14:40 03.09.2021
Հունաստանում գտնվող Յորքի համալսարանի եվրոպական կամպուս Սիթի քոլեջը Երևանում կազմակերպում է հեռակա երկամյա մագիստրոսական ծրագիր։ Այն առաջարկում է մեկ կրթաթոշակային տեղ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության կառույցներում աշխատող բարձրագույն կրթությամբ, առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ ունեցող, 24 տարեկանից բարձր, անգլերենի բարձր և գերազանց իմացությամբ (Toefl 89-90 (ընթերցանություն՝ 18 միավոր, լսելու կարողություն՝ 17 միավոր, գրելու կարողություն՝ […]
14:26 03.09.2021
Արարատ լեռան վրա 35 տարի շարունակ որոնողական աշխատանքներ իրականացրած իտալացի հետազոտող Անգելո Պալեգոն, վարակված լինելով կորոնավիրուսով, սրտի կաթված է ստացել թուրքական հյուրանոցներից մեկում։ Նա մահացել է Էրզրումի քաղաքային հիվանդանոցում, հաղորդում է Ermenihaber-ը։ Մահվան լուրն ստանալով՝ նրա որդին՝ Ստեֆանո Պալեգոն, Իտալիայի հյուպատոսության միջոցով կատարել է հոր կտակը․ Պալեգոն հուղարկավորվել է Արարատ լեռան մոտ։ «1986-ից ի վեր […]
14:00 03.09.2021
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը մասնակցել է Վլադիվոստոկում ընթացող 6-րդ Արևելյան տնտեսական համաժողովի աշխատանքներին։ Համաժողովի շրջանակում անցկացվող «Ազգային օրենսդրությունը և վստահությունը միջազգային հարաբերություններում՝ որպես ներդրումների ներգրավման երաշխիք» թեմայով քննարկմանն Արթուր Դավթյանը հանդես է եկել ելույթով, որը վերաբերել է Հայաստանում ներդրումների խրախուսման և պաշտպանության արդյունավետ պայմանների ստեղծման գործընթացներում իրավապահ մարմինների դերակատարմանը։ ՀՀ գլխավոր դատախազը կարևորել է […]
13:47 03.09.2021
ԱՀ գլխավոր դատախազություն ներկայացված հաղորդման հիման վրա հարուցվել է քրեական գործ ԱՀ գործադիր իշխանության ղեկավար պաշտոնատար անձի` նախարարի կողմից 2020թ. օգոստոս ամսում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և այդ կերպ Արցախի Հանրապետությանն ու պետության հիմնադրած առևտրային կազմակերպությանը ավելի քան 6.000.000 դրամի չափով գույքային վնաս պատճառելու ենթադրյալ հանցավոր դեպքի առթիվ: Այս մասին տեղեկացնում են Արցախի դատախազությունից՝ հավելելով, որ […]
13:40 03.09.2021
Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Շըքը մեջլիսի օրակարգ է բերել Վանի հայկական գերեզմանատան պղծման և հայկական եկեղեցու՝ «մշակութային կենտրոնի» վերածելու նախաձեռնության հարցերը, փոխանցում է Ermenihaber-ը։ Ավելի վաղ մամուլում տեղ գտած հրապարակումներից հայտնի էր դարձել, որ Վանի Տուշպա շրջանում գտնվող հայկական գերեզմանատունը շինարարական տեխնիկայի աշխատանքի արդյուքնում ավերվել է, մարդկային ոսկորները հողի երես են դուրս եկել։ Հայոց ցեղասպանության […]
13:21 03.09.2021
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է հանրապետության գետերում ջրի ելքերը։ Սեպտեմբերի 2-3-ը հանրապետության գետերում ջրի ելքերի բնական էական փոփոխություններ չեն դիտվել: Սևանա լճի մակարդակին, ջրամբարների ջրալցվածությանը, գետերի հոսքի ռեժիմի ամենօրյա առավել մանրամասն տվյալներին կարող եք ծանոթանալ այստեղ:
00:49 03.09.2021
ԱԱ-2022-ի որակավորման 4-րդ տուրի շրջանակում Հայաստանի հավաքականն արտագնա խաղում մրցեց Հյուսիսային Մակեդոնիայի հետ։ Արձանագրվեց 0-0 հաշիվը։ Ինչպես փոխանցում է vnews.am-ը, Հայաստանի հավաքականը, 4 տուրերի արդյունքում, ընդհանուր վաստակած 10 միավորով շարունակում է գլխավորել J խմբի մրցաշարային աղյուսակը։ Մեր հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 5-ին՝ «Մերսեդես Արենայում» մրցելով Գերմանիայի դեմ։ Հյուսիսային Մակեդոնիան նույնը օրը արտագնա խաղում […]
23:53 02.09.2021
Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Հերացի փողոցի թիվ 2 հասցեի դիմաց բախվել են Կոտայքի մարզի բնակիչներ, 30-ամյա Վահագն Նիկողոսյանի վարած Ford Transit-ն ու 29-ամյա Անդրանիկ Զեյնալյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ա. Զեյնալյանը, նրա ուղևոր, Կոտայքի մարզի բնակիչ, 33-ամյա Ա. Բ.-ն մարմնական վնասվածքներով […]
