15:25 09.09.2021
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել է Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հայտնաբերվել է ևս մեկ հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո: Այս մասին տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ից։ Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների արդյունքում փրկարարական ջոկատները հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1660 աճյուն, որոնց թվում նաև […]
15:20 09.09.2021
Ադրբեջանցի և թուրք զինվորները երկու երկրների միջև ռազմական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի անցկացնել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախի Բերձորի (Լաչին) շրջանում, փոխանցում է Ermenihaber-ը։ Համատեղ զորավարժությունները մեկնարկել են սեպտեմբերի 6-ին: Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ երկու «եղբայրական երկրների» զինվորները Լաչինում իրականացնում են համատեղ վարժանքներ հատուկ նշանակության ուժերի գործողություններով: Զորավարժության ընթացքում զինվորները կատարել են […]
15:15 09.09.2021
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված մեծածավալ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի խումբ անձանց կողմից՝ համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու 168 դեպքերի հանգամանքները: Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից, կատարված բազմակողմանի քննությամբ պարզվել է, որ Կապան քաղաքի 30 և 28-ամյա բնակիչները, մի […]
15:08 09.09.2021
Նորագույն տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ, ցավոք, կատարելագործվում են նաև հանցագործությունների եղանակներն ու ձևերը, և որոշ հանցամիտներ, կիրառելով տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները, հափշտակություններ են անում արդեն վիրտուալ տիրույթում: Վերջին ժամանակաշրջանում լայն տարածում են գտել բանկային քարտերից կատարվող դրամական միջոցների հափշտակությունները, որոնք իրականացվում են սոցիալական ցանցերի օգտատերերին մոլորության մեջ գցելու եղանակով: «Ենթադրյալ հանցագործները ստեղծում են հանրահայտ […]
15:00 09.09.2021
Զինծառայողների անհատական վարժվածությունը կատարելագործելու նպատակով զորամիավորումներից մեկի շարքերը համալրած պահեստազորի զինծառայողների հետ անցկացվել են կրակային պատրաստության գործնական պարապմունքներ: Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, մինչ հրաձգության անցնելը նրանք հրահանգավորվել են կրակային խնդիրների լուծման և անվտանգության կանոնների պահպանման վերաբերյալ։ Անձնակազմը դրսևորել է բարձր պատրաստվածություն՝ գերազանց կատարելով առաջադրված խնդիրները։
14:54 09.09.2021
Սեպտեմբերի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը ՊՆ վարչական համալիրում հանդիպել է 44-օրյա պատերազմում անհայտ կորած զինծառայողների ու կամավորների ծնողներին և հարազատներին։ Պաշտպանական գերատեսչության ղեկավարը լսել է նրանց մտահոգություններն ու առաջարկները, ինչպես նաև պատասխանել հարցերին, հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են, ընդ որում՝ հաշվի առնելով նաև ծնողների ունեցած տեղեկությունները։ Արշակ Կարապետյանը հավաստիացրել է, որ գործադրվում […]
14:45 09.09.2021
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գրառում է արել Twitter միկրոբլոգի իր էջում։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, նա մասնավորապես նշել է․ «Մեր կառավարման տարիներին կառուցված հիդրոէլեկտրակայանների շնորհիվ մեզ հաջողվեց այս ոլորտում Թուրքիային հասցնել լիովին այլ մակարդակի։ Այսուհետ ևս ներդրումներն առանց վարանելու շարունակելու ենք և հուսանք, որ մեր երկիրն էլ ավելի առաջ ենք տանելու էներգետիկայի ոլորտում»։ Գրառմանը […]
14:38 09.09.2021
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը Armenian National Philharmonic Orchestra, ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում կնքեցին համագործակցության հուշագիր։ Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել հանուն շրջակա միջավայրի պահպանության […]
14:31 09.09.2021
Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնը, ԳԱԱ երկրաբանության ինստիտուտը, Երևանի պետական համալսարանի կենսաբանության ֆակուլտետի գենետիկայի և բջջաբանության ամբիոնը և «Բիոմիներալ» ՍՊԸ-ն մոդելային սարք են ստեղծում, որի օգնությամբ Սևանա լճի ծաղկման փուլում լճի աղտոտված ափամերձ տարածքները կմաքրեն լրացուցիչ օրգանական նյութերից։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են ԳԱԱ-ից՝ սա կնվազեցնի կենսածին տարրերի քանակը լճում և […]
14:20 09.09.2021
ՀՀ վարչապետը Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնին: Ուղերձում, մասնավորապես, նշված է. «Հարգելի պարոն նախագահ, սրտանց շնորհավորում եմ Ձեզ Տաջիկստանի Անկախության օրվա առթիվ: Անկեղծորեն մաղթում եմ Տաջիկստանին զարգացում, ինչպես նաև առաջընթաց՝ քաղաքացիների բարեկեցության բարելավմանը և միջազգային ասպարեզում Ձեր երկրի դերի ավելացմանն ուղղված սոցիալ-տնտեսական վերափոխումների հիմնական ուղղություններում։ Համոզված եմ, որ […]
14:12 09.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։50-ի սահմաններում Scania մակնիշի իրանական համարանիշներով ավտոմեքենան Երևան-Մեղրի ավտոճանապարհի 329 կմ հատվածում դեպի Կապան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել դեպի Քաջարան ընթացող Կապան-Քաջարան երթուղին սպասարկող ուղևորատար «Գազել»-ին։ Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Քաջարան» […]
14:05 09.09.2021
Սեպտեմբերի 8-ին Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին: Այս մասին տեղեկացրին էկոնոմիկայի նախարարությունից։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնումը և ավելացրել, որ մեծ ներուժ է տեսնում առևտրի ծավալները մեծացնելու համար։ Հանդիպման ընթացքում նախարարը ներկայացրել է ՀՀ կառավարության […]
13:48 09.09.2021
Ստամբուլի քաղաքապետ, ընդդիմադիր գործիչ Էքրեմ Իմամօղլուն պատասխանել է նախագահական ընտրություններում թեկնածություն դնելու մասին հարցին։ Ինչպես փոխանցում է Ermenihaber-ը, թուրքական PolitikYol լրատվական կայքի գլխավոր խմբագիր Ալի Հայդար Ֆրաթն Իմամօղլուի հետ զրույցում հարցրել է, թե արդյոք նա պատրաստվում է որպես թեկնածու առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններում։ «Այս պահին Ստամբուլի քաղաքապետն եմ։ Իմ գործը տվյալ դեպքում քաղաքապետի պարտականությունները լավագույնս […]
13:41 09.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում այսօր տեղի է ունեցել նախարարությանը ենթակա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների խորհրդակցությունը, որը վարել է նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը: Քննարկվել են քոլեջների և ուսումնարանների 2021-22 ուսումնական տարվա ընդունելության հիմնական ցուցանիշները, նոր ուսումնական տարվա մեկնարկին և կրթական գործընթացի կազմակերպմանն առնչվող հարցեր: Բացման խոսքում Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն […]
13:33 09.09.2021
Սեպտեմբերի 19-22-ը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պաշտոնական այցով կմեկնի ԱՄՆ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվում է, որ Էրդողանը Միացյալ Նահանգներ կատարելիք այցի շրջանակում Նյու Յորքում կմասնակցի ՄԱԿ-ի անդամ պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Աղբյուրի հաղորդմամբ՝ սպասվում է, որ Թուրքիայի նախագահը գագաթնաժողովին մի շարք ուղերձներ կհղի ներգաղթի, կլիմայի փոփոխության և ահաբեկչության թեմայով: ՄԱԿ-ի գագաթնաժողովի ընթացքում նախատեսվում են Էրդողանի […]
13:15 09.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 8-9-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ։
09:57 09.09.2021
Խաղաղ օվկիանոսում ՝ Տոնգայի Թագավորության ափերի մոտ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնել է ԱՄՆ Երկրաբանական ծառայությունը ։ Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է թագավորության մայրաքաղաք Նուկուալոֆա քաղաքից 257,3 կմ դեպի հյուսիս-արևմուտք (բնակչությունը ՝ շուրջ 22,4 հազար մարդ): Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա: Տեղեկատվություն ցունամիի վտանգի, զոհերի և ավերածությունների մասին չի հաղորդվում։
09:34 09.09.2021
Սիրիայի Դերաա նահանգում գրոհայիններն ավելի քան 300 միավոր հրաձգային զենք են հանձնել։ Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ներկայացուցիչ Ալեքսանդր Գուլյաևը։ «Այս պահին հանձնվել է ավելի քան 300 միավոր հրաձգային զենք՝ ականանետեր, հաստոցավոր նռնականետեր»,-ռուսական կենտրոնի ներկայացուցչի խոսքը մեջբերում է Ren TV հեռուստաալիքը: Սիրիայի կառավարությունն ապօրինի զինված կազմավորումների մասնակիցներին համաներում է […]
09:28 09.09.2021
Սեպտեմբերի 10-ին` ժամը 12:00-ին, Արմավիրի մարզի Լուսագյուղ համայնքում անցկացվելու է «Պատսպարման կազմակերպումը «Օդային տագնապ» ազդանշանի դեպքում» թեմայով ուսումնավարժություն: Գործարկվելու է համայնքում առկա շչակը: ԱԻՆ-ից խնդրում ենք չանհանգստանալ:
09:20 09.09.2021
ԱԱ-2022-ի ընտրական փուլի 6-րդ տուրի J խմբում, որտեղ հանդես է գալիս նաև Հայաստանի հավաքականը, Գերմանիայի ազգային ընտրանին հյուրընկալվել էր Իսլանդիային ու խոշոր հաշվով հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 0-4 հաշվով, փոխանցում է Armsport.am-ը։ Աչքի ընկան Գնաբրին (4′), Ռուդիգերը (24′), Սանեն (56′) և Վերները։ Գերմանացիները 15 միավորով խմբի առաջատարն են, իսլանդացիները 4 միավորով նախավերջին տեղում են։ Մյուս […]
09:16 09.09.2021
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 10:00-ից 12:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունն Արենի համայնքի Խաչիկ բնակավայրում իրականացնելու է «Բնակչության ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով վարժանք։ Գործարկվելու է բնակավայրի շչակը: ԱԻՆ-ից խնդրում են չանհանգստանալ:
09:00 09.09.2021
Մերձմոսկովյան Նոգինսկում չեղյալ են հայտարարել Քաղաքի օրվա անցկացումը և եռօրյա սուգ հայտարարել բնակելի շենքում գազի պայթյունից հետո, հայտնել է քաղաքային օկրուգի ղեկավար Իգոր Սուխինը: Հունիսի 28-ին Նոգինսկում գազի պայթյուն է տեղի ունեցել: Նախնական տվյալներով` փլուզվել են շենքի երկրորդ և երրորդ հարկերը և մասամբ չորրորդ հարկը: Ավելի վաղ փրկարարները փլատակներից դուրս են բերել չորս մարմին, ներառյալ […]
08:47 09.09.2021
ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում առնվազն 82 մարդ է զոհվել «Իդա» փոթորկի հետևանքների պատճառով: Այս մասին հաղորդում է Reuters-ը: Ամենից շատ տուժել են Նյու Յորք և Նյու Ջերսի նահանգները, որտեղ տասնյակ զոհեր կան։ Զոհվածներ կան նաև Փենսիլվանիա և Լուիզիանա նահանգներում, որտեղ շատ բնակիչներ փոթորկից մեկ շաբաթ անց մնում են առանց էլեկտրականության: Ավելի վաղ հաղորդվել էր ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում ավելի […]
08:34 09.09.2021
«Չանսու» թայֆունը, որը մի քանի օր առաջ ձևավորվել է Խաղաղ օվկիանոսում ՝ Ֆիլիպինների կողքին, կտրուկ ուժեղացել է և շարժվում է դեպի Թայվան և Ճապոնիայի Օկինավա հարավային պրեֆեկտուրա: Այս մասին սեպտեմբերի 9-ին հայտնել է Ճապոնիայի օդերևութաբանական վարչության կայքը։ Թայֆունին «ավերիչ» կարգ են շնորհել։ Այն կարող է հասնել Թայվան և ճապոնական Սակիսիմա կղզիներ սեպտեմբերի 12-ին կամ 13-ին, […]
08:24 09.09.2021
Կանանց տեղ կտրվի Աֆղանստանի կառավարությունում։ Այս մասին սեպտեմբերի 8-ին հայտարարել է «Թալիբան» արմատական շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը ֆրանսիական BFMTV հեռուստաալիքի հետ զրույցի ընթացքում: Աֆղանստանի ձևավորված կառավարությունը ժամանակավոր բնույթ է կրում, և հեռանկարում նախարարների կաբինետում պաշտոններ կներկայացվեն կանանց համար, նշել է զրուցակիցը: Բացի այդ, Մուջահիդը հայտարարել է միջազգային ասպարեզում այլ երկրների հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու […]
08:09 09.09.2021
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաքում՝ 10:00-16:00 Նոր Արեշ 9փ. 60, 20փ. 1-53, 26փ. 1-13, 32փ. 1-57, 61-87, 40փ. 32-60, 42փ. 54-68 սեփական տներ, Նոր Նորքի 9-րդ զանգված Վիլնյուսի փողոց 3, 9, 11, 13/6, 15, 17, 19, 21, […]
23:33 08.09.2021
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 8-ին հրավիրել է ընդլայնված աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված սոցիալական ոլորտի խնդիրների վերհանմանը, դրանց ուղղությամբ իրականացվելիք ծրագրերի մշակմանն ու գործարկմանը, ինչպես նաև կրթության ու առողջապահության ոլորտների մի շարք հարցերի։ Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի նախ քննարկվել է ՀՀ կառավարության հետ համատեղ մշակված՝ 2020 թվականին Արցախի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի […]
23:20 08.09.2021
Սեպտեմբերի 8-ին ժամը 11:50-ին ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության Հերթապահ մասում և ԱԻ պետական ծառայության ահազանգման կենտրոնում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Դրմբոն ավտոճանապարհի 52-րդ կիլոմետրին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել, կան տուժածներ։ Ինչպես տեղեկացրին ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից, տուժածներին օգնություն ցուցաբերելու նպատակով կանչի վայր են մեկնել ՆԳՆ ծառայողները, ինչպես նաև Շտապ բժշկական օգնություն կայանի հերթապահ խմբի բժիշկները։ […]