15:57 15.09.2021
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 22.10-ին, ոստիկանություն զանգած անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Արտաշատի Իսակովի փողոցում կրակոցներ են: Դեպքի վայր է մեկնել ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը, Արարատի մարզային վարչության ղեկավարներ: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Իսակովի փողոցի ծաղկի խանութի մոտ երկու տղամարդ վիճաբանել են, որի ընթացքում Շահումյան գյուղի 47-ամյա բնակիչը գազային ատրճանակով կրակոցներ է արձակել […]
15:51 15.09.2021
Ինչպես արդեն տեղեկացվել է, պահեստազորայինների ռազմական ունակությունների կատարելագործման, մասնագիտական վերապատրաստման և պատրաստման, ինչպես նաև բարձրագույն կրթություն ունեցող ենթասպայական կազմից պահեստազորի սպաների պատրաստման նպատակով 2021թ. օգոստոսի 25-ից Հայաստանի Հանրապետությունում մեկնարկել են պահեստազորում հաշվառված շարքային, ենթասպայական և սպայական կազմերի պահեստազորայինների եռամսյա վարժական հավաքներ: Դրանց շրջանակներում հանրապետության ողջ տարածքում իրականացվում է զորահավաքային զորակոչ: Հայաստանում անցկացվող զորահավաքային զորակոչը, հավաքներն […]
15:43 15.09.2021
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը նախատեսում է իրականացնել սոցիալական աջակցության նոր միջոցառում՝ 2020թ․ ռազմական գործողությունների հետևանքով Արցախից տեղահանված և բնակելի անշարժ գույքը կորցրած քաղաքացիների համար։ Ինչպես տեղեկացնում են նախարարությունից, աջակցությունը կտրամադրվի ամսական պարբերականությամբ` 2021 թ. սեպտեմբերից դեկտեմբեր ամիսների համար՝ հայտնում են նախարարությունից։ Միջոցառմանը դիմելու ընթացակարգի, աջակցության չափի, շահառուների շրջանակի և այլ մանրամասների վերաբերյալ կտրվի լրացուցիչ […]
15:33 15.09.2021
Covid19-ի կանխարգելմանն ուղղված ստուգայցերն այսօր ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչներն անցկացրել են Երևանի երկու՝ Արաբկիր և Դավթաշեն վարչական շրջանների սուպերմարկետներում, տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Խանութներից երկուսում հայտնաբերվել են խախտումներ. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Կազմվել է 2 արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի՝ 100-300 […]
15:21 15.09.2021
Փոփոխվել է Հայաստանի Հանրապետությունում օգտագործման թույլտվություն ունեցող բույսերի սորտերի ցանկը։ Այս մասի տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։ Նոր ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։
15:13 15.09.2021
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը: Հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային երկխոսության միասնական հարթակի ստեղծման կարևորությունը՝ համակարգային խնդիրների լուծման համար: Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և կատարվող աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նշելով […]
15:05 15.09.2021
ԱՄՆ կառավարությունն աջակցում է Հայաստանի՝ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ներդրվող ջանքերին՝ այդ նպատակով ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով հատկացնելով 9․5 միլիոն դոլար։ Այս մասին այսօր հայտարարվել է «Հայաստանի բարեվարքություն» ծրագրի մեկնարկի մասին ազդարարող «Հայաստանի հակակոռուպցիոն քաղաքականության առաջնահերթություններ» համաժողովի ընթացքում, որին մասնակցել է նաև արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱՆ տեղեկատվության և […]
15:03 15.09.2021
Վերաքննիչ քրեական դատարանը մեկ ամսով հետաձգեց դատական նիստը։ Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանը դիմումով տեղեկացրել է, որ սեպտեմբերի 18-28-ը գտնվելու է արձակուրդում։ Բացի դրանից՝՝ դատավորները մասնակցելու են վերապատրաստման կուրսերին և կարող են դատական նիստերի մասնակցել հոկտեմբերի 11-ից հետո։ Ըստ այդմ՝ հաջորդ դատական նիստը նշանակվեց հոկտեմբերի 15-ին՝ ժամը 17։00-ին։
14:32 15.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 14-15-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
