14:45 22.09.2021
Սեպտեմբերի 13-ից 19-ն ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 604 դեպք, որից 311-ը՝ արտակարգ, այդ թվում՝ 202 հրդեհի, 2 փլուզման, 1 ուժեղ քամու, 8 ինքնասպանության փորձի դեպք, 84 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչպես նաև՝ 179 կենցաղային կանչ. տուժել է 98 մարդ, իսկ փրկարարական օպերատիվ գործողությունների արդյունքում փրկվել է 5 քաղաքացի: Նախորդ շաբաթվա ընթացքում ընդհանուր գրանցվել […]
14:41 22.09.2021
Հայաստանի Մ-16 հավաքականը սեպտեմբերի 22-24-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, գլխավոր մարզիչ Վահե Հարությունյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Հայկ Ղազարյան – «Ուրարտու» Արսեն Չաթոյան – «Միկա» Էդգար Ֆիթիլջյան – Ֆուտբոլի ակադեմիա Պաշտպաններ Դավիթ Ղազարյան – Ֆուտբոլի ակադեմիա Արման Օհանյան – «Ուրարտու» Հայկ Բաղյան – «Միկա» […]
14:28 22.09.2021
Թուրքիայի զինված ուժերի 5 գեներալներ, որոնք առանցքային դերակատարում են ունեցել Սիրիայում իրականացված ռազմական գործողությունների ընթացքում, հրաժարական են տվել: Ermenihaber-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է թուրքական «Sözcü» լրատվական կայքի վերլուծաբան Սայգը Օզթյուրքը՝ նշելով, որ սա ճշգրիտ և հաստատված տեղեկություն է: Նա հայտնել է, որ գեներալներից 3-ը, որոնց հրաժարականի դիմում ներկայացնելու մասին հայտնի էր դարձել մի քանի […]
14:22 22.09.2021
Հայաստանի Հանրապետությունը և Եվրոպական միությունը հաջողությամբ ավարտել են բանակցությունները՝ «Հորիզոն Եվրոպա» (Horizon Europe-the Framework Programme for Research and Innovation) ծրագրին Հայաստանի ասոցացման շուրջ։ Բանակցություններին ՀՀ պատվիրակությունը գլխավորել է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը, իսկ ԵՄ պատվիրակությունը՝ Եվրոպական հանձնաժողովի հետազոտության և նորարարության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Սիգնե Ռատսոն։ Բանակցությունների արդյունքում […]
14:15 22.09.2021
Խաբարովսկի երկրամասում ռադարներից անհետացել է Ան-26 ինքնաթիռը, որում եղել է 6 մարդ: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների աղբյուրը: «Խաբարովսկի երկրամասում թռիչքի ժամանակ ռադարներից անհետացել է Ան-26 ինքնաթիռը։ Օդանավում եղել է 6 մարդ»,- ասել է գործակալության զրուցակիցը՝ հավելելով, որ օդանավի հետ կապ չկա։ Աղբյուրը ճշտել է, որ Ան-26-ը կորել է Խաբարովսկ-Կենտրոնական օդանավակայանից 38 կմ […]
14:08 22.09.2021
Հայաստանում սեպտեմբերի 24-28-ը անցկացվելու են «Որոտ-2021» վարժանքները՝ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում գտնվող թմրանյութերի անօրինական շրջանառության հակազդման հարցերով զբաղվող հատուկ ծառայությունների, դրանց ստորաբաժանումների և ներքին գործերի մարմինների մասնակցությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել ՀԱՊԿ մամուլի ծառայությունը: Զորավարժությունը տեղի կունենա ՀԱՊԿ hավաքական անվտանգության համակարգի կառավարման մարմինների եւ ուժերի ու միջոցների կազմավորումների համատեղ պատրաստության […]
14:00 22.09.2021
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ պայմանավորվել են Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների նկատմամբ միասնական մոտեցման մասին: Սակայն նրանց հանդիպումն ավարտվեց իսկական սկանդալով։ Ամերիկացի լրագրողներին թույլ չեն տվել հարցեր տալ, հայտնում է «Ռոսիա 24» հեռուստաալիքը։ Այն բանից հետո, երբ առաջնորդները շփվել են բրիտանացի լրագրողների հետ, Բայդենի […]
13:50 22.09.2021
Սեպտեմբերի 22-ին` ժամը 10:55-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գնդեվազ գյուղում տուն է այրվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս երկու մարտական հաշվարկ։ […]
