12:14 14.09.2021
Ավստրալիան հայտնի է կորոնավիրուսը հաղթահարելու համար իր համառ պայքարով, սակայն վերջին օրերին գրանցվում են ռեկորդային թվով վարակվածներ, ինչի հետևանքով երկրի ղեկավարությունը որոշել է գնալ նոր խստացումների: Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մասնավորապես` Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը հայտարարել է, որ պատվաստված և չպատվաստված քաղաքացիների համար կանոնները տարբեր կլինեն. չպատվաստված քաղաքացիները կարող […]
12:05 14.09.2021
Սլովակիան գնահատում է Հայաստանի ջանքերը՝ ուղղված տարածաշրջանում կայունություն, խաղաղություն հաստատելուն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Սլովակիայի ԱԳ նախարար Իվան Կորչոկը: Նա հույս հայտնեց, որ ավելի քան 30 տարվա անապահովությունից հետո տարածաշրջանում մեկնարկում են նոր գործընթացներ, որոնք ի վերջո կհանգեցնեն հաշտեցման: «Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային […]
12:04 14.09.2021
Սեպտեմբերի 14-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.25%, տեղեկացնում են ԿԲ-ից։ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը` 8.75%: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը` 5.75%:
11:56 14.09.2021
Ուկրաինայի պաշտպանության նախարար Անդրեյ Տարանը սեպտեմբերի 14-ին հանդիպում է ունեցել թուրքական Baykar Makina ընկերության գլխավոր տնօրեն Հալուկ Բայրաքթարի հետ, տեղեկացնում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը: Հանդիպմանը քննարկվել է ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը, ինչպես նաև Ուկրաինայի տարածքում թուրքական Bayraktar TB2 անօդաչու համալիրների արտադրության հնարավորությունն ու հեռանկարները: Հիշեցնենք, որ Տարանը թուրքական ընկերությունների հետ համաձայնագիր է […]
11:51 14.09.2021
Տ-7-52, /Հ-21/ (Արթիկ)-Անուշավան-Փանիկ (Տ-7-53) ավտոճանապարհի 3կմ երկարությամբ հատվածում կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ, տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտ»-ը։ Հիմնանորոգման շրջանակներում կիրականացվեն հողային աշխատանքներ, երթևեկելի մասի նորոգում, մայթերի կառուցում, կտեղադրվեն արհեստական կառուցվածքներ, անվտանգության տարրեր, կկատարվի կոմունիկացիաների վերատեղադրում, ինչպես նաև՝ այլ աշխատանքներ։ Շինաշխատանքների համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է մոտ 266 միլիոն դրամ։
11:47 14.09.2021
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքները վկայում են, որ օրենսդրության պատճառով որոշակի դեպքերում ծառայության ընթացքում հիվանդություն ձեռք բերած նախկին զինծառայողները չեն օգտվում անվճար բժշկական օգնության և սպասարկման իրավունքից: Այս մասին հգաղորդագրություն է տարածել ՄԻՊ-ի գրասենյակը։ «Մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրությունները փաստում են հետևյալը. 1) պարտադիր ժամկետային զինվորական ծառայություն անցած այն քաղաքացիները, ովքեր զինվորական ծառայության ընթացքում ձեռք […]
00:17 14.09.2021
Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման. ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ներկայացրել է փաստահավաք աշխատանքների մանրամասներ։ «Մասնավորապես, 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Մարդու իրավունքների պաշտպանի […]
23:53 13.09.2021
Ամեն մահը ցավալի կորուստ է մեզ համար, իսկ երիտասարդ հղի կնոջ մահը ուղղակի հոգեմաշ է անում… Այս մասին գրել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և ֆեյսբուքյան իր էջում պատասխանել բարձրացված հարցերին։ «Ծանր սրտով շարունակեմ պատասխանել բարձրացված հարցերին ❓Արդյոք մարդը ազատ չէ ընտրելու հիվանդանալ և ապրել ինչ կլինի կլինի սկզբունքով. ✅ Ոչ, քանի որ գործ ունենք […]
23:24 13.09.2021
ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության վերահսկիչ խումբը՝ վարչության պետի ղեկավարությամբ, արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերում սեպտեմբերի 8-ից 13-ն իրականացրել է շրջայց` ստուգելու զորամասերի ներքին ու պահակային ծառայությունների կազմակերպումը, մարտական հերթապահության իրականացումը: Մարտական դիրքերում ստուգվել են անձնակազմի սոցիալ-կենցաղային պայմանները, զենք-զինամթերքի պահպանությունը, հանդերձավորումը, անվտանգության կանոնների պահպանման պահանջների կատարումը, ձմռան նախապատրաստությունը, ինչպես նաև բարոյահոգեբանական վիճակը:
23:21 13.09.2021
«Թալիբանի» անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ Մազարի Շարիֆու մահապատժի են ենթարկել երեխաների առևանգմամբ զբաղվող խմբավորման և ազատ են արձակել չորս մանկահասակ երեխաներին: Այս մասին սեպտեմբերի 13-ին հայտնել է aamaj News գործակալությունը։ Հատուկ գործողությունը տեղի է ունեցել լույս երկուշաբթի գիշերը։ Առևանգողները, իբր, եղել են 4 աֆղան տղամարդ և ուզբեկ կին։ Նրանց բոլորին տեղում գնդակահարել են։ Իր […]
23:13 13.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-ին, 17-18-ն առանձին շրջաններում կեսօրից հետո և գիշերը սպասվում է անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը 17-18-ն աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