14:24 15.09.2021
Սեպտեմբերի 10-ին ոստիկանության Սիսիանի բաժնի ծառայողները հարուցված քրեական գործի շրջանակներում խուզարկություն կատարեցին Սիսիան քաղաքի Ֆիզկուլտուրնիկների փողոցի ավտոտնակներից մեկում։ Հայտնաբերվեցին մշակումն արգելված կանեփի ճյուղեր։ Ըստ ավտոտնակի տիրոջ՝ հայտնաբերվածը քաղել էր վայրաճ կանեփի թփերից՝ իր օգտագործման համար։ Նույն քրեական գործի շրջանակներում խուզարկվեց նաև Սիսիանի Խանջյան փողոցի բնակարաններից մեկը։ Իրավապահները հայտնաբերեցին տոպրակով, փաթեթներով ու տուփերով դեղնականաչավուն բուսական զանգվածներ, […]
14:00 15.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի նախագահ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի հետ։ Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են Թուրքիա-Գերմանիա հարաբերությունները և տարածաշրջանային հարցերը, փոխանցում է erenihaber-ը։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչության տեղեկացմամբ՝ Էրդողանը նշել է, որ Գերմանիան և Թուրքիան՝ որպես ՆԱՏՕ-ական դաշնակիցներ, համերաշխություն և համակարգվածություն են դրսևորել Աֆղանստանից տարհանվելիս, և անհրաժեշտ է նույն […]
13:43 15.09.2021
Սեպտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալին: Ողջունելով դեսպանին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում բարեկամական հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Անդրադառնալով երկու երկրների միջև համագործակցության խորացմանը՝ Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ Ազգային ժողովում շուտով կվերաձևավորվի հայ-հնդկական բարեկամական խումբը, որը նշանակալի դեր կունենա […]
13:35 15.09.2021
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և Լատվիայի երիտասարդական զարգացման կենտրոնը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որն ազդարարել է ոչ ֆորմալ կրթության ոլորտում կողմերի միջև արդյունավետ համագործակցության մեկնարկը։ ՀՊՏՀ ռեկտոր Դիանա Գալոյանը նշել է, որ Տնտեսագիտական համալսարանը կարևորում է ոչ ֆորմալ կրթության մեթոդների կիրառման և միջազգային կրթական ծրագրերի ներդրման անհրաժեշտությունը։ «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը բաց է ցանկացած համագործակցության […]
13:19 15.09.2021
Խոզերի աֆրիկական ժանտախտ հիվանդության մուտքը Հայաստանի Հանրապետություն կանխելու նպատակով, համաձայն ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանի՝ ս/թ սեպտեմբերի 17-ից ժամանակավորապես արգելվում է 7 երկրներից՝ Ռումինիայից, Մոլդովայի Հանրապետությունից, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից, Լատվիայի Հանրապետությունից, Լեհաստանից, Հունգարիայից և Բուլղարիայի Հանրապետությունից, կենդանի խոզերի, նրանց գենետիկական նյութերի, խոզի մսի և այլ սննդային մսային հումքի, վայրի խոզի մսի, իրենց բաղադրության […]
23:56 14.09.2021
ՌԴ Կարաչաևո-Չերկեսիայի Դոմբայ առողջարանային լեռնադահուկային հանգստավայրում սառցադաշտից դուրս գալու հետևանքով երկու մարդ է զոհվել, մեկը վիրավորվել է: Սառցաբեկորն ընկել է զբոսաշրջիկների վրա, երբ նրանք լուսանկարվելիս են եղել դրա ֆոնին։ Ամեն ինչ տեղի է ունեցել Ալիբեկի կիրճում՝ 2,2 հազար մետր բարձրության վրա։ Վերելքը կատարել է Մոսկվայից, Նիժնի Նովգորոդից և Կրասնոյարսկի երկրամասից վեց կանանցից բաղկացած խումբը։ Զբոսաշրջիկներն […]
23:42 14.09.2021
Սեպտեմբերի 13-ից 14-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանում, Սյունիքի մարզի Գորիս և Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքներում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում (ընդհանուր՝ 17 քմ) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհները:
23:27 14.09.2021
Սյունիքյան զարգացումներին հետևում են նաև Իրանում: Սագօ Արեանը թեմայի շուրջ զրուցել է Թեհրանի «Ալիք-օնլայն» կայքի խմբագիր Արամ Շահնազարյանի հետ: Մանրամասները՝ տեսանյութում։
23:13 14.09.2021
