23:24 03.09.2021
Լևոն Արոնյանին չհաջողվեց Aimchess US Rapid արագ շախմատի առցանց մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճել: Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ 2-րդ մրցախաղում Լևոնը 1-3 հաշվով պարտվեց, փոխանցում է vnews.am-ը։ Հիշեցնենք, որ երեկ կայացած առաջին մրցախաղում ոչ-ոքի էր գրանցվել: 2-րդ մրցախաղն անհաջող սկսվեց Արոնյանի համար, որը 44-րդ քայլին սպիտակներով պարտվեց: Հաջորդ 2 պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ 4-րդ […]
23:18 03.09.2021
Հանրապետության տարածքում սեպտեմբերի 3-ին` կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Սեպտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-ին աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: Երևան քաղաքում սեպտեմբերի 3-ի ցերեկը, 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: […]
22:59 03.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Երևանում մթնոլորտային օդի որակը օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ը։ Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում օգոստոսի 26-29-ը, Շենգավիթում՝ օգոստոսի 27-ին և 28-ին, Նոր Նորքում՝ օգոստոսի 31-ին: Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Կենտրոն վարչական շրջանում գրեթե ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ օգոստոսի 26-29-ը, սեպտեմբերի […]
22:19 03.09.2021
2021թ. սեպտեմբերի 2-ին ՀՀ ոստիկանության Նոր Նորքի բաժնում քաղաքացուց հաղորդում է ստացվել այն մասին, որ նույն օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Գայի պողոտայում գործող սուպերմարկետում, նշված տարածքի սեփականատերը, վերջինիս որդին և 4 անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչից զգացել է ֆիզիկական ցավ և ստացել մարմնական վնասվածքներ: Ինչպես տեղեկացնում […]
21:58 03.09.2021
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Վանաձորում օգոստոսի 26-ին և 28-ին, Ալավերդիում օգոստոսի 27-ին: Հրազդանի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան, տեղեկացնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
21:50 03.09.2021
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Ռուսաստանին կոչ է արել տվյալներ տրամադրել «Արևմուտք-2021» զորավարժությունների մասին ՝ կապված Բալթյան երկրների, Լեհաստանի և Ուկրաինայի՝ Մոսկվայի պլանների վերաբերյալ աճող մտահոգության հետ: Այս մասին հայտնել է Reuters գործակալությունը։ Գլխավոր քարտուղարը կարծում է, որ Ռուսաստանը «պետք է իրեն կանխատեսելի կերպով պահի»: «Իրականությունն այն է, որ սառը պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը երբեք […]
21:41 03.09.2021
Եռամսյա վարժական հավաքների շրջանակում անձնակազմի հանգիստը ակտիվ և արդյունավետ կազմակերպելու, բարոյահոգեբանական վիճակը բարձրացնելու նպատակով սեպտեմբերի 3-ին 4-րդ զորամիավորման հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Ավետյանը հանդիպել է զորամասերը համալրած պահեստազորայինների հետ, անցկացրել է զրույց տարբեր հարցերի շուրջ, տվել համապատասխան հրահանգներ և հորդորել խստագույնս պահպանել անվտանգության կանոնները, տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից։
21:33 03.09.2021
Չինաստանի իշխանություններն արգելել են հեռուստատեսությամբ ցուցադրել կնոջ տեսքով տղամարդկանց, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Իշխանությունները պահանջել են թույլ չտալ բամբասանքների և սկանդալների, ինչպես նաև զանգվածային ուշադրություն ձգող բացասական երևույթների տարածումը: Բացի այդ, վարչությունը կարգադրել է, որ հեռուստաալիքներն ու առցանց հարթակները խստորեն վերահսկեն դերասանների ու հյուրերի ընտրությունը՝ ի թիվս այլ բաների գնահատելով նրանց քաղաքական գրագիտությունն ու բարոյականությունը։ […]
21:24 03.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը խորը վշտով տեղեկացնում է, որ 81 տարեկան հասակում կյանքից հեռացել է գրաքննադատ, արձակագիր, թարգմանիչ Ալեքսանդր Թոփչյանը: Անգնահատելի է նրա ավանդը հայ գրականության նորագույն շրջանի զարգացման, վաթսունականների գրական սերնդի զարթոնքի գործում: Այդ տարիներին նա օգնեց մի կողմ տանել Խորհրդային Միության երկաթե վարագույրները՝ երևան բերելով նոր տեքստի հեղինակների, նոր մանիֆեստի […]
21:10 03.09.2021
Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղակայված ռուսական խաղաղապահ զորախումբը անցած մեկ օրվա ընթացքում կրակի դադարեցման ռեժիմի խախտում չի հայտնաբերել: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության ամենօրյա տեղեկատվական տեղեկագրում: Այսպիսով` Ռուսաստանի ՊՆ-ն հերքում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարության հաղորդագրությունը` ՊԲ ստորաբաժանումների կողմից Շուշիի ուղղությամբ կրակելու մասին: «Ռուսաստանցի խաղաղապահների կողմից 27 դիտակետում իրականացվում է իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և […]
17:00 03.09.2021
Սեպտեմբերի 3-ին, ժամը 12։08-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լիճք գյուղի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ․ բեռնատարը գլորվել է ձորը։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մեղրի-Երևան ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ […]
16:46 03.09.2021
Ի՞նչ է առողջության համապարփակ ապահովագրությունը, ինչպիսի՞ փաթեթ է ներառում իր մեջ, ինչպե՞ս է կառավարվում ապահովագրությունը, որո՞նք են ֆինանսական աղբյուրները, հարցերի պատասխանները` ՀՀ առողջապահության տեսանյութում։
16:36 03.09.2021
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի «իԳործ» ծրագրի շրջանակում այս տարի կընդունի 5 սփյուռքահայ մասնագետի: Նրանցից Մարինա Ներսեսյանը և Հակոբ Մակդիսն այսօր առաջին աշխատանքային հանդիպումն են ունեցել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի հետ: Ողջունելով և բարի երթ մաղթելով գերատեսչության նոր աշխատակիցներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է, որ նրանք […]
16:30 03.09.2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սյունիքի մարզ կատարած վերջին այցի ընթացքում այցելել է կանանց համար զբաղվածություն ապահովող արտադրամասեր։ «Մենք պետք է ամեն կերպ աջակցենք կանանց բիզնես կարողությունների զարգացմանը, քանի որ ֆինանսապես կայուն եկամուտներ ունեցող կանայք կարող են հնարավորինս զերծ մնալ բռնությունից ու խտրականության այլ դրսևորումներից։ Կանանց ակտիվ ներգրավվածությունը երկրի սոցիալ-տնտեսական կյանքին ու որոշումների կայացման գործընթացներին […]
16:25 03.09.2021
Պետական եկամուտների կոմիտեում աշխատելու նպատակով հայրենիքի պաշտպանների համար հարկային և մաքսային ուղղություններով կազմակերպված դասընթացըներն ավարտվել են: Անցկացվել է նաև թեստային փուլը, որին մասնակցել է դասընթացի 15 մասնակից, 5 հոգի՝ հարկային, 10-ը՝ մաքսային գծով: Թեստավորման փուլում բարձր արդյունքներ ստացած մասնակիցները մաքսային և հարկային մարմինների տարբեր ստորաբաժանումներում պայմանագրային հիմունքներով աշխատելու առաջարկ կստանան: ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ […]
16:20 03.09.2021
ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը ՀՀ ոստիկանության, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի փոխգործակցությամբ սեպտեմբերի 3-ին մշտադիտարկել են Երևանի Աջափնյակ վարչական շրջանի հանրային տրանսպորտի աշխատանքը։ ՔՏՀԱՏՄ Երևանի Տրանսպորտի անվտանգության բաժանմունքի մասնագետները կանոնավոր ավտոբուսային, միկրոավտոբուսային, տրոլեյբուսային, տաքսամոտորային ուղևորափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցներում հետևել են հակահամաճարակային կանոնների (վարորդների ու ուղևորների կողմից դիմակի կրում, մեքենայում ախտահանիչ […]
