացվել

15:40 11.10.2021

Հոկտեմբերի 11-ին ստուգումներ են իրականացվել N զորամասի մարտական հենակետերում։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Վերադաս հրամանատարությունն ստուգել է դիրքերում կատարված ինժեներական աշխատանքները, հենակետերի կահավորման պայմանները, զինծառայողների բարոյահոգեբանական վիճակը։ Տրվել են ծառայության հետագա կազմակերպման հրահանգներ։

̰
Կապանում մեկնարկել են ԱՊՀ երիտասարդության հարցերով խորհրդի նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» մրցույթի ամփոփումը

15:35 11.10.2021

ՀՀ երիտասարդական մայրաքաղաք Կապանում մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը։ Միջոցառման շրջանակում կանցկացվի նաև «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլի ամփոփումը։ ԱՊՀ երիտասարդության խորհրդի նիստին մասնակցում են ԱՊՀ անդամ պետությունների՝ Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղրղզստանի, Ուզբեկստանի, Ղազախստանի և Տաջիկստանի ներկայացուցիչներ։ Միջոցառման մասնակիցներին ողջունել են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և […]

̰
Դիտորդները՝ Արցախում ընտրությունների մասին

15:29 11.10.2021

ԱՀ ԿԸՀ-ից տեղեկացնում են, որ «Ականատես» դիտորդական առաքելությունն արձանագրում է, որ դիտորդական առաքելության կազմակերպումն ու ընթացքը եղել են սահուն, առանց խոչընդոտների։ Դիտորդներն արժանացել են բարյացակամ վերաբերմունքի ինչպես ընտրական հանձնաժողովների, այնպես էլ՝ այլ դերակատարների կողմից։ Ընտրական գործընթացները հիմնականում համապատասխանել են ԱՀ Ընտրական օրենսգրքի նորմերին և միջազգային ստանդարտներին։ Դիտարկված մի քանի աննշան խախտումները հիմնականում պայմանավորված են եղել […]

̰
Հայաստանի Մ-19 հավաքականը հաղթեց Կատարին

15:22 11.10.2021

Հոկտեմբերի 11-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում, կայացավ Հայաստանի և Կատարի մինչև 19 տարեկանների միջև երկրորդ հանդիպումը։ Ինչպես տեղեկացրին ՀՖՖ-ից՝ մեր ընտրանին հաղթեց մրցակցին 3:2 հաշվով: Գոլերը՝ Գոռ Առաքելյան, 10, Պավել Գորելով, 11, Նարեկ Մանուկյան, 73 (11մ) (Հայաստան), Ռաշիդ Ալ-Աբդուլա, 52, Մուստաֆա Ղազիր Ասար, 68 (Կատար) Հեռացումներ՝ Միսակ Հակոբյան, 52 (Հայաստան), Աբդուլահ Աբդուլնասիր, 52 (Կատար)

̰
Երևանի Նոր Նորք վարչական շրջանում տեսչական խստացված վերահսկողություն է կատարվել

15:15 11.10.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը խստացված գրաֆիկով վերահսկողական աշխատանքները ՀՀ պարեկային ծառայության և ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի հետ հոկտեմբերի 11-ին շարունակել են Երևանի Նոր Նորք վարչական շրջանում։ ՀՀ ՔՏՀԱ և ԱԱ տեսչական մարմինները մասնավորապես՝ Գայի արձանին հարակից տարածքներում և կանգառի կետերում դիտարկել են Covid-19-ի հակահամաճարակային կանոնների պահպանման մակարդակը կանոնավոր և […]

̰ ̰
Լոռու մարզում հայտնաբերվել է տղամարդու դի. հարուցվել է քրեական գործ

15:02 11.10.2021

2021թ. հոկտեմբերի 8-ին՝ ժամը 21:30-ին, Սպիտակ քաղաքի բնակչուհին ՀՀ ոստիկանության Լոռու մարզային վարչության Սպիտակի բաժնում հաղորդում է ներկայացրել այն մասին, որ եղբայրը դուրս է եկել տանից և չի վերադարձել: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից՝ հաջորդ օրը՝ ժամը 10:30-ին, նույն քաղաքի Սայաթ-Նովա փողոցում գտնվող կամրջի մոտ՝ «Չիչխան» գետի ափամերձ հատվածում, հայտնաբերվել է հիշյալ տղամարդու դին՝ գանգի […]

̰
SHANTNEWS

14:55 11.10.2021

̰
Արձանագրություն չկազմելու համար պարեկներին փող տված տղամարդը տեղում բերման է ենթարկվել ոստիկանություն

