TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+17.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հրապարակվել են Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը

21:28 01.10.2021

Հրապարակվել են Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի ձերբակալության կադրերը։ Վրացական ԶԼՄ-ները նաև տեսանյութ են ցուցադրել, որտեղ նախկին նախագահին տանում են իրավապահ մարմինների երկու աշխատակիցներ։ Ինքը՝ Սաակաշվիլին, ժպտում է այդ ընթացքում: ԶԼՄ-ների տվյալներով՝ այժմ նա գտնվում է Ռուսթավիի բանտում՝ Թբիլիսիից ոչ հեռու։ Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում էր հայտարարվել, նրան հեռակա դատում են բանկիր Սանդրո Գիրգվլիանիի սպանության […]

̰
Սաակաշվիլին ձերբակալությունից առաջ ձայնային հաղորդագրություն է հրապարակել

21:16 01.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալությունից կարճ ժամանակ առաջ ձայնային հաղորդագրություն է հրապարակել ֆեյսբուքյան իր էջում: Ինչպես ասում է Սաակաշվիլին, նրան կարող են ձերբակալել, սակայն նա կոչ է անում ժողովրդին պայքարել մինչև վերջ: «Հնարավոր է, որ ինձ այժմ ձերբակալեն Թբիլիսիում, բայց իմացեք, որ մենք պայքարում ենք մինչև վերջ: Վաղը մենք բոլորս կհավաքվենք, շատ մարդիկ դուրս […]

̰
ՀՀ կառավարությունն իրականացնում է Արցախի քաղաքացիների աջակցության նոր միջոցառում

17:00 01.10.2021

Շրջանառության մեջ է դրվել կառավարության որոշման նոր նախագիծ, որով նախատեսվում է 4 ամիս ժամկետով ամսական 50,000 դրամ (սեպտեմբեր – դեկտեմբեր ամիսների համար) աջակցություն տրամադրել պատերազմի հետևանքով Արցախի Հանրապետությունից տեղահանված կամ Արցախի Հանրապետությունում բնակելի անշարժ գույքը կորցրած առանձին խումբ քաղաքացիներին։ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ սեպտեմբեր ամսվա համար գումարը կվճարվի հոկտեմբերին։ Միջոցառման շահառուներն են նախկին միջոցառումների շրջանակում 300,000 […]

̰
Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

16:59 01.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Վանաձոր, Արարատ և Հրազդան քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը սեպտեմբերի 20-25-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում սեպտեմբերի 20-ին, 24-ին և 25-ին, Արարատում սեպտեմբերի 24-ին, Հրազդանում՝ սեպտեմբերի 22-ին:

̰
Ադրբեջանն ամեն կերպ փորձում է ստով և կեղծիքներով իր իսկ կողմից կատարված հանցագործությունները բարդել հայերի վրա

16:58 01.10.2021

Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է 76 քրեական գործ, որոնցից «39-ը վերաբերում են խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններին». այսպիսով Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր իսկ զինվորականության ու քաղաքացիների կողմից կատարված անմարդկային հանցագործությունները բարդել հայերի վրա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնում են, որ Քյամրան Ալիևը հայտարարել է «24 […]

̰
Ադրբեջանը պատերազմում զոհվածների նոր թիվ է հրապարակել

16:56 01.10.2021

Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ նոր տվյալ է հրապարակել: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները: Վելիևի հաղորդման համաձայն՝ պատերազմում հաստատված զոհերի պաշտոնական թիվը 2907-է: Վելիևը նշել է, որ ներկա պահին անհետ կորած են համարվում 7 անձ: Ադրբեջանը հունիսի 14-ին նույնպես զոհվածների թիվ էր հրապարակել: Այդ […]

̰
Առողջապահության ոլորտում պետպատվերի վաղաժամ սպառվելը համակարգային խնդիր է, մարդիկ զրկվում են անհետաձգելի բժշկական օգնությունից․ ՀՀ ՄԻՊ

16:55 01.10.2021

Մարդու իրավունքների պաշտպանի ուշադրության ներքո են պետպատվերի սպառման պատճառով անվճար բժշկական օգնության և սպասարկման հետ կապված խնդիրները: Երեկ ՀՀ կառավարության նիստում ընդգրկված՝ ոլորտային ֆինանսական միջոցների վերաբաշխման առաջարկները կարևոր են, բայց խնդրի կարճաժամկետ լուծում են։ Այնուամենայնիվ, խնդիրն ունի համակարգային բնույթ։ Հետագայում նման իրավիճակները բացառելու նպատակով անհրաժեշտ են պետության լրացուցիչ քայլերը մարդկանց առողջության պահպանման սահմանադրական իրավունքն իրապես […]