16:14 03.09.2021
Եվրախորհրդի մարդու իրավունքների հանձնաժողովը մարդու իրավունքների խախտում է որակել գրեթե 4 տարի անազատության մեջ գտնվող թուրք գործարար Օսման Քավալայի ազատազրկման ժամկետի երկարացման որոշումը, փոխանցում է ermenihaber-ը։ Սեպտեմեբրի 2-ին հրապարակված հայտարարության մեջ ԵԽ հանձնաժողովը ընդգծել է, որ Ստամբուլի 13-րդ քրեական դատարանի՝ կալանավորման ժամկետի երկարացման որոշումը Թուրքիայի՝ ՄԻԵԴ-ի որոշումներին ենթարկվելու պարտավորության խախտում է։ «Անատոլիական մշակույթ» (Anadolu Kültür) […]
16:01 03.09.2021
Ռուսաստանի կառավարության միասնական տեղեկատվական համակարգի կայքում օգտագործվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն եզրույթը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կայքի գնումներ բաժնում հրապարակվել է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտը ԼՂ-ում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման և համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար: Հայտը վերնագրված է հետևյալ ձևակերպմամբ. «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում տեղակայված ռազմական ավանների զորանոցային-բնակարանային ֆոնդի կազմակերպման, համալիր սպասարկման ծառայությունների մատուցման համար»: Կայքում […]
15:39 03.09.2021
Սպաների պատրաստվածությունը և ստորաբաժանումների գործողությունների հաջորդականությունը ստուգելու նպատակով սեպտեմբերի 3-ին 5-րդ զորամիավորման վարչակազմն ու ապահովման ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստականության բարձր աստիճանի։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից, անձնակազմը հանդերձավորվել է, ռազմական տեխնիկան զբաղեցրել է նախորոշված շրջանները, բացազատվել են հրամանատարական և թիկունքի ղեկավարման կետերը, վերադաս հրամանատարության կողմից տրվել են նախնական խնդիրների կատարման ցուցումներ։
15:34 03.09.2021
ԱՀ աշխատանքի, սոցիալական և միգրացիայի հարցերի նախարարություն տեղեկացնում են, որ Արցախի Հանրապետության կառավարության համապատասխան որոշման համաձայն, սեպտեմբերի 2-ի՝ Արցախի Հանրապետության հռչակման օրվա կապակցությամբ հատկացվող միանվագ դրամական օգնության տրամադրումը սկսված է: Օգնությունը տրամադրվում է հետևյալ անձանց. Հաշմանդամ զինծառայողներին Զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական կամ պաշտոնեական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած)՝ հետմահու […]
15:20 03.09.2021
Այսօր Հայաստան է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը։ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան, տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա ՆանուշյանըՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում […]
15:14 03.09.2021
Սույն թվականի սեպտեմբերի 3-ին՝ տեղական ժամանակով ժամը 14:29-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:29-ին), ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.18⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ, տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման […]
15:08 03.09.2021
Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի կողմից կազմակերպված մեդիա-տուրի շրջանակներում 30 լրագրողներ՝ Թուրքիայից, Ղազախստանից, Ղրղզստանից, Ուզբեկստանից և Հունգարիայից, եղել են արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի), Ջրականի (Ջաբրայիլ), Ակնայի (Աղդամ) շրջաններում և Շուշի քաղաքում, փոխանցում է Ermenihaber-ը։ Ծրագիրը մեկնարկել է օգոստոսի 30-ին Բաքվում։ Լրագրողները հանդիպում են ունեցել նաև Ադրբեջանի նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության […]