15:44 08.10.2021
Աֆղանստանի հյուսիսում գտնվող Կունդուզ նահանգի Սեիդ Աբադ շիա մզկիթում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով մոտ 100 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ` վիրավորվել: Այս մասին հայտնել է aamaj News լրատվական գործակալությունը։ Աղբյուրի տեղեկություններով՝ հարձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 13:30-ին ուրբաթօրյա աղոթքի համար հավաքված մարդկանց մեծ հավաքի ժամանակ: Նախնական տվյալների համաձայն՝ մահապարտ ահաբեկիչը գործի է […]
15:38 08.10.2021
Թուրքիան ԱՄՆ-ից ցանկանում է գնել 40 միավոր F-16 կործանիչ: Այդ մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները՝ հղում անելով Reuters լրատվական գործակալությանը: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ Թուրքիան այդ հարցով արդեն դիմել է ԱՄՆ-ին: Գործակալության տեղեկություններով՝ հնարավոր գործարքը գնահատվում 1մլրդ դոլար: Այս պահին Թուրքիայի դիմումն ուսումնասիրվում է պետդեպում և Պենտագոնի միջազգային պայմանագրերի հարցերով զբաղվող վարչությունում: Չնայած այդ ամենին՝ […]
15:16 08.10.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ քննչական կոմիտե և մասնակցել կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին: Միջոցառմանը ներկա էին Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։ Վարչապետ Փաշինյանը հանդես է եկել շնորհավորական խոսքով, որում նշել է. «Քննչական կոմիտեի մեծարգո նախագահ Հարգելի գործընկերներ Շնորհավորում եմ բոլորիս Քննչական […]
15:11 08.10.2021
Թուրքիայի Շալդրանի շրջանի և Իրանի սահմանին կառուցվող անվտանգության պատի 20 կիլոմետրանոց հատվածի շինաշխատանքներն ավարտվել են։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Վանի նահանգապետ Մեհմեդ Էմին Բիլմեզը՝ նշելով, որ անվտանգության պատը լինելու է 64 կիլոմետր և կառուցվելու է երեք փուլով։ Վանի նահանգապետը տեղեկացրել է, որ Թուրքիա-Իրան սահմանին ձեռնարկվող միջոցառումների արդյունքում երկիր մուտք գործող փախստականների թիվը նվազել […]
15:06 08.10.2021
Այսօր՝ հոկտեմբերի 8-ին, Ռեյկյավիկի «Լաուգարդալսվոլուր» մարզադաշտում կկայանա ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման J խմբի յոթերորդ մրցափուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպումը։ Այն կսպասարկեն Չեռնոգորիան ներկայացնող մարցավարները: ՀՖՖ-ն ներկայացրել է Ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Իսլանդիայի դեմ խաղում։
15:00 08.10.2021
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանի մեկնաբանություն է տվել Ադրբեջանի ԶՈՒ կողմից Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարի կրկնակի ռմբակոծման մեկ տարվա կապակցությամբ։ «2020թ. հոկտեմբերի 8-ին Արցախի և նրա ժողովրդի դեմ սանձազերծված ռազմական ագրեսիայի ընթացքում Ադրբեջանի զինված ուժերը գերճշգրիտ զինատեսակներով կրկնակի օդային հարվածներ հասցրին Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց Մայր տաճարին՝ վերջինիս պատճառելով զգալի ավերածություններ: Նոյեմբերի […]
14:48 08.10.2021
Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության դիտակետում են հայտնվել համացանցի միջոցով անօրինական առևտրի նոր դեպքեր: Այս անգամ օպերատիվ աշխատակիցները բացահայտել են ալկոհոլային խմիչքների ու ծխախոտի ապօրինի վաճառքի փորձերը: Մասնավորապես, List.am հայտարարությունների կայքում տեղադրված օղիների վաճառքը կասկածելի է եղել Հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության աշխատակիցների համար: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, […]
14:29 08.10.2021
Վրաստանի համար դժվար կլինի մասնակցել «3+3» ձևաչափով Ռուսաստանի հետ, սակայն Հանրապետությունն այսպես թե այնպես պետք է ներկայացված լինի աշխարհաքաղաքական խոշոր նախագծերում։ Այս մասին հոկտեմբերի 8-ին հայտարարել է երկրի ԱԳ նախարար Դավիթ Զալկալիանին, փոխանցում է «Նովոստի Գրուզիան»։ Այսպիսով՝ Զալկալիանին մեկնաբանել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հնչեցրած գաղափարը բանակցային նոր ձևաչափի ստեղծման մասին, որի մեջ կմտնեն Ռուսաստանը, […]
