TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+15.09 oC
Անժելա Ժամհարյան

Անժելա Ժամհարյան

Գուգարքի ոստիկաններն ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել

16:54 10.09.2021

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 21-ի սահմաններում, ոստիկանության Գուգարքի բաժնի ՊՊԾ դասակի ծառայողները բնապահպանական ոլորտի իրավախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով Փամբակ գյուղի վարչական տարածքում ստուգել են նույն գյուղի 20-ամյա բնակչի` փայտանյութով բեռնված ՈւԱԶ մեքենան: Վարորդը վառելափայտի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել, հայտնել է, որ ժամը 13.30-ին Փամբակ գյուղի անտառում բենզասղոցով ապօրինի հատել է երկու ծառ։ Փայտանյութն ի […]

̰
Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժել է պաշտպանի միջնորդությունը

16:48 10.09.2021

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մերժել է Գորիսի համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ պաշտպանի միջնորդությունը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: Առուշ Առուշանյանը կմնա կալանքի տակ: Ավելի վաղ դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որ ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի ղեկավարը հունիսի 20-ին ՀՀ-ում կայացած Ազգային ժողովի արտահերթ […]

̰
Վրաստանի վարչապետը նոր թունելի կառուցումը որակել է որպես դարի նախագիծ

16:42 10.09.2021

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին դարի նախագիծ է որակել ինըկիլոմետրանոց թունելի և Կվեշեթի-Կոբի նոր ճանապարհի կառուցումը, որը Ժինվալի-Նատախտարի հատվածի բացումից հետո թույլ կտա Թբիլիսիից Կազբեգի հասնել ընդամենը մեկուկես ժամում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը: «Սա իսկապես դարի նախագիծ է, որովհետև տարվա մեջ հարյուր օր այդ ճանապարհը փակ է: Համապատասխանաբար, այդ նախագիծը կարևոր է ինչպես մեր երկրի ու բնակչության, […]

̰
Հատուկ մասնագիտացված կենտրոններում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են խնամքի ծառայություններ ստանալ նաև տնային պայմաններում

16:37 10.09.2021

Հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող 18 տարին լրացած անձինք կարող են ոչ միայն ուղեգրվել շուրջօրյա խնամքի հատուկ մասնագիտացված կենտրոններ, այլև խնամքի ծառայություններ ստանալ տնային պայմաններում։ Ծրագրի շրջանակում ծառայությունները մատուցվում են դրամաշնորհային մրցույթում հաղթող հասարակական կազմակերպությունների կողմից, տեղեկացնում են նախարարությունից։ Տնային պայմաններում իրականացվող խնամքն իր մեջ ներառում է  հոգեբուժական, բժշկական, սոցիալ-հոգեբանական և խորհրդատվական օգնություն։ Ծառայությունն այս […]

̰
Թուրքիայում հուլիս ամսին գործազուրկների թիվն աճել է 506 հազարով

16:31 10.09.2021

Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի (TÜİK) հրապարակած տվյալների համաձայն՝ Թուրքիայում այս տարվա հուլիս ամսին գործազրկությունը հասել է 12 տոկոսի: Լայն սահմանմամբ գործազրկության մակարդակը նույնպես բարձրացել է՝ դառնալով 23,6 տոկոս, փոխանցում է Ermenihaber-ը։ Ըստ այդմ՝ Թուրքիայում 15 տարեկան և դրանից բարձր տարիք ունեցող մարդկանց շրջանում գործազուրկների թիվը հուլիսին նախորդ ամսվա համեմատությամբ աճել է 506 հազարով և դարձել 3 […]

