TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Կարենիս գյուղում հրդեհ է բռնկվել

23:50 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 18:06-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղի Վ․ Մնացականյան փողոցի 1-ին նրբանցքի տներից մեկի բակում այրվում է անասնագոմ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:52-ին, մարվել՝ 22:15-ին: Այրվել են անասնագոմի փայտե կառուցատարրերը (մոտ 300 քմ) […]

̰ ̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Սևան քաղաքում

22:54 18.09.2021

Ոստիկանության ՔՈԳՎ և Սևանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 17-ին, ժամը 22.50-ին, Սևան քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արմեն Ի․-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ […]

̰
Օդի ջերմաստիճանը կբարձրանա

22:40 18.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում, 23-ին` շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 19-20-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 19-22-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 23-ին` […]

̰
ՌԴ ՊՆ-ն հաստատել է․ ադրբեջանցիները գնդակոծել են Շուշիի շրջանի հայկական դիրքերը

22:29 18.09.2021

Սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում հայկական դիրքերը գնդակոծվել են 3 անգամ․ հայկական կողմից կա 2 վիրավոր։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։ «2021 թ. սեպտեմբերի 17-ին Շուշիի շրջանում արձանագրվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների դիրքերի երեք գնդակոծություն: Հայկական կողմի տեղեկատվության համաձայն՝ կրակը եղել է Ադրբեջանի զինված ուժերի դիրքերից։ Գնդակոծության հետևանքով վիրավորվել է Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների […]

̰
Գավառ քաղաքում բռնկված հրդեհը մարվել է․ այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

22:00 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 16։29-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։35-ին, մարվել՝ 20:35-ին: Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր։

̰
SHANTNEWS

21:55 18.09.2021

̰ ̰
ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացել է բաժին

21:22 18.09.2021

Ոստիկանության Արագածի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, սեպտեմբերի 17-ին, ժամը 12.30-ին, բաժին է ներկայացել Շիրին Ֆ․-ն, որը 2019թ. ապրիլի 26-ից հետախուզվում է ՌԴ իրավապահների կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 3-րդ մասի (ՃՏՊ մահվան ելքով) մեղադրանքով: Խափանման միջոցը՝ կալանք Հետախուզվողի ներկայանալու վերաբերյալ հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին: `

̰
Սյունիքում 79 կմ ճանապարհ է հիմնանորոգվում

20:55 18.09.2021

Տաթևից Աղվանի 43 կիլոմետրանոց ճանապարհահատվածը պատրաստ կլինի մինչև նոյեմբերի վերջ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարությունից, այն Կապան-Գորիս այլընտրանքային երթուղի է. 8 մլրդ 900 մլն դրամ է ներդրվել, որ ռազմավարական նշանակության այս հատվածը հնարավորինս արագ և որակյալ կառուցվի։

̰
Գավառում բռնկված հրդեհը մեկուսացվել է․ այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր

20:44 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին` ժամը 16։29-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18։35-ին։ Այրվել է մոտ 1500 հակ կուտակած անասնակեր։

̰
Արզնի գյուղում ավտոմեքենա է այրվել

20:35 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին, ժամը 16:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Դառգետ» գարեջրի գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արզնի գյուղի 4-րդ այգեգործական զանգվածում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17:06-ին, մարվել՝ 17:17-ին: Այրվել […]

̰
Հետախուզվողը հայտնաբերվել է Սիլիկյան թաղամասում

20:24 18.09.2021

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, սեպտեմբերի 17-ին, ժամը 12.45-ին, Սիլիկյան թաղամասում հայտնաբերվել և ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման է ենթարկվել Խաչատուր Խ․-ին, որը հուլիսի 1-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի (Յուրացնելը կամ վատնելը) 1-ին մասի մեղադրանքով, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Խափանման միջոցը՝ կալանք: […]

̰
Վարժանքներ ԱԻՆ և շահագրգիռ այլ գերատեսչությունների մասնակցությամբ

20:15 18.09.2021

«Տարերային և տեխնածին աղետների կանխարգելումը, պատրաստվածությունը և արձագանքումն Արևելյան գործընկերության երկրներում» PPRD East 3 ծրագրի շրջանակներում ԱԻՆ աշխատակիցների և շահագրգիռ այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ իրականացվում են ուսումնավարժանքներ։ Միջոցառմանը ներգրավված են ՀՀ Ոստիկանությունը, Պաշտպանության, Առողջապահության, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունները, Պետական եկամուտների և Քաղավիացիայի կոմիտեները:  

