15:58 20.09.2021
Վերին Լարսի անցակետի թողունակությունը 2022 թվականին կավելանա 6.5 անգամ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ասաց ՌԴ տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: Փոխնախարարը նախ նշեց, որ երկու երկրների փոխադարձ առևտրի խոչընդոտների վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում, ապա խոսեց Վերին Լարսի անցակետի վերակառուցման աշխատանքների մասին: «Մինչև 2022-ի […]
15:55 20.09.2021
Սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և խիզախության համար ԱՀ նախագահի մեդալներով են պարգևատրվել մարզի մի շարք զինծառայողներ, մեդալներ են հանձնվել նաև անմահացած զինծառայողների հարազատներին։ Ինչպես տեղեկացրին Արարատի մարզպետարանից, մեդալները հանձնել է Արարատի մարզպետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը: «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել են՝ 1. Քրիստ […]
15:49 20.09.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի կարծիքով՝ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի 30 տոկոս աճ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախարարն այս մասին ասաց «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» միջոցառման շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում: «Հաշվարկված է, որ հաղորդակցությունների ապաշրջափակումը 2 տարում Հայաստանին կտա ՀՆԱ-ի աճ՝ 30 տոկոս»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ դա փաստում են նաև Համաշխարհային […]
15:47 20.09.2021
Հանգստյան օրերին (սեպտեմբերի 18-19) Արցախի Հանրապետության տարածքում գրանցվել է 5 ճանապարհատրանսպորտային պատահար, որից մեկը՝ մահվան ելքով, տեղեկացնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։ Սեպտեմբերի 18-ին ԱՀ ոստիկանության 102 հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Ա.Ղ.-ն (ծնված 1986թ.) կրծքավանդակի ձախ ստորին վերջույթի փափուկ հյուսվածքների սալջարդ, կապաների գերձգումով դիմել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ: Մեկնած ավագ […]
15:40 20.09.2021
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի սուպերմարկետներում են անցկացրել կիրակնօրյա ստուգայցը։ Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար սահմանված հիմնական պահանջներն են՝ […]
15:35 20.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության հաղթանակի կապակցությամբ։ Ուղերձում նշված է. «Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի Ընդունեք, խնդրեմ, անկեղծ շնորհավորանքներս Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի ընտրություններում «Միացյալ Ռուսաստան» կուսակցության համոզիչ հաղթանակի կապակցությամբ: Ընտրությունների արդյունքները վկայում են երկրի քաղաքական ղեկավարության կողմից հետևողականորեն իրականացվող քաղաքական կուրսի հանդեպ Ռուսաստանի […]
15:27 20.09.2021
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին համատեղ ջանքերով հաղթահարել տնտեսական ճգնաժամը և պանդեմիան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցությունը բավականին խոր արմատներ ունի։ Համատեղ ջանքերով կարող ենք միմյանց օգնել գտնել այնպիսի գլոբալ մարտահրավերների պատասխաններն, ինչպիսիք […]
15:12 20.09.2021
Մենք նախատեսում ենք ստեղծել բարձրորակ ենթակառուցվածքներով 3 արդյունաբերական պարկ Իրանից, Ռուսաստանի և այլ երկրներից արտադրական ընկերություններ ներգրավելու համար։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այս մասին նշեց Երևանում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. հեռանկարային նախագծեր» խորագրով միջոցառման շրջանակում տեղի ունեցած քննարկման ժամանակ։ «Հայաստանում առաջիկայում նախատեսվում է ստեղծել 3 արդյունաբերական պարկ։ Նշեմ, որ մի շարք ռուսական ընկերություններ, […]
15:04 20.09.2021
ՌԴ քննչական կոմիտեն տեսանյութ է հրապարակել Պերմի բուհից, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը։ Գերատեսչության YouTube-ի ալիքում ավելի քան մեկ րոպե տևողությամբ տեսանյութում երևում է, թե ինչպես են համալսարանի տարածքում աշխատում քննիչները: Բուհի մոտ շտապ օգնության մեքենաներ են կանգնած։ Կադրերում՝ կոտրված ապակիներ և պարկուճներ։ Ինչպես հայտնել է Քննչական կոմիտեն, ուսանողը կրակ է բացել Պերմի պետական ազգային […]
14:50 20.09.2021