̰
Քննարկվել է ռեադմիսիոն համագործակցությունն Ավստրիայի հետ

16:25 10.09.2021

Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի հրավերով սեպտեմբերի 8-11-ը Վիեննայում է գտնվում հայկական միջգերատեսչական պատվիրակությունը: Հայաստանի միգրացիոն ծառայությունից պատվիրակության կազմում ներգրավված է Ծառայության պետ Արմեն Ղազարյանը: Այցի շրջանակում Ա. Ղազարյանը հանդիպում է ունեցել Ավստրիայի ներգաղթի և ապաստանի հարցերով դաշնային գրասենյակի Դուբլինի և միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Փուջա Քաջսորըրի հետ: Կողմերը քննարկել են Հայաստանի Հանրապետության […]

̰
Բազմաղբյուր գյուղում երկու տղամարդ դանակահարել էին իրար. Աշտարակի ոստիկանների բացահայտումը

16:20 10.09.2021

Սեպտեմբերի 8-ին՝ ժամը 1.30-ի սահմաններում, մի կին ոստիկանության Աշտարակի բաժին էր ահազանգել, թե Բազմաղբյուր և Նազրվան գյուղամիջյան ճանապարհին մի քաղաքացու են դանակահարել։ Րոպեներ անց նույն դեպքի վերաբերյալ ևս երկու հաղորդում ստացվեց «Աշտարակ» բժշկական կենտրոնից. մարմնի ծակած-կտրած վերքերով 37 և 38 տարեկան երկու տղամարդ էին հիվանդանոց տեղափոխվել. մեկը՝ Փարպի, մյուսը Բազմաղբյուր գյուղի բնակիչ։ Հանցագործությունը բացահայտվեց քրեական […]

̰
Օգտվել է բնակչի անուշադրությունից և գողություն արել՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս

16:07 10.09.2021

Սեպտեմբերի 2-ին ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ անհայտ անձը, օգտվելով Տիչինայի 2-րդ փակուղու տներից մեկի բնակչի անուշադրությունից, գողացել էր բակի սեղանին դրված բջջային հեռախոսը, արծաթե շղթան՝ խաչով, և ժամացույցը՝ պատճառելով շուրջ 200.000 դրամի վնաս, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Ոստիկանության Մալաթիայի բաժնից մեկնած օպերատիվ խմբի ծառայողները տուժողից հաղորդում էին ընդունել։ Դեպքի առթիվ հարուցվել էր […]

̰
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ

15:59 10.09.2021

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Այս մասին տեղեկացրին վարչապետի աշխատակազմից։

̰
Մահվան ելքով ավտովթար Գեղարքունիքի մարզում․ ՔԿ-ն մանրամասներ է հայտնում

15:50 10.09.2021

2021թ. սեպտեմբերի 10-ին՝ ժամը 07:40-ի սահմաններում, Զոլաքար գյուղի 25-ամյա բնակիչը, վարելով իր «OPEL» մակնիշի ավտոմեքենան, Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել առանձնատներից մեկի պատին և կողաշրջվել, ինչի հետևանքով վերջինիս մայրը մահացել է: Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական […]

̰

15:37 10.09.2021

Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 11:29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Եղեգնուտ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 12։14-ին, մարվել՝ 13։00-ին։ Այրվել են տանիքի (200 քմ) փայտե […]

̰
Արարատի մարզում մի շարք «սգո սրահներ» շահագործվում են օրենսդրության պահանջների խախտմամբ. մարզի դատախազը գրություն է հասցեագրել մարզպետին

15:07 10.09.2021

Արարատի մարզի Նորաբաց համայնքի մի խումբ բնակիչների կողմից ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա Արարատի մարզի դատախազությունում պետական շահերի պաշտպանության գործառույթների շրջանակներում իրականացվել է ուսումնասիրություն: Պարզվել է, որ համայնքի ղեկավարի կողմից տրված ճարտարապետահատակագծային առաջադրանքի և շինարարության թույլտվության հիման վրա մի քաղաքացու կողմից համայնքի բնակելի տների անմիջական հարևանությամբ կառուցվում է քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու […]

̰
Կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի հարցերով հերթական նիստը