̰
SHANTNEWS

13:00 18.09.2021

̰
ՀԱՊԿ երկրները հայտարարել են ռազմական ոլորտում հետազոտությունների և մշակումների համատեղ բյուջեի մասին

13:00 18.09.2021

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) երկրները հայտարարել են համատեղ բյուջեի մասին ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների անցկացման համար: Այս մասին հայտնել Է ՌԴ փոխվարչապետ Յուրի Բորիսովը։ «[ՀԱՊԿ] երկրները հայտարարել են, որ համատեղ բյուջեի մասին, որն անհրաժեշտ է ռազմական ոլորտում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական մշակումների անցկացման համար։ Սա նոր ուղղություն է։ Մենք պարզ բանավոր համակարգումից սկսում […]

̰

12:55 18.09.2021

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում 4.3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը (USGS): Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Երևանի ժամանակով 06.58-ինԼոս Անջելեսի շրջանի Կարսոն քաղաքից երկու կիլոմետր արևմուտք ընկած շրջանում: Օջախը գտնվել է 11,9 կմ խորության վրա։ Ինչպես նշում է CNN հեռուստաալիքը, Լոս Անջելեսի և հարակից քաղաքների բնակիչները զգացել են երկրաշարժը, տուժածների և ավերածությունների […]

̰
ՌԴ-ում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսը

12:43 18.09.2021

Ռուսաստանում Պետդումայի ընտրությունների առաջին օրը քվեարկել է ընտրողների 16,85 տոկոսը: Առավելագույն մասնակցությունը գրանցվել է Չեչնիայում` 39,46%: Դիտորդները նշում են, որ այս անգամ գրանցվել են ավելի շատ խախտումներ, քան 2011թվականին: «Գոլոս» շարժման համաձայն՝ կան քվեաթերթիկների լցոնումներ և ընտրողների կուտակումներ ընտրատեղամասերում: Պետդումայում էլ հայտարարել էին, որ «Գոլոսը» գումար է ստացել ընտրությունների արդյունքները վարկաբեկելու համար: Երկրի Կենտրոնական ընտրական […]

̰
Քաբուլում ականապատ ավտոմեքենա է պայթել

12:38 18.09.2021

Քաբուլում ականապատ ավտոմեքենա է պայթել, որի հետևանքով առնվազն երկու մարդ է վիրավորվել։ Այս մասին, վկայակոչելով ականատեսներին, հայտնել է աֆղանական TOLO News հեռուստաալիքը ։ Աղբյուրի տեղեկություններով ՝ գործի է դրվել մեքենային ամրացված պայթուցիկ սարքը։ Տուժածների վիճակի մասին տվյալներ չեն հաղորդվում։

̰
ՀՀ դեսպանը Կատարի Պետության էմիրի կողմից պարգևատրվել է «Ալ-Վաջբա» բարձրագույն շքանշանով

12:30 18.09.2021

Կատարի Պետության էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանին Էմիրի Դիվանում ընդունել է Կատարում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գեղամ Ղարիբջանյանին՝ առաքելության ավարտի կապակցությամբ։ Կատարում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ ընդունելության սկզբում, որպես Հայաստան-Կատար հարաբերությունների հիմնադիր դեսպան (2001թ-ից, նստավայրը Թեհրան) և Դոհայում ՀՀ առաջին ռեզիդենտ դեսպան (2019թ․ մայիսից), Գեղամ Ղարիբջանյանը երկկողմ հարաբերությունների զարգացման գործում […]

̰
Սուտ մատնության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է

12:23 18.09.2021

Սեպտեմբերի 17-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները Նոր Նորքի 1-ին զանգվածում հայտնաբերել և բաժին բերման են ենթարկել Հմայակ Ա․-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի (Սուտ մատնությունը) մեղադրանքով։ Խափանման միջոցը՝ կալանք:

̰
Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը

12:16 18.09.2021

Այս օրերին Երևանում է ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Օրդվեյը, որը ղեկավարել է դեսպանությունը 2001-2004թթ., տեղեկացնում են ԱՄՆ դեսպանությունից։ «Ուրախալի է, որ նա այստեղ է, երբ Հայաստանը տոնում է իր անկախության 30-րդ տարեդարձը, և մենք էլ նշում ենք Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 տարին: Դեսպան Օրդվեյը ցանկանում է տեղում տեսնել մեր գործընկերության երեք տասնամյակների […]

̰
Ֆրանսիան ԱՄՆ-ից և Ավստրալիայից հետ է կանչել իր դեսպաններին

12:07 18.09.2021

Փարիզը հետ է կանչել դեսպաններին ԱՄՆ-ից ևԱվստրալիայից ՝ Naval Group-ի հետ սուզանավերի պայմանագրի խզման շուրջ խորհրդատվությունների համար: Այս մասին հայտնել է Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը։ Ինչպես ասվում է կոմյունիկեում, դա արել են հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի խնդրանքով: Նախարարը նշել է, որ ֆրանսիական իշխանությունների որոշումը բացատրվում է սեպտեմբերի 15-ին Ավստրալիայի և ԱՄՆ-ի կողմից […]

̰
Մրգաշեն գյուղում կատարված դանակահարությունը բացահայտվել է

11:56 18.09.2021

Սեպտեմբերի 17-ին, ժամը 20.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Մրգաշեն գյուղի բնակիչ 34-ամյա մի տղամարդ։ Հիվանդանոց է մեկնել օպերատիվ խումբ։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Նաիրիի և Կոտայքի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել […]

̰
Սեպտեմբերի 21-ին Նոյեմբերյանի Ազատության հրապարակում տեղի կունենա զորահանդես

11:48 18.09.2021

Սեպտեմբերի 21-ին` ժամը 10:00-ին, Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների մասնակցությամբ տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության ձեռք բերման 30-րդ տարեդարձին: Այս մասին տեղեկացնում է Նոյեմբերյանի քաղաքապետարանը: «Հարգելի՛ քաղաքացիներ, Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին, որը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն […]

̰
Արցախում կորոնավիրուսային հիվանդության  8 դեպք է գրանցվել

11:37 18.09.2021

Սեպտեմբերի 17-ին կատարվել է 62 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 8 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 23 վարակակիր: Բժիշկները 5 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12651 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 997 նոր դեպք

11:18 18.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 997 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Կորոնավիրուսից վերջին մեկ օրում ապաքինվել է 1 232 մարդ, մահացել՝ 52 մարդ:  

̰
Հայաստանում կորոնավիրուսի թվերն աճում են․ հաստատվել է 1011 նոր դեպք

11:10 18.09.2021

Սեպտեմբերի 18-ի ժամը 11:00-ի՝ դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 253 093 դեպք, որոնցից 235 599-ն` առողջացած, 5117-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 11 190 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 646 018 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 7018 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]

̰
Տղամարդը Բաղրամյան պողոտայում գործող բանկի պատուհանը կոտրել և մտել է ներս. նրան վնասազերծել են

11:02 18.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։30-ից 05։00-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Կենտրոնականի պահպանության բաժնից ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան պողոտայում գործող Հայաստանի բանկերից մեկի մասնաճյուղի ազդանշանային ահազանգը միացել է։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։ Ոստիկաններն ու պարեկները նշված բանկի պատուհանը հայտնաբերել են […]

̰
Հայկ Հովհաննիսյանը հեռանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից

10:54 18.09.2021

Երևանի «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Հայկ Հովհաննիսյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից դուրս գալու որոշում է կայացրել: Այս մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։ «Հարգելի՛ ընկերներ։ Երկար տարիներ արտերկրում ապրելուց հետո որոշում կայացրեցի վերադառնալ հայրենիք, ու ձեռք բերածս գիտելիքն ու փորձը ծառայեցնել Հայաստանին։ Երկրում դրական փոփոխության ակընկալիքով անդամակցեցի ՔՊ Կուսակցությանը (2016թ): Այս 5 տարիների ընթացքում […]

̰
BACK_TO_TOP