TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+16.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Ժենյա Ավետիսյանը կհուղարկավորվի Երևանի քաղաքային պանթեոնում

12:37 23.09.2021

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 20-ին կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ժենյա Ավետիսյանը: ԿԳՄՍ նախարարությունից տեղեկացնում են, որ Ժենյա Ավետիսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում սեպտեմբերի 25-ին՝ ժամը 18։00-20։00-ը, վերջին հրաժեշտը՝ սեպտեմբերի 26-ին՝ ժամը 11։00-13։00-ը Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի ճեմասրահից, հուղարկավորությունը՝ Երևանի քաղաքային պանթեոնում: Ժենյա Ավետիսյանը ծնվել է […]

̰
39-ամյա տղամարդը մեքենայով հետապնդել է համաքաղաքացուն և հրազենով կրակոցներ արձակել նրա ուղղությամբ

12:30 23.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են Երևան քաղաքի 39-ամյա բնակչի կողմից համաքաղաքացու նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ 2021թ. ապրիլ և մայիս ամիսներին Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայում գործող ավտոտեխսպասարկման կետի մոտ 39-ամյա տղամարդը […]

̰
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Նուր-Սուլթանում մասնակցել է ԱՊՀ անդամ-պետությունների  ԳԴՀԽ նիստին

12:24 23.09.2021

Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում կայացել է ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի (ԳԴՀԽ) 31-րդ նիստը, որին մասնակցել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ֆորումի շրջանակներում քննարկվել են անդամ երկրների դատախազությունների փորձը կոռուպցիայի հակազդման, էկոլոգիական անվտանգության և բարենպաստ շրջակա միջավայր ունենալու քաղաքացիական իրավունքների պաշտպանության, բանկային գաղտնիք պարունակող տվյալների պատշպանության և քրեական վարույթների շրջանակներում օգտագործման ոլորտներում դատախազական […]

̰
Ռուստամ Բադասյանն ու Ալեքսիս Հաֆթվանին քննարկել են մաքսային վարչարարության ոլորտում կառույցների միջև համագործակցությանն առնչվող արդիական հարցեր

12:17 23.09.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության ծրագրի տնօրեն Ալեքսիս Հաֆթվանիի հետ: Ինչպես տեղեկացրին ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՊԵԿ նախագահը մաքսային ոլորտում նախանշվող համապարփակ բարեփոխումների համատեքստում ներկայացրել է հիմնական առանցքային դրույթները: Անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ դեսպանության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

12:07 23.09.2021

Սեպտեմբերի 23-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 70 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 20 աշխատակից, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում է ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 22-ին, ժամը 06։15-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցել են […]

̰
66-ամյա տղամարդը փայտե ձողով հարվածել է հարևանին՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս հասցնելով

11:58 23.09.2021

Ավարտվել է Վանաձոր քաղաքի բնակչին ծանր մարմնական վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է Վանաձոր քաղաքի 66-ամյա բնակչի կողմից հարևանի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, քննությամբ պարզվել է, որ 2020թ. նոյեմբերի 6-ին՝ ժամը 23։00-ի […]

̰
40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել է

11:51 23.09.2021

Սեպտեմբերի 22-ին, ժամը 01.55-ին, «Արմավիր» բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ ճակատի սալջարդ վերքով իրենց մոտ է տեղափոխվել տղամարդու դիակ: Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Արմավիր քաղաքի 40-ամյա բնակիչը խփել է 39-ամյա համաքաղաքացու գլխին, ինչի հետևանքով նա մահացել […]

̰
Հայաստանի և Ֆրանսիայի արտգործնախարարներն անդրադարձել են ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարներին

11:43 23.09.2021

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ, տեղելացնում են ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են հայ-ֆրանսիական առաձնաշնորհյալ հարաբերություններին, տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցության հետագա ընդլայնմանն ու խորացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված հումանիտար խնդիրներին և Լեռնային […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են բռնկված հրդեհները

00:00 23.09.2021

Սեպտեմբերի 21-ից 22-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 5 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Շիրակի մարզի Գյումրի, Լոռու մարզի Սպիտակ, Սյունիքի մարզի Կապան քաղաքներում, Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում և Տավուշի մարզի Իջևան-Նոյեմբերյան ավտոճանապարհին։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ […]

̰
ԱՄՆ-ը խոստացել է օգնել Զելենսկու օգնականի դեմ մահափորձի հետաքննությանը

23:59 22.09.2021

Ուկրաինան ԱՄՆ-ից հաստատում է ստացել նախագահի օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձի գործի հնարավորինս օպերատիվ բացահայտման ապահովման հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին, հայտարարել է երկրի ՆԳ փոխնախարար Եվգենի Ենինը: «Բառացիորեն այս երեկոյան մենք մեր ամերիկացի գործընկերներից հաստատում ենք ստացել այդ հանցագործության առավելագույն օպերատիվ բացահայտման ապահովման հարցում օգնություն տրամադրելու պատրաստակամության մասին», – ասել է Ենինը: Ուկրաինայի նախագահի […]

