TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Արարատ Միրզոյանը Լեհաստանի ԱԳ նախարարին է ներկայացրել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետևանքների վերացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերը

20:40 22.09.2021

Հայաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հանդիպումը Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասսամբլեայի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Նախարարներն անդրադարձել են երկկողմ և բազմակողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով գործնական քայլեր ձեռնարկելու համագործակցության ամրապնդման ուղղությամբ։ ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակներում նախարարները քննարկել են Համապարփակ և […]

̰
Բռունցքով հարվածել է մորեղբոր դեմքին, դանակով` կրծքավանդակին․ տուժածը հաջորդ օրը մահացել է

20:28 22.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է 54-ամյա տղամարդու սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող հանգամանքները: Մասնավորապես` քննությամբ պարզվել և հիմնավորվել է, որ 2021թ. հունիսի 4-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ […]

̰
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարարի հետ

20:15 22.09.2021

Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցելու նպատակով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Լիտվայի ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ։ Զրուցակիցները գոհունակություն են հայտնել Հայաստանի ու Լիտվայի հարաբերություններում առկա դրական դինամիկայի կապակցությամբ և վերահաստատել են իրենց պատրաստակամությունը բարձր մակարդակով երկխոսության միջոցով խորացնելու առկա համագործակցությունը: Հայաստանի և Լիտվայի ԱԳ […]

̰
̰
Հայտարարություն մրցույթի օրվա փոփոխության վերաբերյալ

16:59 22.09.2021

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 8-ի «Աշխատանքային օրը տեղափոխելու մասին» N 1442-Ն որոշումը․ Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծրագրերի մշակման, ռեսուրսների օգտագործման և կոոպերացիայի զարգացման վարչության գյուղատնտեսական ռեսուրսների օգտագործման բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր` 23-32.4-Մ2-4) թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող արտաքին մրցույթի հարցազրույցի փուլի ամսաթիվը՝ 2021 թվականի «սեպտեմբերի 22-ը» փոխարինվել է «սեպտեմբերի 23-ով» (ժամը 14։30)։ […]

̰
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին

16:57 22.09.2021

ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի կունենա սեպտեմբերի 24-ին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից՝ մանրամասնելով, որ նիստը կմեկնարկի ժամը 11:00-ին:

̰
Եթե Ադրբեջանը կարծում է, որ անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին ձեռնտու է, կարող է բանակցություններ սկսել. Սիլաևը՝ Բաքվին

16:56 22.09.2021

Նախկին խորհրդային հանրապետություններից որևէ մեկի, այդ թվում՝ Ադրբեջանի հնարավոր անդամակցումը ՀԱՊԿ-ին ու ԵԱՏՄ-ին սակարկության առարկա չէ Մոսկվայի հետ, և Ռուսաստանը դա չի դիտում որպես իրեն արված ինչ-որ զիջում կամ նվեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին ԵՊՀ-ում հրավիրված բաց դասախոսության շրջանակներում ասաց ՄԳԻՄՈ-ի առաջատար գիտաշխատող, Միջազգային հետազոտությունների ինստիտուտի քաղաքական գործընթացների վերլուծության լաբորատորիայի տնօրեն Նիկոլայ Սիլաևը՝ անդրադառնալով այն […]

̰
Բացվել է պատերազմի զոհերին նվիրված հուշապուրակ

16:52 22.09.2021

ԶՈւ զորամիավորումներից մեկի N զորամասում բացվել է 44-օրյա պատերազմում նահատակվածներին նվիրված հուշապուրակ՝ «Կյանքս՝ կյանքիդ գնով» անվամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից։ Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի ձեռամբ կատարվել է հիշատակի ոգեկոչման կարգ​ և​ խաչքարի օծման արարողություն։ Միջոցառմանը ներկա են եղել զորամիավորման հրամկազմը, զոհվածների հարազատները, մարտական և ծառայակից ընկերները, ՏԻՄ ներկայացուցիչներ և այլք։

̰
Զելենսկին խոստացել է «հուժկու պատասխան» տալ իր օգնականի դեմ մահափորձի կապակցությամբ

16:47 22.09.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը գտնվում է Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար, խոստացել է «հուժկու պատասխան» տալ իր առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձի կապակցությամբ` ընդգծելով, որ կատարվածը չի ազդի երկրում ազդեցիկ ֆինանսական խմբերի դեմ պայքարի իր ընտրած ուղեգծի վրա: «Համարվում է, որ դա մահափորձ էր, և ես ՄԱԿ-ի ԳԱ-ում ելույթից անմիջապես հետո […]