23:40 02.09.2021
Սեպտեմբերի 2-ի երեկոյան ժամերին, 3-ին առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Սեպտեմբերի 4-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին հյուսիս-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 3-4-ն աստիճանաբար կնվազի 9-11 աստիճանով: Երևան քաղաքում՝ Սեպտեմբերի 2-ի ցերեկը, 3-7-ին սպասվում է առանց […]
23:29 02.09.2021
Օգոստոսի 25-ին ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տվյալներ էին ստացել, որ Կոտայքի մարզի Ալափարս գյուղի բնակիչներից մեկն իր տանը և օժանդակ շինություններում աճեցնում և պահում է թմրամիջոց։ Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Օգոստոսի 30-ին խուզարկություն կատարվեց 59-ամյա տղամարդու տանը և օժանդակ շինություններում։ Հայտնաբերվեց 417 գրամ մանրացված-չորացված կանեփանման զանգված, 9673 գրամ կանեփի զանգված և 250 […]
23:08 02.09.2021
Սեպտեմբերի 1-ի գիշերը ոստիկանության պարեկային ծառայության 3-րդ գումարտակի ծառայողները Րաֆֆու և Սեբաստիայի փողոցների խաչմերուկում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկել 24-ամյա մի տղամարդու։ Բաժնում պարզվել է, որ բերման ենթարկվածը Մասիս քաղաքի գերեզմանատնից գողացել է ալյումինե ճաղավանդակներ և իր «Օպել» ավտոմեքենայով փորձել տեղափոխել տուն, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել: Գողոնը վերցվել […]
22:58 02.09.2021
MyWay ավիաընկերության Երևան-Թբիլիսի չվերթը, նախատեսված ժամը 18:30-ին, մինչև այս պահը տեղի չի ունեցել, ուղևորները մնացել են օդանավակայանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, «Զվարթնոց» օդանավակայանի չվացուցակում խորհուրդ է տրվում չվերթի ժամը ճշտելու համար դիմել ավիաընկերությանը: «Արմենպրես»-ը փորձել է կապ հաստատել MyWay-ի հետ, սակայն ապարդյուն:
22:40 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին, ժամը 16։29-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Բազումի լեռնաշղթայի» գագաթներից մեկի վրա ծուխ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել Վանաձոր քաղաքի հյուսիսային հատվածում գտնվող «Բազումի լեղնաշղթա» կոչվող հատվածում։ Հրդեհը մեկուսացվել […]
22:29 02.09.2021
Օգոստոսի 27-ին օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հաղորդում էր ստացվել, որ Բաբաջանյան փողոցի շենքերից մեկի մոտ ինչ-որ մեկը չարաշահել է բջջային հեռախոս վաճառող մի կնոջ վստահությունը. վճարման միջոց չհանդիսացող 700 եվրո վճարելով՝ վերցրել է հեռախոսն ու տիրացել դրան։ Խարդախություն կատարած անձի ինքնությունը պարզելու, նրան և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ քրեական հետախույզները միջոցառումներ էին ձեռնարկում, երբ […]
21:51 02.09.2021
Մունդիալի որակավորման փուլի Հյուսիսային Մակեդոնիայի դեմ խաղում հայտնի է: Հայաստանի ազգային թիմի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսըմեկնարկային կազմում ընդգրկել է հետևյալ ֆուտբոլիստներին` Դավիթ Յուրչենկո, ՀովհաննեսՀամբարձումյան, Անդրե Կալիսիր, Տարոն Ոսկանյան, Կամո Հովհաննիսյան, Արտակ Գրիգորյան, ՍոլոմոնՈւդո, Վահան Բիչախչյան, Հենրիխ Մխիթարյան, Էրիկ Վարդանյան, Սարգիս Ադամյան։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին:
21:44 02.09.2021
Օգոստոսի 27-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզները Հարավարևմտյան թաղամասում հայտնաբերեցին և բաժին բերման ենթարկեցին Սպիտակ քաղաքի 43-ամյա մի բնակչի, որը ոստիկանության Էրեբունու բաժնի կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով։ Պարզվեց՝ նա Մալաթիա-Սեբաստիայի և մայրաքաղաքի այլ համայնքներում մի շարք գողություններ է արել։ Խանութներից, բանկից, շտապօգնության կայանից, սննդի ու համակարգիչների սպասարկման կետերից 15 բջջային հեռախոս էր գողացել, մի […]
21:35 02.09.2021