14:48 11.10.2021

Հոկտեմբերի լույս 11-ի գիշերը Երևանի Կենտրոնում ծառայություն իրականացրած պարեկները Արամի փողոցում նկատել են «Լեքսուս» մակնիշի մի ավտոմեքենա, որի վարորդը թույլ է տվել ճանապարհային երթևեկության կանոնների խախտում։ Պարեկները փորձել են խախտման փաստով արձանագրություն կազմել։ Այդ ընթացքում տղամարդը փաստաթղթերի հետ մեկտեղ պարեկին 10 հազար դրամ է տվել՝ առաջարկելով չկազմել արձանագրությունը։ Պարեկները նրան, կաշառք տալու կասկածանքով, բերման են […]

̰
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Չեռնոգորիա

14:44 11.10.2021

Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաք, որտեղ hոկտեմբերի 13-24-ը կայանալու է երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Ինչպես տեղեկացրին ֆեդերացիայից՝ Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել մեծաքանակ թիմով` 15 մարզիկով: 48 կգ Թովմասյան Թումաս /ԼՈՌԻ/ 51 կգ Սահակյան Հենրիկ /ԵՕՀՊՄՔ/ 54 կգ Ռուբենյան Սուրեն /ՇԻՐԱԿ/ 57 կգ Պետրոսյան Մանվել /ԱՐՑԱԽ/ 60 կգ Իսրայելյան Էրիկ/ԴԻՆԱՄՈ/ 63.5 կգ […]

̰
Նոյեմբերի 1-ից շուն և կատու պահող քաղաքացիները պետք է պարտադիր հաշվառեն կենդանիներին

14:36 11.10.2021

Տանը կամ բակում, շուն և կատու պահող Երևանի բոլոր բնակիչները նոյեմբերի 1-ից պետք է պարտադիր հաշվառվեն իրենց կենդանիներին։ Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ Երևանի ավագանին, ընտանի կենդանիների պահման կանոններում վերջերս կատարած փոփոխություններով, հստակեցրեց, թե որտեղ և ինչպես է արվելու հաշվառումը: «Կանոնների մեջ սահմանվեց մի քանի կետ: Առաջինը ընտանի կենդանիների հաշվառման գործընթացն է, 2-րդը անասնաբուժական սպասարկման […]

̰
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են

14:30 11.10.2021

Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:

̰
Պակիստանը դադարեցրել է Աֆղանստանի հետ ավիահաղորդակցությունը

14:24 11.10.2021

Պակիստանը դադարեցրել է Աֆղանստանի հետ ավիահաղորդակցությունը։ Այս մասին հայտնում է A amaj News-ը ՝ վկայակոչելով աֆղանական Comair Hair ավիաընկերության ներկայացուցչին։ «Երկու օր առաջ Պակիստանի կառավարությունը դադարեցրել էր Աֆղանստանի և Պակիստանի միջ7+ թռիչքները։ Մենք սպասում ենք այդ սահմանափակման վերացմանը»,- հայտարարել է Comair Air-ի գլխավոր օպերացիոն տնօրեն Սուլեյման Օմարը։ Քաբուլի օդանավակայանի գործունեության վերականգնումից հետո առաջին ներքին չվերթները […]

̰
«ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը սկսել է ընդունել մասնակցության հայտեր

14:18 11.10.2021

Հայաստանում ԵՄ-ի գրասենյակից տեղեկացնում են, որ «ԵՄ-ը հանուն միգրանտների ներուժի օգտագործման՝ ի նպաստ Հայաստանի զարգացման» ծրագիրը սկսել է ընդունել մասնակցության հայտեր։ Ծրագրի նպատակել է աջակցել միգրանտներին, այդ թվում՝ աշխատանքային միգրանտներին, վերադարձած միգրանտների և Հայաստանում բնակվող նրանց ընտանիքների անդամներին հիմնելու բիզնես կամ զարգացնելու արդեն իսկ գործող իրենց բիզնեսը: Ծրագիրը տրամադրելու է 2.000-ից մինչև 10.000 եվրո դրամաշնորհ-համաֆինանսավորում […]

̰
Գրանցվել է 414 դեպք, որից 136-ը՝ արտակարգ․ ԱԻՆ-ն ամփոփում է անցած շաբաթը

14:11 11.10.2021

Հոկտեմբերի 4-10-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 414 դեպք, որից 136-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 55 հրդեհի, 3 փլուզման, 1 պայթյունի, 1 քարաթափման, 8 ինքնասպանության փորձի դեպք, 57 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև 209 կենցաղային կանչ. տուժել է 81 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 2 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել […]

̰
Հայաստան է ժամանել Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահը

13:59 11.10.2021

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր ընդունել է Արաբական Միացյալ Էմիրությունների Վերահսկիչ պալատի նախագահ, Աուդիտի բարձրագույն մարմինների միջազգային կազմակերպության նախագահ Հարիբ Սաիդ ալ-Ամիմին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Նախարար Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Պալատի նախագահին Հայաստան կատարած այցի համար, ընդգծել երկու երկրների ժողովուրդների եղբայրական կապերը, բարձր գնահատել COVID-19 համաճարակի բռնկման […]

