15:25 30.09.2021
Սեպտեմբերի 30-ին աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետություն կժամանի Չեխիայի արտաքին գործերի նախարար Յակուբ Կուլհանեկը: Հոկտեմբերի 1-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Չեխիայի ԱԳ նախարարների հանդիպումը, որին կհետևի համատեղ մամուլի համար հայտարարություն, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Այցի շրջանակներում Չեխիայի արտաքին գործերի նախարարին կընդունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
15:16 30.09.2021
Այսօր Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Ահարոնյան փողոցի շենքերից մեկից թունավորման կասկածանքով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 3 երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը: Նա հայտնել է, որ 3 անչափահաս երեխաները ստացել են համապատասխան բուժօգնություն և ներկա պահին պատրաստվում են դուրսգրման:
15:14 30.09.2021
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին՝ Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ կարևորելով ազատ և թափանցիկ ընտրությունների անցկացման դրական ազդեցությունը պետության զարգացման վրա: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը: Հակոբ Արշակյանը, շնորհակալություն հայտնելով ռուսական […]
15:12 30.09.2021
Թուրքիայի արտաքին գործերի նախարարության խոսնակ Թանժու Բիլգիչն ափսոսանքով է արձագանքել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում «գորշ գայլերի/գաղափարապաշտների ակումբների՝ ահաբեկչական կազմակերպություն լինել-չլինելու հարցի քննությունը» նախատեսող հոդվածի ընդունմանը և այդ քայլը «մտահոգիչ» է բնորոշել, փոխանցում է Ermenihaber-ը։ Թանժու Բիլգիչը գրավոր հաղորդագրությունում նշել է, որ «հակաթուրքական լոբբիի այդ նախաձեռնությունը վնասում է ահաբեկչության դեմ պայքարին»։ «Մեր դաշնակից ԱՄՆ-ի գլխավորությամբ ահաբեկչության […]
15:06 30.09.2021
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ 2021թ. հոկտեմբերի 1-ից կգործարկվի «Մեկ պատուհան» էլեկտրոնային համակարգը: Գործընթացն իրականացվելու է փուլերով: «Մեկ պատուհան»-ին աստիճանաբար կմիանան թույլատվական փաստաթղթերի տրամադրման գործընթացում ներգրավված 17 պետական գերատեսչություն և կազմակերպություն, որոնցից յուրաքանչյուրի՝ էլեկտրոնային համակարգին միանալու վերաբերյալ կտեղեկացվի լրացուցիչ: Համակարգին առաջինը կմիացվի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն: «Մեկ պատուհան» համակարգի ներդրման ամբողջական գործընթացը կավարտվի […]
15:04 30.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ սեպտեմբերի 28-ին Երևանում կյանքից հեռացել է գրող, ազատամարտիկ, սցենարիստ, անձավախույզ, լեռնագնաց Վահան Տեր-Ղազարյանը։ Նա ծնվել է 1950 թվականի հուլիսի 26-ին Երևանում։ Սովորել է Մոսկվայի Գորկու անվան գրականության ինստիտուտում։ Մասնակցել է Արցախյան առաջին ազատամարտին: Հրատարակել է մի շարք գրքեր՝ «Փնտրողների արշավանքը», «Արքայադրամը» վեպերը: Վերջինը […]
14:51 30.09.2021
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում Մ-4, Երևան-Սևան-Իջևան և Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի միջպետական ճանապարհների 9 վթարավտանգ կետերում կիրականացվեն ճանապարհային անվտանգության և ենթակառուցվածքների բարելավման միջոցառումներ։ Վթարավտանգ երկու կետերը գտնվում են Տավուշի մարզում՝ Դիլիջանի ոլորաններում (կմ83+400-կմ84+633 և կմ86+000-կմ86+500 հատվածներ), իսկ 7 կետերը՝ Վայոց ձորի և Սյունիքի մարզերում (կմ147+700-կմ148+922, կմ183+000-կմ184+000, կմ189+000-կմ190+000, կմ242+181-կմ243+000, կմ306+000-կմ311+000, կմ315+000-կմ316+126 […]
14:30 30.09.2021
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը հրապարակել է կլիմայի ցուցանիշների և կայուն զարգացման փոխկապակցման մասին նոր զեկույցը, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Զեկույցի թողարկումը համընկել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա նստաշրջանի և Կայուն զարգացման նպատակներ (SDGs) գործողությունների գոտու բացման հետ։ Զեկույցի նպատակն է ցույց տալ գլոբալ կլիմայի և կայուն զարգացման նպատակների միջև կապը։ Այն նաև հաստատում է […]
14:15 30.09.2021
Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում դոլարի, եվրոյի և ֆունտ ստեռլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան, սեպտեմբերի 29-ին դոլարի նկատմամբ արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել, փոխանցում է Ermenihaber-ը։ Արժեզրկման վերջին ամենաբարձր ցուցանիշը գրանցվել էր 2021թ. սեպտեմբերի 24-ին, 1 դոլարի դիմաց՝ 8.8612 լիրա թուրքական լիրա փոխարժեք, իսկ այս […]
