TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+28.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում. Պապիկյան

10:45 18.09.2021

Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզում վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: «Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվել էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզն ապահովված կլինի […]

̰
Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունը մարզերում բուժապահովման փոքր ստորաբաժանումներ կունենա

10:36 18.09.2021

Փրկարար ծառայության Բժշկական ապահովման վարչությունը մարզերում բուժապահովման փոքր ստորաբաժանումներ կունենա: Ծրագրվում է նաև շտապօգնության մեկական մեքենա տրամադրել Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի փրկարարական վարչություններին: Հրդեհների թվի աճ՝ նախորդ տարվա համեմատ: Գերակշռող մասը՝ անտառային և խոտածածկ տարածքներում: 8 ամիսների հրդեհային վիճակագրությունը ռեպորտաժում:

̰
Աստղագետները նկարահանել են Յուպիտերի բախումը անհայտ օբյեկտի հետ

10:28 18.09.2021

Համացանցում հայտնվել է Յուպիտերի հետ անհայտ օբյեկտի բախման տեսագրությունը։ Ինչպես հայտնում է Earth Sky-ը, բախումը տեղի է ունեցել սեպտեմբերի 13-ին։ Դիտորդներն այդ օրը հետեւել են Յուպիտերին, քանի որ մոլորակի մակերևույթից անցել է նրա Իո արբանյակի ստվերը: Դիտարկումները հանկարծակի ընդհատել է վառ բռնկումը։ Դա հաջողվել է լուսանկարել։ «Ինձ զարմացրեց լույսի վառ բռնկումը։ Դա կարող էր լինել […]

̰
Թալիբները հայտնել են Աֆղանստանի կառավարության ձևավորման ժամկետները

10:21 18.09.2021

Մի քանի օր կամ ամիս կպահանջվի «Թալիբան» ահաբեկչական շարժման նախարարների կաբինետի վերջնական ձևավորման համար: Այս մասին Կատարի մայրաքաղաք Դոհայում, որտեղ շարժումն ունի քաղաքական գրասենյակ, լրագրողներին հայտնել է նրա ներկայացուցիչ Սուխեյլ Շահինը։ Նրա խոսքով ՝ կառավարության կազմում հնարավոր են փոփոխություններ։ Նախարարները, որոնք ժամանակավոր կառավարության կողմից նշանակվել են այս ամիս ավելի վաղ, նախարարների պաշտոնակատարներն են, ճշտել է […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները վերսկսվել են

10:13 18.09.2021

Սեպտեմբերի 18-ին «Արևիկ» ազգային պարկի տարածքում վերսկսած հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 86 փրկարար ծառայող և «Զանգեզուր» կենսոլորտային համալիր ՊՈԱԿ-ի 12 աշխատակից։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 13։34-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում նկատվել է ծուխ։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատի […]

̰
Գյումրին շատ փորձություններով է անցել, բայց երբեք չի ծնկել․ Շիրակի մարզպետի շնորհավորական ուղերձը

10:04 18.09.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը շնորհավորական ուղերձ է հղել Գյումրու օրվա առթիվ։ «Սիրելի՜ գյումրեցիներ, իմ շատ սիրելի՜ համաքաղաքացիներ, Սրտանց շնորհավորում եմ բոլորիս մեր սիրելի քաղաքի` Գյումրու օրվա առթիվ: Այս տարի քաղաքի օրը՝ «Իմ սիրուն Գյումրի» խորագիրն է կրում, որով ևս մեկ անգամ ընդգծելու ենք մեր անկրկնելի ծննդավայրի բացառիկությունը, Գյումրուն բնորոշ համն ու հոտը, ջերմությունն ու հյուրասիրությունը։ […]

̰
SHANTNEWS

10:00 18.09.2021

̰
Ճապոնիայում փոթորկի հետևանքով տուժածներ կան․ չեղյալ է հայտարարվել 33 ներքին չվերթ

09:55 18.09.2021

Ճապոնիայի հարավ-արևմուտքում առնվազն հինգ մարդ է տուժել «Չանսու» թայֆունի հետևանքների պատճառով: Այս մասին հայտնել Է Kyodo գործակալությունը։ Տեղական ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել ընդհանուր առմամբ 33 ներքին չվերթ: Հաղորդվում է նաև, որ Ճապոնիայի հարավ-արևմուտքում 7 հազար տուն առանց էլեկտրականության է մնացել: Այժմ արեւադարձային փոթորիկը գտնվում է Նառա արևմտյան պրեֆեկտուրայի շրջանում և շարժվում է արևելյան ուղղությամբ: Քամու […]

̰
Թուրքմենստանում Հայաստանի դեսպանության հյուպատոսական բաժինը 2 օր քաղաքացիների ընդունելություն չի իրականացնի

09:44 18.09.2021

Թուրքմենստանում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ դեսպանության հյուպատոսական բաժինը ՀՀ Անկախության 30-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 20-ին և 21-ին քաղաքացիների ընդունելություն չի իրականացնելու։

̰
Պելեին տեղափոխել են կիսաինտենսիվ թերապիայի բաժանմունք

09:35 18.09.2021

Ֆուտբոլի աշխարհի եռակի չեմպիոն բրազիլացի Պելեն առողջական վիճակի վատթարացման պատճառով կրկին տեղափոխվել է կիսաինտենսիվ թերապիայի բաժանմունք: Այս մասին հայտնում է UOL պորտալը։ Ավելի ուշ հիվանդանոցում հստակեցրել են, որ Պելեն շնչառական խնդիրների պատճառով տեղափոխվել է ինտենսիվ թերապիայի բաժանմունք ՝ որպես կանխարգելիչ միջոց: Վիճակը կայունացնելուց հետո բրազիլացին տեղափոխվել է կիսաինտենսիվ թերապիայի բաժանմունք։ Օգոստոսի 30-ին Պելեն տեղափոխվել է […]

̰
Մեկնարկել են Հատուկ նշանակության ստորաբաժանումների վարժանքները

09:24 18.09.2021

Սեպտեմբերի 16-ից ՀՀ արևելյան և հարավարևելյան սահմանի ամբողջ երկայնքով մեկնարկել են ԶՈւ հատուկ նշանակության ստորաբաժանումների զորավարժությունները՝ հատուկ մշակված գործողություններով։ «Զինուժ մեդիան» տեսանյութ է հրապարակել։

̰
Ելփին գյուղում բռնկված հրդեհը մարվել է․ անկել է 16 հնդկահավ և 2 հորթ

09:12 18.09.2021

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղում այրվում է անասնակեր։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 14-րդ փողոցի 3-րդ փակուղու տներից երկուսի անասնագոմերի և տներից մեկի օժանդակ շինության […]

̰
Քաբուլում ԱՄՆ-ի հարվածը ողբերգական սխալ էր․ Պենտագոն

09:00 18.09.2021

ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը հետաքննության արդյունքներով խոստովանել է, որ օգոստոսի 29-ին Քաբուլում ամերիկյան անօդաչու սարքի ավիահարվածը սխալ է եղել և հանգեցրել է 10 քաղաքացիական անձանց, այդ թվում ՝ մինչև 7 երեխաների մահվան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ԶՈՒ կենտրոնական հրամանատարության ղեկավար, գեներալ Քենեթ Մակքենզին։ «Ես այս պահին վստահաբար կարող եմ ասել, որ առնվազն 10 քաղաքացիական անձ, […]

̰
Տեխասում դեռահասը սպանել է ծնողներին և կրտսեր քրոջը

08:46 18.09.2021

ԱՄՆ Տեխաս նահանգում 15-ամյա դեռահասը գնդակահարել է իր ընտանիքի երեք անդամներին, իսկ հետո ինքնասպան եղել, գրում է KWTX-ը: Միջադեպը տեղի է ունեցել Կորպուս Քրիստի քաղաքում սեպտեմբերի 15-ին։ Ծնողների և 13-ամյա քրոջ սպանությունից հետո դեռահասը լուսանկարներ է հրապարակել սոցցանցերում։ Լուսանկարներին կից նա գրառում է կատարել՝ սպառնալով հարձակվել տեղի դպրոցի վրա: Դրանից հետո իրավապահները սկսել են աշակերտի […]

̰
Փոփոխություններ՝ Իսպանիա մուտք գործելու ընթացակարգում

08:31 18.09.2021

Իսպանիայում ՀՀ դեսպանությունից տեղեկացնում են, որ ս․թ․ սեպտեմբերի 15-ին Իսպանիայում ուժի մեջ մտած նոր ընթացակարգի համաձայն՝ Հայաստանը հայտնվել է համաճարակաբանական տեսանկյունից ոչ ապահով երկրների ցանկում, ինչը նշանակում է, որ այսուհետ զբոսաշրջային նպատակով Իսպանիա ժամանող ՀՀ քաղաքացիները պարտավոր են ներկայացնել պատվաստված լինելու վերաբերյալ սերտիֆիկատ, ընդ որում՝ պատվաստանյութը պետք է գրանցված լինի Իսպանիայի Առողջապահության նախարարության կողմից (Pfizer-BioNTech, […]

̰
Նիդերլանդները Հայաստանը ներառել է ճամփորդությունների համար նարնջագույն (ռիսկային) գոտում

08:20 18.09.2021

Նիդերլանդների կառավարության սեպտեմբերի 16-ին նոր որոշմամբ ԱԳՆ ճամփորդության խորհուրդներ բաժնում Հայաստանը դեղին գոտու երկրների ցանկից տեղափոխվել է նարնջագույն գոտի՝ ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերի աճով պայմանավորված։ Հայաստանից Նիդերլանդներ թույլատրվում են միայն միայն խիստ անհրաժեշտ ճանապարհորդությունները։ Միաժամանակ, պատվաստված անձանց (եվրոպական բժշկական գործակալության կողմից ընդունված պատվաստանյութերով) թույլատրվում է ճանապարհորդել՝ անկախ ճանապարհորդության պատճառից, տեղեկացնում են Նիդերլանդներում ՀՀ դեսպանությունից։ Մանրամասն տեղեկատվությունը՝ […]

̰
Երևանում և 7 մարզերում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

08:09 18.09.2021

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 22-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Կոնդ, Ռուսթավելու, Սիմոն Երևանցու սեփական տներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Շինարարների փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Ծերենցի փողոց և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 11։00-16։00 Աթոյան անց. 8, 10, 10/4, 12, 14, 16, […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 45․8 հա տարածքում բռնկված հրդեհները

23:45 17.09.2021

Սեպտեմբերի 16-ից 17-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 21 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1500 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1000 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 6000 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1500 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 3000 քմ, Արագածոտնի […]

̰
Բույսերի բուժման աշխատանքներ կիրականացվեն Աբովյան և Իսահակյան փողոցներում

23:32 17.09.2021

Այս գիշեր՝ ժամը 4։00-ից մինչև լուսադեմ՝ ժամը 07։30-ը, բույսերի բուժման աշխատանքներ կիրականացվեն Աբովյան (Մոսկովյան խաչմերուկից մինչև Խ․ Աբովյանի արձանը ընկած հատված) եւ Իսահակյան փողոցներում։ «Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։ Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը»,- ասված է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանության» էջում տարածած հաղորդագրության մեջ […]

̰
Ելփին գյուղում հրդեհ է բռնկվել․ դեպքի վայր է մեկնել 2 մարտական հաշվարկ

23:19 17.09.2021

Սեպտեմբերի 17-ին, ժամը 21։53-ին Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ելփին գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

̰
Թուրքական արբանյակը տիեզերք կարձակի SpaceX ընկերությունը

23:06 17.09.2021

Թուրքիան պատրաստվում է 2023թ. տիեզերք ուղարկել սեփական արտադրության առաջին հաղորդակցության արբանյակ Türksat 6A-ն: Այս մասին հայտնել է Թուրքիայի կապի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, փոխանցում է Ermenihaber-ը։ Թուրքական արբանյակը տիեզերք կարձակի Իլոն Մասկի SpaceX ընկերությունը Falcon-9 հրթիռակրով: Ըստ Քարաիսմայիլօղլուի՝ ամերիկյան ընկերության առաջարկը լավագույնն է եղել, թե՛ տեխնիկական, թե՛ ֆինանսական տեսանկյունից: Թուրքական արբանյակի տիեզերք արձակման մասին […]

̰
Սպասվում է անձրև և ամպրոպ

22:57 17.09.2021

Հանրապետության տարածքում սեպտեմբերի 18-ին, 20-ին, 22-ին՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 17-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ […]

̰
Ղրղզստանում թուրքական հետախուզության կողմից առևանգված քաղաքացուն դատում են Թուրքիայում

17:00 17.09.2021

Անկարայում մեկնարկել է Ղրղզստանում ձերբակալված և Թուրքիա ուղարկված Սափաթ կեղծանունը կրող դպրոցական ցանցի ղեկավար Օրհան Ինանդըի դատավարությունը, հաղորդում է Ermenihaber-ը։ Ըստ թուրքական կողմի՝ նա առնչություն ունի գյուլենական շարժման հետ, որը Թուրքիայում համարվում է ահաբեկչական կառույց: Ըստ տեղեկության՝ Ինանդըի փաստաբանը միջնորդություն էր իրականացրել՝ դատարանից խնդրելով ժամանակավորապես ազատ արձակել իր պաշտպանյալին, քանի որ վերջինս առողջական խնդիրներ ունի: […]

