TIME
Ամսաթիվ
02 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Իբրահիմ Քալընը անդրադարձել է հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացին

14:49 29.09.2021

Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը հույս է հայտնել,  որ եթե  Բաքվի և Երևանի միջև  հաշտության պայմանագիր ստորագրվի, այն խաղաղություն կբերի ամբողջ տարածաշրջանին: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական yenisafak.com-ը: «Ղարաբաղի հետ կապված հարցեր կան, որոնք լուծման կարիք ունեն: Հրադադարի համաձայնագիր է ստորագրվել, բայց դեռ խաղաղության պայմանագիր չկա»,- Haber Global-ին տված հարցազրույցում նշել է Քալընը: «Խաղաղության […]

̰
Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Հայկ Հակոբյանի անժամանակ մահվան կապակցությամբ

14:33 29.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան կապակցությամբ: Հեռագրում, մասնավորապես, ասված է.   «Խոր ցավով տեղեկացա սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոյի (Հայկ Հակոբյան) անժամանակ մահվան մասին:   Նա հայ ժամանակակից երգարվեստի վառ ներկայացուցիչներից էր և իր գործունեությամբ վաստակել է ժողովրդական սեր ու հարգանք: Նրա ստեղծագործությունները սիրված […]

̰
ՀՀ ԱԳ նախարարը և Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ գործընկերության հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

14:17 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կալին Անաստասովին, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-բուլղարական հարաբերությունների հագեցած օրակարգի վերաբերյալ և մտքեր փոխանակել փոխադարձ հետաքրքրության ոլորտներում համագործակցության ընդլայնման շուրջ: Արարատ Միրզոյանը ու Կալին Անաստասովը կարևորել են առևտրատնտեսական ոլորտում գրանցված դրական դինամիկան, երկու երկրների մայրաքաղաքների միջև ուղիղ […]

̰
Երգիչ Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ․ ԱՆ

14:09 29.09.2021

ՀՀ առողջապահության նախարարությունը, անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում է, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: «Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ: Առողջապահության նախարարության անձնակազմը ցավակցում և իր զորակցությունն է հայտնում Հայկոյի ընտանիքին»,- ասված է նախարարության տարածած հաղորդագրության մեջ: Հիշեցնենք, որ այսօր մահացել է երգիչ, երգահան […]

̰
Նենգ հիվանդությունը հաղթեց մեզ. Արմեն Մուրադյան

14:04 29.09.2021

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է երգիչ Հայկոյի երգերից մեկը, որին կից գրել է․ «Բոլոր հնարավոր զենքերով կռվեցինք ու պայքարեցինք չարաբաստիկ քովիդի դեմ, սակայն նենգ հիվանդությունը հաղթեց մեզ․․․ Ցավակցում եմ հարազատներին, ընկերներին և մեզ՝ տաղանդավոր Մարդ կորցրինք»: Հիշեցնենք, որ այսօր մահացել է երգիչ, երգահան Հայկոն։ Նա վարակվել էր կորոնավիրուսով։  

̰
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել․ ԱՆ

13:48 29.09.2021

Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և պատճառահետևանքային կապ պատվաստման հետ», քանի որ տվյալ հիվանդության դեմ պատվաստումը չի կարող […]

̰
Ըստ տվյալների՝ COVID-19-ից մահացածների գերակշռող մասի մոտ եղել են սիրտ-անոթային հիվանդություններ՝ որպես ուղեկցող հիվանդություններ

13:33 29.09.2021

Սրտի համաշխարհային օրն առաջին անգամ նշվել է 1999 թվականին՝ Սրտի համաշխարհային ֆեդերացիայի նախաձեռնությամբ: Ակցիան հավանության է արժանացել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ), ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և այլ միջազգային կազմակերպությունների կողմից, և սեպտեմբերի 29-ը հաստատվել է` որպես Սրտի համաշխարհային օր: Օրվա նպատակն է բարձրացնել հասարակության իրազեկվածությունը սրտանոթային հիվանդությունների, դրանց զարգացմանը նպաստող ռիսկի գործոնների վերաբերյալ, ինչպես նաև նախաձեռնել […]

̰
Էրդողանի խոստումներն ընդամենը պատրանք են և դրանց կեսն անգամ կյանքի չի կոչվում. թուրք ընդդիմադիր գործիչ

13:25 29.09.2021

Թուրքիայում ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) փոխնախագահ, կուսակցության խոսնակ Ֆայիք Օզթրաքը քննադատել է Էրդողանի վարչակազմի ֆինանսատնտեսական քաղաքականությունը։ Նշել է, որ թուրքական լիրան 19 օրվա ընթացքում 6 տոկոսով արժեզրկվել է դոլարի նկատմամբ։ Ermenihaber-ի փոխանցմամբ՝ ըստ Ֆայիք Օզթրաքի՝ Էրդողանի խոստումներն ընդամենը պատրանք են և դրանց կեսն անգամ կյանքի չի կոչվում։ «Կառավարությունը շարունակ խոսում է 2023թ․ նպատակներից, բայց չի […]

̰
Արարատ Միրզոյանը Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարի հետ քննարկել է ռազմագերիների հարցը

13:17 29.09.2021

Սեպտեմբերի 29-ին ՀՀ ԱԳ նախարարն ընդունել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին, տեղեկացրին ՀՀ ԱԳՆ-ից։ Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի և ԿՄԽԿ միջև Արցախում ստեղծված հումանիտար խնդիրների հասցեագրման ուղղությամբ համագործակցության և կազմակերպության կողմից կատարվող աշխատանքների շուրջ։ ՀՀ ԱԳ նախարարը շեշտել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ […]

̰
Սեպտեմբերի 28-29-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:14 29.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 28-29-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Գավառի ԲԿ-ում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով պարզվել է միջադեպին մասնակից մի շարք անձանց ինքնությունը

13:13 29.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում շարունակվում է Գավառի բժշկական կենտրոնում մի խումբ անձանց կողմից բռնությամբ և գույքը ոչնչացնելով զուգորդված զանգվածային անկարգությունների դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Իրականացված բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում պարզվել էին դեպքերի հանգամանքները, միջադեպին մասնակից մի շարք անձանց ինքնությունը: Նշենք, որ ավելի վաղ քրեական գործից 19 […]

̰
Արցախում ՄՌՏ հետազոտություններն իրականացվելու են ըստ գործող կարգի․ ԱՀ ԱՆ

13:05 29.09.2021

ԱՀ առողջապահության նախարարությունը իրազեկում է հանրապետության բնակչությանը, որ երկարատև խափանումներից հետո վերանորոգվել և այսօրվանից «Հանրապետական բժշկական կենտրոն»-ի Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆ (ՄՌՏ) սարքը գործում է բնականոն ռեժիմով։ ՄՌՏ հետազոտություններն իրականացվելու են ըստ գործող կարգի։

̰
«Լարվածությունը ոչ մեկի համար շահաբեր չէ». Միչոտակիսը՝ թուրք-հունական հարաբերությունների մասին

23:56 28.09.2021

Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միչոտակիսը ծավալուն հարցազրույց է տվել, որում գնահատել է 2021թ. ընթացքում հույն-թուրքական հարաբերությունները և դրանց ապագան: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Միչոտակիսը նշել է, որ Արևելյան Միջերկականում այս տարի բավականին խաղաղ է անցել: Այս համատեքստում նա հույս է հայտնել, որ Թուրքիան արդեն հասկացել է, որ այնտեղ ստեղծված լարվածությունը ոչ մի կողմի համար շահաբեր չի […]

̰
Երևանում շղթայական ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

23:50 28.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 21:00-ի սահմաններում Հասրաթյան փողոցում՝ «Շանթ» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել է 4 ավտոմեքենա: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

̰
Մեծամորի շենքերից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել

23:50 28.09.2021

Սեպտեմբերի 28-ին, ժամը 16:05-ին Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մեծամոր քաղաքի 1-ին թաղամասի շենքերից մեկի բնակելի նկուղային հարկում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 1-ին թաղամասի շենքերից մեկի տանիքում։ Հրդեհը մեկուսացվել […]

̰
Եվրոպոլը բացահայտել է Բալկաններից թմրավաճառների խոշոր խմբավորում

23:46 28.09.2021

Եվրոպոլը ութ երկրների իրավապահների հետ համատեղ բացահայտել է թմրավաճառների խոշոր խմբավորում։ Այս մասին հայտնում է Եվրոպոլի մամուլի ծառայությունը  սեպտեմբերի 28-ին։ Խմբավորման անդամները հիմնականում Բալկանյան երկրներից էին և զբաղվում էին Եվրոպա կոկաին մատակարարելով։ Խմբի բացահայտման և ձերբակալման համար համագործակցել են Իսպանիայի, Խորվաթիայի, Սերբիայի, Գերմանիայի, Սլովենիայի, Բոսնիա և Հերցեգովինայի, Գերմանիայի, ինչպես նաև ԱՄՆ-ի և Կոլումբիայի իրավապահները: Այժմ […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

23:34 28.09.2021

Սեպտեմբերի 26-ից 28-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում և Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 19 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:

̰
Հրապարակվել է Բելառուսի ՊԱԿ-ի աշխատակցի հետ մահացու փոխհրաձգության տեսանյութը

23:25 28.09.2021

Բելառուսի ՊԱԿ մամուլի ծառայությունը հայտնել է հակաահաբեկչական միջոցառումների անցկացման ժամանակ իր աշխատակցի զոհվելու մասին: Գերատեսչության տվյալներով ՝ չարագործը, որը գտնվում էր բնակելի շենքի բնակարանում, տեսել է իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և կրակ բացել հրացանից: Հանցագործը ոչնչացվել է պատասխան կրակոցներով, սակայն նա հասցրել է մահացու վիրավորել պետանվտանգության կոմիտեի աշխատակցին։ Գերատեսչությունից հայտնել են անհետաձգելի քննչական գործողություններ կատարելու մասին։ […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի 6-9 աստիճանով

23:20 28.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 29-30-ը, հոկտեմբերի 2-3-ն առանձին շրջաններում, 1-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 1-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին ժամանակ առ […]

̰ ̰ ̰
Տիգրան Պետրոսյանը՝ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար

22:50 28.09.2021

Շիրակի նախկին մարզպետ Տիգրան Պետրոսյանը նշանակվել է Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար։ Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։ «ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանի կողմից ստացել եմ առաջարկ` զբաղեցնել Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնը։ Ելնելով իմ հարազատ ԲՈՒՀ-ի նկատմամբ պատասխանատվության զգացումից, արդի մարտահրավերների հաղթահարման գործում նոր տեխնոլոգիաների և ճարտարագիտական մտածողության կարևորությունից, մարզերում բարձրագույն ոլորտում […]

̰
«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

22:33 28.09.2021

«Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից սահմանվել է հերթապահություն։ Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 28-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։ Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցում են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի […]

̰
Չինաստանն առաջին անգամ ցուցադրել է իր «անտեսանելի» կործանիչը

22:17 28.09.2021

Չինաստանում այսօր ՝ սեպտեմբերի 28-ին, Ժուհայ քաղաքի ավիաշոուի ժամանակ առաջին անգամ ցուցադրվել է J-20 տիպի «անտեսանելի» կործանիչը: Այս մասին հայտնում է CNN-ը։ Հաղորդվում է, որ կործանիչը հագեցած է հայրենական արտադրության շարժիչով։ Վերլուծաբանները պնդում են, որ J-20-ը նախատեսված է երկու հիմնական խնդիրների կատարման համար. օդ-օդ մարտի և վերգետնյա հարձակման համար։ J-20 կործանիչը գովազդվում է որպես Չինաստանի […]

̰
Թուրքիայի 62-ամյա քաղաքացին դատվում է «Բռնապետ Էրդողանը» հոդվածով կիսվելու համար

22:06 28.09.2021

Թուրքական դատարանը ազատազրկման է դատապարտել 62-ամյա Մեհմեդ Շահ Թեքիներին: Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նրան մեղադրանք է առաջադրվել «Հանրապետության նախագահին վիրավորելու» հոդվածով։ Մեղադրանքի համար հիմք է ծառայել այն, որ Թեքիները վիրտուալ մեդիա հարթակում տարածել էր թուրքական «Diken» լրատվակայքի՝  «Գերմանական «Bild» թերթ․ Թուրքիան ներքաշվում է քաղաքացիական պատերազմի մեջ» վերնագրով հրապարակումը։ Այն եղել է գերմանական հեղինակավոր «Bild» թերթում […]

̰
SHANTNEWS

21:55 28.09.2021

̰
Ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն

21:42 28.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, ադրբեջանական կողմը Շուշիում հայկական կողմին է փոխանցել ևս 3 հայ զինծառայողի աճյուն: Այսմասին տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Նրանց ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն: Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ օրս հայտնաբերվել է ընդհանուր 1673 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն։

̰
Twitter-ի աշխատանքում խոշոր խափանում է տեղի ունեցել

21:33 28.09.2021

Twitter սոցցանցի աշխատանքում սեպտեմբերի 28-ի երեկոյան զանգվածային խափանում է տեղի ունեցել: Խնդիրները զգացել են օգտատերերը ԱՄՆ-ից, Բրիտանիայից և մի շարք այլ երկրներից: Ինչպես հետևում է Downdetector ծառայության տվյալներից, օգտատերերը բողոքել են օգտահաշիվ մտնելու և կայքի հետ աշխատելու դժվարություններից։ Ամենաշատ բողոքները ստացվել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից և Գերմանիայից։  

̰ ̰
Սենատը հաստատել է Դոնֆրիդի թեկնածությունը Եվրոպայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնում

21:18 28.09.2021

ԱՄՆ Կոնգրեսի Սենատը երեքշաբթի հաստատել է Կարեն Դոնֆրիդին ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով նոր օգնականի պաշտոնում։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից ապրիլի վերջին առաջադրված թեկնածությունը պաշտպանել է 73 սենատոր, ընդ որում՝ 26-ը դեմ է արտահայտվել։ Մոտ ժամանակներս տեղի կունենա 58-ամյա Դոնֆրիդի երդման արարողությունը: Այժմ նա, մասնավորապես, Պետդեպարտամենտում կղեկավարի Ռուսաստանի հետ հարաբերությունները։ Հուլիսին Սենատի արտաքին […]

̰
BACK_TO_TOP