14:51 17.09.2021
Մայրաքաղաքի Շենգավիթ վարչական շրջանի խոշոր խանութներում են այսօր ստուգայցեր իրականացրել ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Կորոնավարակի կանխարգելման համար սահմանված նորմերի խախտումներ չեն արձանագրվել: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ Խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: […]
14:45 17.09.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06։10-ի սահմաններում, Երևան-Սևան ճանապարհի 32-րդ կմ-ին՝ դեպի Երևան ուղեմաս, իրար են բախվել «Տոյոտա» և «Զիլ» մակնիշի ավտոմեքենաներ: ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ «Տոյոտայի» վարորդը՝ 1990 թ. ծնված Սևակ Հայրումյանը, տեղում մահացել է, իսկ 24-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Նշանակվել է ԴԲՓ: Դեպքի հանգամանքները պարզվում են: […]
14:29 17.09.2021
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ու փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը սեպտեմբերի 16-ին կազմակերպել էին հանդիպում՝ նվիրված անասնաբուծության ոլորտում պետական աջակցության նոր ծրագրերի քննարկմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նախարարության մի շարք ստորաբաժանումների ղեկավարներ,տավարաբուծության ոլորտում տոհմային գործունեություն իրականացնող և կաթնային տավարաբուծությամբ զբաղվող տնտեսավարողներ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից, օրակարգային հիմնական թեման էր կովերի նորմավորված կերակրման համար անհրաժեշտ համակցված կերերի […]
14:22 17.09.2021
Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 22-ին՝ ժամը 09:00-ից մինչև սեպտեմբերի 23-ը՝ ժամը 21:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի Նոր Նորքի 5-րդ, 7-րդ, 8-րդ, 9-րդ զանգվածների, Բագրևանդի, Դավիթ Բեկի, Սաֆարյան փողոցների, Մոլդովական փողոցի թիվ 32/2, 32/4 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի Մայակ, Բանավան թաղամասերի, 14-րդ, 26-րդ փողոցների գազասպառողների և հարակից տարբեր […]
14:15 17.09.2021
«ՀայՓոստ»-ի և Երևանի քաղաքապետարանի համագործակցության շնորհիվ այսուհետև մայրաքաղաքի բնակիչները կարող են հողի հարկի, գույքահարկի և աղբահանության վճարների ու պարտքերի մասին տեղեկանալ փոստային շուրջ 90 բաժանմունքներից ցանկացածում և տեղում վճարում կատարել: Ի դեպ, տեղեկացնենք, որ մինչև 1000 դրամ աղբահանության վճարների համար միջնորդավճար չի գանձվելու, տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանից։
14:07 17.09.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրի: Փոխվարչապետը կանգառ է կատարել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի` Մաստարայի և Մարալիկի հատվածներում՝ ծանոթանալու արդեն իսկ կատարված աշխատանքներին և ներկայումս ընթացող ասֆալտապատմանը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։ Այնուհետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը, ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն։ Նա շրջել է […]
14:00 17.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը Սեպտեմբերի 16-17-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
13:52 17.09.2021
Սեպտեմբերի 16-ին կատարվել է 88 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 6 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 19 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12589 քաղաքացու հետազոտություն, […]
13:26 17.09.2021
Սեպտեմբերի 16-ին Եվրապոլը և Հայաստանը ստորագրել են ռազմավարական համագործակցության համաձայնագիր անդրսահմանային հանցագործությունների դեմ պայքարում համագործակցությունն ընդլայնելու վերաբերյալ: Համաձայնագիրը գործընկերներին հնարավորություն կտա աշխատել մի շարք առանցքային ոլորտներում, ինչպիսիք են փախստականների մաքսանենգությունը, կիբեռհանցավորությունը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությունը, ակտիվների վերականգնումը, փողերի լվացումը, կազմակերպված գույքային հանցավորությունը և մարդկանց թրաֆիքինգը: Այս մասին տեղեկացրին ՀՀ-ում ԵՄ-ի գրասենյակից։
13:18 17.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ու նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել են «ԱՐՓԱ» (ARPA) ինստիտուտի ներկայացուցիչներին: Հանդիպման ընթացքում ինստիտուտի տնօրեն Հակոբ Փանոսյանը, ներկայացնելով իրենց գործունեությունը, նշել է, որ «ԱՐՓԱ»-ն (ARPA. Analysis Research & Planning for Armenia) շահույթ չհետապնդող կազմակերպություն է, որը 1992 թվականին ԱՄՆ-ում հիմնադրել են մի խումբ սփյուռքահայեր։ Այն նպատակ […]
13:07 17.09.2021
2021 թվականի սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06:10-ի սահմաններում, Երևան-Սևան ավտոճանապարհի 32-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան տանող ուղեմասի վրա, TOYOTA ALPHARD 2.4 մակնիշի ավտոմեքենան բախվել է ZIL մակնիշի ավտոմեքենային, որի հետևանքով TOYOTA ALPHARD 2.4-ի վարորդը տեղում մահացել է, իսկ նույն ավտոմեքենայի ուղևորը, մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է բժշկական կենտրոն: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության […]
00:00 17.09.2021
