21:12 28.09.2021
ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի, ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ԱՄՆ-ի «Կոլամբուս Կրյու» ակումբում հանդես եկող 29-ամյա կիսապաշտպանի միջև բանակցությունների արդյունքում Սելարայանը հավաքականին կմիանա արդեն հոկտեմբերին կայանալիք մարզական հավաքի ընթացքում։ «Կայացրել եմ ինձ համար կարևորագույն որոշում՝ հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Որոշումը չեմ կայացրել մեկ օրում, սա կշռադատված քայլ է։ Վերջին տարվա ընթացքում մի […]
21:03 28.09.2021
Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Սաիդ Խաթիբզադեն արձագանքել է Իրանում զորավարժությունների անցկացման վերաբերյալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Իռնա» գործակալությունը, Խաթիբզադեն նշել է, որ թեև երկու երկրների միջև կան լավ և հարգալից հարաբերություններ, և երկու կողմերի միջև հաղորդակցման սովորական ուղիները գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա, զարմանալի է այդ ձևով արտահայտելը: […]
20:59 28.09.2021
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժումըՄիացյալ Նահանգներին մեղադրել է այն բանում, որ իրենց անօդաչու թռչող սարքերն անօրինական կերպով ներխուժել են Աֆղանստանի օդային տարածք: Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Twitter-ում արմատականների ներկայացուցիչ Զաբիհուլլա Մուջահիդի էջում: «ԱՄՆ-ն խախտել է «Աֆղանստանի Իսլամական էմիրության» (թալիբների կողմից օգտագործվող պետության անվանումը) ինքնիշխանությունը, ինչպես նաև միջազգային իրավունքի նորմերը՝ իր անօդաչուներն ուղղելով մեր օդային […]
20:46 28.09.2021
ԱՄՆ-ում վստահ են, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հատուկ գեղեցիկ թարգմանչուհի է վերցրել 2019 թվականին իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփի հետ հանդիպման համար, որպեսզի նրան շեղի: Սակայն առաջին դեմքերի բանակցություններում թարգմանչուհուն ապահովում է ԱԳՆ-ն, մեկնաբանել է Կրեմլի ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Նա հստակեցրել է, որ պետության ղեկավարը չի մասնակցում թարգմանիչների ընտրությանը։ Ավելի վաղ Թրամփի նախկին մամուլի […]
20:33 28.09.2021
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Էրդողանի բանակցությունների արդյունքում փաստաթղթերի ստորագրում նախատեսված չէ: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ոչ։ Չի սպասվում»,- ասել է Պեսկովը։ Հիշեցնենք, որ բանակցությունները տեղի կունենան սեպտեմբերի 29-ին Սոչիում։ Ավելի վաղ Կրեմլում հայտնել էին, որ ծրագրվում է քննարկել ռուս-թուրքական գործընկերության տարբեր ասպեկտները քաղաքական և առեւտրատնտեսական […]
20:21 28.09.2021
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ աշխարհում միջուկային զենքի կիրառման սպառնալիքի մակարդակը հասել է վերջին 40 տարվա առավելագույն ցուցանիշին: Այս մասին նա ասել է սեպտեմբերի 28-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նիստում ՝ նվիրված ապամիջուկայնացման համար պայքարի միջազգային օրվան։ «Միջուկային սպառնալիքը հասել է այն մակարդակին, որը գրեթե չորս տասնամյակ չի նկատվել», – ասել է նա: […]
20:09 28.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 29-ի ժամը 07.00-14.00 կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդանի քաղաքի Կոստանյան, Բանավան թաղամասերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
15:56 28.09.2021
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը սեպտեմբերի 28-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա էին խմբակցությունների ղեկավարները, հանձնաժողովների նախագահները, ԱԺ աշխատակազմի պատասխանատուներ: ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քննարկվել են ԱՀ ԱԺ 7-րդ գումարման 4-րդ նստաշրջանի բացմանը և սեպտեմբերի 29-ին կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր: Նիստի քննարկմանն է ներկայացվում […]
15:51 28.09.2021
Առողջապահության նախարարության պրոֆ․ Ռ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում կայացել է Հայաստանում առաջին մանկական պալիատիվ (ամոքիչ) խնամքի կլինիկայի բացման արարողությունը, որին մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Մանկական պալիատիվ բժշկական օգնությունը կյանքը սահմանափակող հիվանդություններով երեխաներին բազմամասնագիտական թիմային ծառայությունների տրամադրումն է` շաբաթը 7 օր 24 ժամ սկզբունքով, որն ուղղված է հնարավորինս բարելավելու պացիենտի և նրա ընտանիքի անդամների կյանքի […]
15:48 28.09.2021
Սեպտեմբերի 28-ին հրավիրվել է ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստ: Ներկայացվել է հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաշվետվությունը, որը ներառում է բյուջեի կատարման մասին եզրակացությունը, հաշվետվությունների վերլուծությունը, արտաքին աուդիտի մասին և այլ տեղեկություններ: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, հաշվեքննությամբ ընդգրկված ֆինանսական ընդհանուր ծավալը […]
15:35 28.09.2021
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ եթե Թուրքիան գնի հակաօդային պաշտպանության S-400 նոր համակարգեր, Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար, փոխանցում է Ermenihaber-ը։ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջերս արած հայտարարությանը, որ Անկարան կարող է գնել C-400 […]
15:11 28.09.2021
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հունաստանը ստորագրված նոր պաշտպանական պայմանագրի շրջանակում Ֆրանսիայից կգնի երեք նոր ֆրեգատ (պահակային ծառայության ռազմանավ), փոխանցում է Ermenihaber-ը։ Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ պայմանագրի ստորագրման արարողության ընթացքում Մակրոնն ընդգծել է, որ պայմանագիրը երկու երկրների ինքնիշխանությունը և Եվրոպայի անկախությունն ամրապնդելու ուղղությամբ արված կարևոր քայլ է։ Նաև շեշտել է, որ ֆրեգատներ […]
14:59 28.09.2021
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 20:30-ին, Սպանդարյան 9-րդ կիլոմետր հատվածում, անհայտ անձինք կամրջից քարեր են նետել այդ հատվածով անցնող բեռնատար գնացքի վրա: Սա երթուղու այս հատվածում անօրինական գործողությունների առաջին նման դեպքը չէ: Դեպքի մասին տեղյակ է պահվել Մասիս քաղաքի ոստիկանության տարածքային բաժին: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը քաղաքացիներին կոչ է անում պատասխանատվությամբ վերաբերվել երկաթուղային ենթակառուցվածքին և շարժակազմին, չառաջացնել վթարներ […]
14:41 28.09.2021
ՀՀ գլխավոր դատախազության դատավարական ղեկավարման ներքո, ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության, ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտի, ՀՀ ոստիկանության, ՀՀ ՊԵԿ աշխատակիցների կողմից համատեղ իրականացվող բազմածավալ քննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ պարզվել և հիմնավորվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի «М1 Թալինից Գյումրի ճանապարհի վերակառուցում և բարելավում» ենթածրագրի շրջանակներում, Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներում […]
14:37 28.09.2021
Սեպտեմբերի 27-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են․ կան ծխացող օջախներ։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը․ աշխատանքներին մասնակցում են նաև «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 10 աշխատակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին «Արևիք» ազգային պարկի տարածքում աշխատանքները վերսկսվել են․ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ […]
14:29 28.09.2021
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում (Շենգավիթի նստավայր) այսօր շարունակվեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։ Ինչպես տեղեկացնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ գործով անցնող նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն ունի երկու նոր պաշտպան՝ փաստաբաններ Ալեքսանդր Կոչուբաևը և Լուսինե Սահակյանը։ Կոչուբաևը ներկա չէր նիստին, իսկ Լուսինե Սահակյանը նշեց, որ Գևորգյանի շահերը կարող […]
14:24 28.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը սեպտեմբերի 28-ից հոկտեմբերի 3-ը պաշտոնական այցով կգտնվի Ֆրանսիայի Հանրապետությունում՝ մասնակցելու ֆրանսահայ հայտնի կինոգործիչ Անրի Վերնոյի ծննդյան 100-ամյա հոբելյանին նվիրված միջոցառմանը: Նախարարի գլխավորած պատվիրակության կազմում է նաև նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: […]
14:19 28.09.2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից տեղեկացնում են, որ հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 26 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4465 -ն է։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք […]
14:11 28.09.2021
«Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ, վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։ «Խորհրդի որոշմամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն ընտրվեց Մխիթար Հայրապետյանը։ Շնորհակալ ենք Լիլիթ Գրիգորյանին հետպատերազմյան բարդ շրջանում հիմնադրամի աշխատանքը կազմակերպելու համար»,- գրել է վարչապետի տիկինը «Ֆեյսբուք»-ի իր էջում:
14:08 28.09.2021
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի կողմից, որպես անհետ կորած, սեպտեմբերի 12-ից որոնվում էին 37-ամյա Ալինա Եղիազարյանը և նրա որդին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ սեպտեմբերի 22-ին հարուցվել էր քրեական գործ։ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՔՀԲ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության ու անչափահասների գործերով և ընտանիքում […]
14:06 28.09.2021
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 08:50-ին, ոստիկանության հերթապահ մասում և ԱԻՊԾ ճգնաժամային կառավարման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Դրմբոն – Ստեփանակերտ ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած ՆԳ նախարարության ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 08:30-ի սահմաններում, նշված ավտոճանապարհի 46-րդ կիլոմետրին Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ս. Ս.-ն (ծնված 1988թ.), վարելով «ՎԱԶ-21074» մակնիշի ավտոմեքենան, դուրս […]
13:59 28.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 27-28-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:45 28.09.2021
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբելայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն բռնազավթիչ են և թալանում են Սիրիայի ժողովրդին պատկանող բնական ռեսուրսները։ Նա կոչ է արել ԱՄՆ-ին և Թուրքիային դուրս բերել զորքերը Սիրիայից։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, Միքդադը նշել է, որ Թուրքիայի ռեժիմը հերթական անգամ ցույց է տվել, որ հավատարիմ […]
13:20 28.09.2021
ԱՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունում վարույթ է ընդունվել ԱՀ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքի 1988թ. ծնված բնակչի կողմից 2021թ. օգոստոս ամսվա սկզբներից մինչև սեպտեմբերի 22-ն ընկած ժամանակահատվածում փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող և համատեղությամբ բնակվող նույն համայնքի 1978թ. ծնված բնակչի և վերջինիս 2015թ. ծնված որդուն ծեծի ենթարկելու եղանակով խոշտանգելու հետևանքով մարմնական վնասվածքներ պատճառելու դեպքի առթիվ […]
13:13 28.09.2021
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։ Ինչպես տեղեկացնում է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ․սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում Արցախի Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալները Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի […]
13:04 28.09.2021
Հոկտեմբերի 2-ից վերսկսում է իր աշխատանքը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության Երևան-Թբիլիսի-Երևան գնացքը: Տոմսերն արդեն վաճառվում են Երևանի, Գյումրիի, Վանաձորի, Արմավիրի կայարաններում, ինչպես նաև առցանց՝ https://www.railway.am/ կայքում: Գնացքն աշխատելու է ամեն օր՝ Երևանից մեկնելով ժամը 21:30-ին, Թբիլիսիից՝ 20:20-ին: Ինչպես տեղեկացրին ՀԿԵ-ից, տոմսերի գները տատանվում են 12,2 հազար դրամից՝ պլացկարտում վերևի տեղի համար, մինչև 25,8 հազար դրամ՝ ննջավագոնում […]
23:59 27.09.2021
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 22։11-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կանաչուտ գյուղի դպրոցի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Կանաչուտ-Դեղձուտ ավտոճանապարհի 1-ին կմ-ին «Ford Focus» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Զ․ Մ․, ծնված 1997 թ․) դուրս […]
23:52 27.09.2021
Սեպտեմբերի 26-ից 27-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 8 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Լոռու մարզի Վանաձոր քաղաքում՝ 1000 քմ, Օձուն-Ալավերդի ավտոճանապարհին՝ 4000 քմ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում՝ 800 քմ, Սյունիքի մարզի Շենաթաղ գյուղում՝ 22 […]
23:46 27.09.2021
«Թալիբան» շարժումը, որը վերահսկում է Աֆղանստանի տարածքը, մեկնաբանել է մորուքը սափրելու արգելքը: Այս մասին հայտնում է Tolo News հեռուստաալիքը ՝ վկայակոչելով Աֆղանստանի մշակույթի և ժամանակավոր կառավարության տեղեկատվության նախարարության պաշտոնյային։ Գերատեսչությունում նշել են, որ մորուքը սափրելու և Աֆղանստանի որոշ նահանգներում մտցված կանանց կողմից սմարթֆոնների օգտագործման արգելքները «Թալիբանի» պաշտոնական դիրքորոշումը չեն: Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Թալիբանի» […]