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Մարկ Միխիլսենին, տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Շնորհավորելով դեսպանին պաշտոնը ստանձնելու առթիվ` Անահիտ Ավանեսյանը հույս է հայտնել, որ Միխիլսենի պաշտոնավարումը նպաստի առողջապահության ոլորտում հայ-բելգիական գործակցության ամրապնդմանը: Հանդիպմանը անդրադարձ է եղել COVID-19 համավարակին և դրա հաղթահարմանն ուղղված պատվաստումային գործընթացին: Անահիտ Ավանեսյանը շնորհակալություն է հայտնել COVAX նախաձեռնության […]
22:47 14.09.2021
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ այսօր ընդունել է Հարավային Կովկասում և ճգնաժամի հարցերով Վրաստանում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությունը: Հանդիպմանը մասնակցել է նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, ԵՄ դեսպան տիկին Անդրեա Վիկտորին: «Ներկայացրել եմ հետպատերազմական փուլում ադրբեջանական իշխանությունների պատճառով ՀՀ սահմանային բնակիչների իրավունքների խախտման փաստերը: Նշել եմ, որ ՀՀ պետական սահմանի […]
22:30 14.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 17-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-16-ը, 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 15-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:04 14.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հայաստանի Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության պայմաններում 2020թ. դեկտեմբերի 13-ին Արցախի Հանրապետության Խծաբերդ գյուղում տեղակայված մարտական դիրքն ինքնակամ թողնելու, պետի օրինական և սահմանված կարգով տրված հրամանը […]
21:56 14.09.2021
2021թ. սեպտեմբերի 13-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում՝ մարտական հերթապահություն իրականացնող մեկ զինծառայողի հրազենային մահացու վնասվածք ստանալու և մեկ զինծառայողի հրազենային վնասվածքներ ստանալու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության իններորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 365-րդ հոդվածի 3-րդ մասով հարուցված քրեական գործով ձերբակալվել է ծառայակիցը: […]
21:45 14.09.2021
2021թ. սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14։00-ի սահմաններում, զինվորական ավանի արհեստանոցում հայտնաբերվել է ՀՀ ՊՆ N զորամասի տարհանման ջոկի հրամանատար, պայմանագրային զինծառայող, կոչումով սերժանտի դին՝ առաստաղի փայտե ամրանից մետաղական լարով կախված վիճակում։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության չորրորդ կայազորային քննչական բաժնում նախապատրաստվում են նյութեր: Նախնական տվյալներով՝ զինծառայողն ինքնասապություն է գործել: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ […]
21:31 14.09.2021
Խորհրդարանն այսօր ընտրել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամ և վճռաբեկ դատարանի դատավոր: Առաջինի դեպքում հարցի քննարկումը երեկ էր սկսվել, բայց ընդմիջվել էր աշխատանքային օրվա ավարտով պայմանավորված: Մանրամասները՝ տեսանյութում։
21:20 14.09.2021
Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը ընդունել է Հայաստանում ԱՄՆ նորանշանակ փոխդեսպան Չիպ Լեյթինենին, տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից: Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ փոխդեսպանին ուղեկցել են դեսպանատան ռազմական կցորդը և քաղաքական ու տնտեսական գրասենյակի ղեկավարը, որոնք նույնպես նոր են նշանակվել: Փոխդեսպան Լեյթինենի խոսքով՝ Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիի ցանկությունն էր, որ իրենց առաջին այցը Հայաստանում սկսեն […]
21:07 14.09.2021
Տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-24-ը Հայաաստան կայցելեն անվանի ֆրանսիացի բժիշկներ։ Այս մասին տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանի և Փարիզի՝ Եվրոպական Ժորժ Պոմպիդու հիվանդանոցի սիրտ-անոթային վիրաբույժ Լևոն Խաչատրյանի նախաձեռնությամբ սույն թվականի սեպտեմբերի 20-ին՝ ժամը 11-ին, բժիշկները կլինեն Եղեգնաձորի բժշկական կենտրոնում, որտեղ տեղի կունենա քաղաքացիների ընդունելություն: Բժշկական կենտրոն են այցելելու Ֆրանսիայի անվանի […]