̰
ԿԸՀ-ն տեղեկացնում է

16:20 17.09.2021

ԿԸՀ-ն տեղեկացնում է, որ Լոռու մարզի Ստեփանավան, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Իջևան համայնքներում տեղի կունենան համամասնական ընտրակարգով համայնքի ավագանու ընտրություններ: Լոռու մարզի Լերմոնտովո համայնքում տեղի կունենան համայնքի ղեկավարի և ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություններ։ Կոտայքի մարզի Արզնի համայնքում տեղի կունենա համայնքի ավագանու անդամների մեծամասնական ընտրակարգով ընտրություն։ Նշված համայնքներում քվեարկությունը կանցկացվի 2021 թվականի նոյեմբերի 14-ին։

̰
Թուրքական հանքարդյունաբերական ընկերությունը 10 մլն դոլար ներդրում կանի ԱՄՆ-ում

16:00 17.09.2021

Թուրքական հանքարդյունաբերական CS Global ընկերությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների (ԱՄՆ) Արևմտյան Վիրջինիա նահանգում 10 միլիոն դոլար ներդրում է կատարելու, փոխանցում է Ermenihaber-ը։ Արևմտյան Վիջինիայի նահանգապետարանի հայտարարությունում նշվել է, որ բարիտի արտահանման և վաճառքի ոլորտում գործունեություն ծավալող թուրքական CS Global-ը 2022թ․ առաջին եռամսյակում Մունդսվիլ քաղաքում բացելու է իր առաջին արտադրական ձեռնարկությունը։ Ընկերությունը, որն ԱՄՆ-ում գործելու է ADO […]

̰
Վերացվել է կրեմային հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը

15:54 17.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Մերուժան Առաքելյանին պատկանող կրեմային հրուշակեղենի արտադրամասի (Շիրակի մարզ, ք. Գյումրի) արտադրական գործունեության կասեցումը: «Գյումրի Քենդի» ապրանքանիշի կրեմային հրուշակեղեն արտադրող այս ընկերությունում հայտնաբերվել էին օրենսդրությւամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, որոնք սահմանված ժամկետում շտկվել են:

̰
Կասեցվել է Դիլիջանում ինքնակամ կառուցվող հյուրանոցի շինարարությունը

15:38 17.09.2021

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի Գեղամ Շախբազյանի հանձնարարականի  հիման վրա ստուգում է իրականացվել ՀՀ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Աբովյան թիվ 5 հասցեում կառուցվող հյուրանոցային համալիրի՝ քաղաքաշինության բնագավառում ՀՀ օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ։ Դրա արդյունքում պարզվել է հետևյալը: Դիլիջան համայնքի ղեկավարի կողմից 27․12․2019 թվականին տրված նախագծման թույլտվությունը՝ ճարտարապետահատակագծային առաջադրանքը (ՃՀԱ) տրամադրվել է […]

̰
ՄԻՊ-ը բարոնուհի Քերոլայն Քոքսին ներկայացրել է ադրբեջանական զինված ծառայողների կողմից ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը

15:30 17.09.2021

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 16-ին ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Թագավորության խորհրդարանի Լորդերի պալատի անդամ բարոնուհի Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությանը։ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Արման Թաթոյանը նշել է, որ ՀՀ պետական սահմանի հետ կապված հարցերը միայն ռազմաքաղաքական տեսանկյունից […]

̰
Վիրավոր ունենք․ Ադրբեջանի ԶՈՒ-ն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը

15:22 17.09.2021

Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, ադրբեջանական զինուժը Արցախի Հանրապետության արևմտյան հատվածում հերթական անգամ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, շարքային Վրույր Վարդանի Շահրամանյանը: Ինչպես տեղեկացնում են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից, միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը:

̰
Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածները հալչում են

15:07 17.09.2021

Վերջին շրջանում կլիմայի գլոբալ տաքացման հետևանքով մեծ արագությամբ հալվում են Արարատ լեռան սառույցներն ու ձյունը, ինչը լրջորեն անհանգստացրել է բնապահպաններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Տեղի ունեցածը կարող է լուրջ վնաս հասցնել Թուրքիայի տուրիզմին և հատկապես՝ լեռնագնացությանը։ Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ շոգ եղանակի պատճառով Թուրքիայում հալչում է անգամ Արարատ լեռան մշտական ձյունածածկ հատվածը։ Տեղի է ունենում նաև կեղտի […]

̰
BACK_TO_TOP