TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Բելառուսում կասեցրել են ծայրահեղական ցանցի գործունեությունը

22:52 29.09.2021

Բելառուսի պետանվտանգության կոմիտեն կասեցրել է ծայրահեղական ցանցի գործունեությունը, որն օտարերկրյա հատուկ ծառայությունների վերահսկողության ներքո արտասահմանից հավաքագրել է երկրի խոշորագույն ձեռնարկությունների աշխատողներին, որոնք սահմանափակ բնույթի տեղեկությունների հասանելիություն ունեն: Այդ մասին, հայտարարել է ՊԱԿ-ի քննչական վարչության պետի տեղակալ Կոնստանտին Բիչեկը: «Արմատական գործունեության մեջ ներգրավումը և այդ կերպ օրինականացված բջիջների ցանցի ձևավորումն իրականացվել է հատուկ ստեղծված Telegram-ալիքի և […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

22:39 29.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 2-ի ցերեկը, 3-4-ն առանձին շրջաններում, 1-ին, 2-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 30-ի և հոկտեմբերի 4-ի երեկոյան ժամերին, հոկտեմբերի 1-ին, […]

̰ ̰
Հացավան գյուղում այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ

22:14 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին, ժամը 17:24-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հացավան գյուղի մոտակա դաշտում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:45-ին, մարվել՝ 20։02-ին: Այրվել է մոտ 40 հա խոտածածկույթ:

̰
SHANTNEWS

21:55 29.09.2021

̰
ՊՆ խաղաղապահ ուժերում անցկացվել է պարգևատրման արարողություն

21:33 29.09.2021

ՊՆ խաղաղապահ ուժերում սեպտեմբերի 29-ին անցկացվել է հանդիսավոր միջոցառում: Զորամասի հրամանատար, գեներալ-մայոր Ա․ Տոնոյանը պարգևներ և կոչումներ է հանձնել ծառայության ընթացքում աչքի ընկած մի շարք զինծառայողների, շնորհակալություն հայտնել անձնվեր ծառայության, ինչպես նաև հայոց բանակի անունն այլ երկրներում բարձր պահելու համար։

̰
Կապառոսը յուրահատուկ կերպով է հրապարակել Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը

21:20 29.09.2021

Խոակին Կապառոսը հրապարակել է ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցուցակը։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը հրապարակել է այն ֆուտբոլիստների ցուցակը, ովքեր պատրաստվելու են Աշխարհի առաջնության որակավորման փուլի Իսլանդիայի և Ռումինիայի հավաքականների հետ հանդիպումներին: Դարպասապահներ Դավիդ Յուրչենկո – «Ալաշկերտ» Անատոլի Այվազով – «Ուրարտու» Ստանիսլավ Բուչնև – «Փյունիկ» Պաշտպաններ Վարազդատ Հարոյան – «Կադիս» (Իսպանիա) Անդրե Չալըշըր – «Սիլկեբորգ» (Դանիա) Կամո Հովհաննիսյան […]

̰
ՀՀ վաստակավոր արտիստ Հայկ Հակոբյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

21:09 29.09.2021

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանի (Հայկո) հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18.00-ից՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Այս մասին սոցցանցի իր էջում հայտնել է դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը: Հիշեցնենք, որ Հայկոն կյանքից հեռացել է սեպտեմբերի 29-ին: Նա պայքարում էր կորոնավիրուսային հիվանդության դեմ: Հայկ Հակոբյանը ծնվել է 1977 թ. օգոստոսի 25-ին Երևանում: […]

̰ ̰
Ո՞ր դեպքում աշխատողը կարող է առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայանալ

20:53 29.09.2021

Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում և ո՞ր ոլորտներին են վերաբերում COVID-19-ի տարածման կանխարգելման նպատակով հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող նոր սահմանափակումները: Ո՞ր դեպքում աշխատողը կարող է առանց ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ներկայանալ: Մանրամասները՝ ՀՀ առողջապահության նախարարության տարածած տեսանյութում։

̰
Հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ

20:41 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին N զորամիավորման զորամասերից մեկում հրետանային ստորաբաժանումների անձնակազմերի հետ անցկացվել են գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ստուգվել են հրետանավորների մարտական պատրաստվածությունն ու մարտավարամասնագիտական գիտելիքները, կատարելագործվել են նրանց գործնական հմտությունները։

̰
Ստամբուլ մեկնող զբոսաշրջիկների թիվը 35 տոկոսով նվազել է

20:30 29.09.2021

2021 թվականի օգոստոսին Ստամբուլ մեկնած օտարերկրացի զբոսաշրջիկների թիվը 2019 թվականի համեմատ 35 տոկոսով նվազել է։ Ստամբուլի մշակույթի և տուրիզմի վարչության հրապարակած տվյալների համաձայն՝ 2021 թվականի առաջին 8 ամիսներին Ստամբուլ է այցելել 4 մլն 854․000 զբոսաշրջիկ։ Իսկ միայն օգոստոսին՝ 1 մլն 2․722 զբոսաշրջիկ։ Թեև 2020 թվականի տվյալների համեմատ այս ցուցանիշը գրեթե 129 տոկոս աճ է նշանակում, […]

̰
Մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի (NO2) միջին կոնցենտրացիոն բաշխվածությունները Գյումրիում

17:00 29.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում ազոտի երկօքսիդի (NO2) միջին կոնցենտրացիոն բաշխվածությունները։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը օգոստոս ամսվա ընթացքում չի գերազանցել համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

̰
Մեկնարկել են ՀՀ Անկախության հռչակման 30-ամյակին նվիրված գիտաժողովը և ցուցահանդեսը

16:59 29.09.2021

Հայաստանի պատմության թանգարանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 28-ին «Երևան Գրանդ Հոթել» հյուրանոցում բացվել է ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված գիտաժողով: Բացման ելույթներին հաջորդել են պանելային քննարկում և հրավիրյալ բանախոսների 4 զեկուցումներ՝ նվիրված անկախության տարիների ձեռքբերումներին և խնդիրներին։ Բացման միջոցառումների շարքում Հայաստանի պատմության թանգարանի դիմահայաց կամարաշարի ներքո բացվել է «Պետականություն․ իրողություններ և խորհրդանիշներ» խորագրով ցուցահանդեսը՝ տասը մեծադիր պաստառների և […]

̰
Նորաբաց համայնքն ասֆալտապատվում է

16:57 29.09.2021

Նորաբաց համայնքում 2021 թ.-ին սկսվել են լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ: Կառավարության սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվում է 1 կմ, 80 մ երկարությամբ ճանապարհահատված, որով փաստացի ավարտվում է համայնքի կենտրոնական փողոցների ասֆալտապատումն ու անցում է արվելու երկրորդական ճանապարհներին: Այս մասին տեղեկացնում են Նորաբացի համայնքապետարանից՝ մանրամասնելով, որ ավարտին է մոտենում նաև լուսադիոդային (LED) լամպերով փողոցային լուսավորության տեղադրումը, ինչը հնարավորություն կընձեռի […]

̰
Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել նրան. «Հրապարակ»

16:56 29.09.2021

Այս պահին խուզարկում են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի բնակարանը, գրում է «Հրապարակը»: Տոնոյանին, ըստ երևույթին, կձերբակալեն և մեղադրանք կառաջադրեն: Ըստ թերթի` զուգահեռ խուզարկություններ են ընթանում ռազմական ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանի, Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանի բնակարաններում: Ստեփան Գալստյանին ևս հրավիրել են ԱԱԾ: Հաջորդը կայցելեն Յուրի Խաչատուրովին և Սեյրան Օհանյանին: Ըստ ամենայնի` […]

̰
Գումարվել է Արցախի ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը

16:51 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին գումարվել է ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի առաջին նիստը: Խորհրդարանականները մեկ րոպե լռությամբ հարգել են 44-օրյա պատերազմում նահատակված հայորդիների անմար հիշատակը, ապա անցել օրենսդրական աշխատանքներին: Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը ներկայացրել է հաշվեքննիչ պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը: Հաղորդումը ներառում է բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին […]

̰
Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները

16:46 29.09.2021

Տեղահանված բնակիչներին կացարաններով ապահովելու պետական աջակցության ծրագրերի շրջանակում շարունակվում են առանձնատների, բազմաբնակարան շենքերի կառուցապատման աշխատանքները, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից։ ԱՀ Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում մեկնարկել են նոր բնակավայրի շինարարական աշխատանքները` Հադրութի շրջանի Տող գյուղի անօթևան մնացած ընտանիքների համար։ Թաղամասը բաղկացած է լինելու 4 ենթաթաղամասերից, ընդհանուր` 160 առանձնատներով։ Բնակավայրի ընդհանուր տարածքը նախագծային հաշվարկային ուրվագծում կազմում […]

̰
Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ․ դեսպանատուն

16:36 29.09.2021

Վրաստանում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ Վրաստանի տարածքով իրականացվող բեռնափոխադրումների մեծ ծավալի, ինչպես նաև ՌԴ Վերին Լարս անցակետում ընթացող շինարարական աշխատանքների հետևանքով Թբիլիսիի շրջանցիկ ճանապարհի հատվածում առաջացել են բեռնատար մեքենաների կուտակումներ։ Կուտակումներից խուսափելու նպատակով բեռնափոխադրողները հնարավորության դեպքում կարող են Բագրատաշեն-Սադախլո սահմանային անցակետի փոխարեն բեռնափոխադրումներն իրականացնել Բավրա-Նինոծմինդա սահմանային անցակետով։

̰
Եվրատեսիլի պաշտոնական էջը ցավակցություն է հայտնել երգիչ Հայկոյի մահվան առիթով

16:32 29.09.2021

Եվրատեսիլ երգի մրցույթի «Թվիթերի» միկրոբլոգը ցավակցություն է հայտնել ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկոյի մահվան առիթով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կայքը նշել է, որ ցավում է Հայկոյի անժամանակ մահվան համար։ «Հայկոն Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ 2007»-ում և իր հուզիչ «Anytime you need» երգով զբաղեցրել էր 8-րդ տեղը։ Դուք միշտ կլինեք մեր սրտերում»,- հայտնել են Եվրատեսիլի «Թվիթերի» միկրոբլոգից։ […]