̰
Այսօր Երևանում ԱԱՏՄ տեսուչները վերահսկողություն են իրականացրել կրթական հաստատություններում

16:54 01.10.2021

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը շարունակում է խստացված ստուգայցերն ամբողջ հանրապետությունում։ Սեպտեմբեր ամսվա ընթացքում Տեսչական մարմինն իրականացրել է 5430 ստուգայց։ Արձանագրվել է 915 խախտում։ Այդ թվում՝ ☑ Երևան քաղաքի տարածքային կենտրոն՝ 3118 ստուգայց, 273 խախտում, ☑ Հարավային տարածքային կենտրոն՝ 408 ստուգայց, 39 խախտում, ☑ Հյուսիսային տարածքային կենտրոն՝ 1056 ստուգայց, 537 խախտում, ☑ Արևելյան տարածքային […]

̰
Երրորդ երկրներից Ռումինիա ժամանող օտարերկրյա քաղաքացիները պարտավոր են անցնել 14-օրյա կարանտին

16:50 01.10.2021

Ռումինիայում ՀՀ դեսպանությունից հիշեցնում են, որ երրորդ երկրներից (ԵՄ անդամ չհանդիսացող) Ռումինիա ժամանող օտարերկրյա քաղաքացիները, անկախ գոտուց (կանաչ, դեղին կամ կարմիր), ինչպես նաև կարմիր գոտում գտնվող երկրներից Ռումինիա ժամանող ԵՄ քաղաքացիները պարտավոր են անցնել 14-օրյա կարանտին, բացառությամբ հետևյալ դեպքերի՝ – SARS-CoV-2-ի դեմ պատվաստված անձինք, որոնց վերջնական պատվաստումից անցել է առնվազն 10 օր․ – Այն անձինք, […]

̰
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել

16:48 01.10.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ զինադադարից հետ Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1678 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ […]

̰
Վանա լճում ջրի մակարդակի իջեցման հետևանքով հնագույն կառույցներ են ի հայտ եկել

16:44 01.10.2021

Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում մոտավորապես հարյուր տարեկան ձկնորսական կառամատույց է հայտնաբերվել։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսն են դուրս եկել, ինչը հերթական անգամ փաստել է լճի ջրային ռեսուրսների մեծաքանակ կորստի մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ադիլջևազի մշակույթի, արվեստի և զբոսաշրջության ասոցիացիայի նախագահ Ջումալի Բիրոլը, որը երկար տարիներ հետազոտություններ է իրականացնում Վանա լճում, հայտնել է, որ […]

̰
Սա ավելի լայն ներդրումային տեսլականի առաջին քայլն է. ԶՊՄԿ-ի համասեփականատեր

16:36 01.10.2021

«Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը (այսուհետ՝ Ընկերություն) և ՀՀ կառավարությունը ուրախ են հայտարարել, որ Ընկերությունը ՀՀ կառավարությանն է նվիրաբերել Ընկերության 25% բաժնետոմսերը, տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից։ «Արդյունաբերական ընկերությանն» է պատկանում Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի (ԶՊՄԿ) 60%-ը։ ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։ «Արդյունաբերական ընկերությունը» […]

̰
ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհուրդը գումարել է հերթական նիստը

16:30 01.10.2021

Տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը, որը վարել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը։ Նիստի օրակարգն այս անգամ ձևավորվել էր խորհրդի անդամների առաջարկությունների հիման վրա, և զեկույցներով հանդես են եկել հենց խորհրդի անդամները։ Ողջունելով հանդիպման մասնակիցներին՝ Ժաննա Անդրեասյանը կարևորել է այն փաստը, որ նիստի օրակարգը ձևավորվել […]

̰
Պետք է գնահատել տարեցների արժանապատվությունը և թույլ չտալ, որ նրանք իրենց զգան հասարակության համար ոչ պիտանի․ ՀՀ ՄԻՊ

16:25 01.10.2021

Պետությունը տարեցների համար պետք է ստեղծի բոլոր պայմանները, որպեսզի նրանք իրենց զգան գնահատված ու հասարակությունից չմեկուսացած։ Այս մասին Տարեցների միջազգային օրվա առթիվ կազմակերպված Գերիատրիայի և գերոնտոլոգիայի 3-րդ միջազգային կոնգրեսի ժամանակ ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի ու Ռուսաստանի Դաշնության կառավարության աջակցությամբ Տարեցների առողջության ու խնամքի ապահովման ասոցիացիայի, Գերիատրիայի և գերոնտոլոգիայի […]

̰
Երևանի որոշ շրջաններում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:23 01.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 23-29-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 23-ին, 27-ին և 29-ին, Նոր Նորքում` սեպտեմբերի 26-28-ը, Շենգավիթում՝ սեպտեմբերի 27-ին, Արաբկիրում՝ 24-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում սեպտեմբերի 23-ին, 25-ին, 28-ին և 29-ին, Արաբկիրում` սեպտեմբերի […]