Պերմի երկրամասում սեպտեմբերի 21-ը սգո օր է հայտարարվել բուհում տեղի ունեցած ողբերգության պատճառով: ՌԴ քննչական կոմիտեի տվյալներով ՝ սեպտեմբերի 20-ին ուսանողը կրակ է բացել Պերմի պետական ազգային հետազոտական համալսարանում, զոհվել է 8 մարդ։ ՌԴ առողջապահության նախարարության տվյալներով ՝ 24 տուժածներին բուժօգնություն է ցուցաբերվում։ Կասկածյալը ձերբակալման ժամանակ դիմադրություն է ցույց տվել իրավապահներին և վիրավորվել։ «Պերմի պետական […]
14:41 20.09.2021
Ռուսաստանը պատրաստ է օգնել Հայաստանին համատեղ ջանքերով հաղթահարել տնտեսական ճգնաժամը և պանդեմիան։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Երևանում Armenia Business Forum-ի շրջանակում «Հայ-ռուսական տնտեսական համագործակցություն. Հեռանկարային նախագծեր» խորագրով քննարկման ժամանակ ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ «ՌԴ և ՀՀ տնտեսական համագործակցությունը բավականին խոր արմատներ ունի։ Համատեղ ջանքերով կարող ենք միմյանց օգնել գտնել այնպիսի գլոբալ մարտահրավերների պատասխաններն, ինչպիսիք […]
14:34 20.09.2021
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իրեն շատ լավ է զգում, բայց առաջիկա շաբաթ կշարունակի աշխատել ինքնամեկուսացման ռեժիմով, երկուշաբթի լրագրողներին հայտնել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նա իրեն լավ է զգում, աշխատում է։ Բայց այս շաբաթ հիմնականում կշարունակվեն միջոցառումները տեսակոնֆերանսի ռեժիմով»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը ՝ խոսելով նախագահի աշխատանքային գրաֆիկի մասին։ Պուտինը հայտնել է անցած […]
14:25 20.09.2021
Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Ռուսաստան, որտեղ տեղի կունենան բանակցություններ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին լրագրողներին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Նախապատրաստվում է Թուրքիայի նախագահ Էրդողանի աշխատանքային այցը Ռուսաստանի Դաշնություն»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Նրա խոսքերով ՝ բանակցությունների օրակարգը ամենալայնն է լինելու ՝ սկսած երկկողմ հարաբերություններից, իսկ […]
14:16 20.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկին: Ողջունելով հյուրին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Հարգելի Ալեքսեյ Լոգվինի Ողջունում եմ Ձեզ Երևանում և շատ ուրախ եմ, որ Դուք մասնակցում եք հայ-ռուսական գործարար համաժողովին: Սա շատ կարևոր միջոցառում է մեզ համար և հուսով ենք, որ այն կնպաստի ռուսաստանյան նոր ներդրումների ներգրավմանը […]
14:07 20.09.2021
2021թ. սեպտեմբերի 19-ին՝ ժամը 11:20-ի սահմաններում, Ստեփանակերտ-Վանք ավտոճանապարհի 45-րդ կիլոմետրին միմյանց են բախվել ԱՀ Մարտունի քաղաքի 1995թ. ծնված բնակչի վարմամբ Wolksvagen golf-3 և Ստեփանակերտ քաղաքի 1991թ. ծնված բնակչի վարմամբ Wolksvagen vento մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով Wolksvagen vento մակնիշի ավտոմեքենան, կորցնելով կառավարումը, կողաշրջվել է, որի հետևանքով ուղևոր՝ Ստեփանակերտ քաղաքի 1981թ. ծնված Մարգարիտա Էլդարի Թադևոսյանը ստացած մարմնական […]
13:58 20.09.2021
Եռակողմ աշխատանքային խմբում չի քննարկում Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան միջանցք բացելու հարց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ պատասխանելով լրագրողի ճշտող հարցին: «Ոչ, այդ հարցը չի քննարկվում։ Քննարկվում է Հարավայի Կովկասում տնտեսական, տրանսպորտային ուղիների ապաշրջափակման հարցը»,- ասաց Օվերչուկը:
13:51 20.09.2021
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ, և հայաստանյան առաջատար «Լիկվոր» դեղագործական ձեռնարկություն ՓԲԸ-ն հայտնում են կորոնավարակի դեմ «Սպուտնիկ Լայթ» ռուսաստանյան միաբաղադրիչ պատվաստանյութի առաջին խմբաքանակների արտադրության մասին, տեղեկացնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։ Հայաստանում արտադրված դեղամիջոցը նախնական շրջանում կօգտագործվի Հայաստանի բնակչությանը կորոնավարակի դեմ պատվաստելու համար։ «Սպուտնիկ Լայթ» պատվաստանյութի հիմնական առավելությունները. ցուցադրում է բարձր անվտանգություն, […]
13:42 20.09.2021
Հունաստանի արտաքին գործերի նախարարությունը բողոք է հայտնել թուրքական կողմին հունական տարածքային ջրերում «ապօրինի ձկնորսության իրականացման» համար: Այս մասին ասված է Հունաստանի արտաքին քաղաքական գերատեսչության տարածած հայտարարության մեջ։ «Արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը մեր ազգային ինքնիշխանության ապահովման, ինչպես նաև եվրոպական ձեռքբերումների պաշտպանության շրջանակներում Անկարայում Հունաստանի դեսպանատանը հանձնարարել է բողոք հայտնել մեր տարածքային ջրերում թուրքական ձկնորսական նավերի […]