̰
Տավուշի հանդամասերից մեկում 84-ամյա տղամարդ է գտնվել անգիտակից վիճակում, որը հիվանդանոցում մահացել է

23:57 22.09.2021

Ոստիկանության Տավուշի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 18-ին «Բերդ» բժշկական կենտրոնից ստացած ահազանգի փաստով: Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, այդ օրը՝ ժամը 16:50-ի սահմաններում, նշված կենտրոնից ոստիկանության Տավուշի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ քոնքի շրջանում քերծվածք» ախտոոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկնաները պարզել են, որ վիրավորը Բերդ քաղաքի բնակիչ, 84-ամյա Վալոդ […]

̰
Անցկացվել են գործնական վարժանքներ

23:53 22.09.2021

ԶՈւ հակաօդային պաշտպանության զորքերի համալիր մարզումների շրջանակում սեպտեմբերի 22-ին անցկացվել են գործնական վարժանքներ։ Ստուգվել են ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը, հրամանատարների մասնագիտական կարողությունները։ Վերադաս հրամանատարությունը բարձր է գնահատել անձնակազմի պատրաստվածությունը։

̰
Չինաստանում նշել են COVID-19-ի ծագման նոր տարբերակ

23:50 22.09.2021

Չինացի գիտնականները հայտարարել են, որ կորոնավիրուսի տարածումը ԱՄՆ-ում կարող էր սկսվել դեռ 2019 թվականի սեպտեմբերին, ավելի շուտ, քան ՉԺՀ-ում: Այս մասին ասված է չինացի գիտնականների հետազոտության մեջ, որը հրապարակվել է ChinaXiv գիտական պորտալում։ Հետազոտությունն անցկացվել է մաթեմատիկական մոդելի օգտագործմամբ, որի շնորհիվ գիտնականներին հաջողվել է վերլուծել ԱՄՆ-ի և Չինաստանի տարածքում COVID-19-ի տարածման մեկնարկի հնարավոր ամսաթիվը՝ կիրառելով […]

̰
Օդի ջերմաստիճանը կնվազի

23:33 22.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 25-ի ցերեկը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերն առանձին շրջաններում, 24-ի ցերեկը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 23-24-ն աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 23-ի երեկոյան ժամերին […]

̰
Գյուրջյան փողոցում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կիսակառույց շինության պարսպին․ կա տուժած

23:21 22.09.2021

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 18։25-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Գյուրջյան փողոցի վերջնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «KIA Sorento» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Մ․ Մ․, ծնված 1993 թ․) դուրս […]

̰
Որոնողական աշխատանքներն այսօր Վարանդայում արդյունք չեն տվել

23:09 22.09.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Որոնումներն արդյունք չեն տվել՝ աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1668 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են: Որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին ԱԻ […]

̰
Ըստ Բահչելիի՝ Աթաթուրքի կուսակցությունը Թուրքիայի համար ազգային սպառնալիքի է վերածվել

22:59 22.09.2021

Թուրքիայի աջ ծայրահեղական «Ազգայնական շարժում կուսակցության» (MHP-ԱՇԿ) նախագահ Դևլեթ Բահչելին անդրադարձել է քրդական հարցին, որը վերջին օրերին թուրքական մեդիատիրույթի օրակարգում է, փոխանցում է Ermenihaber-ը։ Այս թեման ակտուալ է դարձել այն բանից հետո, երբ գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ քրդական հարցը լուծելու համար լեգիտիմ ուժ է անհրաժեշտ: Ըստ քեմալականների առաջնորդի՝ […]

̰
Զորավարժությունների շրջանակում դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տարհանման հատուկ գործողություն

22:51 22.09.2021

ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների ընդգրկմամբ զորավարժությունների շրջանակում դիվերսիոն-հետախուզական խմբերն իրականացրել են վիրավոր ծառայակիցների տարհանման հատուկ գործողություն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, պայմանական հակառակորդի վերահսկողության տակ անցած դիրքերի հետ գրավման ժամանակ հատուկ ջոկատայինները մարտի դաշտից դուրս են բերել վիրավորներին, ամրացել մարտական հենակետերում՝ մինչև մոտոհրաձգային ստորաբաժանումների ժամանումը։

̰
̰
Հունաստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է սահմանային անցակետում

22:30 22.09.2021

Սեպտեմբերի 20-ին Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 31-ամյա Ռևազ Լ.-ն, որը 2020 թ. հունիսի 19-ից Հունաստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով: Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին: Խափանման միջոցը՝ կալանք:

̰ ̰
Հայաստանի և Սլովենիայի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցեր

22:03 22.09.2021

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Սլովենիայի ԱԳ նախարար Անժե Լոգարի հետ, տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Կողմերը քննարկել են հայ-սլովենական հարաբերությունների օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ՝ այդ առումով ընդգծելով, որ երկկողմ հարաբերություններում կա մեծ, սակայն դեռևս չիրացված ներուժ: Զրուցակիցները քննարկել են Հայաստան-Եվրամիություն […]

̰
Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է հավաք-խորհրդակցություն

22:00 22.09.2021

Սեպտեմբերի 22-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորությամբ անցկացվել է զինված ուժերում ձմռան նախապատրաստական աշխատանքներին նվիրված հավաք-խորհրդակցություն, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը, տեսակապի միջոցով, մասնակցել և քննարկվող թեմայի վերաբերյալ զեկույցներով են հանդես եկել բանակային զորամիավորումների հրամանատարները։ Պաշտպանության նախարարը հրահանգել է հետևողական լինել կատարվող աշխատանքների հարցում և ձեռնարկել […]

̰
SHANTNEWS

21:55 22.09.2021

̰
Անկախության օրը՝ զորամիավորումներում

21:47 22.09.2021

Սեպտեմբերի 21-ին ԶՈւ զորամիավորումներում իրականացվել են ՀՀ անկախության 30-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ Պն-ից․ զինծառայողները քայլերթով՝ զինվորական նվագախմբերի ուղեկցությամբ, անցել են փողոցներով, ՏԻՄ և հոգևոր դասի ներկայացուցիչների հետ այցելել են զինվորական պանթեոններ, հարգանքի տուրք մատուցել պատերազմում նահատակվածների հիշատակին։

̰
Տեղի է ունեցել Հայաստանի և Ավստրիայի ԱԳ նախարարների հանդիպումը

21:36 22.09.2021

ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միզրոյանը սեպտեմբերի 22-ին հանդիպում է ունեցել Ավստրիայի ԱԳ նախարար Ալեքսանդր Շալենբերգի հետ: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ հարթակներում երկու երկրների միջև համագործակցության օրակարգի մի շարք հարցերի շուրջ։ Առանձնահատուկ ընդգծվել է տնտեսական ոլորտում համագործակցության առկա ներուժի կյանքի կոչումը, այս առումով […]

̰
Մակրոնը և Բայդենը քննարկել են սուզանավերի պայմանագրի չեղարկման հետ կապված խնդիրները

21:25 22.09.2021

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և նրա ամերիկացի գործընկեր Ջո Բայդենը չորեքշաբթի հեռախոսազրույց են ունեցել: Այս մասին BFMTV հեռուստաալիքին հայտնել է Ելիսեյան պալատը: Երկու երկրների ղեկավարները քննարկել են իրավիճակը այն բանից հետո, երբ Ավստրալիան խզել է հօգուտ ԱՄՆ-ի ֆրանսիական սուզանավերի մատակարարման պայմանագիրը: «Երկու նախագահների զրույցը կայացել է: Մոտ ապագայում կհրապարակվի համատեղ ֆրանկո-ամերիկյան հայտարարություն»,- հայտնել են Ֆրանսիայի […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են

21:14 22.09.2021

Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 06։15-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են. աշխատանքներին մասնակցում են 125 փրկարար ծառայող, 70 զինծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Դեպքի վայրում է գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը։ Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները ժամանակավորապես դադարեցվել են․ փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն։

̰
Բայդենը բանակցություններ է վարել Մակրոնի հետ

21:07 22.09.2021

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Ջո Բայդենը և Էմանուել Մակրոնը պայմանավորվել են հանդիպել Եվրոպայում հոկտեմբերի վերջին, հայտնում է Սպիտակ տունը: «Երկու երկրների ղեկավարները որոշել են սկսել խորացված խորհրդակցությունների գործընթաց, որը ուղղված կլինի վստահության երաշխավորող պայմանների ստեղծմանը և ընդհանուր նպատակներին հասնելու կոնկրետ միջոցառումներ առաջարկելուն: Նրանք կհանդիպեն Եվրոպայում հոկտեմբերի վերջին ՝ փոխըմբռնման հասնելու և պահպանելու համար»,- ասվում է […]

̰
Դավիթ Չալոյանը նույնպես բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է

20:52 22.09.2021

Դավիթ Չալոյանը նույնպես բանակայինների աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում է: Նրա մրցակիցը ևս մեկ բրազիլացի Ջոել Սիլվա Ռամոսն էր։ Բոլոր 3 ռաունդների ընթացքում մեր բռնցքամարտիկը նախաձեռնողի դերում էր և մի շարք ուժգին հարվածներ հասցրեց մրցակցին: Ունենալով հսկայական առավելություն` Չալոյանը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ: Կիսաեզրափակիչում նրա մրցակիցը կլինի ուզբեկ Լազիզբեկ Մուլուջանովը:

̰
BACK_TO_TOP