̰
Պապիկյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են Սյունիքի անվտանգային և սոցիալ-տնտեսական դրությունը

16:17 01.10.2021

Հոկտեմբերի 1-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը ընդունել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերին․ տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Փոխվարչապետը գոհունակություն է հայտնել հանդիպման և ծանոթության համար՝ նշելով, որ հայ-բրիտանական հարաբերությունների զարգացումը Հայաստանի համար կարևոր է: Նա հավելել է, որ երկկողմ հարաբերություններում բազում չօգտագործված հնարավորություններ կան և անհրաժեշտ է երկուստեք ջանքերի […]

̰
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ

16:10 01.10.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին Չինաստանի կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ և բարեկամ չին ժողովրդին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 72-րդ տարեդարձի կապակցությամբ։ Հայ-չինական բարեկամական հարաբերությունները, հիմնված լինելով ավանդական սերտ կապերի, փոխադարձ հարգանքի և փոխվստահության վրա, կայուն […]

̰
Հանձնաժողովն ուսումնասիրել է գրադարանների հավաքածուները

16:02 01.10.2021

Ուսումնասիրվել են ԿԳՄՍ նախարարության ենթակայության գրադարանների հավաքածուները, և տարվել են հետագա օգտագործման համար ոչ պիտանի գրքերի դուրսգրման աշխատանքներ: Գրադարանները կհամալրվեն նոր գրքացանկով՝ ըստ պահանջարկի: ԿԳՄՍՆ աշխատակիցներից կազմված հանձնաժողովն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին աշխատանքային այց է կատարել Կոտայքի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Լոռու, Շիրակի, Վայոց ձորի, Սյունիքի և Տավուշի մարզային, ինչպես նաև Խնկո Ապոր անվան ազգային մանկական ու […]

̰
Կայացել է ՀՀ-ԵՄ Մարդկանց միջև շփումների ենթակոմիտեի 7-րդ նիստը

15:50 01.10.2021

Սեպտեմբերի 30-ին կայացել է ՀՀ-ԵՄ Մարդկանց միջև շփումների «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» ենթակոմիտեի 7-րդ առցանց նիստը (7th Armenia-EU Sub-committee meeting – People to People on “Employment and Social Affairs, Public Health, Training, Education and Youth, Culture, Information Society, Audiovisual, and […]

̰
Բնակչության սննդակարգում գերակշռում է հացը. ո՞ր մարզերն են ամենից շատ օգտագործում այս մթերքը

15:43 01.10.2021

Հայաստանում ամենից շատ հաց օգտագործում են Շիրակի մարզի բնակիչները, որին հաջորդում են Արագածոտնի ու Կոտայքի մարզերը: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում ներկայացնելով ՀՀ-ում բնակչության կողմից սննդամթերքի սպառման, սննդակարգի իրենց կողմից իրականացված հետազոտության արդյունքները՝ ՀՀ ԳԱԱ «Էկո կենտրոն»-ի սննդի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար Դավիթ Պիպոյանը նշեց, որ, ի տարբերություն նշված մարզերի, Երևանում նկատվում է հացի օգտագործման […]

̰
Վրաստանի ՆԳՆ-ից հայտնել են, որ Սաակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը

15:35 01.10.2021

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը պնդում է, որ գտնվում է վրացական Բաթում քաղաքում, չի հատել Ուկրաինայի հետ պետական սահմանը: Այս մասին ուրբաթ օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն՝ ուկրաինական կողմի հետ խորհրդակցություններից հետո։ «Մենք ակտիվ հաղորդակցություն ենք ունեցել ուկրաինական կողմի հետ։ Նրանց անունից ես կարող եմ ձեզ վստահությամբ և միանշանակ […]

̰
Հունաստանը մտադրություն չունի Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել. Միցոտակիս

15:28 01.10.2021

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, անդրադառնալով հունական նավատորմի համալրման շրջանակներում Ֆրանսիայի հետ կնքված ֆրեգատների (ռազմանավ) պայմանագրին, նշել է, որ իրենք մտադրություն չունեն Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել, փոխանցում է Ermenihaber-ը։ Աթենքի ժողովրդավարության ֆորումում ամերիկացի լրագրողի հարցին ի պատասխան՝ Հունաստանի վարչապետը մեկնաբանել է նաև պայմանագրում տեղ գտած «փոխադարձ օգնության» վերաբերյալ կետը։ Նա շեշտել է, որ վերոհիշյալ […]