13:25 20.09.2021
Իսպանական Պալմա կղզում հրաբուխ է ժայթքել, որի լավայի հոսքերն արդեն ավերել են մոտ հարյուր տուն: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են կղզու իշխանությունների մամուլի ծառայությունում։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ լավայի հոսքերը շարժվում են մոտ 700 մ/ժ արագությամբ դեպի ափ։ Կիրակի օրը Պալմայում սկսվել է Էլ Պասո բնակավայրի շրջանում հրաբխի ժայթքումը։ Հրաբխի խառնարանից հրաբխային նյութերի ակտիվ […]
13:13 20.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 12-19 ընկած ժամանակահատվածում ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է ընդհանուր 666 զանգ: Նախորդ շաբաթվա համեմատ զգալիորեն նվազել են, ինչպես կանչերի, այնպես էլ գրանցված արտակարգ դեպքերի թիվը: Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 14 ելք: Շաբաթվա ընթացքում գրանցված հրդեհների դեպքերից ամենախոշորը բռնկվել է Ստեփանակերտ քաղաքի ծայրամասային թաղամասում՝ «Կոբրա» բարձունքի հարևանությամբ: Այրվել […]
00:00 20.09.2021
Սեպտեմբերի 15-ից 19-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ, Կոտայքի մարզի Չարենցավան, Տավուշի մարզի Իջևան քաղաքներում և Արմավիրի մարզի Ծաղկունք գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում […]
23:56 19.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 19-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: «Տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ժամը 23:45-ին ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց»,- […]
23:41 19.09.2021
Սեպտեմբերի 18-ից 19-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 24 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Նուբարաշեն վարչական շրջանում՝ 500 քմ, Ավան վարչական շրջանում՝ 300 քմ, Նոր Նորք վարչական շրջանում՝ 300 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 800 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Արագածոտնի […]
23:32 19.09.2021
ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել այսօր ԶԼՄ-ներում «Ոսկու աշխարհի» դիմացից բերման են ենթարկվել 2 թուրքեր» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ: «Տեղեկացնենք, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 18.07-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին, հայտնեց, որ մայրաքաղաքի ոսկու շուկաներից մեկի մոտ կասկածելի 3 անձ են բռնել և կարծում են, որ նրանք Ադրբեջանի լրտեսներ են: Րոպեներ անց նշված վայր ժամանած ոստիկանության Կենտրոնական բաժնի […]
23:15 19.09.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։ Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու […]
22:59 19.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 20-ին, 22-ին հիմնականում կեսօրից հետո առանձին շրջաններում, 23-ի ցերեկը, 24-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 20-22-ը, 24-ի ցերեկը սպասվում […]
22:47 19.09.2021
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սևանա լճի թերակղզում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողների պարգևատրման արարողությանը: Մրցաշարը մեկնարկել է սեպտեմբերի 19-ին Գեղարքունիքի մարզում՝ Շորժայում և ավարտվել Սևանա լճի թերակղզում: Հեծանվավազքն անցկացվել է մեկ փուլով՝ 40 կմ երկարությամբ, և երկու տարիքային խմբով. առաջին տարիքային խումբ՝ 18-35 տարեկան կանայք, 18-40 տարեկան տղամարդիկ, երկրորդ տարիքային […]
22:32 19.09.2021
Պետդումայի ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովների արձանագրությունների 9,08%-ի մշակումից հետո «Единая Россия»- ն հավաքում է 38,75%-ը: Այս մասին տվյալներ է հրապարակել ԿԸՀ տեղեկատվական կենտրոնը: Առաջին արդյունքների համաձայն՝ КПРФ-ը ստանում է 25,05 տոկոս, ЛДПР -ն ՝ 9,6 տոկոս, «Справедливая Россия»-За правду» 6,64 տոկոս, «Новые люди»՝ 7,88 տոկոս: Քվեարկության միասնական օրն այս տարի անցկացվել է սեպտեմբերի 17-19-ը: Պետդուման […]
22:15 19.09.2021
Սեպտեմբերի 19-ին՝ ժամը 07։30-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են։ «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Այրվել է մոտ 300 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 126 փրկարար ծառայող և […]