14:07 30.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարին կից աշակերտական խորհրդի հերթական նիստը տեղի է ունեցել առցանց ձևաչափով: Օրակարգը, համաձայն նախորդ նիստում ձեռք բերված պայմանավորվածության, ձևավորվել է խորհրդի կազմում ներկայացված աշակերտների առաջարկներից: Նիստը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկմանը մասնակցել են Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, նախարարության այլ ներկայացուցիչներ: Քննարկման նպատակով հարցեր և առաջարկներ […]
13:47 30.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Սեպտեմբերի 29-30-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:40 30.09.2021
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն այսօր նիստ է գումարելու՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ, տեղեկացնում է Erenihaber-ը։ Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ նիստի օրակարգում Աֆղանստանում տիրող իրավիճակը, աֆղանների գաղթի դեմ ձեռնարկվելիք միջոցառումները, Սիրիայում, Արևելյան Միջերկրականում, Էգեյան ծովում և Կիպրոսում ընթացող զարգացումներն են։ Նշվում է, որ քննարկվելու են նաև Իդլիբում ընթացող գործընթացների համատեքստում թուրքական զորքերի հետագա գործողությունները։ Նիստի […]
13:34 30.09.2021
Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերը կլիմայի փոփոխության խնդիրներին նվիրված համաժողովում հայաստանյան լրատվամիջոցների խնդրանքով անդրադարձել է հայ-ադրբեջանական չլուծված հակամարտությանը և այն փաստին, որ Ադրբեջանի ղեկավարությունը պատերազմից մեկ տարի անց շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը՝ տարածքային հավակնություններ ներկայացնելով Հայաստանի նկատմամբ և 5 ամիս շարունակ դուրս չբերելով իր զորքերը […]
13:18 30.09.2021
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, Արմավիրի մարզի Արտիմետ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
13:13 30.09.2021
Սեպտեմբերի 28-ին՝ ժամը 12.20-ի սահմաններում, Էջմիածին-Աշտարակ ճանապարհի 1-ին կմ-ին իրար էին բախվել «Մերսեդես» և «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենաներ. «ՎԱԶ-2101»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16.00-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված «ՎԱԶ-2101»-ի վարորդը՝ 84-ամյա Գեղամ Եղիազարյանը, մահացել է: Կատարվում է քննություն։ `
12:54 30.09.2021
Սեպտեմբերի 27-ին, ժամը 19.00-ին, Երևանի Լեփսիուսի փողոցում անհայտ մեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 7-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց: Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը կատարել է 70-ամյա տղամարդը՝ իր վարած «Սեատ Տոլեդո» մակնիշի ավտոմեքենայով։ Նա սեպտեմբերի 29-ին հայտնաբերվել, բերման է ենթարկվել բաժին և տվել բացատրություն: Կատարվում է քննություն։
12:31 30.09.2021
Իրանի զինված ուժերը հոկտեմբերի է 1-ից զորավարժություն կսկսի երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Isna գործակալությունը, Իրանի բանակի ցամաքային ուժերի հրամանատար Քիոմարս Հեյդարին հայտարարել է, որ հոկտեմբերի 1-ին բանակը զորավարժություն է մեկնարկելու երկրի հյուսիսարևմտյան շրջաններում: Զորավարժությունը կրելու է «Խայբարի նվաճողներ» անվանումը: Վարժանքներին ներգրավվելու են հրետանի, զրահատեխնիկա, ԱԹՍ-ներ, ուղղաթիռներ: Հեյդարին նշել է, որ երկրի […]
12:23 30.09.2021
Թուրքիայի Կենտորանական բանկը որոշում է կայացրել նվազեցնել պաշտոնական տոկոսադրույքը և այն սահմանել է 18 տոկոս։ Որոշման հետևանքով թուրքական լիրան սկսել է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան միջազգային շուկայում 1 դոլարի փոխարժեքը եղել է 8.95 լիրայի։ Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն, անդրադառնալով լիրայի արժեզրկմանը, հերթական անգամ քննադատել և […]
12:21 30.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Աուտիզմ» ազգային հիմնադրամի «Իմ ուղին» ուսումնավերականգնողական կենտրոնի և «Ծնողազուրկ հայ երեխաների օգնության միություն (ՍՕԱՐ-Հայաստան)» բարեգործական հիմնադրամի աջակցությամբ հոկտեմբերի 1-ին կմեկնարկի «Կողք կողքի» երաժշտական ներառական արտ-փառատոնը, տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։ Միջոցառումը կանցկացվի Երևանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում: Բացի երաժշտական համերգային ծրագրից՝ այս տարի նախատեսվում է նաև փառատոնի մասնակից կենտրոնների սաների ձեռքի աշխատանքների […]