14:20 08.10.2021
Եվս մեկ երեխա դուրս է բերվել Բաթումի շենքի փլատակներից, այս մասին Վրաստանի «Առաջին ալիքին» ասել է Աջարիայի առողջապահության փոխնախարար Ռամազ Ջինճարաձեն: Նրա խոսքերով՝ երեխային տեղափոխել են կլինիկա: «Աշխատանքներն ընթացքի մեջ են: Զոհերի մասին տեղեկություններն այս պահին անհայտ են: Երկու երեխա տեղափոխվել է կլինիկա: Այժմ ճշգրտումներ են ընթանում»,- ասել է Աջարիայի առողջապահության փոխնախարարը: Բաթումում, Մայիսի 26-ի […]
14:04 08.10.2021
Հայաստանը հյուրընկալում է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երիտասարդության հարցերով խորհրդին: Հայաստան են ժամանելու 6 երկրների շուրջ 50 պատվիրակներ: 2021 թվականի հոկտեմբերի 11-13-ը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի երիտասարդական մայրաքաղաք Կապանում կանցկացվեն ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության հարցերով խորհրդի հերթական նիստը և «100 գաղափար ԱՊՀ-ի համար» միջազգային երիտասարդական մրցույթի եզրափակիչ փուլը: Նիստին մասնակցելու են ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդության […]
13:57 08.10.2021
Ադրբեջանի դեմ հրատապ միջոցներ կիրառելու Հայաստանի պահանջի հարցով լսումները ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում տեղի կունենան հոկտեմբերի 14-15-ին. Հայաստանը խնդրում է դատարանին Ադրբեջանի դեմ կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմագերիների ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը, ռազմավարի պուրակի փակումը: Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմնում Ադրբեջանի դեմ Հայաստանի […]
13:51 08.10.2021
Հոկտեմբերի 7-ին Թուրքմենստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռուբեն Խարազյանը «Օղուզխան» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովին: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Շնորհավորելով Ռուբեն Խարազյանին Թուրքմենստանում ՀՀ դեսպանի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը հույս է հայտնել, որ նորանշանակ դեսպանի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Թուրքմենստանի միջև բարեկամական հարաբերությունների և արդյունավետ փոխգործակցության […]
13:35 08.10.2021
Հոկտեմբերի 7-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցն ընդունեց IRI (International Republican Institute) կազմակերպության նախագահ Դանիել Թվինինգին և Եվրասիա տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։ Այս մասին տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։ Դանիել Թվինինգը վերահաստատել է կազմակերպության պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին և բարձր գնահատել ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի ստանձնած հանձնառությունը դրա իրականացման գործում։ […]
13:26 08.10.2021
Լիբիան և Թուրքիան խախտել են «հակամարտություններում երեխաների օգտագործումը և հավաքագրումը կանխելու» իրենց պարտավորությունները, որոնք ամրագրված են Երեխաների իրավունքների մասին կոնվենցիայով։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը՝ այս մասին նշվել է «Միավորված ազգերի կազմակերպության» (ՄԱԿ) Մարդու իրավունքների խորհրդի՝ Լիբիայում փաստահավաք առաքելության զեկույցում, որում քննված են 2016-ից ի վեր տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումները։ Ըստ զեկույցի՝ Լիբիայի քաղաքացիական պատերազմում […]
13:19 08.10.2021
Հոկտեմբերի 7-ին` ժամը 10։00-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ հոկտեմբերի 6-ի ժամը 23։00-ից հոկտեմբերի 7-ի ժամը 09։45-ն ընկած ժամանակահատվածում կոտրել են Մարգարյան փողոցում կայանված «Նիսան» ավտոմեքենայի ապակին և գողացել դրոնը, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանության Մաշտոցի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է Ռոստոմյան փողոցի բնակիչ 30-ամյա տղամարդը: Նա […]
13:08 08.10.2021
Ստեփանակերտի քաղաքապետարանը հաղորդագրություն է տարածել ի գիտություն ներկայումս Ստեփանակերտում տեղակայված ընտանիքների, որոնք տեղահանվել են 2020-ի աշնանը ռազմական գործողությունների արդյունքում: «ԿԽՄԿ-ի առաքելությունը Լեռնային Ղարաբաղում սկսում է Ստեփանակերտում տեղակայված 0-17 տարեկան երեխաներ ունեցող ներքին տեղահանված ընտանիքների գրանցման 2-րդ փուլը: Գրանցվելու նպատակով ԿԽՄԿ գրասենյակ կարող են մոտենալ այն ընտանիքները, որոնց բնակության վայրը Լեռնային Ղարաբաղն էր սկսած ս․թ․ հուլիսի […]
00:07 08.10.2021
Այսօր սոցիալական ցանցում օգտատերերից մեկը լուսանկար էր հրապարակել և գրառում կատարել, որ «ոչ հայախոս անձինք մետրոյում նկարահանում են անում»։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ոստիկանության Կենտրոնական բաժնի և Կարեն Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները ուսումնասիրել են հրապարակումը: «Իրավապահների ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում ոստիկանություն են բերվել 2 անձինք՝ որպես զբոսաշրջիկ Հայաստանում գտնվող ԻԻՀ քաղաքացի և նրան […]
23:59 07.10.2021
Հոկտոմբերի 6-ից 7-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 3 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում: Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 4 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:55 07.10.2021
Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 21։41-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ մարդատար ավտոմեքենան բախվել է բեռնատարին։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին բախվել են «MAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Գ․ Գ․) և «Mercedes-Benz […]
23:46 07.10.2021
Մեքսիկայի կենտրոնական մասում գտնվող Կերետարո նահանգում հորդառատ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղներն առնվազն վեց մարդու կյանք են խլել: Այս մասին հայտնել է Milenio թերթը։ Տեղական ԶԼՄ-ների տվյալներով ՝ տարածաշրջանի ևս մի քանի բնակիչներ անհետ կորել են: Ջրհեղեղները վնասել են ավելի քան 3,5 հազար բնակելի տուն 11 մունիցիպալիտետներում։ Ամենամեծ վնասը հասցվել է Կերետարոյի, Կոռեխիդորի, Սան Խուան դել […]
23:34 07.10.2021
Հանրապետության տարածքում հԻնոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավ-արևելյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով: Երևան քաղաքում հոկտեմբերի 8-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
22:57 07.10.2021
Հոկտեմբերի 7-ին՝ ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայի մամուլի ասուլիսների սրահում, Հայաստան Մ-21 – Սերբիա Մ-21 հանդիպումից հետո, կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի գլխավոր մարզիչ Ռաֆայել Նազարյանի հետխաղային մամուլի ասուլիսը։ ՀՖՖ-ն ներկայացրել է Մամուլի ասուլիսի տեսագրությունը։
22:31 07.10.2021
Հոկտեմբերի 7-ին՝ Ռեյկյավիկի «Լաուգարդալսվյոլուր» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՖԻՖԱ ԱԱ 2022 որակավորման խմբային փուլի Իսլանդիա-Հայաստան հանդիպմանն ընդառաջ, կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Լուկաս Սելարայանի նախախաղային մամուլի ասուլիսը։ -Լուկաս, ի՞նչ գիտեիր քո հայրենիքի՝ Հայաստանի մասին, ի՞նչ էին պատմել ընկերներդ, բարեկամներդ։ -Նախկինում շատ չեմ ուսումնասիրել Հայաստանի պատմությունը։ Սակայն հիմա հետաքրքրվում են Հայաստանով, […]
22:19 07.10.2021
Ճապոնիայի մայրաքաղաքի շրջանում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել: Այս մասին հայտնել է Ճապոնիայի Ազգային օդերեւութաբանական վարչությունը։ Երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 19-ի։ Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը։ Նրանցից երեքը տուժել են Տոկիոյում գնացքի մի քանի վագոնների՝ ռելսերից դուրս գալու հետևանքով։ Մյուսները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Տոկիոյի […]