̰
Մեկնարկել են ճամբարային հավաքներ

16:21 29.09.2021

Սեպտեմբերի 29-ից N զորամասի մոտոհրաձգային ստորաբաժանումների մասնակցությամբ մեկնարկել են ճամբարային հավաքներ, տեղեկացնում են ՀՀՊՆ-ից։ Անձնակազմը զբաղեցրել է նախորոշված շրջանները, ճշգրտվել են ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը, փոխգործակցության կազմակերպման կարգը: Զինծառայողների հետ անցկացվել են գործնական պարապմունքներ։

̰
Գյումրիում ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

16:11 29.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Գյումրի քաղաքի մթնոլորտային օդում ծծմբի երկօքսիդի (SO2) միջին կոնցենտրացիոն բաշխվածությունները. Քաղաքի տարբեր հատվածներում օգոստոսի 10-31-ը ծծմբի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիան:

̰
ՍԱՏՄ տեսուչները ստուգայցեր են կատարել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում

16:06 29.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն այսօր ստուգայցեր են կատարել Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի իրացման ցանցում՝ վերահսկելու համար covid-19-ի դեմ ձեռնարկվող միջոցառումների կատարման ընթացքը: Խախտումներ չեն արձանագրվել: Ինչպես տեղեկացնում են, ՍԱՏՄ-ի ստուգայցերը կշարունակվեն։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի […]

̰
ՀՀ-ում առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել 3 հազար 626 օտարերկրացի

15:59 29.09.2021

ՀՀ-ում ընթացիկ տարվա առաջին կիսամյակում կացության կարգավիճակ է ստացել 3 հազար 626 օտարերկրացի` ավելի քան 30 երկրից, այդ թվում՝ 993-ը Հնդկաստանից, 722-ը` Ռուսաստանի Դաշնությունից, 471-ը՝ Իրանից, 150-ը` Ուկրաինայից, 141-ը՝ Լիբանանից, 134-ը՝ Վրաստանից, 120-ը՝ Իրաքից։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի միգրացիոն ծառայությունը: ՀՀ-ում կացության կարգավիճակները տրամադրվում են տարբեր հիմքերով՝ ընտանիքի հետ միավորում (499), ուսման (1 295), […]

̰
ԿԳՄՍՆ-ն ցավակցում է Հայկ Հակոբյանի ընտանիքի անդամներին

15:30 29.09.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, 44 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ, երգահան Հայկ Հակոբյանը (Հայկո): ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ցավակցում է Հայկ Հակոբյանի ընտանիքի անդամներին, հարազատներին, նրա արվեստի երկրպագուներին: Հայկ Հակոբյանը ծնվել է 1977 թ. օգոստոսի 25-ին Երևանում: 1987 թ. ավարտել է Երևանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցը […]

̰
Ղարիբաշվիլին մեկնում է Բաքու, այնուհետև՝ Երևան

15:15 29.09.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր մեկնում է Բաքու, որտեղ կմասնակցի երկկողմ միջկառավարական հանձնաժողովի նիստին, կհանդիպի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին: Aliq.ge-ի փոխանցմամբ՝ այս մասին երկրի ղեկավարը տեղեկացրել է «Իմեդի» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում՝ նշելով, որ առաջիկայում կլինի նաև Երևանում: «Մենք ունենք վստահություն, որն ամենակարևորն է, երբ վստահություն լինի երկրների առաջնորդների միջև ևս, բոլոր հարցերը կլուծվեն: Նմանատիպ հարաբերություններ […]

̰
Փոքր Վեդի համայնքում շչակ է գործարկվելու

15:10 29.09.2021

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11:00-ին, Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում անցկացվելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:

̰
Ուժեղացված ծառայություն Երևանում. հայտնաբերվել են հրազեններ, տարբեր տեսակի թմրամիջոցներ

15:08 29.09.2021

Սեպտեմբերի 28-ի երեկոյան քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Երևան քաղաքի վարչության ու ենթակա ստորաբաժանումների, պարեկային ծառայության ու ճանապարհային ոստիկանության ծառայողները մայրաքաղաքում իրականացրին ուժեղացված ծառայություն, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Մեկնարկից առաջ ոստիկանության պետի առաջին տեղակալ Արամ Հովհաննիսյանը հրահանգավորեց ուժեղացված ծառայությանը ներգրավված ստորաբաժանումների ղեկավարներին՝ ներկայացնելով հատուկ միջոցառման նպատակները՝ հասարակական կարգի պահպանություն, ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովում, հանցագործությունների և վարչական […]

̰
Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ

15:04 29.09.2021

Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառման շրջանակում Փարիզ կատարած այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը հանդիպել է Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի ղեկավար Մարտին Հիրսչի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: ՀՀ ԿԳՄՍ նախարարը նշել է, որ հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև պատմականորեն ձևավորված բարեկամության հիմքով Հայաստանի Հանրապետության անկախությունից […]

̰
SHANTNEWS

14:55 29.09.2021

̰
BACK_TO_TOP