TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+30.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Հայ խաղաղապահները մասնակցում են հրամանատարական դասընթացների

15:50 13.09.2021

ՊՆ խաղաղապահ բրիգադի զինծառայողները «ԶԱՌ» ուսումնական կենտրոնում մասնակցում են Բրիտանական ռազմական խորհրդատվական մարզչական թիմի կողմից անցկացվող «Կրտսեր հրամանատարների առաջնորդման» դասընթացին։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, Մեծ Բրիտանիայի ԶՈւ տարբեր զորատեսակների փորձառու հրահանգիչները հայ զինծառայողներին են փոխանցում մասնագիտական գիտելիքներ, կիսվում են իրենց հրամանատարական փորձառությամբ, ուսուցանում են մարտավարական տարբեր հնարքներ։

̰
Անչափահասը կալանավորվել է 26-ամյա տղամարդու սպանության մեղադրանքով

15:49 13.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են 26-ամյա տղամարդու սպանության դեպքի բոլոր հանգամանքները: Քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը, իրեն և իր ընտանիքի անդամներին հայհոյելու դրդապատճառով, 26-ամյա տղամարդուն ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու՝ սպանելու նպատակով, 2021թ. մարտի 27-ին գնացել է Գյումրի քաղաք, որտեղ Երևանյան […]

̰
Տուգանվել է շինարարական 9 ընկերություն․ ԲԸՏՄ

15:45 13.09.2021

Երևան քաղաքում շինարարական հրապարակներում կատարվող աշխատանքների ընթացքում փոշու արտանետումները, շինհրապարակներից դուրս տարածվելը կանխարգելելու նպատակով Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից օգոստոս ամսվա ընթացքում 9 ընկերությունում իրականացված ստուգման արդյունքում արձանագրվել են «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի պահանջների մի շարք խախտումներ։ · Հիմնականում ընկերությունները շինարարության ընթացքում չեն պարսպապատել շինարարական հրապարակները, իսկ ներքուստ […]

̰
ՍԱՏՄ-ն ստուգայցեր է անցկացրել Երևանի Կենտրոն վարչական շրջանում

15:42 13.09.2021

Շաբաթամուտի ստուգայցերը՝ ուղղված covid19-ի կանխարգելմանը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները սկսել են Երևանի Կենտրոն վարչական շրջանի սուպերմարկետներից: Խախտումներ հայտնաբերվել են սուպերմարկետներից մեկում. հաճախորդներն ու աշխատակիցները չեն կրել դիմակներ: Կազմվել է արձանագրություն: Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-500 հազար դրամի […]

̰
Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի համատեղ հատուկ զորավարժությունները

15:38 13.09.2021

Սեպտեմբերի 12-ին Բաքվում մեկնարկել են Ադրբեջանի, Թուրքիայի և Պակիստանի հատուկ նշանակության ջոկատների համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Ինչպես տեղեկացնում է ЕErmenihaber-ը, զորավարժությունների մեկնարկի համար տեղի է ունեցել բացման հատուկ  արարողություն։ «Երեք եղբայր-2021» զորավարժությունների հիմնական նպատակը ստորաբաժանումների միջև փոխգործակցության բարելավումն է, ինչպես նաև խաղաղ և պատերազմական գործողություններին նախապատրաստվելը»,- ասված է […]

̰ ̰
ԱԺ արտահերթ ընտրությունների ընթացքում ընտրական հանցագործությունների մասին 16 գործ՝ 24 անձի վերաբերյալ, ուղարկվել է դատարան

15:09 13.09.2021

ՀՀ գլխավոր դատախազությունը շարունակում է ներկայացնել 2021թ. հունիսի 20-ին կայացած ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ողջ ընթացքում, ինչպես նաև քվեարկությունից հետո առերևույթ ընտրական հանցագործությունների, ընտրական չհանդիսացող, սակայն ընտրություններով պայմանավորված այլ բնույթի առերևույթ հանցավոր արարքների դեպքերի առնչությամբ իրականացված քրեական վարույթների ընթացիկ արդյունքները: Ինչպես արդեն տեղեկացվել է, նախաքննության և հետաքննության մարմիններին ուղարկված հաղորդումների առթիվ ընդհանուր առմամբ հարուցվել, […]

̰
SHANTNEWS

14:55 13.09.2021

̰
25-ամյա ուղևորը հիվանդանոցում մահացել է

14:46 13.09.2021

Սեպտեմբերի 3-ին՝ ժամը 09.00-ի սահմաններում, Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհի 14-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21124» և «Ֆոլքսվագեն» մակնիշի մեքենաներ. վարորդները և երեք ուղևորներ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, սեպտեմբերի 12-ին հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ վթարի հետևանքով բուժօգնության տեղափոխված ուղևոր 25-ամյա Արմեն Դրմոյանը վերակենդանացման բաժանմունքում մահացել է: Կատարվում է քննություն:

̰
Ուսման հրավեր «Մետաքսի ճանապարհ» միջազգային համալսարանում սովորելու համար

14:38 13.09.2021

«Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարանը (ք․Սամարղանդ, Ուզբեկստան) հայտարարել է 2021-2022 ուսումնական տարվա մագիստրոսական ծրագրի համար հատկացված կրթական դրամաշնորհների մրցույթ։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից, փաստաթղթերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 20-ն է: Լրացուցիչ տեղեկությունների, ինչպես նաև փաստաթղթերի ներկայացման համար անհրաժեշտ է դիմել «Մետաքսի ճանապարհ» զբոսաշրջության միջազգային համալսարան, իսկ փաստաթղթերի պատճեններն ուղարկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի […]

̰
ԱՊՀ երկրների առաջին խաղերում Հայաստանը նվաճել է 13 մեդալ

14:30 13.09.2021

Կազանում ավարտվել են ԱՊՀ երկրների առաջին խաղերը, որտեղ Հայաստանի մարզական պատվիրակությունը նվաճել է 13 մեդալ: Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Մոլդովան, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը և Ուզբեկստանը ներկայացնող 14-23 տարեկան 1100-ից ավելի մարզիկ մեդալների 181 հավաքածուի համար պայքարել է 16 մարզաձևում: Հայաստանը Կազանում ունեցել է 11 մարզաձևից 55 ներկայացուցիչ, որոնք նվաճել են 5 արծաթե և 8 բրոնզե […]

̰
Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում

14:14 13.09.2021

Շիրակի մարզում կանանց ձեռագործ աշխատանքների ցուցադրությամբ կամփոփվի «Մշակութային ժառանգության և շրջակա միջավայրի պահպանություն Շիրակի մարզում» ԿԳՄՍ նախարարության դրամաշնորհային ծրագիրը: Միջոցառումը տեղի կունենա սեպտեմբերի 14-ին՝ ժամը 1300:1800-ին, Գյումրու Ռիժկով փողոցի ճեմուղիում: Ծրագիրն իրականացրել է «Մեղվիկ» մանկապատանեկան հասարակական կազմակերպությունը: Ծրագրի ընթացքում պատրաստվել են էսքիզներ Շիրակի մարզի «Արփի լիճ» ազգային պարկի տարածքի վտանգված, հազվագյուտ և անհետացման եզրին գտնվող […]

̰
Հետընթաց կատարող «Զիլ» և կայանված «Իվեկո» մեքենաների արանքում հայտնված 65-ամյա տղամարդը մահացել է

14:08 13.09.2021

Սեպտեմբերի 13-ին` ժամը 07.45-ի սահմաններում, Էջմիածին-Արտիմետ ճանապարհին 65-ամյա Գրիգոր Հովհաննիսյանը հայտնվել է հետընթաց կատարող «Զիլ» և կայանված «Իվեկո» մեքենաների արանքում և ստացել մարմնական վնասվածքներ: Նա շտապօգնության մեքենայով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ մահացել է, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է նախաքննություն:

̰
Դավութօղլուն հայտարարել է, որ ինքը դեմ է քրդամետ կուսակցության փակմանը

14:00 13.09.2021

Թուրքիայի ընդդիմադիր «Ապագա» կուսակցության (Gelecek Partisi) նախագահ, Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն Դիարբեքիր կատարած այցի ժամանակ խոսել է իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) ներսում տեղի ունեցած փոփոխությունների մասին, փոխանցում է Ermenihaber-ը։ Դավութօղլուն մասնավորապես հայտարարել է, որ ԱԶԿ-ն սկսել է առաջնորդվել «Ազգայնական շարժում» (MHP-ԱՇԿ) կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելիի և «Հայրենիք» (Vatan) կուսակցության նախագահ Դողու Փերինչեքի […]