15:00 10.09.2021

Կազանում ընթացող «Ռուսաստանը՝ սպորտային պետություն» միջազգային ֆորումի («Россия – спортивная держава») շրջանակում կայացել է ԱՊՀ անդամ պետությունների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի մասնակիցների ֆիզիկական կուլտուրայի և սպորտի խորհրդի նիստը: Ռուսաստանի Դաշնության նախագահությամբ անցած նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ադրբեջանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի, ԱՊՀ գործադիր կոմիտեի, Ռուսաստանի ֆիզիկական կուլտուրայի, սպորտի, երիտասարդության և […]

̰
SHANTNEWS

14:55 10.09.2021

̰
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը Բելառուսում է

14:50 10.09.2021

Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեի կազմավորման 10-րդ տարեդարձի և նախաքննական մարմնի ծառայողի օրվա կապակցությամբ, 2021 թ. սեպտեմբերի 10-ին Բելառուսի քննչական կոմիտեում տեղի է ունեցել եռակողմ հանդիպում՝ Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության քննչական կոմիտեների նախագահներ Արգիշտի Քյարամյանի, Ալեքսանդր Բաստրիկինի և Դմիտրի Գորայի միջև: Հայկական պատվիրակության կազմում Բելառուս են մեկնել նաև ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ […]

̰
Զոլաքար գյուղում մեքենան բախվել է առանձնատան պատին և կողաշրջվել․ ուղևորուհին մահացել է

14:34 10.09.2021

Սեպտեմբերի 10-ին` ժամը 07.40-ի սահմաններում, «Օպել» մակնիշի մեքենան Գեղարքունիքի մարզի Զոլաքար գյուղում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել առանձնատան պատին և կողաշրջվել. ուղևորուհին՝ 42-ամյա Մարգարիտա Տոնեյանը, մահացել է, տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։ Կատարվում է քննություն:

̰
Քննարկվել են Լեհաստան հայկական սննդամթերք և ոգելից խմիչքներ արտահանելու հնարավորությունները, ԵՄ երկրներ հայկական գյուղատնտեսական ապրանքատեսակների արտահանման հեռանկարները

14:00 10.09.2021

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանը մասնակցել է ս/թ սեպտեմբերի 7-9-ը Լեհաստանի Կարպաչ քաղաքում տեղի ունեցած միջազգային տնտեսական 30-րդ հոբելյանական ֆորումին (փոքր Դավոս), տեղեկացնում են ՍԱՏՄ-ից։ Պարոն Ավետիսյանը ֆորումում հանդես է եկել «Սննդի համակարգերի վերակազմակերպում. ինչպես դադարեցնել սովը և պաշտպանել շրջակա միջավայրը» զեկույցով՝ խոսելով Հայաստանում օրգանական գյուղատնտեսության հեռանկարների մասին, դիտարկելով այն որպես աղքատության […]

̰
Արթիկում մեկնարկել է ևս մեկ սուբվենցիոն ծրագիր

13:55 10.09.2021

Արթիկ համայնքում 2021 թվականի համար հաստատված 4 համաֆինանսավորման սուբվենցիոն ծրագրից ևս մեկի աշխատանքները մեկնարկել են: Ինչպես տեղեկացրին Արթիկի համայնքապետարանից, ասֆալտապատվում է Արթիկի Տուֆագործների 1-ին նրբանցքի՝ 280մ երկարությամբ և 6 մ լայնությամբ ճանապարհահատվածը: Արթիկի համար կենսական նշանակության այս ծրագրի ընդհանուր արժեքը մոտ 29 մլն 333 հազար ՀՀ դրամ է, որի 60 տոկոսը համայնքի ներդրումն է, իսկ […]

̰
Սեպտեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել

13:49 10.09.2021

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 9-10-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։