23:01 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին` ժամը 17։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Ըստ նախնական տվյալների՝ այրվում է մոտ 50 հա խոտածածկույթ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։40-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին […]
22:55 13.09.2021
Սեպտեմբերի 12-ին N զորամիավորման զորամասերում նշվել է Խաչվերացը, որը Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է և խորհրդանշում է գերությունից խաչի վերադարձը։ Զորամիավորման ավագ գնդերեց Տեր Սամուել Սարգսյանի ձեռամբ մատուցվել է Խաչվերացի Սուրբ պատարագ, զինծառայողներին բացատրվել է տոնի խորհուրդը։
22:46 13.09.2021
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետությունից ապաստան է հայցել 89 անձ՝ աշխարհի 14 երկրներից: Հայաստանի միգրացիոն ծառայությունը 2021 թ-ի հունվար-հունիս ամիսներին փախստականի կարգավիճակ է տրամադրել 39 անձանց, մերժել՝ 38 անձի հայց: 30 դիմում կասեցվել կամ կարճվել է հաշվետու ժամանակահատվածում: ՀՀ-ից ապաստան են հայցել Իրանի, Սիրիայի, Իրաքի, Ուկրաինայի և մի շարք այլ երկրների օտարերկրյա քաղաքացիներ: Հիշեցնենք, […]
22:35 13.09.2021
Էդուարդ Սպերցյանը խփեց իր առաջին գնդակը Ռուսական Պրեմիեր լիգայում։ Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, մեր ընտրանու կիսապաշտպանը գրավել է «Ռոստովի» դարպասը` փրկելով իր թիմին պարտությունից։ Տեսանյութը’ այստեղ:
22:26 13.09.2021
Հայաստանի Անկախության 30-ամյակի կապակցությամբ սեպտեմբերի 21-ին՝ ժամը 10։00-ին, Օտտավայի քաղաքապետարանի առջև տեղի կունենա ՀՀ դրոշի բարձրացման պաշտոնական արարողություն, որին իր մասնակցությունը կբերի նաև քաղաքապետ Ջիմ Վաթսոնը: Այս մասին տեղեկացնում է Կանադայում ՀՀ դեսպանությունը:
21:53 13.09.2021
Կենտրոն վարչական շրջանում բույսերի բուժման աշխատանքներ են։ Այս գիշեր՝ ժամը 4։00-ից մինչև լուսադեմ՝ ժամը 07։00-ը, սրսկիչ մեքենան կլինի Վարդանանց (Խանջյանից մինչև Նար-Դոսի փողոց), Աբովյան (Մոսկովյան խաչմերուկից մինչև Խ․ Աբովյանի արձանը ընկած հատված), Ալեք Մանուկյան, Իսահակյան փողոցներում։ «Բնակիչներին խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները և այդ ժամերին փակ պահել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբների դռները։ Հայցում ենք […]
21:26 13.09.2021
Կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում արձանագրվել է 19-20 շաբաթական հղիի մահվան դեպք։ Այս մասին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից։ Վերջինս ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։
21:05 13.09.2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հնարավոր ներնետումը կանխելու նպատակով սեպտեմբերի 12-ին՝ ժամը 20։00-ից մինչև 21։00-ն իրականացրել են դարանակալում հիմնարկի 5-րդ և 6-րդ տեղամասերի միջնամասում։ Նույն օրը՝ ժամը 20։55-ի սահմաններում, նկատել են արգելապատնեշին մոտեցող տղամարդու, որն իր մոտ եղած 2 փաթեթները փորձել է նետել հիմնարկի տարածք, ինչն էլ կանխվել […]
20:52 13.09.2021
Սեպտեմբերի 7-ին ոստիկանության Մուշի բաժնի քրեական հետախույզները Գյումրիի Տիմիրյազևի փողոցից, ապօրինի թմրամիջոց պատրաստելու, պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին նույն փողոցի 57-ամյա մի բնակչի։ Նրա հողամասի զննությամբ հայտնաբերվեց մշակումն արգելված կանեփի 54 բույս: Ըստ 57-ամյա տղամարդու՝ կանեփ աճեցրել է իր օգտագործման համար։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
20:39 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին ՌԴ «Մուլինո» զորավարժարանում մեկնարկել է «Արևմուտք-2021» համատեղ ռազմավարական զորավարժության հիմնական փուլը: Մարտական կրակով ուղեկցվող գործողություններին հետևել է նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը: «Արևմուտք-2021» զորավարժության հիմնական փուլին ներգրավված են Ռուսաստանի Դաշնության Արևմտյան ռազմական օկրուգի միավորումներն ու զորամասերը, ինչպես նաև Հայաստանի, Բելառուսի, Հնդկաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոնղոլիայի զորախմբերը: Հայաստանը զորախաղին մասնակցում է տանկային, մոտոհրաձգային […]
20:27 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին` ժամը 17։14-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արա լեռան լանջին ծուխ է նկատվում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների օպերատիվ խմբերը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է Եղվարդ քաղաքի […]
20:14 13.09.2021
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կամո Քոչունցին Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ նշանակելու վերաբերյալ։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-ին հոդվածի 1-ին մասի և 36-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի. Կամո ՔՈՉՈՒՆՑԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության […]
15:57 13.09.2021
Սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը հանգամանալից քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Կողմերն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման […]