TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.32
  • RUBLE
    4.89
  • 450.23
WEATHER
+27.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Թուրքիայում առգրավվել ու այրվել են «Քուրդիստան» գրությամբ գլխարկները

15:59 16.09.2021

Թուրքիայի Տրապիզոն նահանգի Շալփազարը շրջանում ՏԻՄ մարմինները առգրավել են տեղական գործարաններից մեկի արտադրած գլխարկների ողջ խմբաքանակը միայն այն պատճառով, որ դրանց վրա եղել է «Քուրդիստան» մակագրությունը։ Պարզվել է, որ գործարանը հոկտեմբերի 10-ին Իրաքում կայանալիք ընտրությունների առթիվ գլխարկների պատվեր է ստացել։ Շալփազարը շրջանի ղեկավար Ռեֆիք Քուրուքըզը այցելել է գործարան, հանձնարարել հավաքել ու փողոցի մեջտեղում այրել բոլոր […]

̰
«Արևիկ» ազգային պարկի տարածքում hրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև 23 զինծառայող

15:54 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 07։25-ին, «Արևիկ» ազգային պարկի տարածք են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «Արևիկ» ազգային պարկի տարածքում այրվել է մոտ 45-50 հա բուսածածկույթ։ Ժամը 11։00-ի դրությամբ նույն տարածքում այրվում է մոտ 10-12 հա բուսածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են նաև «Արևիկ» ազգային պարկի […]

̰
Համերգ՝ նվիրված ՀՀ Անկախության 30-ամյակին

15:52 16.09.2021

Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը սեպտեմբերի 24-ին հանդես կգա ՀՀ Անկախության 30-ամյակին նվիրված համերգով: Համերգի առաջին բաժնում անվանի բրիտանացի դաշնակահար Բարրի Դուգլասը կկատարի Բեթհովենի Դաշնամուրի թիվ 5 կոնցերտը՝ գրված դաշնամուրի և նվագախմբի համար։ Երկրորդ բաժնում կհնչի Բեթհովենի Թիվ 9 սիմֆոնիան՝ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախմբի մասնակցությամբ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Հովհաննես Չեքիջյան)։ Մենակատարներ՝ Ջուլիանա Գրիգորյան (սոպրանո), […]

̰
Տանտիրուհու նախկին ընկերը կրակելով կոտրել է խոհանոցի պատուհանի ապակին․ 32-ամյա տղամարդը ձերբակալվել է

15:50 16.09.2021

Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 06.34-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած կինը հայտնել է, որ տան դուռը ծեծում են: Նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ ժամը 05.30-ին տանտիրուհու նախկին ընկերը, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, իր մոտ ապօրինի պահվող ատրճանակից կրակելով՝ կոտրել է խոհանոցի պատուհանի ապակին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 5,45 մմ տրամաչափի պարկուճ: […]

̰
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող Covid-19 կանոնակարգումը հավասարապես ազդելու է նաև պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վրա

15:46 16.09.2021

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը: Մինչ օրակարգի քննարկումը, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն անդրադարձել է Հայաստանում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակին: Փոխվարչապետը խնդրել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին տեղեկատվություն ներկայացնել ընթացիկ իրավիճակի և այն մարտահրավերների վերաբերյալ, որոնք պայմանավորված են պատվաստումներով, նախարարի որոշման նախագծով և այն օրենքի նախագծով, որը […]

̰
Կավելանա Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր մարզիկների, մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրումը

15:45 16.09.2021

Փոփոխություն կատարելով 2015թ. նոյեմբերի 5-ի N 1282-Ն որոշման մեջ՝ գործադիրը որոշում է ընդունել Օլիմպիական խաղերում չեմպիոն և մրցանակակիր դարձած մարզիկների, նրանց անձնական և հավաքական թիմերի մարզիչների և բժիշկների տարեվերջյան պարգևատրման գումարներն ավելացնելու վերաբերյալ: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը նշել է, որ նախագիծը կազմվել է վարչապետի՝ Տոկիոյի Օլիմպիական խաղերից առաջ ՀՀ հավաքականի մարզիկների […]

̰
Կառավարությունը հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը  և  7-ը սահմանեց աշխատանքային

15:43 16.09.2021

Գործադիրն ընդունել է որոշում՝ «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը հավանություն տալու և այն սահմանված կարգով Ազգային ժողով ներկայացնելու վերաբերյալ: Օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվում է հունվարի 2-ը, 3-ը, 4-ը, 5-ը և 7-ը սահմանել աշխատանքային օրեր՝ ելնելով երկրի ներսում և արտաքին աշխարհի հետ ծառայությունների […]

