TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+21.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Մոսկվան ավելի քան 1 մլրդ դոլարի սպառազինություն կմատակարարի Մինսկին․ Լուկաշենկո

19:46 12.09.2021

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Մոսկվան և Մինսկը պայմանավորվել են ավելի քան մեկ միլիարդ դոլարի ռուսական զենքի մատակարարման մասին: «Ես շատ շնորհակալ եմ Ռուսաստանի ղեկավարությանը, զինվորականներին և ռազմարդյունաբերական համալիրին, որ նրանք համաձայնեցրել են սպառազինությունների մի ամբողջ ցանկ, որոնք մինչև 2025 թվականը կլինի այստեղ։ Դա, իրոք, մոտ մեկ տասնյակ ինքնաթիռ է < … > […]

̰
Չինաստանի այն քաղաքում, որտեղ հայտնաբերել են COVID-19-ի բռնկումը, խստացրել են սահմանափակումները

19:33 12.09.2021

Կորոնավիրուսի բռնկումը հայտնաբերելուց հետո Չինաստանի հարավ-արևելքի Ֆուցզյան նահանգի Պուտյան քաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում չլքել այն, հայտնել է չինական Global Times թերթը: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ վարակի 20 նոր լոկալ դեպք է հայտնաբերվել Ֆուցզյան նահանգում, որոնցից 19-ը՝ Պուտյան քաղաքում: Հաղորդվում է, որ քաղաքը լքել ցանկացողները պետք է կորոնավիրուսի բացասական թեստ ունենան։ Բացի այդ, […]

̰
Ադրբեջանի ոստիկանությունը Որոտանի մոտ՝ Էյվազլիի հատվածում, ստուգում է իրանական պետհամարանիշներով բեռնատարները․ ԱԱԾ

19:07 12.09.2021

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացնում է, որ սույն թվականի սեպտեմբերի 12-ին, ժամը 12։00-ից Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի և ՌԴ ԱԴԾ սահմանապահ ծառայության զինծառայողների կողմից համատեղ աշխատանքներ […]

̰
Բջնի գյուղում հրդեհ է բռնկվել․ փրկարարներն անասնագոմից դուրս են բերել անկած 1 հորթ և 20 հավ

18:54 12.09.2021

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12:13-ին, Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 4-րդ թաղամասի տներից մեկի բակում այրվում է կուտակած անասնակեր: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 12-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմում: Հրդեհը մեկուսացվել է ժամը […]

̰
ՍԱՏՄ տեսուչները դիտարկել են Ավան վարչական շրջանի խոշոր խանութները

18:40 12.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կիրակնօրյա թիրախում մայրաքաղաքի Ավան վարչական շրջանի խոշոր խանութներն էին։ Ինչպես տեղեկացրին ՍԱՏՄ-ից, ստուգայցերի արդյունքում խախտումներ չեն հայտնաբերվել։ Ստուգայցերը շարունակվում են։ Հիշեցում․ խախտումների արձանագրման դեպքում տնտեսավարողը նախազգուշացվում է կամ ենթարկվում վարչական պատասխանատվության՝ տուգանքի, 100-ից 300 հազար, խախտման կրկնվելու դեպքում՝ 150-ից 500 հազար դրամի չափով: Հիշեցում․ կորոնավարակի կանխարգելման համար […]

̰
ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են պալատի նախագահի ընտրությունները

18:11 12.09.2021

ՀՀ փաստաբանների պալատում մեկնարկել են պալատի նախագահի ընտրությունները, որոնց քվեարկությանը մասնակցող փաստաբանների թիվը 2352 է: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ փաստաբանների պալատից, քվեարկությունը սկսել է ժամը 9։30-ից, տևելու է մինչև 17։30-ը։ Քվեարկության ավարտից անմիջապես հետո հաշվիչ հանձնաժողովը կսկսի հաշվարկի գործընթացը։ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի թեկնածուներն են Սիմոն Ալբերտի Բաբայանը և Գևորգ Վանիկի Գյոզալյանը:

̰
«Շանթ Դաշինքը» կմասնակցի ՏԻՄ ընտրություններին

18:01 12.09.2021

«Շանթ Դաշինքը» կմասնակցի ՏԻՄ ընտրություններին: Այս մասին «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը հայտարարություն է տարածել։ «Հարգելի’ հայրենակիցներ. «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցությունը որոշում է կայացրել մասնակցել ՀՀ-ում կայանալիք առաջիկա ՏԻՄ ընտրություններին։ Հաշվի առնելով Սյունիքի մարզի շուրջ ծավալվող լարված իրադարձությունները (ավտոճանապարհների փակում, միջանցքի խնդիր և այլն)` կուսակցությունը որոշել է առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցել միայն Սյունիքի մարզի որոշ համայնքներում։ […]