̰
Սեպտեմբերի 13-ը նշվում է որպես ծրագրավորողների միջազգային օր

13:53 13.09.2021

Սեպտեմբերի 13֊ը նշվում է որպես ծրագրավորողների միջազգային օր։ Ինչպես տեղեկացնում են ԲՏԱ նախարարությունից, ամենամյա այս տոնը նշվում է յուրաքանչյուր տարվա 256-րդ օրը։ 256-ն ընտրվել է այն պատճառով, որ դա ամբողջ թվերի այն քանակությունն է, որը կարելի է արտահայտել մեկ ութերորդ բայթի միջոցով: Սովորական տարիներին այս օրը համընկնում է սեպտեմբերի 13-ի, իսկ նահանջ տարիներին՝ սեպտեմբերի 12-ի […]

̰
Հանցավոր խմբի 7 անդամի մեղադրանք է առաջադրվել. ՔԿ

13:39 13.09.2021

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի խարդախություն կատարելու, ինչպես նաև գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի հանգամանքները: «Արմենպրեսի» հաղորդմամբ՝ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը տեղեկացնում է, որ քրեական գործով կատարված բազմակողմանի […]

̰
ԱՀ նախագահը ՊԲ բարձրագույն հրամկազմին է ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար Կամո Վարդանյանին

13:34 13.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 13-ին այցելել է ԱՀ պաշտպանության նախարարություն և բանակի բարձրագույն հրամկազմին ներկայացրել նորանշանակ պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար, գեներալ-մայոր Կամո Վարդանյանին: Այս մասին տեղեկացրին Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: Երկրի ղեկավարը հաջողություններ է մաղթել Կամո Վարդանյանին ծառայության մեջ և երախտագիտություն հայտնել նախկին պաշտպանության նախարար – պաշտպանության բանակի հրամանատար, […]

̰
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ նիստին

13:26 13.09.2021

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը 2021 թվականի սեպտեմբերի 14-17-ը գտնվելու է Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով: Այցի շրջանակներում նախատեսված են երկկողմ հանդիպումներ:

̰
Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով

13:24 13.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը սեպտեմբերի 6-12-ը։ Սևանա լճի մակարդակը սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում իջել է 2սմ-ով և կազմել` 1900.58մ (12.09.21թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 8սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 6սմ-ով։ Ոռոգման նպատակով Սևանա լճից իրականացված ջրառի չափաքանակը սեպտեմբերի 6-12-ն ընկած ժամանակահատվածում […]

̰
Սլովակիայի արտաքին և եվրոպական գործերի նախարարի այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը

13:15 13.09.2021

Սեպտեմբերի 14-ին պաշտոնական այցով Հայաստանում է գտնվելու Սլովակիայի Հանրապետության արտաքին և եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը: Այցը նպատակաուղղված է երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանն ու խորացմանը, դրանց որակական նոր լիցք հաղորդելուն: Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից, հայ-սլովակյան հարաբերություններն ավանդաբար կրում են բարեկամական և գործընկերային բնույթ: Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և Հայաստանը շահագրգռված է […]

̰
Սիմոն Բաբայանն ընտրվել է Փաստաբանների պալատի նախագահ

01:07 13.09.2021

Քվեարկությանը մասնակցած 1111 փաստաբանների 84,3 տոկոս (937) կողմ ձայներով Սիմոն Բաբայանն ընտրվել է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի նախագահ և իր լիազորությունները ստանձնելու է 2021 թվականի հոկտեմբերի 5-ից: Այս մասին գրել է Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը։  

̰
Հրապարակվել է Իրկուտսկի մերձակայքում L-410-ի կոշտ վայրէջքի վայրից տեսանյութ

23:52 12.09.2021

ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեսանյութ է հրապարակել Իրկուտսկի մարզում տեղի ունեցած արտակարգ պատահարի վայրից, որտեղ կոշտ վայրէջք է կատարել L-410 ինքնաթիռը: Օդանավում, նախնական տվյալներով, եղել են 14 ուղևորներ և անձնակազմի երկու անդամներ։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ Իրկուտսկի մարզում Մոսկվայի ժամանակով 18:15-ի սահմաններում L-410 ինքնաթիռը կոշտ վայրէջք է կատարել: Իրկուտսկի մարզի Կազաչինսկո-Լենսկի շրջանում ինքնաթիռի […]

