TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+19.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Նախատեսվում է կրճատել Ամանորի հանգստյան օրերը

23:26 15.09.2021

Կառավարության վաղվա օրակարգում է ընդգրկված «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։ Նախագծով առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ տարաբնույթ ծառայությունների իրականացման և անխափան գործունեության հրամայականից։ «Հայաuտանի Հանրապետության տոների և հիշատակի oրերի մաuին» Հայաստանի […]

̰
Հադրութի շրջանից հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն

23:17 15.09.2021

Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են Հադրութի շրջանում: Հայտնաբերվել է ևս 1 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո, տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1667 աճյուն։ Որոնումների առաջիկա ուղղությունների և […]

̰
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Դուշանբե

23:10 15.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանեց Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբե։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` վարչապետին դիմավորեցին Տաջիկստանի վարչապետ Կոխիր Ռոսուլզոդան և Արտաքին գործերի փոխնախարար Ամիրխոն Կուրբոնզոդան։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 16-ին կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդի նիստին։ Սեպտեմբերի 16-ին նախատեսվում է հանդիպում Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ։ Սեպտեմբերի 17-ին վարչապետ կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության- […]

̰
Ֆրանսիայի հարավում հինգ մարդ է զոհվել վատ եղանակի պատճառով

22:58 15.09.2021

Հորդառատ անձրևները և ծովի բարձր ալիքները Ֆրանսիայում՝ Էրո դեպարտամենտում (երկրի հարավ), հինգ մարդու մահվան պատճառ են դարձել: Այս մասին հայտնել է BFM հեռուստաալիքը։ Մարդկանց մահը պայմանավորված է եղել ծովի մակարդակի կտրուկ բարձրացմամբ։ Էրո եւ Գար դեպարտամենտներում վատ եղանակ է երեքշաբթի օրվանից. չեն դադարում հորդառատ անձրևները, ուժեղ քամիներ են: Արդյունքում, երկար ժամերով դադարեցվել է երթևեկությունը Ռոնի […]

̰ ̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

22:19 15.09.2021

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 16-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 17-20-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 16-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

̰
Քանաքեռավան-Մրգաշեն ճանապարհին մեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլխիվայր շրջվել. կա տուժած

21:29 15.09.2021

Սեպտեմբերի 15-ին, ժամը 18։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Քանաքեռավան-Մրգաշեն ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «BMW 3» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Յ․ Ա․, ծնված 1994 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի […]

̰
Քննարկվել են մաքսային ոլորտում Հայաստան-Ռուսաստան և ԵԱՏՄ շրջանակում համագործակցության հարցեր

21:17 15.09.2021

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը և ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը սեպտեմբերի 15-ին երկօրյա այցով մեկնել են Մոսկվա` քննարկելու Հայաստանի և Ռուսաստանի մաքսային ու հարկային մարմինների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր: Այցի շրջանակում նրանք հանդիպել են Ռուսաստանի Դաշնության դաշնային մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ: ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը ՌԴ գործընկերոջ հետ կարևորել է […]

̰
Time ամսագիրը հրապարակել է մոլորակի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկը

21:04 15.09.2021

Time ամսագիրը հրապարակել է 2021 թվականի՝ մոլորակի հարյուր ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Ցանկը բաժանված է վեց կատեգորիաների: Մասնավորապես, Կուռքի կատեգորիայում նշված են արքայազն Հարրին և նրա կինը ՝ Մեգան Մարքլը, երգչուհիներ Դոլլի Փարթոնն ու Բրիթնի Սփիրսը, ինչպես նաև ճապոնացի թենիսիստուհի Նաոմի Օսական: Ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին այդ կատեգորիայում է հայտնվել շախմատի աշխարհի չեմպիոն Գարի Կասպարովի […]

̰
Կատարվել է հոգեհանգստյան կարգ՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհերի

20:50 15.09.2021

ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադի հրամկազմն ու զինծառայողները ԶՈւ առաջնորդանիստ Քանաքեռի Սուրբ Աստվածածին եկեղեցում Տեր Մովսես վարդապետ Սարգսյանի հանդիսապետությամբ մասնակցել են Խաչվերացին հաջորդող հոգեհանգստյան կարգին՝ ի հիշատակ Արցախյան պատերազմի զոհերի։

̰
Ֆրանսիայի դեսպանությունը 2 օր փակ կլինի

20:23 15.09.2021

Ֆրանսիայի դեսպանությունը փակ կլինի այցելուների համար սեպտեմբերի 20-ին և 21-ին, որոնք Հայաստանում ոչ աշխատանքային օրեր են։ Այս մասին հաղորդում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 20-ի աշխատանքային օրը տեղափոխվել է սեպտեմբերի 25-ին` շաբաթ օրը: Սեպտեմբերի 21-ին լրանում է Հայաստանի անկախության 30-ամյակը: Այդպիսով՝ քաղաքացիները կկարողանան հանգստանալ 4 օր:  

̰

20:13 15.09.2021

2021 թվականի սեպտեմբերի 15-ին՝ ժամը 11:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, զննության են ենթարկել դատապարտյալ Հ. Ա.-ի մոտ կարճատև տեսակցության եկած հորը՝ Վ. Ա.-ին: Զննությամբ վերջինիս մոտ գտնվող «ՆՈՅ» ծխախոտի 15 գլանակներից մեկում հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող դեղնականաչավուն զանգված: Քաղաքացի Վ. Ա.-ի բանավոր հայտարարությամբ՝ մյուս գլանակներում […]

̰
Երևանի քաղաքապետարանը շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը

20:08 15.09.2021

Երևանի քաղաքապետարանը ոստիկանության աջակցությամբ շարունակում է բացօթյա ապօրինի առևտրի վերացմանն ուղղված ամենօրյա ստուգայցերը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանից։ «Չնայած բազմաթիվ նախազգուշացումներին ու կիրառվող վարչարարությանը՝ շատ քաղաքացիներ դեռ շարունակում են առևտրական կետեր դնել մայթերին ու չնախատեսված այլ վայրերում: Երևանյան փողոցների ու մայթերի տեսքը փչացնելուց բացի, ապօրինի բացօթյա առևտուրը վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ նաև մարդու […]

̰
Հայտնի է՝ ինչ կազմով է Նորվեգիա մեկնել Հայաստանի կանանց ազգային հավաքականը

20:00 15.09.2021

Հայաստանի կանանց ազգային հավաքականը ժամանել է Օսլո, որտեղ կկայանա ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի Նորվեգիա-Հայաստան հանդիպումը։ Մեր թիմը կհանգրվանի Scandic Sjolyst հյուրանոցում։ Մեր ազգային ընտրանին մրցավայր է մեկնել հետևյալ կազմով. Դարպասապահներ Լենա Անդրիասյան – «Փյունիկ» Արմինե Հարությունյան – «Փյունիկ» Մարիամ Նալբանդյան – «Հայասա» Պաշտպաններ Անի Ղուկասյան – «Փյունիկ» Նորա Եղյան – «Փյունիկ» Մարիա Սախինովա – […]

̰
SHANTNEWS

19:55 15.09.2021

̰
Սերգեյ Ատոմյանը նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ

19:45 15.09.2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումներով՝ Սերգեյ Ատոմյանն ազատվել է Արարատի մարզպետի տեղակալի պաշտոնից և նշանակվել է Քրեակատարողական ծառայության պետ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Սերգեյ Ատոմյանին նշանակել Քրեակատարողական ծառայության պետ»,- ասված է վարչապետի որոշման մեջ:  

̰
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը հանդիպել է խաղող մթերող խոշոր ընկերությունների ներկայացուցիչների հետ

19:27 15.09.2021

Սեպտեմբերի 15-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ կայացել է հանդիպում խաղող մթերող խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ մթերման ընթացքում առաջացած խնդիրների քննարկման նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են «Պռոշյանի կոնյակի գործարան», «Վեդի Ալկո», «Ոստան գինու գործարան», «Հայասի Գրուպ», «Արտաշատ Վինկոն», «Իջևանի գինու գործարան» և «ՄԱՊ» ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը։ Հանդիպման ընթացքում քննարկվել է […]

̰
Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնել է Նորվեգիա

19:20 15.09.2021

Հայաստանի կանանց ազգային հավաքականը մեկնել է Նորվեգիա, որտեղ մեր ընտրանին վաղը կանցկացնի ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի առաջին հանդիպումը։ Երևանյան վերջին մարզումից առաջ ՀՖՖ TV-ն զրուցել է մեր ընտրանու կիսապաշտպան Նայիրի Տեր-Մկրտիչյանի և գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանի հետ։

̰
Վարչապետ Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստան

19:14 15.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 15-17-ն աշխատանքային այցով կմեկնի Տաջիկստանի Հանրապետություն: Վարչապետը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստին, ինչպես նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության և Շանհայի համագործակցության կազմակերպության համատեղ նիստին: Նախատեսված է նաև վարչապետի հանդիպումը Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ:

̰
Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն է բացվել

16:57 15.09.2021

Առողջապահության նախարարության՝ Պրոֆ. Ռ․Հ․Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բացվել է Հեմոֆիլիայի և թրոմբոզների կենտրոն։ Միջոցառմանը մասնակցել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը: Կենտրոնն արժեքավոր է ոչ միայն Հայաստանի համար, այլև տարածաշրջանային նշանակություն ունի: Այն աշխատում է միջազգային չափանիշներին համապատասխան ախտորոշման և բուժման մոտեցումներով: Կենտրոնի վերանորոգումն իրականացվել է «Գերմանահայ գործարարների միության» ջանքերով, կահավորումը կատարվել է «Նովո Նորդիսկ Հեմոֆիլիա» […]