̰
Իրանի և Հայաստանի պատկան մարմինների ջանքերի շնորհիվ հնարավոր կլինի այս նոր շրջափուլում ակնառու ձեռքբերումներ արձանագրել․ Ռայիսին՝ Փաշինյանին

16:43 22.09.2021

Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի առիթով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյյեդ Էբրահիմ Ռայիսին շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Ուղերձում ասված է. «ՀՀ վարչապետ Ն.Գ. պարոն Նիկոլ Փաշինյան, Անկեղծորեն շնորհավորում եմ Ձերդ Գերազանցությանն ու Հայաստանի ժողովրդին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ: Ուրախալի է, որ անցած տարիներին երկու հարևան երկրների՝ Իրանի Իսլամական Հանրապետության և […]

̰
Մահվան ելքով ավտովթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին

16:40 22.09.2021

2021թ. սեպտեմբերի 22-ին՝ ժամը 10:20-ի սահմաններում, Քաջարան քաղաքի 60-ամյա բնակիչը, վարելով Toyota Rav 4 մակնիշի ավտոմեքենան, Երևան-Մեղրի ավտոճանապարհին կորցրել է ավտոմեքենայի կառավարումը, դուրս եկել ավտոճանապարհի հանդիպակաց գոտի, հարվածել բետոնե արգելապատնեշին ու գլորվել ձորը, ինչի հետևանքով վերջինս տեղում մահացել է: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում նախապատրաստվում են […]

̰
Մակունցը կոնգրեսական Փրայսին է ներկայացրել Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը և 44-օրյա պատերազմին հետևած հումանիտար ճգնաժամը

16:34 22.09.2021

Սեպտեմբերի 21-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հեռավար հանդիպում է ունեցել Կոնգրեսի House Democracy Partnership հանձնաժողովի նախագահ կոնգրեսական Դեյվիդ Փրայսի հետ։ Դեսպանն իր երախտագիտությունն է հայտնել կոնգրեսականին ՀՀ Ազգային ժողովի և ԱՄՆ Կոնգրեսի միջև համագործակցության ընդլայնման և խորացմանն ուղղված ջանքերի համար: Դեսպանը ներկայացրել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը և այդ առումով կարևորել […]

̰
Հնդկաստանի վարչապետի ինքնաթիռը երեք տարվա ընթացքում առաջին անգամ թռչել է Պակիստանի վրայով

16:28 22.09.2021

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի ինքնաթիռը, որը չորեքշաբթի մեկնել էր ԱՄՆ, Պակիստանի օդային տարածքով երեք տարվա ընթացքում առաջին անգամ թռչելու թույլտվություն է ստացել: Այս մասին հայտնում է India TV հեռուստաալիքը ՝ վկայակոչելով կառավարական աղբյուրները։ Այդ տեղեկատվության համաձայն ՝ Հնդկաստանը Պակիստանից թույլտվություն է խնդրել Պակիստանի օդային տարածքում Մոդիի՝ ինքնաթիռով թռչելու համար, և Իսլամաբադը թույլտվություն է տվել: «Պակիստանը […]

̰
Վաղը տեղի կունենա պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը

16:21 22.09.2021

Սեպտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, ԱՀ ԱԺ նիստերի փոքր դահլիճում տեղի կունենա պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ հետևյալ օրակարգով․ 1.««Քաղաքացիական պաշտպանության մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին»: 2.«Քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»: 3.««Զենքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին»: Հիմնական զեկուցող՝ ԱՀ ՆԳ նախարար, գեներալ- մայոր Կ. Սարգսյան Հարակից զեկուցող՝ ԱԺ […]

̰
Մահափորձ Զելենսկու օգնականի դեմ․ Կրեմլում մեկնաբանել են «ռուսական հետքը»

16:19 22.09.2021

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է ուկրաինական իշխանությունների «ավելորդ էքզալտացված հուզական վիճակի» մասին: Այս մասին նա ասել է՝ մեկնաբանելով «ռուսական հետքը»՝ որպես սեպտեմբերի 22-ին Ուկրաինայի նախագահի առաջին օգնական Սերգեյ Շեֆիրի դեմ մահափորձի վարկած, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Դա, իհարկե, ոչ մի ընդհանուր բան չունի գործերի իրական վիճակի հետ, դրանք ավելի շուտ ավելորդ էքզալտացված հուզական […]

̰
Զելենսկու օգնականը կարծում է, որ իր դեմ մահափորձը կատարվել է երկրի իշխանություններին վախեցնելու համար

16:11 22.09.2021

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու առաջին օգնական Սերգեյ Շեֆիրը, որի մեքենան գնդակոծվել էր չորեքշաբթի Կիևի մերձակայքում, չգիտի իր դեմ մահափորձի պատճառները, սակայն կարծում է, որ հարձակման նպատակը երկրի «իշխանության բարձրագույն էշելոնին» վախեցնելն էր: Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցի ժամանակ։ «Չեմ հասկանում պատճառները»,- խոստովանել է նա: Շեֆիրը վստահ է, որ հանցագործությունն ուղղված է եղել Ուկրաինայի կենտրոնական […]

̰
Բայդենի հետ Մակրոնի հեռախոսազրույցը սպասվում է առաջիկա ժամերին

16:06 22.09.2021

Ֆրանսիայի և ԱՄՆ-ի նախագահներ Էմանուել Մակրոնի և Ջո Բայդենի միջև հեռախոսազրույցը սպասվում է մինչև օրվա վերջ: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Գաբրիել Աթալը։ Նրա խոսքերով ՝ նախարարների կաբինետի առավոտյան կայացած նիստի ընթացքում Մակրոնը կանգ է առել ֆրանսիական սուզանավերի մատակարարման համար Ավստրալիայի հետ պայմանագրի խզման հանգամանքների վրա: «Հաջորդ փուլը կլինի նախագահի հեռախոսազրույցը նրա […]

̰
Սեպտեմբերի 21-22-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

16:01 22.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 21-22-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Կլիմայի փոփոխություն․ աշխարհում այժմ երկու անգամ ավելի շատ են օրերը, երբ օդի ջերմաստիճանը բարձր է 50°C-ից

15:58 22.09.2021

BBC-ի գլոբալ վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա ընթացքում չափազանց շոգ օրերի քանակը, երբ ջերմաստիճանը հասնում է 50°C-ի, 1980-ականներից կրկնապատկվել է, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։ Ընդհանուր օրերի թիվը, երբ ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը, աճել է յուրաքանչյուր տասնամյակում։ Միջին հաշվով 1980 թվականից մինչև 2009 թվականը տարեկան մոտավորապես 14 օր ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը: 2010-2019 […]

̰
Փայտե տնակից՝ քարե շենք. Շիրակի ՄՓՎ-ն կգործի նոր հասցեում

15:55 22.09.2021

Շիրակի մարզային փրկարարական վարչությունն այսուհետև կգործի Գյումրու Խրիմյան Հայրիկ 38 հասցեում: Երկհարկանի շենքն Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվել էր 2015-2016 թվականներին, սակայն գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Այն այժմ ամբողջությամբ նորոգվել է: Շենքի բացման արարողությանը ներկա են եղել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԱԻ նախարարի տեղակալ Կարեն Սարուխանյանը, Փրկարար ծառայության տնօրեն […]

̰
60-ամյա վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին մահացու վրաերթի է ենթարկել 75-ամյա մի կնոջ

15:49 22.09.2021

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 19.30-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան-Իջևան ճանապարհին վրաերթի էր ենթարկել 75-ամյա մի կնոջ։ Տուժողը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Սևան» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք, որտեղ մահացել էր: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, դեպքի առթիվ սեպտեմբերի 15-ին Սևանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ: Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության և ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները, հանցագործությունն արագ […]

̰
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան

15:43 22.09.2021

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն՝ մասնակցելու մայրաքաղաք Նուր-Սուլթանում սեպտեմբերի 23-ին կայանալիք ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական՝ 31-րդ նիստին: Նիստի ընթացքում կքննարկվեն իրավական տարբեր ոլորտներում, հանցավորության դեմ պայքարում ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների համագործակցության պլանների իրականացման հարցեր: Գլխավոր դատախազները կփոխանակվեն իրենց երկրներում տարբեր ուղղություններով դատախազական գործառույթների […]

̰
Մահվան ելքով ավտովթար Երևանում

15:38 22.09.2021

2021թ. սեպտեմբերի 21-ին` ժամը 23:30-ի սահմաններում, Երևան քաղաքի «Հյուսիս-հարավ» նոր ճանապարհին՝ դեպի Սիլիկյան թաղամաս ընթանալիս, 42-ամյա տղամարդը իր վարած «Նիսսան» մակնիշի ավտոմեքենայով ընդհարվել է ճամփեզրին և կողաշրջվել, ինչի հետևանքով մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով: […]