Որոտանի ճանապարհին ադրբեջանական զինված ծառայողների արարքները շարունակում են խախտել ՀՀ քաղաքացիական բնակչության ու ՀՀ-ում օրինական հիմունքներով գտնվող Իրանի քաղաքացիների իրավունքները և քրեորեն պատժելի են։ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների նոր արդյունքներ։ «Սյունիքի մարզում սեպտեմբերի 14-15-ը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքները հաստատում են, որ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի […]
23:59 16.09.2021
ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինն իրազեկում է՝ ՀՀ առողջապահության նախարարի 65-Ն հրամանով փոփոխություն է կատարվել ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով կիրառվող սանիտարական կանոնները հաստատելու մասին առողջապահության նախարարի թիվ 17-ն հրամանում, ըստ որի՝ Աշխատողները յուրաքանչյուր 14 օրը մեկ ներկայացնում են կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության […]
23:57 16.09.2021
Այսօր Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով: Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը: Մանրամասները՝ այստեղ։
23:44 16.09.2021
Սեպտեմբերի 15-16-ը N զորամասում անցկացվել են շտաբային մարզումներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ճշգրտվել են ստորաբաժանումների մարտական խնդիրները, փոխգործակցության կարգը։ Ստուգվել են հրամկազմի գործնական հմտությունները մարտական գործողությունների ժամանակ, մարտի ընթացքում փաստաթղթերի մշակման, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում արագ և նպատակային որոշումներ կայացնելու նրանց ունակությունները:
23:30 16.09.2021
«Financial Times» միջազգային գործարար թերթում աֆղան փախստականների հարցերի վերաբերյալ վերլուծական հոդված է հրապարակվել, որում անդրադարձ կա նաև խնդրի վերաբերյալ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մեկնաբանություններին, փոխանցում է Ermenihaber-ը։ Հոդվածում նշվել է, որ Թալիբանից փախչող աֆղանները շարունակում են գալ Իրան և Թուրքիա, նրանց մի մասը փորձում է հասնել Եվրոպա և սպասվում է, որ աֆղանական գաղթը նոր […]
23:15 16.09.2021
Սեպտեմբերի 16-ին, ժամը 15։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Վանանդ գյուղի մոտակայքում՝ «Նոյան» գործարանում, հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական […]
22:50 16.09.2021
Սեպտեմբերի 13-ին, ժամը 21.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում ստացվեց, որ «կրծքավանդակի թափանցող կտրած-ծակած վերք` թոքի վնասումով, կրծքավանդակի, պարանոցի և գլխի ծակած-կտրած վերքեր, որովայնի մակերեսային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել Այնթապ գյուղի բնակիչ, 40-ամյա մի տղամարդ: Մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ Այնթապ գյուղի օղակաձև խաչմերուկի մոտակայքից հիվանդանոց է տեղափոխվել նաև նրա 38-ամյա եղբայրը: Ավագ եղբայրն […]
22:26 16.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 19-ին, 21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-18-ը, 20-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 17-21-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:13 16.09.2021
Հայաստանն ստանձնել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախագահությունը։ Դա պաշտոնապես տեղի է ունեցել Դուշամբեում այսօր կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Տաջիկստան կատարած եռօրյա աշխատանքային այցի առաջին օրվա մանրամասները՝ ռեպորտաժում:
22:02 16.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 09.00-20.00 կդադարեցվի Կոտայքի մարզի՝ Մրգաշեն գյուղի 1, 3, 4, 6, 11, 12 փողոցների ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
21:40 16.09.2021
7-րդ հարկից ընկած ու ծանր վիճակով հիվանդանոց ընդունված 6-ամյա աղջնակի մոտ կա լավացման դրական դինամիկա: «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի բժիշկներին հաջողվել է փրկել փոքրիկին, կայունացնել վիճակն ու վերականգնել կյանքի համար անհրաժեշտ ֆունկցիաները։ Ինչպես տեղեկացնում են ԲԿ-ից, աղջնակը գիտակից է, վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է բաժին: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին ծանր վիճակով «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր ընդունվել 6-ամյա […]
21:25 16.09.2021
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակում սեպտեմբերի 16-ին հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային հարկային ծառայության ղեկավար Դանիիլ Եգորովի հետ: Երկու գերատեսչությունների ղեկավարները քննարկել են ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ՌԴ դաշնային հարկային ծառայության անունից ստորագրված «Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև վստահված […]
21:15 16.09.2021
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 17-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի և Արտիմետ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
16:00 16.09.2021
Հաստատվել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, Արևելյան գործընկերության խորհրդարանական վեհաժողովում և Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ պատվիրակությունների կազմերը հաստատվել են սեպտեմբերի 16-ին կայացած ԱԺ խորհրդի արտահերթ նիստում: Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությունը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Պատվիրակության անդամներն են ՔՊ-ից […]