̰
Ոստիկաններն ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել

15:21 01.10.2021

Սեպտեմբերի 28-ին ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները Լոռու մարզի Մեդովկա գյուղից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին բերման ենթարկեցին նույն գյուղի 35-ամյա մի բնակչի։ Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն, յուրահատուկ հոտով զանգված և ապակե գլանակ: Ըստ 35-ամյա տղամարդու՝ հայտնաբերվածը թմրանյութ է, պատկանում է իրեն, քաղել է վայրաճ կանեփի թփերից, պատրաստել իր օգտագործման համար։ Բուսական զանգվածն ուղարկվել […]

̰
Հայկոյին ծափահարություններով ճանապարհեցին

15:13 01.10.2021

Վաղ առավոտից սիրված երգիչ, երգահան, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի հարազատները, ընկերներն ու երկրպագուներն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի բակում էին։ Նրանք վերջին հրաժեշտը տվեցին Հայկոյին՝ ճանապարհելով ծափահարություններով՝ երգչի «Վերև» երգի ներքո։ Նշենք, որ երգչի մահվան պատճառը կորոնավիրուսն է։ Հայկոյի աճյունը կամփոփվի Երևանի քաղաքային պանթեոնում։ Տեսանյութը՝ Factor.am-ի

̰
Ձերբակալվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը․ «Հրապարակ»

15:05 01.10.2021

Այս պահին խուզարկում են ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարանը։ Նրան քիչ առաջ ձերբակալել են։ Այս մասին հայտնում է «Հրապարակը»։ Նշենք, որ Գալստյանն օրերս ԱԱԾ-ում հարցաքննվել էր զենքի մատակարարման հայտնի գործով։ Հիշեցնենք` ԱԱԾ-ում հարուցվել է քրեական գործ, որը վերաբերում է 2011 թվականին իրականացված զենք-զինամթերքի տենդերին, և որի շրջանակում ձերբակալվել է ռազմական ավիացիայի նախկին պետ […]

̰
Հայաստանը չեխ գործարարներին և ներդրողներին կապահովի բոլոր պայմաններով. տեղի ունեցավ Հայ-չեխական բիզնես ֆորումը

15:02 01.10.2021

Հայաստանը և Չեխիան բարձր մակարդակով ջանքեր են գործադրում երկկողմ տնտեսական և գործարար հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ՝ փորձելով իրացնել փոխգործակցության ոլորտում առկա մեծ ներուժը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հոկտեմբերի 1-ին ՀՀ առևտրաարդյունաբերության պալատը չեխական կողմի հետ համատեղ Երևանում կազմակերպել էր Հայ-չեխական գործարար համաժողով, որի պաշտոնական բացմանը մասնակցում էին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և աշխատանքային այցով […]

̰
Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 1-ը հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում

15:00 01.10.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 30-հոկտեմբերի 1-ը հանրապետության գետերի մեծ մասում դիտվել է ջրի ելքերի որոշ մեծացում: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
SHANTNEWS

14:56 01.10.2021

̰
Ոստիկանություն բերման ենթարկվածի մեքենայում հրազեն ու թմրամիջոց կար. երիտասարդը ձերբակալվել է

14:45 01.10.2021

Սեպտեմբերի 30-ի երեկոյան ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի 6-րդ՝ գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները օպերատիվ տեղեկություններ ստացան, որ մայրաքաղաքի Նազարբեկյան թաղամասի բնակիչներից մեկը մեքենայում ապօրինի զենք-զինամթերք և թմրամիջոց է պահում։ Ոստիկանության ծառայողները 27-ամյա երիտասարդին հայտնաբերեցին Երևանի Հրազդանի կիրճում ու, «Մերսեդեսով» հանդերձ, բերման ենթարկեցին Մաշտոցի բաժին։ Օպերատիվ տվյալները ճիշտ էին։ Բերման ենթարկվածը մեքենայից ներկայացրեց […]

̰
ԱՊՀ-ն լավ հնարավորություն է հետխորհրդային երկրների երկխոսության համար․ ԿԳՄՍ փոխնախարար

14:30 01.10.2021

Սեպտեմբերի 27-29-ը Բելառուսի Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի է ունեցել «Անկախ պետությունների համագործակցության 30-ամյակ՝ արդյունքներ, հեռանկարներ» թեմայով համաժողովը։ Ինչպես տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից՝ միջոցառմանը մասնակցել են ԱՊՀ երկրների պետական ​​մարմինների ավելի քան 300 ներկայացուցիչներ, առաջատար գիտնականներ և մասնագետներ, մի շարք պետությունների խոշորագույն գիտակրթական կազմակերպությունների ղեկավարներ: Համաժողովին զեկույցով հանդես է եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ Բարձր […]

̰
BACK_TO_TOP