̰
ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել

15:39 16.09.2021

ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ ՀՀ վարչապետի գավաթ՝ սիրողական-խճուղային հեծանվային մրցաշարի մասնակիցների անվտանգությունն ապահովելու նպատակով սեպտեմբերի 19-ին՝ ժամը 10.00-ից 19.00-ն, փակ է լինելու Շորժա գյուղից Ծովագյուղի խաչմերուկ և Ծովագյուղի խաչմերուկից դեպի Սևանա թերակղզի տանող ճանապարհահատվածը։ Երևանից Տավուշի մարզի ուղղությամբ երթևեկությունը՝ Սևանա թերակղզու խաչմերուկից մինչև Ծովագյուղի խաչմերուկ, կկազմակերպվի հանդիպակաց ուղղությամբ։

̰
Օրենքով կարգավորվելու և խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ և կիսաազատ պայմաններում պահման նկատմամբ

15:26 16.09.2021

Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, «Կենդանական […]

̰

15:21 16.09.2021

Սույն թվականի սեպտեմբերի 16-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:19-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10։19-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.87⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Շիրակի մարզի Բավրա գյուղից 10 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2.8 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում […]

̰
Ալեն Սիմոնյանն ու ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադարձել են Որոտանի մոտակայքում տիրող իրավիճակի լուծման աշխատանքներին

15:19 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրիին։ Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահն ընդգծեց, որ Հայաստանի համար Իրանի հետ հարաբերությունները ռազմավարական նշանակություն ունեն: Նա նշեց, որ հարյուրամյակների բարեկամությունը և երկու ժողովուրդների խաղաղասիրությունը յուրօրինակ կամուրջ են ՀՀ-ի և Իրանի միջև: Հայաստան-Իրան փոխգործակցության արդյունքում ձևավորված ակտիվ […]

̰
Երկաթուղային գծերը հատող բեռնատարից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր

15:07 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արարատ քաղաքի մոտ գտնվող և ճանապարհային նշաններով հագեցած կարգավորվող երկաթուղային գծանցումում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երկաթուղային գծերը հատող 35AQ419 պետհամարանիշներով բեռնատար մեքենայից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր, տեղեկացնում են ՀԿԵ-ից։ Արդյունքում, Երևանից Երասխ ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը արգելափակվեց երկու ժամով, մինչև փոխադրումն իրականացնող «Վեկս» կազմակերպությունը […]

̰
ՀԱՊԿ հավաքական ուժերի ներուժն անհրաժեշտ է արդիականացնել, համալրել անօդաչու կազմավորումներով. վարչապետ

14:56 16.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Դուշանբեում մասնակցել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին, որին մասնակցել են նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նիստին մասնակցել է հեռավար կարգով: Օրակարգում ընդգրկված հարցերը ՀԱՊԿ առաջնորդները քննարկել են նեղ կազմով նիստում, […]

̰
SHANTNEWS

14:55 16.09.2021

̰
Թուրքիայում Ղուրանի դասընթացներին հաճախող երեխաներին սեռական շահագործման են ենթարկել

14:45 16.09.2021

Թուրքիայում Մարաշի նահանգային մուֆթիության «Հօգուտ հանրության աշխատանքային ծրագրի» շրջանակում իրականացվող ղուրանի դասընթացներին հաճախող տղա երեխաները դասավանդող թուրք ուսուցչի (հոջա) կողմից ենթարկվել են սեռական շահագործման, փոխանցում է Ermenihaber-ը։ Բացի դրանից՝ ուսուցիչը նրանց ստիպել է դիտել թուրքական պետական TRT հեռուստաալիքով ցուցադրվող «Վերածնունդ. Էրթուղրուլ» (Diriliş Ertuğrul) պատմական քարոզչական հեռուստասերիալը։ Թուրք լրագրող Բարըշ Փեհլիվանը, ներկայացնելով երեխաների վկայությունները, հայտնել է, […]

̰
Սյունիքի մարզում 37-ամյա վարորդն ամբարձիչով վրաերթի է ենթարկել 6-ամյա աղջնակին, վերջինս տեղում մահացել է

14:39 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 12։40-ի սահմանում Լեհվազ գյուղի կենտրոնական փողոցում նույն գյուղի բնակիչը՝ 37-ամյա Ռայմոնդ Պետրոսյանը, իր վարած ամբարձիչով վրաերթի է ենթարկել նույն գյուղի բնակիչ՝ 6-ամյա Անետա Խաչատրյանին։ Երեխան, որը սովորում էր նշված գյուղի դպրոցում, տեղում մահացել է, հայտնում է shamshyan.com-ը։ Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]

̰
ՀՀ-ում Նիդեռլանդների դեսպանը վերահաստատել է տարածաշրջանում ԵԱՀԿ ՄԽ համանախագահների գործունեությանն աջակցելու պատրաստակամությունը

14:35 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Հայաստանում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլաս Սխերմերսին, որն այդ երկրի առաջին ռեզիդենտ դեսպանն է Հայաստանի Հանրապետությունում, տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։ Ողջունելով հյուրին՝ ԱԺ նախագահը նշեց, որ վերջերս կայացած Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում արդյունավետ հանդիպում է ունեցել Նիդեռլանդների Թագավորության Սենատի նախագահ Յան Անտոնի Բրյաունի […]

̰
Հռոմի պապի հորդորը նրանց, ովքեր դեռ չեն պատվաստվել

14:27 16.09.2021

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը տարակուսել է, թե ինչու շատ մարդիկ, այդ թվում` Հռոմի կաթոլիկ եկեղեցու որոշ կարդինալներ, հրաժարվում են պատվաստվել COVID-19-ի դեմ: «Դա մի փոքր տարօրինակ է, քանի որ մարդկությունը պատվաստումների հետ բարեկամական պատմություն ունի»,- ՀՀ առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ասել է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը` անդրադառնալով պատվաստումների հանդեպ անվստահության մասին լրագրողների հարցերին: «Երեխա էինք, երբ մեզ պատվաստեցին […]

̰
Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան․ Փաշինյան

14:23 16.09.2021

ՀԱՊԿ նախագահության ընթացքում Հայաստանը մտադիր է վերսկսել Երևանում անվտանգության հարցերով համաժողովներ անցկացնելու պրակտիկան, այդ թվում` հաշվի առնելով ՀԱՊԿ, ԵԱՀԿ և ՄԱԿ աշխատանքային մարմինների հետ արդեն ձևավորված երկխոսությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի ընդլայնված նիստին այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք արդեն լսել ենք մեր ղազախ ընկերներից համահունչ դիրքորոշում և պատրաստ […]

̰
Հովսեփավանում կառուցվում է նոր թաղամաս պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար

14:15 16.09.2021

ԱՀ Ասկերանի շրջանի Հովսեփավան համայնքում կառուցվում է նոր թաղամաս պատերազմի հետևանքով տեղահանված 92 ընտանիքների համար, տեղեկացնում են ԱՀ քաղաքաշինության կոմիտեից։ Նոր թաղամասը ունենալու է 92 բնակելի տուն` 1200ք/մ հողատարածքով։ Բնակելի տները լինելու են 2, 3, 4 և 5 սենյականոց։ Թաղամասը ունենալու է հանգստի գոտիներ` կանաչապատ տարածքներով, խաղահրապարակ, վարչական շենք, դպրոց։ Ներկա դրությամբ ընթանում են հողային, […]

̰
Երթևեկության նշանների ցանկը կհամալրվի մի շարք զբոսաշրջային վայրեր ուղղորդող նշաններով

14:07 16.09.2021

Կառավարության որոշմամբ ճանապարհային երթևեկության նշանների ցանկը կհամալրվի մի շարք զբոսաշրջային վայրեր ուղղորդող նշաններով։ Այցելուներին ամբողջական տեղեկատվություն փոխանցող զբոսաշրջային նշանների և ցուցանակների առկայությունը կապահովի այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս, ինչպես նաև կամրապնդվի Հայաստանի՝ գրավիչ զբոսաշրջային երկրի նկարագիրը, տեղեկացնում են էկոնոմիկայի նախարարությունից։

̰
Սեպտեմբերի 15-16-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:59 16.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 15-16-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի վարկանիշային աղյուսակում 89-րդն է

13:51 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին ՖԻՖԱ-ն հրապարակել է ազգային հավաքականների վարկանիշային թարմացված աղյուսակը։ Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է աղյուսակում և այժմ զբաղեցնում է 89-րդ հորիզոնականը, փոխանցում է ՀՖՖ-ն։ Աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է աշխարհի գործող բրոնզե մեդալակիր Բելգիան։ Նրան հաջորդում են Բրազիլիան, Անգլիան, Ֆրանսիան և Եվրոպայի չեմպիոն Իտալիան։ 1․ Բելգիա 1832 2․ Բրազիլիա 1811 3․ Անգլիա 1755 4․ […]

̰
Ռեստորաններից մեկում վեճն ավարտվել է դանակահարությամբ

13:44 16.09.2021

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին հաղորդում է ստացվել, որ Ազատության պողոտայի ռեստորաններից մեկում դանակահարություն է եղել։ Քիչ անց հիվանդանոցից են հայտնել, որ կտրած-ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 32-ամյա մի տղամարդ։ Բաժնի օպերատիվ խմբի ծառայողները ձեռնարկված միջոցառումների շնորհիվ հայտնաբերել և կասկածանքով ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 48-ամյա տղամարդու: Նա խոստովանել է, որ վիճաբանության ժամանակ ծալովի […]

̰
ՍԱՏՄ խոշորացույցի տակ են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի սուպերմարկետները

13:37 16.09.2021

Տեսչական մարմինը շարունակում է կորոնավարակի կանխարգելմանն ուղղված խստացված վերահսկողությունը: Ինչպես տեղեկացնում են ՍԱՏՄ-ից, խախտումներ արձանագրվել են մեկ խանութում. աշխատակիցներն ու հաճախորդները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն, որին կհետևի վարչական պատասխանատվություն… Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի՝ 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի չափով: […]

̰
ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց

13:29 16.09.2021

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի «Դեմոկրատական կուսակցության» անդամ Դինա Թիթուսն ԱՄՆ-ի Ազգային պաշտպանության ոլորտում լիազորությունների մասին 2022-ի օրենքում առաջարկել է կատարել փոփոխություն, որով թուրքական ծայրահեղական «Գորշ գայլեր» կազմակերպությունը կճանաչվի որպես ահաբեկչական կառույց և կարգելվի դրա գործունեությունը։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, օրենքի նախագծով նաև առաջարկվում է դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը: Նշվում է, որ օրենքի փոփոխություններում Ադրբեջանի իշխանություններից […]

̰
Մեքենան առևանգելուց հետո վթարի էր ենթարկվել

13:21 16.09.2021

Սեպտեմբերի 15-ին ոստիկանության Հրազդանի բաժին հաղորդում է ստացվել, որ Հրազդան քաղաքում «Ֆորդ» մակնիշի ավտոմեքենա են առևանգել, ապա Միկրոշրջան թաղամասում վթարի են ենթարկվել։ Դեպքի վայր են մեկնել օպերատիվ խմբի ծառայողներ։ Պարզվել է, որ ժամը 11.00-ի սահմաններում Հրազդանի 54-ամյա բնակիչը, օգտվելով մեքենայի դուռը` բաց, իսկ բանալին մեքենայում լինելու հանգամանքից, փախցրել է այն, ինչից հետո մեքենան բախվել է […]

̰
Գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող փաստաթղթերի

13:09 16.09.2021

ՀՀ կառավարության որոշմամբ այսօր գործադիրը հավանություն է տվել միջազգային համագործակցությունը խթանող մի շարք փաստաթղթերի։ Մասնավորապես, կառավարության նիստում հավանության է արժանացել 2020 թվականի մայիսի 29-ին ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի ընդունման արդյունքում կապահովվեն «Անկախ պետությունների համագործակցության ցանցային համալսարանի հիմնադրման և գործունեության […]

̰
Իսակովի պողոտայում Պարեկային ծառայության ավտոմեքենան ընկել է փոսի մեջ, որից հետո տապալել ցուցանակն ու պատին բախվել

23:46 15.09.2021

Այսօր՝ ժամը 16:00-ից 16:30-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողը՝ ծառայողական ավտոմեքենայով, Իսակովի պողոտայում չնկատելով փոսը, ընկել է դրա մեջ, ապա կորցրել ավտոմեքենայի կառավարումը, առաջ ընթացել, կոտրել երթևեկությունը կարգավորող ցուցանակն ու բախվել պատին: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ նախնական տեղեկություններով՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 22.3 հա տարածքում բռնկված հրդեհները

23:40 15.09.2021

Սեպտեմբերի 13-ից 15-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 1․2 հա, Աջափնյակ վարչական շրջանում՝ 2700 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 2300 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 1200 քմ, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ 1000 քմ, Նոր […]

̰
BACK_TO_TOP