̰
Աֆղանստանի Բաղլան նահանգում վերսկսվել են մարտերը աշխարհազորայինների և թալիբների միջև

16:59 12.09.2021

Հյուսիսային Բաղլան նահանգում այսօր՝ սեպտեմբերի 12-ին, վերսկսվել են մարտերը Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման զինյալների և ազգային դիմադրության ճակատի մարտիկների միջև: Այս մասին հայտնել է աշխարհազորայիններին մոտ գտնվող տարածաշրջանում ՏԱՍՍ-ի աղբյուրը։ «Այսօր առավոտյան Բաղլանի հովտի Պուլի-Հիսար շրջանում վերսկսվել են մարտերը թալիբների և աշխարհազորայինների միջև։ Կորուստներ կրելով ՝ «Թալիբանի» զինյալները ստիպված են եղել նահանջել այդ […]

̰
Պրահայի օդանավակայանում Ուկրաինայի օրդերի հիման վրա Ռուսաստանի քաղաքացի է ձերբակալվել

16:47 12.09.2021

Պրահայի օդանավակայանում կիրակի օրը ձերբակալվել է ՌԴ քաղաքացի՝ Ուկրաինայի կողմից տրված ձերբակալման միջազգային օրդերի հիման վրա, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Չեխիայի ոստիկանության նախագահության մամուլի քարտուղար Օնդրժե Մորավչիկը: «Կարող եմ հաստատել, որ Պրահայի օդանավակայանում ձերբակալվել է ՌԴ քաղաքացի ՝ Ուկրաինայի կողմից տրված կալանքի օրդերի հիման վրա»,- ասել է Մորավչիկը: Ավելի վաղ կիրակի օրը ՌԴ նախագահին առընթեր […]

̰
Պուտինը պատմել է, թե ինչպես են կոտրել իր քիթը

16:32 12.09.2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատմել է, թե ինչպես են բռնցքամարտի մարզման ժամանակ կոտրել իր քիթը։ Պետության ղեկավարը հիշողություններ է կիսել օլիմպիականների հետ հանդիպման ժամանակ, որի կադրերը ցուցադրել են սեպտեմբերի 12-ին«Ռոսիա 1» հեռուստաալիքով։ «Երրորդ-չորրորդ մարզման ժամանակ քիթս կոտրեցին, բայց քանի որ ամեն ինչ այդպես էր… ես էլ բակում էի ապրում… հասարակ ընտանիք… ես ոչ մի տեղ […]

̰ ̰
4 մարզում գազանջատումներ կլինեն

16:00 12.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 13:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Կապան քաղաքի Աշոտավան բանավանի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 6-րդ թաղամասի գազասպառողների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև […]

̰
Շանհայում վտանգի դեղին մակարդակ են հայտարարել «Չանտու» սուպերթայֆունի պատճառով

15:47 12.09.2021

Շանհայի Կենտրոնական օդերևութաբանական ծառայությունը կիրակի օրը հայտարարել է վտանգի դեղին մակարդակ ՝ կապված մեգապոլիսին մոտեցող «Չանտու» թայֆունի հետ: Արևադարձային ցիկլոնների մոնիթորինգի ազգային համակարգի համաձայն ՝ թայֆունը Շանհային կմոտենա երկուշաբթի երեկոյան: «Չանտու»-ի կենտրոնական մասում քամու արագությունը կազմում է մոտ 52 մ/վ: Այն դասակարգվում է որպես սուպերթայֆուն։ Արևադարձային ցիկլոնը ներկայում գտնվում է Թայվանի Տայպեյ քաղաքից 117 կմ […]

̰
Ճապոնիայի ՊՆ-ն պնդում է, որ ռուսական ինքնաթիռը խախտել է իր օդային տարածքը

15:32 12.09.2021

Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ռուսական Ան-26 ինքնաթիռի կողմից երկրի օդային տարածքը խախտելու մասին։ Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել Է Kyodo գործակալությունը ։ Ճապոնիայի ռազմական գերատեսչության տվյալներով ՝ սահմանի խախտումը տեղի է ունեցել Հոկայդո կղզու Սիրետոկո հրվանդանի շրջանում ՝ տեղական ժամանակով ժամը Երևանի ժամանակով ժամը 4:37-ին մոտավորապես 10.58-ին: «Արտաքին գործերի նախարարությունը կտրուկ բողոք է հայտնել […]

̰
SHANTNEWS

15:00 12.09.2021

̰
Նոր մանրամասներ Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան մոտ տեղի ունեցած խոշոր ու շղթայական ավտովթարից