̰
Քննարկվել են աշխատուժի զարգացման հեռանկարները

16:53 15.09.2021

Տեղի է ունեցել «Բացահայտե՛ք աշխատուժի զարգացման հիմնական հնարավորություններն ու մարտահրավերները» խորագրով կլոր սեղան-քննարկում շահագրգիռ կողմերի միջև: Միջոցառման մասնակիցներն էին բիզնես-ընկերությունների, հայաստանյան բուհերի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առնչություն ունեն ապագա սերնդի կրթման գործընթացին: Քննարկմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը և ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը: Միջոցառումը կազմակերպվել է Հայաստանում […]

̰
Մաճկալաշենի բնակիչը ճանապարհային երթևեկության կանոնները խախտել է, որի հետևանքով երկու մարդ է մահացել

16:51 15.09.2021

ԱՀ քննչական կոմիտեում նախաքննությունն ավարտվել և մեղադրական եզրակացությունը հաստատելու համար հսկող դատախազին է ուղարկվել քրեական գործը՝ ըստ մեղադրանքի, ԱՀ Մարտունու շրջանի Մաճկալաշեն գյուղի 1972թ. ծնված բնակչի՝ նախատեսված ԱՀ Քրեական օրենսգրքի 253-րդ հոդվածի 3-րդ մասով՝ ճանապարհային երթևեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու մարդու մահ որակող հատկանիշով: Այս մասին հայտնում են ԱՀ քննչական կոմիտեից։

̰
Զինծառայողները կատարել են տարբեր կրակային վարժանքներ

16:47 15.09.2021

Զորամիավորման զորամասերից մեկի վարչակազմի գիտելիքներն ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով սեպտեմբերի 15-ին անցկացվել է հրաձգության պարապմունք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, զինծառայողները կատարել են տարբեր կրակային վարժանքներ՝ ցուցաբերելով բարձր պատրաստություն։

̰
Վերջին 20 տարվա համեմատ՝ ռեկորդային թվով կուսակցություններ են ստեղծվել Թուրքիայում

16:40 15.09.2021

Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ միայն 2021 թվականին այդ երկրում 13 քաղաքական կուսակցություն է հիմնվել, տեղեկացնում է Ermenihaber-ը։ Նախարարության «Twitter»-ի էջում կատարված հրապարակման համաձայն՝ 2020 թվականին գործունեության արտոնագիր է տրվել 27 նոր կուսակցության, իսկ 2021 թվականին՝ 13 կուսակցության։ Հայտնի է դարձել է նաև, որ այս պահին Թուրքիայում ակտիվ գործունեություն ծավալող քաղաքական կուսակցությունները 116-ն […]

̰
Գյումրիի նախկին քաղաքապետի որդին կկալանավորվի

16:34 15.09.2021

Քիչ առաջ ՀՀ վերաքննիչ դատարանը բավարարել է դատախազության բողոքը, բեկանել Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը և քրեական գործով մեղադրյալ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել կալանավորումը, տեղեկացնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։ Հիշեցնենք, որ ոստիկանության աշխատակցի նկատմամբ բռնություն կիրառելու սպառնալիքի դեպքի առթիվ քննվող քրեական գործով 2021թ. օգոստոսի 18-ին վարույթն […]

̰
Ադրբեջանական կողմը մինչ օրս չի կատարում իր այդ պարտավորությունն ամբողջությամբ․ Գրիգորյանը՝ Պատրուշևին

16:27 15.09.2021

Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստի շրջանակներում կայացել է ՀՀ և ՌԴ ԱԽ քարտուղարներ Արմեն Գրիգորյանի և Նիկոլայ Պատրուշևի երկկողմ հանդիպումը, տեղեկացնում են ԱԽ գրասենյակից։ Հանդիպման սկզբում ողջունելով իր ռուս գործընկերոջը՝ Արմեն Գրիգորյանը ընդգծեց, որ երկկողմ հանդիպումների նման հաճախականությունը վկայում է ինչպես […]

̰
ՀՀ ֆինանսների նախարարն ու Ճապոնիայի դեսպանը կարևորել են երկու ժողովուրդների միջև տնտեսական և մշակութային կապերի ակտիվացումը

16:13 15.09.2021

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Ճապոնիայի դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից՝ Տիգրան Խաչատրյանը դեսպանին է ներկայացրել ՀՀ կառավարության առաջիկա հինգ տարիների տնտեսական ծրագիրը և հատուկ շնորհակալություն հայտնել Ճապոնիայի կառավարությանը՝ տարբեր բնագավառներում, հատկապես առողջապահության ոլորտում, Հայաստանին ցուցաբերվող օժանդակության համար: Հանդիպման ընթացքում զրուցակիցները երկուստեք ընդգծել են Հայաստանի և Ճապոնիայի միջև […]

̰
BACK_TO_TOP