12:09 30.09.2021
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` սեպտեմբերի 29-ից 30-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 49 դեպք, որից՝ 2-ը նախկինում կատարված։ Մասնավորապես՝ խարդախության՝ 9, մարմնական վնասվածք պատճառելու՝ 8, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ընտանեկան բռնության՝ 5, թմրամիջոցի հայտնաբերման և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, յուրացման կամ վատնման՝ 3, անձի առևանգման, բնակարանային գողության, դրամանենգության, զենք-զինամթերքի առգրավման, իշխանության ներկայացուցչի […]
11:56 30.09.2021
Բավարարվել են «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Մ. Հ.-ի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերաբերյալ դատախազության վերաքննիչ բողոքները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գլխավոր դատախազի խորհրական Գոռ Աբրահամյանը։ «Ինչպես արդեն տեղեկացվել է, «Երևանի Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոց»-ում պաշտոնատար անձի կողմից անձամբ կամ միջնորդի միջոցով խոշոր չափի […]
11:51 30.09.2021
ՌԴ «Էկոնոմիկայի բարձրագույն դպրոց» ազգային հետազոտական համալսարանը 2021 թվականի հոկտեմբերի 20-30-ն իրականացնում է Երիտասարդական միջազգային օլիմպիադա: Օլիմպիադան ընդգրկում է տասնյոթ առարկայական ուղղություններ (ռուսերենով)՝ Կենսաբանություն, Արևելագիտություն, Դիզայն, Լրագրություն, Օտար լեզու, Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Պատմություն, Մաթեմատիկա, Մեդիահաղորդակցություն, Միջազգային հարաբերություններ, Իրավունք, Հոգեբանություն, Գովազդ և հասարակայնության հետ կապեր, Ժամանակակից քաղաքականություն, Սոցիալական գիտություններ, Բանասիրություն, Փիլիսոփայություն: Երիտասարդական միջազգային օլիմպիադա-2022 կարող են մասնակցել […]
11:39 30.09.2021
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հոկտեմբերի 1-ին ժամը 09:00-ից մինչև հոկտեմբերի 2-ը ժամը 18:00-ն կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Նոր-Ավան», «Ստրոմմաշ», «Սլաբոտկա», «Ավզնոց», «Մսի Կոմբինատ», «Արցախ», «Կազաչի պոստ», «Սևերսկի», «Ավտոկայան», «Երկաթգծի Նոր-Ավան» թաղամասերի, Երևանյան, Ղարիբջանյան, Ղարսի, Ախուրյանի խճուղիների, Լալայան, Օզանյան, Նեկրասով, Ալավերդյան, Ն.Ստեփանյան, Սարուխանյան, Ժդանով, Գորկի, Ռուսթավելի, Մուսայելյան, Գոգունց, Ծննդատան, Թումանյան, Մայակովսկի, Տերյան, Լալայան, Սպենդիարով, Փանյան, […]
23:44 29.09.2021
Ամստերդամի օդանավակայանում Schiphol-ը տեղական ֆերմաներից 20 խոզ է վերցրել աշխատանքի: Նոր «աշխատակիցների» պարտականությունների մեջ է մտնում սագերին վախեցնելը։ Այս մասին հայտնում է RTL Nieuws կայքը։ Սագերը ֆերմերային արոտավայրերի փոխարեն թռիչքուղիներում են արածում։ Սագերը, ինչպես ցանկացած թռչուն, վտանգ են ներկայացնում ինքնաթիռների համար թռիչքի և վայրէջքի պահին: Այժմ օդանավակայանի անձնակազմը հույս ունի, որ սագերի հետ կապված իրավիճակը […]
23:30 29.09.2021
Փարիզը պետք է վերանայի հարաբերությունները Լոնդոնի հետ, որը խախտել է իր պարտավորությունները, այդ թվում ՝ առևտրի հարցում, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը: Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և Ավստրալիան պաշտպանական և անվտանգության բնագավառում գործընկերություն են կնքել AUKUS-ի հետ, իսկ վերջինս 56 մլրդ եվրոյի համաձայնագրից դուրս է եկել ֆրանսիական Naval Group ընկերության հետ, որը […]
23:17 29.09.2021
Սեպտեմբերի 29-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել կոնգրեսական Ադամ Շիֆի հետ, տեղեկացրին ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին` Հայաստանին և հայ ժողովրդին առնչվող խնդիրներին շարունակական աջակցության և նվիրվածության համար: Նա երախտագիտություն է հայտնել նաև կոնգրեսական Շիֆի և մյուս գործընկերների կողմից հովանավորվող վերջին օրենսդրական լրացման համար, որը պետք է […]
23:04 29.09.2021
Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը եւ Bayraktar Savunma ընկերությունը հուշագիր են ստորագրել Կիեւի մարզի ուսումնափորձնական կենտրոնի կառուցման մասին ՝ թուրքական Bayraktar անօդաչու թռչող սարքերի սպասարկման և դրանց շահագործման անձնակազմի ուսուցման համար: Այս մասին հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի մամուլի ծառայությունը։ «Սա մեծ իրական քայլ առաջ է։ Շնորհակալ եմ նախագահ Էրդողանին։ Դա Ուկրաինայի ինքնիշխանության և անկախության […]