14:49 12.09.2021

Պարզվել է սեպտեմբերի 10-ին Երևանում Իսակովի պողոտայում խոշոր ու շթղթայական ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխվածների և վարորդների ինքնությունը: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարզվել է՝ BMW X5-ը վարել է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Արմեն Հայրումյանը, թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը վարել է Երևանի բնակիչ, 41-ամյա Արսեն Ստեփանյանը, Nissan-ը վարել է Երևանի բնակիչ, 69-ամյա Հարություն Օդաբաշյանը, իսկ Hyundai […]

̰
Իրանը հայտարարել է, որ կվերականգնի ՄԱԳԱՏԷ-ի մուտքը միջուկային օբյեկտներում գտնվող դիտարկման խցիկներ

14:35 12.09.2021

Թեհրանը կվերականգնի ատոմային Էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) հասանելիությունն Իրանի միջուկային օբյեկտներում գտնվող տեսախցիկներին: Այս մասին կիրակի ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիի հետ բանակցություններից հետո հայտնել է Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամադ Էսլամին։ «Համաձայնեցվել է, որ ՄԱԳԱՏԷ-ի տեխնիկական խումբը կժամանի Իրան, որպեսզի անհրաժեշտ աշխատանքներ իրականացնի տեսախցիկների հետ», – նշել է նա: «Մենք պայմանավորվել ենք, որ […]

̰
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 838 նոր դեպք

14:03 12.09.2021

Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 1 838 նոր դեպք: Այս մասին տեղեկացնում է Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը: Վերջին 24 ժամում երկրում ապաքինվել է 5 289 մարդ, մահացել` 39 պացիենտ:

̰
Ֆրանսիան հրաժարվել է ճանաչել Աֆղանստանում թալիբների նոր կառավարությունը

13:49 12.09.2021

Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել Աֆղանստանում «Թալիբան»շարժման նոր կառավարությունը և որևէ հարաբերություն ունենալ նրանց հետ, հայտարարել է երկրի ԱԳ նախարար Ժան Իվ Լե Դրիանը՝ թալիբներին մեղադրելով ստի մեջ: «Ֆրանսիան հրաժարվում է ճանաչել կամ որևէ հարաբերություն ունենալ այդ կառավարության հետ ։ Մենք նրանցից ակնկալում ենք գործողություններ։ Մենք մի շարք պայմաններ ենք առաջադրել», – հայտարարել է Լե Դրիանը […]

̰
Կորոնավիրուսային իրավիճակն Արցախում

13:35 12.09.2021

Սեպտեմբերի 11-ին կատարվել է 49 թեստավորում, որի արդյունքում Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 դեպք է գրանցվել։ Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 20 վարակակիր: Բժիշկները 4 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում: Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 12249 քաղաքացու հետազոտություն, […]

̰
Պարզվել է Արագած սարում ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը

13:20 12.09.2021

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության  հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Բենիկ Սարգսյանի որոշմամբ հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է սեպտեմբերի 9-ին Արագած գյուղի վարչական տարածքում՝ սարամիջյան ճանապարհին, խոշոր ու ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը: Պարզվել է՝ ЗИЛ մակնիշի բեռնատարը վարել է Մեծամոր քաղաքի բնակիչ, 59-ամյա Պողոս Ալեքսանյանը, ով […]

̰
Երևանի Շենգավիթ և Էրեբունի վարչական շրջաններում գազանջատում կլինի

13:05 12.09.2021

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 20:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Օդեսա, Դոդոխյան, Հրազդանի փողոցներով պարփակված թաղամասի գազասպառողների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը: Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 14-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 13:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Սարի թաղ թաղամասի 7-րդ շարքի […]

̰
Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են

12:53 12.09.2021

Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են, օրեր անց զինծառայության կմեկնեն պահեստազորայինների հաջորդ հերթափոխը։ Պահեստազորայինների հավաքներին մասնակցում են բոլորը. տնօրեն, ենթակա, պաշտոնյա և բանվոր` խտրականություն չկա։ Մանրամասները՝ «Զինուժ մեդիա»-ի տեսանյութում։

̰
Արցախի դատախազությունն արձագանքել է բարերար Լևոն Հայրապետյանի դստեր նամակին

12:38 12.09.2021

Արցախի դատախազությունն արձագանքել է բարերար Լևոն Հայրապետյանի դստեր նամակին. «Լևոն Հայրապետյանի ժառանգի ներկայացուցչի կողմից ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա 14.03.2019թ. հարուցվել էր քրեական գործ ԱՀ քրեական օրենսգրքի 222-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործության հատկանիշներով, որը նախաքննություն կատարելու համար 16.03.2019թ. ուղարկվել էր ԱՀ քննչական կոմիտե: Պատերազմական գործողություններով պայմանավորված՝ 2020թ. սեպտեմբերի 28-ին քննչական կոմիտեի քննիչի կողմից […]