13:24 22.09.2021
Երևանի պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ երգիչ Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ։ «Մեր տաղանդավոր Հայկոն համալսարանական մասնագետների հետ պայքարի է դուրս եկել դաժան քովիդի դեմ․․․ Գործի են դրվել բոլոր զենքերը․․․ Հուսանք՝ կհաղթահարեն․․․»,- գրել է Շուշան Դանիելյանը։ Ինչպես երեկ տեղեկացրել էինք, երգիչ […]
13:15 22.09.2021
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու օգնականի պաշտոնը զբաղեցնող Սերգեյ Շեֆիրի մեքենան սեպտեմբերի 22-ի առավոտյան գնդակոծվել է Կիևի մերձակայքում: Մահափորձի փաստն արդեն հաստատվել է Ուկրաինայի ՆԳՆ ներկայացուցչի կողմից: Հայտնի է, որ հարձակվողներին տաք հետքերով ձերբակալել չի հաջողվել, այժմ նրանց փնտրում են ոստիկանական հատուկ գործողության շրջանակում: Նախնական տվյալներով՝ լրացուցիչ ստուգում պահանջող հարձակման հետևանքով վիրավորվել է վարորդը։ Տուժածին տեղափոխել […]
23:54 21.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Միքայել Աղասանդյանին նշանակել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) ՌԴ մշտական և լիազոր ներկայացուցիչ, համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետ պորտալում: «ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Աղասանդյանին նշանակել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Ռուսաստանի Դաշնության մշտական և լիազոր ներկայացուցիչ», – ասված է փաստաթղթում: Հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: […]
23:40 21.09.2021
Սեպտեմբերի 20-ից 21-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 25 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ 28 հա, Շենգավիթ վարչական շրջանում՝ 5600 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 300 քմ, Արագածոտնի մարզի Վարդենիս գյուղում՝ 2000 քմ, […]
23:15 21.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 22-23-ը հիմնականում կեսօրից հետո, 25-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 22-24-ն աստիճանաբար կնվազի 6-9 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 23-ին, 25-26-ը […]
22:50 21.09.2021
ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերի հանձնախմբի համանախագահ կոնգրեսական Ֆրենկ Փալոնը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանին և հայ ժողովրդին Հայաստանի Անկախության օրվա առթիվ՝ ընդգծելով այն զգալի առաջընթացը, որ Հայաստանն արձանագրել է 1990-ական թթ. տեղի ունեցած իր առաջին հայաստանյան այցելությունից ի վեր: «Արմենպրես»-ին այդ մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ-ից: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այս դժվարին ժամանակներում հնարավոր եղավ […]
22:37 21.09.2021
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամենամյա 76-րդ նստաշրջանում ելույթի ժամանակ դիմել է համաշխարհային հանրությանը և կոչ արել համատեղ պատրաստվել հաջորդ պանդեմիային: Նրա ելույթի ամբողջական ձայնագրությունը հրապարակվել է CNBC Television-ի Youtube-ալիքում: Իր խոսքում Բայդենը նշել է, որ այսօրվա դրությամբ աշխարհի բոլոր երկրները կանգնած են ընտրության առջև։ «Արդյոք մենք միասին կպայքարենք մարդկային կյանքի համար, կհամախմբվենք […]
22:25 21.09.2021
Սեպտեմբերի 21-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կայացավ ՖԻՖԱ Կանանց Աշխարհի 2023 թ. առաջնության որակավորման խմբային փուլի Հայաստան-Լեհաստան հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, մեր ընտրանին զիջել է մրցակցին 0:1 հաշվով:
22:14 21.09.2021
Սեպտեմբերի 21-ին, ժամը 14:45-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Վեդի քաղաքի Ա․ Խաչատրյան փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:49-ին, մարվել՝ 20։00-ին: Տանը կից այրվել է մոտ 750 հակ անասնակեր:
22:03 21.09.2021
Մոսկվայում ընթացող բռնցքամարտի բանակայինների աշխարհի առաջնությունում երկու հայ բռնցքամարտիկներ հաղթանակ են տոնել և դուրս եկել 1/4 եզրափակիչ, տեղեկացնում են ֆեդերացիայից։ 69 կգ քաշային Արմեն Մաշակարյանը, ով նախորդ փուլում հաղթել էր ադրբեջանցի մարզիկին, այս անգամ առավելության հասավ բելառուս Դմիտրի Միլուշայի նկատմամբ, իսկ գերծանր քաշային Դավիթ Չալոյանը հաղթեց Ղազախստանը ներկայացնող Դամիռ Տոիբային։ Սեպտեմբերի 22-ին կայանալիք 1/4 եզրափակիչում […]
21:43 21.09.2021
Սեպտեմբերի 21-ին` ժամը 13:51-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգուտ գյուղում այրվում է խոտի դեզ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել գյուղի 35-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:05-ին, մարվել՝ 19:30-ին: Այրվել է մոտ […]
21:31 21.09.2021
Ամերիկան ավարտել է անվերջ պատերազմների դարաշրջանը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում: «Մենք ավարտել ենք Աֆղանստանի հակամարտության 20 տարին, և մենք բացում ենք անխոնջ դիվանագիտության նոր դարաշրջան», — հավելել է ԱՄՆ-ի ղեկավարը: Նա ընդգծել է, որ ռազմական ուժի կիրառումը պետք է դառնա ոչ թե առաջին, այլ վերջին գործիքը […]
21:18 21.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ մասնակցել է Երևանի Հանրապետության հրապարակում Հայաստանի Հանրապետության Անկախության օրվան նվիրված գլխավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ նախագահը, Ազգային ժողովի նախագահը, փոխվարչապետները, օրենսդիր, գործադիր և դատական իշխանության ներկայացուցիչներ, քաղաքացիներ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության 30-ամյակին նվիրված շնորհավորական ուղերձով, որում նշել է. «Հայաստանի Հանրապետության […]
21:08 21.09.2021
Google որոնողական հսկան շնորհավորել է ՀՀ Անկախության 30-ամյակը՝ իր գլխավոր էջում ընկերության տարբերանշանի փոխարեն զետեղելով եռագույնը պատկերող «դուդլ»: «Դուդլ»-ն այդ տեսքով հասանելի է միայն Հայաստանի օգտատերերին։ Ամերիկյան ընկերությունը նշանակալի իրադարձություններին և որոշ տոների արձագանքում է ինքնատիպ «դուդլ»-ներով:
20:28 21.09.2021
Ռումինիայի Սենատի նախագահ Անկա Դրագուի շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Անկախության օրվա կապակցությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ուղերձում ասվում է. «Սիրելի հայեր, Հայաստանի Հանրապետության Անկախության օրվա 30-ամյակի կապակցությամբ ուրախությամբ շնորհավորում եմ և Ձեզ եմ հղում խաղաղության, բարեկեցության և բարգավաճման իմ բարեմաղթանքները։ 30 տարի առաջ այս օրը Հայաստանը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից, և Ռումինիան առաջին […]
15:59 21.09.2021
ՀՀ նախագահը հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի համար հետմահու պարգևատրել է մի խումբ զինծառայողների և կամավորականների: «Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին և 9-րդ մասերի. Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում […]
15:55 21.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն իշխանության ներկայացուցիչների հետ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի կապակցությամբ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել Արցախյան 44-օրյա և քառօրյա պատերազմների հերոսների հիշատակին։ Վարչապետ Փաշինյանը ծաղիկներ է դրել Սպարապետ Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին և […]