̰
Արին գյուղում բռնկված հրդեհը մեկուսացվել է

13:54 11.10.2021

Հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22։30-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արին գյուղում այրվում է անասնակեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի անասնագոմին կից պահեստավորած անասնակերը: Հայտարարվել է հրդեհի բարդության […]

̰
Նաիրի Հարությունյանն ազատվել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղարի պաշտոնից

13:48 11.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշմամբ՝ Նաիրի Հարությունյանին ազատվել է ԿԳՄՍ նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից: «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և 37-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝ Նաիրի Հարությունյանին 2021 թվականի հոկտեմբերի 12-ից ազատել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

̰
Տիգրան Խաչատրյանն ու Շվեդիայի դեսպանը քննարկել են փոխադարձ տնտեսական հետաքրքրություն ներկայացնող հարցեր

13:42 11.10.2021

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Շվեդիայի արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին: Այս մասին հայտնում են ֆինանսների նախարարությունից։ Նախարարը դեսպանին է ներկայացրել Կառավարության 2021-2026 թթ. գործունեության ծրագիրը, առաջիկա բյուջետային տարում նախանշված առաջնահերթությունները, ինչպես նաև Հայաստանի մակրոտնտեսական կայունության, կապիտալ ծախսերի վերանայման և հարկային քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր: Դեսպան Պատրիկ Սվենսոնն իր հերթին […]

̰
«Էրդողանը խուճապի մեջ է, նա ինքն իրեն կոչնչացնի». թուրք նախկին նախարար

13:35 11.10.2021

Թուրքիայի ներքին գործերի նախկին նախարար Սադեթթին Թանթանը երկրի քաղաքական ընդդիմությանը խորհուրդ է տվել բանավեճի մեջ չմտնել «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Նա պարզապես նշել է, որ եթե ընդդիմությունը չխոսի, Էրդողանը կինքնաոչնչանա։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին իր սյունակում գրում է թուրքական «Sözcü» թերթի լրագրող Սայգը Օզթյուրքը։ Վերջինս հատվածներ է […]

̰
Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է․ ՀՀ ՄԻՊ-ն ուղերձ է հղել

13:29 11.10.2021

Այսօր Աղջիկ երեխաների միջազգային օրն է։ Այս կապակցությամբ ՀՀ ՄԻՊ-ը ուղերձ է հղել․ «Աղջիկ երեխաները մեր կյանքը լցնում են վառ գույներով ու երջանկությամբ, տալիս են կյանքի դժվարությունները հաղթահարելու անսպառ մոտիվացիա։ Չպետք է թույլ տանք, որ մեր աղջիկ երեխաները դառնան մեր թվացյալ վախերի զոհը, որ մեր կարծրատիպերի պատճառով ձախողվի նրանց կյանքի ճանապարհը: Սա աղջիկ երեխաների այս […]

̰
Ամենայն Հայոց կաթողիկոսը Մոսկվայում կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը

13:24 11.10.2021

Հոկտեմբերի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսը երկօրյա այցով մեկնում է Մոսկվա (Ռուսաստանի Դաշնություն), ուր հանդիպում կունենա Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ և կմասնակցի տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը: Նորին Սրբությանն ուղեկցում են Մայր Աթոռի Արտաքին հարաբերությունների և արարողակարգի բաժնի տնօրեն Տ. Նաթան արքեպիսկոպոս Հովհաննիսյանը, Արցախի թեմի առաջնորդ Տ․ […]

̰
Ի՞նչ գույնի մարզաշապիկով խաղադաշտ դուրս կգա Հայաստանի ազգային հավաքականը

13:22 11.10.2021

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը հոկտեմբերի 9-ին Իսլանդիայի մայրաքաղաք Ռեյկյավիկից չարտերային թռիչքով մեկնել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ, որտեղ կանցկացվի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի J խմբի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Ռումինիա – Հայաստան հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 11-ին՝ Երևանի ժամանակով 22:45-ին։ Այսօրվա խաղում Ռումինիայի ազգային ընտրանին դաշտ դուրս կգա դեղին, իսկ Հայաստանի ազգային հավաքականը՝ սպիտակ խաղաշապիկով։

̰
Դանիելե Օրսատոն՝ Ռումինիա-Հայաստան հանդիպման գլխավոր մրցավար

13:15 11.10.2021

Հոկտեմբերի 11-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի ութերորդ մրցափուլի Ռումինիա-Հայաստան հանդիպումը։ Հանդիպումը կսպասարկեն իտալացի մրցավարները՝ Դանիելե Օրսատոյի գլխավորությամբ։ Նրան կօգնեն Ալեսանդրո Ջիալատինին և Ջիորջիո Պերետին։ Չորրորդ պաշտոնյան է Լուկա Պայրետոն։ Հանդիպման VAR մրցավարն է Մաուրիցիո Մարիանին, նրա օգնականը՝ Ջիակոմո Պագանեսին։

̰
BACK_TO_TOP