̰
ԱՊՀ խաղեր. Հայաստանն այս պահին ունի 13 մեդալ

12:24 12.09.2021

Կազանում անցկացվող ԱՊՀ առաջին խաղերում Հայաստանի հավաքականից նախավերջին օրը ելույթ ունեցան բադմինտոնիստները, կարատեիստները և սեղանի թենիսիստները: Ինչպես տեղակացնում է armsport.am-ը, կարատե մարզաձևում Հայաստանի թիմը ներկայացուցչական էր՝ 4 մարզիկ, սակայն պատվո հարթակին կանգնեց միայն 60 կգ քաշային Գեղամ Նիկողոսյանը, որը բրոնզե մեդալի համար մենամարտում հաղթեց ռուս Գեորգի Բուրցևին: Ցավոք, իրենց ելույթներն առանց մեդալ ավարտեցին բադմինտոնիստները, իսկ […]

̰
«Արևմուտք-2021» զորավարժություններում առաջին անգամ զանգվածային գիշերային դեսանտավորում է անցկացվել

11:50 12.09.2021

Ռուսաստանում առաջին անգամ զանգվածային դեսանտավորում է անցկացվել ավելի քան 600 զինվորականների մասնակցությամբ ՝ գիշերը: Այս մասին սեպտեմբերի 12-ին հայտնել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը։ «Արևմուտք-2021» զորավարժությունների ժամանակ, բացի անձնակազմից, դեսանտավորվել է 30 միավոր ռազմական տեխնիկա։ Զինվորականների գործողությունների համակարգումն իրականացվել է նավիգացիայի ժամանակակից համալիրների և գիշերային տեսանելիության սարքերի օգնությամբ: Դեսանտայինները «գրավել են» դաշտային օդանավակայան և ոչնչացրել պայմանական […]

̰
The Rolling Stones խմբի մենեջերը մահացել է իր շան գերեզմանում

11:18 12.09.2021

Բրիտանական The Rolling Stones ռոք խմբի տուր մենեջեր Միք Բրիգդենը մահացել է ՝ իր շան գերեզմանը փորելով, գրում է TMZ պորտալը ՝ վկայակոչելով մահացած Ջուլիայի կնոջը: Նա պատմել է, որ մինչ իր ամուսինը գերեզման էր փորում Կալիֆոռնիայի ծայրամասերում սատկող իրենց կենդանու համար, նրա վրա հող է թափվել։ Ականատեսը եղել է հարևանուհին, որը շտապօգնություն է կանչել։ […]

̰
Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 453 նոր դեպք․ 8 մարդ մահացել է

11:03 12.09.2021

Սեպտեմբերի 12-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 248 850 դեպք, որոնցից 232 528-ն` առողջացած, 5002-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 10 146 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 612 671 թեստավորում: Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, այսպիսով` երեկ կատարվել է 5227 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության […]

̰
ՀԴԲ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին առաջին փաստաթուղթը

10:47 12.09.2021

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետաքննության մասին առաջին փաստաթուղթը: Նախօրեին այն հրապարակվել էր գերատեսչության կայքում։ Փաստաթուղթը թվագրված է 4 Ապրիլ 2016. դրանում տեղ է գտել Լոս Անջելեսում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության աշխատակցի հետ ՀԴԲ գործակալի զրույցի թարգմանությունը այն անձանց հետ նրա շփումների մասին, որոնք լոգիստիկ աջակցություն են տրամադրել մարդատար օդանավեր […]

̰
Չինաստանում կորոնավիրուսով վարակվելու նոր օջախ է բռնկվել

10:16 12.09.2021

Չինաստանի Ֆուցզյան նահանգում հայտնաբերել են նոր տիպի կորոնավիրուսով վարակման 6 և ասիմպտոմային 18 դեպք, հաղորդում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին: Նոր օջախ է հայտնաբերվել Պուտյան քաղաքի Սյանյու գավառում։ Պուտյան քաղաքում մեկ օրում հիվանդության 19 դեպք է հայտնաբերվել, Ցյուանչժոու քաղաքում՝ 1 դեպք։ Ընդամենը մեկ օրում Չինաստանում 46 նոր վարակակիր է հայտնաբերվել, որոնցից ավելի քան կեսը […]

̰
BACK_TO_TOP