̰
Պեսկովը իսկական ինքնիշխանությունը շքեղություն է անվանել, որը կարող են թույլ տալ ոչ բոլոր երկրները

23:48 12.09.2021

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ սպառնալիքներին վստահ եւ կոշտ պատասխան տալու համար միութենական պետության երկրները պետք է մնան ինքնիշխան պետություններ, ինչը կարող է իրենց թույլ տալ ոչ բոլորը: Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Բելառուսի կառավարությունների ղեկավարները ստորագրել են հրամանագիր Միութենական պետության մասին պայմանագրի կատարման վերաբերյալ։ Ավելի վաղ երկու երկրների իշխանությունները հավանություն էին […]

̰
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 29 հա տարածքում բռնկված հրդեհները

23:36 12.09.2021

Սեպտեմբերի 11-ից 12-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 34 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում՝ 2500 քմ, Էրեբունի վարչական շրջանում՝ 1900 քմ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 1600 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 800 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 800 քմ, Ավան […]

̰
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

23:02 12.09.2021

Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 15-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 13-14-ը, 17-ին՝ առանձին շրջաններում՝ հիմնականում գիշերը և կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 14-15-ն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 12-ի ցերեկը, 13-17-ը սպասվում է […]

̰
Ովքեր կմասնակցեն Սյունիքում ՏԻՄ ընտրություններին․ ավարտվել է Գորիս, Տաթև, Տեղ, Մեղրի համայնքների ավագանու թեկնածուների առաջադրումը

22:11 12.09.2021

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, ժամը 18.00-ին ավարտվեց ժամկետը, երբ կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները կարող էին գրանցման համար փաստաթղթեր ներկայացնել Սյունիքի մարզն ընդգրկող թիվ 34 եւ թիվ 35 տարածքային ընտրական հանձնաժողովներ: Խոսքը վերաբերում է Գորիս, Տաթեւ, Տեղ եւ Մեղրի խոշորացված համայնքներին, որտեղ 2021 թ. հոկտեմբերի 17-ին տեղի կունենան ավագանու ընտրություններ համամասնական ընտրակարգով: Ինչպես հայտնում է «Սյունյաց երկիր»-ը, Գորիս […]

̰
«Ապրելու երկիր» կուսակցությունը մասնակցելու է հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին

21:45 12.09.2021

«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել հոկտեմբերի 17-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններին՝ Գյումրի, Դիլիջան, Մեղրի, Տաթև, Տեղ համայնքներում։ Այս մասին տեղեկացրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։ Գյումրիի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Կարեն Մալխասյանը, Դիլիջանի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում է Արմինե Հովհաննիսյանը, Մեղրի ընտրություններում համամասնական ցուցակը գլխավորում էԱրմեն Հայրապետյանը, Տաթևի ընտրություններում համամասնական […]

̰
Կաճաճկուտ գյուղում հրդեհ է բռնկվել․ այրվել է մոտ 15 տ պահեստավորած անասնակեր

20:50 12.09.2021

Սեպտեմբերի 12-ին, ժամը 13։19-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կաճաճկուտ գյուղում այրվում է անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։55-ին, մարվել՝ 19։05-ին: Այրվել է մոտ 15 տ […]

̰
Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն

20:25 12.09.2021

Սեպտեմբերի 12-ինъ ժամը 19։14-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաշինջաղյան փողոցում ավտոմեքենայում տեղի է ունեցել գազի բալոնի պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։ Ինչպես տեղեկարցին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ  «Nissan Versa» մակնիշի ավտոմեքենայում (վարորդ՝ Ա․ Կ․) տեղի է […]

̰
Մարտակերտում բազմաբնակարան նոր շենքեր կկառուցվեն․ ԱՀ նախագահ

20:18 12.09.2021

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին աշխատանքային այցով եղել է Մարտակերտի շրջանում: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից, երկրի ղեկավարը, նախ, շրջանի պատասխանատուների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացրել, քննարկել կրթական, շինարարական և գյուղատնտեսական ծրագրերի ընթացքը, հետաքրքրվել առկա խնդիրներով ու դրանց լուծման վերաբերյալ մի շարք հանձնարարականներ տվել։ «Ինչպես արդեն հայտարարել եմ, 2022թ․-ի հունվարի 1-ից նախատեսվում է […]

̰
BACK_TO_TOP