Ամռան ավարտը կլիմայական բնութագրմամբ համարվում է այն ժամանակը, երբ օդի օրական միջին ջերմաստիճանն իջնում է +15⁰C ցածր: Հանրապետությունում այդ անցումը տեղի է ունենում երեք ամսվա ընթացքում՝ հուլիսի առաջին օրերից (բարձր լեռնային գոտիներում) մինչև հոկտեմբերի երրորդ տասնօրյակը (Արարատյան հովտում, Սյունիքի և Տավուշի ցածրադիր մասերում): Այնպես որ, տաք շրջաններում սեպտեմբերին դեռևս շարունակվում է եղանակային պայմանների ամառային ռեժիմը, […]
21:20 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17։26-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի «Դիմաց» թաղամասի այգու մոտակայքում այրվում են ծառեր։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ ծառն ընկել է ավտոմեքենայի վրա․ հրդեհի նշաններ չկան։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել «Volkswagen» մակնիշի […]
21:10 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել արցախյան 44-օրյա պատերազմին մասնակցած բժիշկների պարգևատրման արարողություն, որին ներկա են եղել ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան ներկայացուցիչներ, առողջապահական ոլորտի պատասխանատուներ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՊՆ-ից, ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի հրամանով գերատեսչական մեդալներով են պարգևատրվել պատերազմի ընթացքում […]
20:55 02.09.2021
ՈւԵՖԱ ԵՎՐՈ Մ-21 որակավորման խմբային փուլի երկրորդ փուլի շրջանակներում Հայաստան Մ-21-ի ընտրանին հյուրընկալեց Ֆարերյան կղզիների հավաքականին: Հայաստանի ընտրանին հանդիպման հաշիվը բացեց խաղի 40-րդ րոպեին, երբ Միքայել Միրզոյանի փոխանցումից հետո մրցակցի դարպասը գրավեց Նարեկ Գրիգորյանը։ Խաղի հիմնական ժամանակի ավարտից 5 րոպե առաջ մրցավարը 11-մետրանոց նշանակեց հյուրերի դարպասին և Միքայել Միրզոյանն իրացրեց հարվածը՝ հաշիվը դարձնելով 2-0։ Երիտասարդական […]
20:46 02.09.2021
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ: «Արցախի Հանրապետութեան հռչակման 30-ամեակին առիթով, Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան Անթիլիասի Մայրավանքէն Հայրապետական օրհնութեամբ ու ազգային վառ ապրումներով կ՚ողջունենք Արցախի Հանրապետութեան վսեմաշուք Նախագահը, Ազգային Ժողովը եւ մեր ժողովուրդի սիրելի զաւակները: Արդարեւ, հայրենիքի անկախութիւնը հռչակողը իր ժողովո՛ւրդն է: Հայրենիքի անկախութիւնը ամէն տեսակ […]
20:38 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին, ժամը 13։29-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սարիգյուղ գյուղի բենտոնիտային կավերի հանքավայրին հարակից տարածքում այրվում է խոտածածկ տարածք: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական […]
20:23 02.09.2021
Գերմանիայի Դաշնային Հանրապետության ԱԳ նախարար Հայկո Մաասը իր շնորհավորական ուղերձում համոզմունք է հայտնել, որ հայ-գերմանական սերտ հարաբերությունները հետայսու ևս կխորանան և Գերմանիան կշարունակի 2018թ․ մեկնարկած բարեփոխումների և արդիականացման ճանապարհին Հայաստանի կողքին լինել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։ Հայկո Մաասը վստահեցրել է, որ Գերմանիան՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, կսատարի համանախագահներին ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված […]
20:15 02.09.2021
Սեպտեմբերի 2-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ։ Ընդունելով ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարի շնորհավորանքները՝ ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ՝ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն։ Նախարար Միրզոյանը նաև ընդգծել է, որ հայկական […]
15:59 02.09.2021
Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում ամենամյա պատարագի համար նախապատրաստություններն ավարտվել են: Այս մասին հայտնել է Վանի նահանգապետարանը՝ հիշեցնելով, որ տարվա մեջ մեկ անգամ կատարվող արարողությունն իրականացվում է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության հատուկ թույլտվությամբ, փոխանցում է Ermenihaber-ը։ Նշվել է, որ պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 5-ին և սկսվելու է առավոտյան ժամը 09:00-ին: Նոր […]