10:00 12.09.2021
Այսօր եկեղեցին նշում է Խաչվերացի տոնը՝ հիշատակությունը գերեվարությունից Տիրոջ խաչափայտի վերադարձման: Խաչվերացը Հայ Եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինն է: Այն Խաչին նվիրված տոներից ամենակարևորն է, որովհետև նվիրված է գերությունից խաչի վերադարձի և փառաբանության հիշատակին: Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը: Սուրբ Խաչը տոնվում է ի հիշատակ Տիրոջ խաչափայտի` պարսկական […]
23:53 11.09.2021
Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի հետաքննիչ Մխիթարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում սեպտեմբերի 8-ին Լոռու մարզում տեղի ունեցած վրաերթի փաստով: Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, այդ օրը՝ ժամը 17:40-ի սահմաններում, Լոռու մարզի բնակիչ, 23-ամյա Աշոտ Մ.-ն, իր վարած Volkswagen Jetta մակնիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցի 34 հասցեի մոտ վրաերթի է ենթարկել նույն փողոցի […]
23:39 11.09.2021
Այսօր Գյումրիում տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Գյումրու տարածքային կառույցի ստեղծումը։ Ինչպես տեղեկացնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, միջոցառմանը ներկա էին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ, փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը, ՔՊ վարչության անդամներ Ռոմանոս Պետրոսյանը, Արսեն Թորոսյանը, Էդուարդ Աղաջանյանը, Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ պատգամավոր, ՔՊ խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանը, ԱԺ պատգամավոր Էմմա Պալյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը, […]
23:24 11.09.2021
Սեպտեմբերի 11-ին, ժամը 17։48-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Կամարիս գյուղի 7-րդ փողոցի տներից մեկին […]
23:10 11.09.2021
Շրջանային դատախազը առանց հագուստի զբոսնել է Լեհաստանի Սվիդնիցա քաղաքում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։ Լուսանկարներից մեկում տղամարդը մթերային խանութ է գնում չորս շիշ գարեջրով։ Այլ պատկերներում երևում է, թե ինչպես է ամբողջովին մերկ դատախազը շրջում փողոցներով և գնում այգի։ Բնակիչները իրավախախտի մասին հայտնել են քաղաքի ոստիկանություն, որից հետո տղամարդուն ձերբակալել են անպարկեշտ վարքի համար: […]
22:57 11.09.2021
Փարիզում սանիտարական անցագրերի դեմ բողոքի ակցիայի ժամանակ մոտ 70 մարդ է ձերբակալվել, հաղորդում է Parisien թերթը՝ վկայակոչելով ոստիկանության աղբյուրը: «Դեղին բաճկոնների» կոչով կազմակերպված ցույցն ուղեկցվել է զանգվածային անկարգություններով, իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ և ջրցան մեքենա: «ՌԻԱ Նովոստիի» թղթակցի տվյալներով ՝ այս պահին ակցիան ավարտվել է, ցուցարարները ցրվել են: Ֆրանսիայի ՆԳՆ-ի տվյալներով ՝ շաբաթ երկրում […]
22:42 11.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 14-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ը՝ առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում սեպտեմբերի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:28 11.09.2021
Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսում հայ- թուրքական հարաբերությունների մասին հարցադրումներ է արել: Փայլանը թուրքական իշխանություններին մասնավորապես հարցրել է, թե ե՞րբ են բացվելու Հայաստան-Թուրքիա սահմանները: Թեմայի շուրջ զրույց հեռուստամեկնաբան Սագօ Արեանի հետ։
22:13 11.09.2021
Ինչպես տեղեկացնում են ՀՖՖ-ից, սեպտեմբերի 11-ին կայացել են VBET Հայաստանի Պրեմիեր Լիգայի 6-րդ տուրի հետևյալ հանդիպումները՝ «Նորավանք» – «Նոա» 1։1 (1։0) Չարենցավան, «Քաղաքային» մարզադաշտ Մրցավար՝ Զավեն Հովհաննիսյան Գոլերը՝ Դավիթ Մինասյան, 14 («Նորավանք»), Մաքսիմ Մայրովիչ, 90+3 («Նոա») «Արարատ» – «Ալաշկերտ» 3։2 (2։1) Երևան, «Հանրապետական» մարզադաշտ Մրցավար՝ Հենրիկ Նալբանդյան Գոլերը՝ Սերժ Դեբլե, 31, 44, Յակուբա Սիլուե, 76 […]
21:52 11.09.2021
Հայաստանի անկախության և Հայաստանի ու Ռումինիայի միջև դիվանագիտաաան հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ Լոռու մարզի քույր մարզ Հարգիտայում՝ Ռումինիայում Հայաստանի դեսպանատան հետ համագործակցությամբ, կազմակերպվել էր առցանց կոնֆերանս: Վերջինս կազմակերպվե էր Հարգիտայում արդեն 11-րդ անգամ անցկացվող Հայկական օրերի շրջանակներում: Կոնֆերանսին Լոռու մարզպետարանը ներկայացնում էին մարզպետի տեղակալ Գոռ Ասրյանը, մարզպետարանի զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հասմիկ Մկրտչյանը, […]
21:24 11.09.2021
Փարիզի Ռիվոլի փողոցի շրջանում խոշոր անկարգություններ են սկսվել բողոքի ակցիայի ժամանակ, ոստիկանությունը արցունքաբեր գազ 7 ջրցան մեքենաներ է կիրառում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»- ն: Ցույցի մասնակիցների շարասյունը, հասնելով երթուղու վերջնական կետին՝ Պալե Ռուայալի հրապարակ, ծավալվել է հակառակ ուղղությամբ, քանի որ իրավապահ մարմիններն արգելափակել են հետագա երթևեկությունը: Մարդիկ քարեր ու շշեր են նետել իրավապահ մարմինների աշխատակիցների […]
20:28 11.09.2021
Կանադայի Նյուֆաունդլենդ կղզու արևելյան ափին «Լարի» փոթորկի պատճառով մոտ 60 հազար սպառողներ մնացել են առանց էներգամատակարարման: Այս մասին շաբաթ հայտնել է CBC հեռուստաալիքը։ Կանադայի Ազգային օդերևութաբանական բյուրոյի տվյալներով՝ ուրբաթ լույս շաբաթ գիշերը քամու արագությունը տեղ-տեղ հասել է 50,5 մ/վ-ի: Շաբաթ առավոտյան այն նվազել է մինչև 17-22 մ/վ: Տապալվել են հարյուրավոր ծառեր, ճանապարհային նշաններ: Որոշ տների […]
20:15 11.09.2021
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ կապված ՀՀ Անկախության օրվա հետ՝ ՌԴ-ում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում ս/թ․ սեպտեմբերի 21-ին քաղաքացիների ընդունելություն չի իրականացվի։ Մնացյալ օրերին հյուպատոսական բաժինը կշարունակի քաղաքացիների ընդունելությունը սահմանված կարգով /երկ․-ուրբ․, 09։00-ից 12։00-ը/։
23:59 10.09.2021
Սեպտեմբերի 8-10-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ստացվել է 4 ահազանգ՝ հանրապետության տարբեր տարածքներում գտնվող շենք-շինություններում (տուն, վագոն-տնակ, անասնագոմ և այլն) և տրանսպորտային միջոցներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Արարատի մարզի Արարատ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Բագրատաշեն գյուղում և Արագածոտնի մարզի Վերին Սասնաշեն գյուղում։ Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մարել են վերոնշյալ տարածքներում և տրանսպորտային միջոցներում […]
23:54 10.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 11:00-ի սահմաններում Iveco մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհի 157.5-րդ կմ հատվածում, դեպի Մեղրի ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի ձախ և կողաշրջվել: Վթարի հետևանքով վարորդ, Արարատի մարզի բնակիչ, 51-ամյա Նորիկ Վարդանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վայքի […]
23:50 10.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, խոշոր ու շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:50-ի սահմաններում Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան հարևանությամբ, բախվել են BMW X5, Hyundai Elantra, Nissan և թիվ 24 երթուղին սպասարկող միկրոավտոբուսը: Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ բախման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ 2 հոգի քաղաքացիական ավտոմեքենաներով տեղափոխվել են հիվանդանոցներ: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
23:38 10.09.2021
Սեպտեմբերի 8-ից 10-ը ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 29 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված մոտ 200 քմ և ավելի տարածք ընդգրկող հրդեհների վերաբերյալ, մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում՝ 800 քմ, Աջափնյակ վարչական շրջանում՝ 200 քմ, Նուբարաշեն վարչական շրջանում՝ 1400 քմ, Շենգավիթ վարչական շրջանում՝ 2000 քմ, Կենտրոն վարչական շրջանում՝ 200 քմ, Արաբկիր […]
23:25 10.09.2021
Սիցիլիայից հարավ-արևմուտք գտնվող Պանտելերիա կղզում մոլեգնող մրրիկի պատճառով երկու մարդ է զոհվել, չորսը ծանր վնասվածքներ են ստացել, հաղորդում է քաղաքացիական պաշտպանության ծառայության տեղական վարչությունը: «Մոտ մեկ ժամ առաջ տորնադոն … շրջել է վեց ավտոմեքենա և, ցավոք, երկու մարդ ահացել է, այս պահին չորս ծանր վիրավոր կա, որոնց թիվը կաճի… զոհվածների թվում է Պանտելերիայից հրշեջը: Մեր […]
23:09 10.09.2021
Սեպտեմբերի 9-ին Արարատի մարզի գյուղերից մեկում բնակվող 53-ամյա մի տղամարդ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է տվել, որ երթուղային ավտոբուսում դրամապանակը գողացել են։ Նախնական տվյալներով՝ մեջը եղել էր 20 հազար դրամից և 80 հազար ռուբլուց ավելի փող։ Գրպանահատության մասին տեղեկությունը փոխանցվեց Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գրպանահատության դեմ պայքարի բաժանմունք։ Մասնագիտացված ստորաբաժանման ծառայողները օպերատիվորեն բացահայտեցին […]
22:54 10.09.2021
Կիևում՝ Ուկրաինայի Հայերի միության կենտրոնական գրասենյակում կայացել է կազմակերպության ղեկավարության և Ուկրաինայում Հայաստանի նոր դեսպանի հետ հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով AnalitikaUA.net-ը, Ուկրաինայի Հայերի միության ղեկավար Վիլեն Շատվորյանը ողջունել է Հայաստանի Հանրապետության նորանշանակ դեսպան Վլադիմիր Կարապետյանին՝ հույս հայտնելով, որ Կիևի և Երևանի միջև համագործակցությունն ավելի կսերտանա: «Հայ համայնքի ղեկավար Վիլեն Շատվորյանը, ներկայացնելով Ուկրաինայի Հայերի […]
22:42 10.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 11-ին, 14-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-13-ն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 10-ի ցերեկը, 11-15-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
22:31 10.09.2021
Արտաշատի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Արտաշատ քաղաքի բնակիչ, 38-ամյա մի տղամարդ Արարատի մարզի Կալադիպի կամ Գյոլասոր կոչվող վայրում գտնվող իր առանձնատանն ու օժանդակ շինություններում ապօրինի պահում է զինամթերք ու թմրանյութ, աճեցնում կանեփ: Սեպտեմբերի 9-ին, տեղեկությունը ճշտելու նպատակով, ոստիկաններն այցելեցին նշված վայր: Ցանկապատված տարածքում կանեփի բույսեր էին: Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ […]
22:10 10.09.2021
Սեպտեմբերի 10-ին՝ ժամը 18։43-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Մալիշկա գյուղի 25-րդ փողոցի տներից մեկի և կից անասնագոմի տանիքներում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է 21։08-ին։
21:28 10.09.2021
Գերմանիայի սոցիալիստական «Ձախ» կուսակցության համանախագահ Ջանին Վիսլերը մտավախություն է հայտնել, որ Թուրքիան գնում է ֆաշիստական բռնապետություն դառնալու ճանապարհով։ Վիսլերը հարցազրույց է տվել «Նոր ազատ քաղաքականություն» (Yeni Özgür Politika) հարթակի լրագրող-հոդվածագիր Օսման Օղուզին։ Խոսելով սեպտեմբերի 26-ին Գերմանիայում անցկացվելիք դաշնային խորհրդարանական ընտրությունների շեմին Թուրքիայի հետ հարաբերությունների մասին՝ Վիսլերը նշել է, որ Թուրքիայում ավելի ուժեղացել են այն կենտրոնները, […]
17:00 10.09.2021
Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ» […]
16:58 10.09.2021
2020 թվականին աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած առաջին 25 երկրների ցուցակում Թուրքիան 17,7 միլիարդ դոլարով զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը։ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտը հրապարակել է 2020թ․ աշխարհում ամենաշատ ռազմական ծախսեր կատարած 25 երկրների անունները՝ ըստ հրապարակված ռազմական ծախսերի բաց տվյալների։ Ըստ այդմ՝ ամբողջ աշխարհում բանակների վրա 2020թ․ ծախսվել է 1 տրիլիոն 981 միլիարդ դոլար։ […]