̰
«Թուրքիայում կա՛ քրդական հարց». Ալի Բաբաջան

15:29 22.09.2021

Թուրքիայի նախկին արտգործնախարար, փոխվարչապետ, այժմ «Ժողովրդավարություն և առաջընթաց» (DEVA) կուսակցության նախագահ Ալի Բաբաջանը սոցցանցում արձագանքել է աջակողմյան «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ-MHP) նախագահ Դևլեթ Բահչելիի՝ քրդական հարցի վերաբերյալ պնդումներին, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշենք, որ Թուրքիայում քրդական հարցի շուրջ շահարկումները քաղաքական օրակարգում էին հայտնվել Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (CHP-ԺՀԿ) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի հայտարարություններից հետո: Քըլըչդարօղլուն ասել […]

̰
Ոստիկանության զորքերի հերթական զորախումբն է մեկնել մարտական հերթապահության

15:23 22.09.2021

Ոստիկանության զորքերի հերթական զորախումբը մեկնեց մարտական հերթապահության: Մարտական դիրքեր մեկնելու հանդիսավոր արարողությանը ներկա էր ոստիկանության զորքերի հրամանատար Հայկ Բաբայանը: Նա իր ելույթում ընդգծեց ոստիկանության զորքերի սահմանապահ առաքելության կարևորությունը, ինչը ծառայողներով հպարտանալու, նրանց նկատմամբ երախտագիտությամբ լցվելու առիթ է։ Տեր Վրթանես քահանա Բաղումյանը հնչեցրեց Տերունական աղոթքը‚ ինչից հետո ոստիկանության զորքերի զինծառայողները երդվեցին անձնվիրաբար պահել մեր սահմանների մարտական […]

̰
Զելենսկու օգնականի դեմ մահափորձի վայրից տեսանյութ է հրապարակվել

15:16 22.09.2021

Հրապարակվել են կադրեր Զելենսկու օգնականի դեմ մահափորձի վայրից։ Մահափորձը տեղի է ունեցել սեպտեմբերի 22-ի առավոտյան Կիևի մերձակայքում։ Իրավապահները պարզել են, որ մեքենայի ուղղությամբ շուրջ երկու տասնյակ փամփուշտ է արձակվել։ Սերգեյ Շեֆիրը, որը Զելենսկու վաղեմի ընկերն ու գործընկերն է, չի տուժել, սակայն նրա վարորդը ոտքի վնասվածք է ստացել, նրան վիրահատել են: Չարագործներին հաջողվել է թաքնվել, իրավապահները […]

̰
Դեսպան Զոհուրին մտահոգություն է հայտնել Իրանը Հայաստանին կապող ենթակառուցվածքների օգտագործման շուրջ ծագած խնդիրների մասին

15:10 22.09.2021

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը սեպտեմբերի 22-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Այս մասին տեղեկացնում է անվտանգության խորհրդի գրասենյակը։ Արձանագրելով հայ-իրանական հարաբերությունների կարևորությունը երկու երկրների համար՝ կողմերը ընդգծել են, որ բարձր և բարձրագույն մակարդակով հանդիպումների ինտենսիվությունը վկայում է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման և արդյունավետ փոխգործակցության […]

̰
Հայաստանի Մ-15 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

15:04 22.09.2021

Հայաստանի Մ-15 հավաքականը սեպտեմբերի 23-ից 25-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Գևորգ Պողոսյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին․ Դարպասապահներ Արսեն Գասպարյան – Ֆուտբոլի ակադեմիա Հովհաննես Ուրուշանյան – «Ուրարտու» Տիգրան Հակոբյան – «Արարատ-Արմենիա» Պաշտպաններ Մայիս Խաչատրյան – «Փյունիկ» Անդրանիկ Հակոբյան – «Փյունիկ» Հայկ Աբգարյան – «Ուրարտու» Արամ Ահարոնյան – «Փյունիկ» […]

̰
Էրդողանն ինչ էլ անի, կորցնելու է իշխանությունը առաջին իսկ ընտրության ժամանակ. Քըլըչդարօղլու

15:00 22.09.2021

Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը կկորցնի իշխանությունը, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական «Sözcü» թերթի վերլուծաբան Դենիզ Զեյրեքի հետ զրույցում Քըլըչդարօղլուն հավանական է համարել, որ ընտրություններից առաջ թուրքական իշխանությունները կարող են ընտրական օրենքներում նախաձեռնել այնպիսի փոփոխություններ, որոնք կխոչընդոտեն դաշինքների մուտքը խորհրդարան։ «Էրդողանն իր […]

̰
SHANTNEWS

14:55 22.09.2021

̰
BACK_TO_TOP