̰
Պաշտոնատար անձին գումարի դիմաց վնասել առաջարկող օգտատերը հայտնաբերվել է

13:29 10.09.2021

Սեպտեմբերի 3-ին ոստիկանության Կենտրոնական բաժին Երևանի քաղաքապետարանից գրություն էր ստացվել, որ սոցիալական ցանցերից մեկում մի օգտատեր հրապարակայնորեն առաջարկել է 10 000 դոլարի դիմաց վնասել Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաներից մեկին՝ կապված նրա ծառայողական պարտականությունների հետ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով ոստիկանները պարզել են սոցիալական ցանցի նշված օգտատիրոջ ինքնությունը, որը սեպտեմբերի 8-ին ներկայացվել է ոստիկանության Երևան […]

̰
ՀՀ ֆուտբոլի  կանանց հավաքականը սկսում է նախապատրաստվել ԱԱ 2023 որակավորման փուլի հանդիպումներին

13:27 10.09.2021

Կանանց Հայաստանի ազգային հավաքականը սկսում է նախապատրաստվել ԱԱ 2023 որակավորման խմբային փուլի հանդիպումներին։ Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ն, մեր ազգային հավաքականը սեպտեմբերի 12-22-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։ Գլխավոր մարզիչ Արմեն Սանամյանը մարզական հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին. Դարպասապահներ Լենա Անդրիասյան – «Փյունիկ» Արմինե Հարությունյան – «Փյունիկ» Մարիամ Նալբանդյան – «Հայասա» Սյուզան […]

̰
Թուրքիան 4 գեներալ է ուղարկել Ադրբեջան

13:15 10.09.2021

Ադրբեջանում թուրքական բանակի ներկայացուցչություն է ստեղծվել։ Նշյալ ներկայացուցչության կազմում ընդգրկվել է 4 թուրք գեներալ, փոխանցում է Ermenihaber-ը։ Ընդհանուր խումբը կղեկավարի Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ մասի ղեկավար, գեներալ-մայոր Բախտիյար Էրսայը։ Թուրքական հրամանատարությունը ներկայացնելու են նաև գեներալ Աբդուլա Գաթիրչին, գեներալ Էնդի Գյուները, որը գլխավորելու է հրամանատարության շտաբը, և ռազմական կցորդ, գեներալ Զաքարիա Յալչինը:

̰
Էրդողանին «բռնապետ» անվանած Իտալիայի վարչապետը հեռախոսազրույց է ունեցել նրա հետ

16:00 09.09.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի հետ։ Վերջինս մի քանի ամիս առաջ Էրդողանին անվանել էր «բռնապետ»։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, հայտնի է դարձել, որ կողմերը քննարկել են Թուրքիա-Իտալիա հարաբերությունները և տարածաշրջանային խնդիրները։ Էրդողանը նշել է, որ Թուրքիան կարևորում է երկկողմ հարաբերությունները և ակնկալում նույնպիսի պատասխան Իտալիայից, որը Թուրքիայի դաշնակիցն […]

̰
Էրդողանն ուղիղ եթերի ժամանակ հարվածել է մի երեխայի

15:53 09.09.2021

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական արարողության ժամանակ հարվածել է մանկահասակ մի երեխայի գլխին, փոխանցում է Ermenihaber-ը։ Ռիզեյում Էրդողանը մասնակցել է գետնուղու բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են նաև մի խումբ երեխաներ, որոնք Էրդողանի հետ կանգնել են տոնական ժապավենի մոտ՝ մկրատները ձեռքներին, որպեսզի միասին հանդիսավոր կերպով կտրեն ժապավենը։ Բայց  ժապավենը կտրելու արարողությանը նախորդել են երկար ելույթներ […]

̰
Ո՞ր դեպքերում հատուկ խմբերին դասված որոշակի կատեգորիայի անձինք կարող են ապահովվել կացարանով

