TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ․ ՄԻՊ

23:37 27.09.2021

Այսօր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ են ներկայացվել ահազանգեր այն մասին, որ ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժա և Ներքին Շորժա, Այրք գյուղերի հարևանությամբ: Խոսքն առավելապես բնակիչների խոտհարքների ու արոտավայրերի մասին է, որոնք հրդեհներով ոչնչացվում են, գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Հաշվի առնելով նաև, որ ադրբեջանական զինված ուժերը ներխուժել […]

̰
Շենաթաղ գյուղի մոտակա սարալանջին բռնկված հրդեհը մարվել է

23:33 27.09.2021

Սեպտեմբերի 26-ին՝ ժամը 15:35-ին, Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Շենաթաղ (Լեռնաշեն) գյուղի մոտակա սարալանջին: Սեպտեմբերի 27-ին դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, հրդեհը մեկուսացվել է ժամը 16։06-ին, մարվել՝ 22։12-ին։ Այրվել է մոտ 22 հա խոտածածկույթ:

̰
ԱՄՆ-ն հանձնառություն է հայտնել օգնելու ԼՂ հակամարտությանը վերաբերող չլուծված խնդիրների լուծմանը

23:20 27.09.2021

ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով գլխավոր տեղակալ Դերեկ Հոգանը և Ազգային անվտանգության խորհրդի Եվրոպայի գլխավոր տնօրեն Ամանդա Սլոաթը սեպտեմբերի 27-ին հանդիպել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Ֆրանսիայից Ստեֆան Վիսկոնտիի, ԱՄՆ-ից Էնդրյու Շոֆերի և Ռուսաստանից Իգոր Խովաևի, ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համանախագահները քննարկել են անցյալ շաբաթ ՄԱԿ-ի […]

̰
Պենտագոնում պատմել են հիպերձայնային հրթիռի հաջող փորձարկման մասին

23:13 27.09.2021

ԱՄՆ-ը հաջողությամբ փորձարկել է ձայնի արագությունից 5 անգամ գերազանցող արագությամբ հրթիռը, հայտնել է Պենտագոնին առընթեր առաջադեմ մշակումների գործակալությունը (DARPA): Northrop Grummann շարժիչով Raytheon կորպորացիայի կողմից ստեղծված հրթիռն արձակվել է ինքնաթիռից: Հրթիռի շարժիչն աշխատում է ածխաջրածնային վառելիքի և օդի խառնուրդով: «Հրթիռի արագությունը ձայնի արագությունից 5 անգամ գեազանցել է», – հայտնել է Պենտագոնը: Սա 2013 թվականից ի […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:59 27.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 28-ին, 29-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ, 29-ի ցերեկը, 30-ին, հոկտեմբերի 1-2-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև: Քամին` հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, առանձին վայրերում հնարավոր է քամու ուժգնացում՝ 13-18 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում սեպտեմբերի 28-29-ը, հոկտեմբերի 2-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին, հոկտեմբերի 1-ին հնարավոր […]

̰
Գուտերեշը հուսով է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև երկխոսությունը կշարունակվի

22:48 27.09.2021

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հուսով է, որ Ադրբեջանն ու Հայաստանը կշարունակեն երկխոսությունը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում երկու երկրների արտգործնախարարների հանդիպումից հետո: Այս մասին ասված է գլխավոր քարտուղարի գրասենյակի տարածած հայտարարության մեջ։ «Գլխավոր քարտուղարը ողջունում է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունից մեկ տարի անց նախարարների մակարդակով ուղիղ երկխոսության վերսկսումը և հուսով է, որ այդ ջանքերը […]

̰
Բայդենը կորոնավիրուսի դեմ երրորդ անգամ է պատվաստվել և կատակել իր տարիքի մասին

22:34 27.09.2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կորոնավիրուսի դեմ երրորդ պատվաստումն է ստացել՝ դառնալով առաջին վերապատվաստված ամերիկացիներից մեկը։ Անցյալ շաբաթ երկրի բժշկական իշխանությունները հավանություն են տվել Pfizer պատվաստանյութի երրորդ չափաբաժնին 65 տարեկանից բարձր մարդկանց և ավելի ցածր տարիքի ռիսկի տարբեր խմբերի ներկայացուցիչների համար: «Ես գիտեմ, որ ինձ այդքան չեմ տա, բայց 65-ից բարձր եմ։ Այդ պատճառով այսօր ես […]

̰
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված խաչքար-հուշակոթողների բացմանը

22:21 27.09.2021

Սեպտեմբերի 27-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Արմավիրի մարզի Բամբակաշատ և Նոր Արմավիր համայնքներում մասնակցել է Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցին նվիրված, անմահացած հերոսների հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողների բացման և զոհված հայորդիների ոգեկոչման միջոցառումներին: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, հուշ-ցերեկույթների ընթացքում անդրադարձ է կատարվել մերօրյա հերոսների սխրանքերին ու քաջագործությանը, միասնական տերունական աղոթք է հղվել առ […]

̰
Վերքերը դեռ չեն սպիացել. ԵՄ հատուկ ներկայացուցիչը՝ 44-օրյա պատերազմի մասին

22:12 27.09.2021

Վերքերը դեռ չեն սպիացել, բայց հնարավորություն կա՝ վերականգնելու անվտանգ, բարգավաճ և խաղաղ Հարավային Կովկասը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում գրել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի տարելիցի առիթով: «Այսօր մեր մտքերը նրանց հետ են, ովքեր 44-օրյա պատերազմում և 30-ամյա հակամարտության ընթացքում […]

̰
Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը

22:02 27.09.2021

Քիչ առաջ Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետևանքների վերաբերյալ ԵԽԽՎ բանաձևը։ Այս մասին հայտնել է Հայաստանի Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: «Ի հեճուկս վերջին շրջանի Ադրբեջանի փորձերին՝ դուրս թողնել Լեռնային Ղարաբաղ անվանումը միջազգային փաստաթղթերից (Ադրբեջանի նախագհը երկու օր առաջ այդպիսի կոչ էր արել ՄԱԿ-ի ամբիոնից), մեզ հաջողվեց փոխել բանաձևի վերնագիրը և բանաձևի տեքստը՝ դրանում […]

̰
SHANTNEWS

21:55 27.09.2021

̰
Որոշվել են աստղագիտական լուսանկարների մրցույթի հաղթողները. տպավորիչ ֆոտոշարք

21:43 27.09.2021

Մրցույթի կազմակերպիչներն ամփոփել են Անգլիայի Գրինվիչի թագավորական աստղադիտարանի 2021 թվականի Աստղագիտական լուսանկարիչը մրցույթի արդյունքները: Լավագույն լուսանկարները հայտնվել են աստղադիտարանի կայքում։ Հաղթողը Արեգակի խավարման լուսանկարն է, որը նկարահանել է Չինաստանից Շուչան Դոնգ-ը: Նա լուսանկար է արել անցյալ տարվա հունիսի 21-ին Տիբեթում Ալիի շրջանում օղակաձև արևի խավարման ժամանակ և անվանել է ոսկե մատանի: Գլխավոր մրցանակը կազմում է […]

̰
Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ավտոճանապարհի բարեկարգման աշխատանքներն ավարտման փուլում են

21:33 27.09.2021

ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա-Թաղավարդ տանող ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները արդեն ավարտման փուլում են։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության նախարարությունից, Ճանապարհը կառուցվում է պետական բյուջեի միջոցներով։ Իրականացվող աշխատանքների պատասխանատուն ԱՀ քաղաքաշինության նախարարությունն է։

̰
«Անմահացած ընկերներս կուզեին մեզ տեսնել ավելի հզոր ու ուժեղ»․ Միքայել Նազարենկո

21:24 27.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Նկարիչների միությունում մեկնարկել է «1080 ժամ» խորագրով ֆոտոպատմության եռօրյա ցուցադրությունը՝ նկարահանված 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ցուցադրության բացմանը ներկա են եղել ՀՀ #ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և նախարարի տեղակալ Արա Խզմալյանը։ Ֆոտոպատմության հեղինակն է Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից Միքայել Նազարենկոն: Ցուցադրությունը ռազմաճակատում անցկացրած յուրաքանչյուր օրվա, պատերազմի մասնակիցների առօրյայի, կենցաղի, […]

̰
Սեպտեմբերի 26-27-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

21:16 27.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 26-27-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
ՀՀ պաշտպանության նախարարը հարգանքի տուրք է մատուցել Եռաբլուր զինվորական պանթեոնում

21:08 27.09.2021

Սեպտեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը և ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել Հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհվածների հիշատակին և ծաղիկներ խոնարհել նրանց շիրիմներին, տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Այնուհետև պաշտպանական գերատեսչության ղեկավարը ներկա է գտնվել Երկրապահ կամավորականների միության կենտրոնական գրասենյակի տարածքում տեղադրված, 44–օրյա պատերազմի զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի բացման […]

̰
Արաբկիր վարչական շրջանում վաղը գազանջատումներ կլինեն

20:53 27.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան նրբանցքի, Ա.Խաչատրյան փողոցի թիվ 30, 32, Կոմիտասի պողոտայի թիվ 31, 33, 33ա, 35, 35ա բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

̰ ̰
ՄԻՊ-ը Շվեդիայի պատվիրակությանն է ներկայացրել դատական համակարգի խնդիրները

20:34 27.09.2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 27-ին ընդունել է Շվեդիայի ազգային դատարանների վարչության պատվիրակությանը, տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից։ Հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանում դատարանների կարողությունների զարգացմանն ուղղված նախատեսվող ծրագրի մանրամասները, որն իրականացվելու է Շվեդիայի դատական համակարգի հետ։ Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին, շեշտել է, որ կան առանձին դատավորներ, որոնք իրենց պահվածքով […]

̰
Խոհանոցային դանակով սպանել է հարևանին

20:15 27.09.2021

Սեպտեմբերի 26-ին, կեսգիշերն անց, Սիսակյան փողոցի բնակչուհիներից մեկը 1-02 էր զանգել ու հայտնել, որ ամուսինն առավոտյան հարբած վիճել էր հարևանի հետ, տնից դուրս եկել և չէր վերադարձել: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, ահազանգը ստանալուց րոպեներ անց օպերատիվ խումբը նշված հասցեում էր: Քրեական հետախույզներն արագ պարզեցին` վեճը երբ և ում հետ էր եղել: Կատարվածի մասին ավելի […]

̰
Ալիևը հերթական անգամ բացահայտ սպառնում է Հայաստանին

16:00 27.09.2021

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերթական անգամ բացահայտ ագրեսիա և սպառնալիք դրսևորելով` նշել է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Ալիևն այս մասին խոսել է թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում։ «Մենք դեռևս համբերություն ենք դրսևորում: Չնայած՝ մեր համբերությունը նույնպես սահմաններ ունի: Երկրորդ Ղարաբաղյան պատերազմը ցույց տվեց, թե ինչ է տեղի ունենում, երբ […]

̰
Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ

15:59 27.09.2021

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հանդիպում են ունեցել, որին հաջորդած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Չավուշօղլուն ՀՀ-ին մեղադրել է Ադրբեջանի պատրաստած խաղաղության առաջարկին չարձագանքելու համար: Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականը: Չավուշօղլուն ասուլիսի ժամանակ հիշեցնելով, որ ընտրություններից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշ դրական ուղերձներ […]

̰
Պուտինը և Էրդողանը կհանդիպեն անձամբ

15:58 27.09.2021

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը կլինի անմիջակա, թեև ռուսական պետության ղեկավարը շարունակում է մյուս բոլոր միջոցառումներն անցկացնել տեսակապի ռեժիմով, պատմել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: Լրագրողների հետ զրույցում նա հաստատել է, որ սեպտեմբերի 29-ին նշանակված այցին Էրդողանի նախապատրաստվելը շարունակվում է: Նախագահի մամուլի քարտուղարը պարզաբանել է, […]

̰ ̰
Արցախի նախագահի աշխատակազմի թեժ գծին նախորդ շաբաթ ստացվել է 207 զանգ

15:49 27.09.2021

Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից գործարկված արագ արձագանքման թեժ գծի 119 հեռախոսահամարին սեպտեմբերի 20-24-ն ընկած ժամանակահատվածում գրանցվել է 207 զանգ: Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ բնակչությունը շարունակում է դիմել հիմնականում պետական ֆինանսական աջակցության ծրագրի, վարկերի մարման և այլ սոցիալական բնույթի հարցերով։ Բացթողնված զանգերին պատասխանելու և հարցերի ճշտման նպատակով թեժ գծի […]

̰
Հայտնի է՝ ովքեր կմասնակցեն Հայաստանից ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությանը

15:46 27.09.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը. Գառնիկ Չոլակյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի չեմպիոն: Հայաստանը ներկայացնող 19-ամյա ծանրորդը մինչև 20 տարեկանների 55 կգ քաշայինների պայքարում երկամարտի 230 (100+130) արդյունքով նվաճել ոսկե մեդալ՝ գերազանցելով երկու թուրք մրցակիցների: Չոլակյանը պոկում վարժությունում առաջին […]

̰
Արցախի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն

15:36 27.09.2021

Մեկ տարի առաջ այս օրը Արցախի երկինքը դղրդաց: Մեր գրեթե բոլոր մեծ ու փոքր բնակավայրերը սև ծխի քուլաներում հայտնվեցին. սկսվեց պատերազմ, որը պիտի տևեր 44 օր, պիտի խլեր հազարավոր կյանքեր, պիտի խեղեր բազում ճակատագրեր, պիտի կուլ տար մեր հայրենիքի մեծ մասն ու մեր երազանքները… Այսօր առավոտյան Հայաստանի և Արցախի բոլոր եկեղեցիներում կատարվել է հոգեհանգստյան արարողություն՝ […]

̰
Փաշինյանը հանդիպել է Զինվորի տանը բուժում ստացող Հայրենիքի պաշտպաններին

15:29 27.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի և աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի հետ այցելել է Զինվորի տուն՝ Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն: Կառավարության ղեկավարը ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի ուղեկցությամբ նախ շրջայց է կատարել վերականգնողական կենտրոնում, ծանոթացել հատուկ զինհաշմանդամների համար ստեղծված վերականգնողական մասնագիտական կենտրոնի ընթացիկ գործունեությանը, զարգացման հետագա ծրագրերին, […]

̰
Երևանում և Կոտայքի մարզում վթարային ջրանջատումներ կլինեն

15:22 27.09.2021

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 27-ի ժամը 14.30-19.00 կդադարեցվի հետևյալ տարածքների ջրամատակարարումը. 1. Երևանի Նոր Նորք վարչական շրջանի՝ 4-րդ զանգվածի, Բանավան և Մայակ թաղամասերի, 2. Կոտայքի մարզի՝ Ջրվեժ գյուղի: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

̰
Բնակարանային գողություն Թաիրով գյուղում. Վաղարշապատի քրեական հետախույզների բացահայտումը

15:15 27.09.2021

Սեպտեմբերի 24-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություններ ձեռք բերեցին, որ օրեր առաջ Թաիրով գյուղում բնակարանային գողություն էր եղել։ Տվյալների համաձայն՝ Երևանում բնակվող 51-ամյա մի տղամարդ սեպտեմբերի 9-ի լուսադեմին մտել էր գյուղի Մայրաքաղաքային փողոցի տներից մեկն ու գողացել տանտիրուհու պայուսակը։ Քրեական հետախույզները սեպտեմբերի 24-ին կասկածվողին ներկայացրին բաժին, որտեղ պարզվեց, որ գողությունից հետո տղամարդը, փողը […]

̰
BACK_TO_TOP