15:51 09.09.2021

Աշխատանքի վետերանի կարգավիճակ կամ 40 և ավելի տարվա աշխատանքային ստաժ ունեցող, ՀՀ օրենսդրությամբ նախատեսված խնամողներ չունեցող տարեց անձինք, հաշմանդամություն ունեցող զույգ ամուսինները կարող են դիմել կացարանով ապահովվելու համար, տեղեկացնում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից։ Կացարանը տրամադրվում է վերոնշյալ անձանց, եթե նրանք չունեն սեփականության կամ համասեփականության իրավունքով բնակարան (բնակելի տուն), դիմելու պահին բնակվում են […]

̰
ՀՀ ԱԺ նախագահը Սերբիայի ԱԺ նախագահի հետ մանրամասն անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակին

15:44 09.09.2021

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքերով` Հայաստանը մեծ կարևորություն է տալիս Սերբիայի հետ միջխորհրդարանական համագործակցությանը: Նա վստահեցրեց, որ 8-րդ գումարման ԱԺ Հայաստան-Սերբիա բարեկամական խմբի վերաձևավորումից հետո համագործակցությունն ու ակտիվ շփումները կշարունակվեն` […]

̰
Գողություն Կորեայի ձորում. Արաբկիրի ոստիկանների բացահայտումը

15:42 09.09.2021

Սեպտեմբերի 6-ին՝ երեկոյան ժամը 8-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնում էր, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Կորեայի ձոր թաղամասի իր տան դուռը, մտել ներս, սակայն ոչինչ չեն գողացել, իսկ դուրս գալիս հանել տարել են մուտքի մոտ ամրացված տեսախցիկը: Մեկնել է ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը: Տուժողից ընդունվել է հաղորդում, փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ: […]

̰
Հայաստանը հայտնվել է համաճարակային «կարմիր» գոտում

15:37 09.09.2021

COVID-19-ի տարածման և դեպքերի կտրուկ աճով պայմանավորված` Հայաստանը կրկին հայտնվել է Եվրամիության չափանիշներով համաճարակային վտանգավոր` «կարմիր» գոտում, փոխանցում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Սա նշանակում է, որ Հայաստանի քաղաքացիների համար մուտքի սահմանափակումները կարող են խստացվել: Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման եվրոպական կենտրոնը (ECDC) համաճարակաբանական իմաստով ապահով երկրների ցանկը թարմացնում է յուրաքանչյուր երկու շաբաթը մեկ` հաշվի առնելով COVID-19-ով […]

̰
Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանն ազատման դիմում է ներկայացրել

15:33 09.09.2021

Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը հրաժարականի դիմում է ներկայացել: Տեղեկությունը ՀԺ-ի հետ զրույցում հաստատել է Թևոնյանի որդին՝ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Սեդրակ Թևոնյանը: Հարցին՝ ի՞նչն է ազատման պատճառը, արդյոք խնդիրնե՞ր է ունեցել իշխանությունների հետ, Սեդրակ Թևոնյանը նշեց, որ որևէ խնդիր չկա: Այն հարցին էլ՝ հնարավո՞ր է՝ այլ աշխատանքի առաջարկ է ստացել Ռազմիկ Թևոնյանը, պատգամավորը նշել է, […]

̰
Անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով

15:30 09.09.2021

Զորամիավորումներից մեկում սեպտեմբերի 9-ին անցկացվել է վաշտային մարտավարական զորավարժություն մարտական կրակով, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։ Ստորաբաժանումները զբաղեցրել են նախորոշված շրջանները՝ յուրային զորքերի համար հնարավորություն ստեղծելով գրավելու նպաստավոր դիրքեր և վերահսկողության տակ պահելու պայմանական հակառակորդի գործողությունները, անհրաժեշտության դեպքում՝ անցնելու հարձակման։ Զորամիավորման հրամկազմը բարձր է գնահատել զորավարժությանը ներգրավված անձնակազմի պատրաստվածությունն ու ստորաբաժանումների փոխգործակցության մակարդակը։

̰
BACK_TO_TOP